Նյուֆաունդլենդ
Նյուֆաունդլենդ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր |
Ամենաբարձր կետ | The Cabox? |
ԲԾՄ | 814 մետր |
Շրջանագծի երկարություն | 4800 կմ |
Մակերես | 108 860 կմ² |
Ջրլիցի ափին | Սուրբ Լավրենտիոս ծոց |
![]() | |
![]() | |
![]() |
Նյուֆաունդլենդ (անգլ.՝ Newfoundland անգլերենից թարգմանաբար նշանակում է «նոր գտնված երկիր»[2], ՄՀԱ՝ [nju:fənˈlænd]), կղզի Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևելյան ափերի մոտ, կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի մասը։ Առանձնացնում է Սուրբ Լավրենտիոս ծոցը Ատլանտյան օվկիանոսից։
Բնակչությունը 2006 թվականի դրությամբ կազմում էր 479 105 մարդ[3]։ Խոշորագույն քաղաքը Սենթ Ջոնսն է (100 646 մարդ բնակչությամբ), որը գտնվում է կղզու հարավարևելյան հատվածում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու մակերեսը կազմում է 111 390 կմ²[4], այն իր տարածքով 16-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում և 4-րդը՝ Կանադայում, ջրափնյա գծի երկարությունը կազմում է 9 656 կմ, գտնվում է ծովի մակարդակից 814 մ բարձրության վրա։ Ափերը հիմնականում ժայռոտ են։ Կան բազմաթիվ լճեր և ճահիճներ։ Գետերը կարճ են։ Կլիման չափավոր է։ Նյուֆաունդլենդ կղզում դիտվում են ծովի մակարդակի վրա ամենաշատ թվով մառախլապատ օրերը՝ տարեկան մոտ 120 օր[5]։
Երկրաբանական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու կազմավորման գործում մեծ դեր է ունեցել կալեդոնյան ծալքավորությունը։ Կառուցվածքա-երկրաբանական տեսանկյունից Նյուֆաունդլենդ կղզին համարվում է Ապալաչյան լեռնաշղթայի մասը։ Կղզու հիմքը կազմված է քեմբրիի և վաղ օրդովիկի ժամանակաշրջանների տերիգենա-կարբոնատային նստվածքներից։ Կղզու կենտրոնական մասում գտնվում են քեմբրիի և վաղ օրդովիկի ժամանակաշրջանի հզոր հրաբխա-նստվածքային (կղզային աղեղներ) ստվարաշերտը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուֆաունդլենդ կղզում հայտնաբերվել են վիկինգների երկու բնակավայրեր։ Առաջինը գտնվում է Պուանթ Ռոզ հրվանդանից 480 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ հրվանդանի վրա։ Վիկինգների 11-րդ դարի առաջին բնակավայրի հնագիտական պեղումների վայրում, Լ'Անս-օ-Մեդոուսի շրջանում գտնվում է Կանադայի միակ պատմական հուշարձանն, որը 1978 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
20-րդ դարում կղզուց ավելի քան 600 կմ դեպի հարավ-արևելք, 1912 թվականի ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը խորտակվել է հայտնի «Տիտանիկ» շոգենավը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Atlas of Canada – Rivers»։ Natural Resources Canada։ հոկտեմբերի 26, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-20-ին։ Վերցված է ապրիլի 19, 2007
- ↑ «2006 Statistics Canada National Census»։ Statistics Canada։ Արխիվացված օրիգինալից 2013-06-24-ին։ Վերցված է 2016-06-15
- ↑ «NL Government website: Areas»։ Վերցված է օգոստոսի 26, 2007
- ↑ Кравчук П. А. Рекорды природы — Любешов: «Эрудит», 1993. — С. 216. ISBN 5-7707-2044-1
|