Կիրճ


Կիրճ (շատ լեզուներում՝ Կանյոն, իսպ.` cañón բառից - «խողովակ», «կիրճ»), խորը տեղաբաշխված գետի հովիտ շատ զառիվեր, հաճախ ուղղահայաց լանջերով և նեղ հատակով, սովորաբար ամբողջությամբ զբաղված է լինում գետի հունով։
Ամենամեծ կիրճը խորությամբ հայտնի Կոլորադո գետի Մեծ կիրճն է (անգլ.՝ Grand Canyon) ԱՄՆ-ում (երկարությունը ավելին քան 446 կմ, խորությունը մինչև 1600 մ)։
Ամենաերկար կիրճը Գրենլանդիայի Մեծ Կանիոնն է, այս մասին հայտնի է դառձել 2013 թվականի օգոստոսին[1]:
Երկրորդը խորությամբ աշխարհում և ամենամեծը Եվրոպայում, Տարայի կիրճն է Չերնոգորիայում (երկարությունը 82 կմ, խորությունը մինչև 1300 մ)։
Աշխարհում երկրորդ կիրճը և երկարությամբ և լայնությամբ, դա Ֆիշ-Ռիվեր գետի կիրճն է (Նամիբիա, երկարությունը՝ 161 կմ, լայնությունը՝ 27 կմ, խորությունը՝ 550 մ)։ Ամենախորը կիրճը աշխարհում համարվում է Կոտուասի կիրճը (Պերու), նրա խորությունը կազմում է 3 535 մետր։
Հայաստանում կանիոններ կան Հրազդան, Դեբեդ, Արփա, Ազատ, Քասաղ, Որոտան գետերի միջին հոսանքների շրջանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Grand Canyon of Greenland Discovered under Ice». news.discovery.com. 2017 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
| Տես՝ կիրճ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրճ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 237)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 461)։ |