Թասմանիա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թասմանիա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Թասմանիա
Tasmania

Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Մակերես 68 401 կմ2
Ամենաբարձր կետը 1617 մ
Բնակչություն (2011) 495 354 մարդ
Բնակչության խտությունը 7,24 մարդ/կմ2
##Թասմանիա (կղզի) (Ավստրալիա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Թասմանիա (անգլ.՝ Tasmania), կղզի Ավստրալիայի հարավ-արևելքում։ Մայր ցամաքից բաժանվում է Բասի նեղուցով։ Հարակից կղզիների հետ Ավստրալիական Միության նահանգն է։ Տարածությունը 68,3 հազար կմ² է, (1979), վարչական կենտրոնը՝ Հոբարտը։ Կղզին հանդիսանում է Ավստրալիայի Ջրբաժան մեծ լեռնաշղթայի շարունակությունը։ Ափերին առաջացել են բազմաթիվ ծոցեր։ Ռելիեֆում գերակշռում են զառիթափ լանջերով սարավանդներն ու բարձրավանդակները։ Առավելագույն բարձրությունը 1617 մ է (Օսա լեռ

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ բարեխառն, խոնավ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 8 °C է, փետրվարինը՝ 17 °C, տարեկան տեղումները՝ 600-2800 մմ։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ հիդրոռեսուրսնեով։ Կենտրոնական սարավանդում կան սառցադաշտային լճեր։ Տիրապետում են խոնավ անտառները (էվկալիպտ, մշտականաչ հաճարենի) և ալպյան մարգագետինները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունահանում են պղնձի, երկաթի, բազմամետաղային, ցինկի, կապարի, ոսկու, արծաթի հանքանյութ, քարածուխ։ Կա գունավոր մետաղաձուլություն, թաղանթանյութի, թղթի, տեքստիլ, սննդի արդյունաբերություն և այլն։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է։ Մշակում են կերային կուլտուրաներ, բանջարեղեն, զբաղվում՝ այգեգործությամբ։ Խոշոր նավահանգիստը Հոբարտն է։ Թասմանիան հայտնագործել է Թասմանը, 1642 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 593 CC-BY-SA-icon-80x15.png