Կղզային աղեղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռյուկյու կղզեխումբը Կյուսյու և Թայվան կղզիների միջև

Կղզային աղեղներ, մայրցամաքներից օվկիանոսներին անցման զոնաներում ժամանակակից գեոսինկլինալային համակարգերի ստրուկտուրայի ռելիեֆում արտահայտված ձևեր։ Կղզային աղեղները երկայնակի ձգված լեռնային կառուցվածքներ են, որոնք բաժանում են եզրային ծովերի գոգավորությունները խորջրյա անդունդներից։ Կղզային աղեղների հիմքն են կազմում 40—50 կմ-ից մինչև 200—400 կմ լայնությամբ, 1000 և ավելի կմ երկարությամբ ստորջրյա լեռնանաշղթաները, որոնք հիմնականում բաղկացած են հրաբխային ապարներից (բազալտներ, անդեզիտա-բազալտներ, անդեզիտներ)։ Լեռնաշղթաների կատարային մասերը ջրի մակերևույթից վեր են բարձրանում կղզիների աղեղանման դասավորված շարքերի ձևով (Կուրիլյան, Ալեուտյան և այլ կղզիներ)։ Հայտնի են երկու և նույնիսկ երեք զուգահեռ շարքերով ձգվող Կղզային աղեղներ, որոնք տեղադրված են մեկ միասնական հիմքի վրա, սակայն միմյանցից սահմանազատված են երկայնակի իջվածքներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 486 CC BY-SA icon 80x15.png