Բերինգի ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերինգի ծով
Bering Sea sunset - NOAA.jpg
Տեսակծով
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Russia.svg Ռուսաստան
Երկարություն2400 կմ
Լայնություն1600 կմ
Խորություն4191 մետր
Մակերես2 300 000 կմ²
Կազմված էՆորթոն-Սաունդ
Մասն էԽաղաղ օվկիանոս
Լիճ հոսող գետԿուսկոկվիմ, Յուկոն, Kuzitrin River?, Կվիչակ գետ, Nome River?, Unalakleet River?, Al'katvaam?, Ալովնավայամ, Ալտին, Անավայամ, Bolshoy Kinmavayam?, Մեծ Տիգիլ, Bystraya River?, Դրանկա, Իվաշկա, Գետիգիրիվայամ, Gyrmekuul'?, Գիտկատկինվայամ, Իլպի, Istyk?, Kanchalan?, Karaga?, Kararvayam?, Կայչիմմովայամ, Kaygytgynvayam?, Կայում, Khatyrka?, Խայլյուլյա, Կինմավայամ, Կուստովկա, Լինլինվայամ, Մաչևնա, Makarovka?, Մալյուվեեմ, Նաչիկի, Nunyamovaam?, Օպուկա, Օսսորա, Ozyornaya?, Q16692019?, Q4246539?, Q4316382?, Rubikon?, Ռուսակովա, Սևերնայա, Սրեդնայա, Ստորոժ, Տամանվայամ, Tretya Rechka?, Տիմլատ, Ukelayat?, Վալովայամ, Վատինա, Վոնաեմիտվայամ, Vtoraya River?, Վիտվիրվայամ, Yagolvayam? և Յավինվիվայամ
Անվանված էՎիտուս Բերինգ

Բերինգի ծով (անգլ.՝ Bering Sea, ռուս.՝ Берингово море), Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով՝ Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև․ օվկիանոսի հիմնական մասն անջատված է Ալեուտյան և Կոմանդորյան կղզիներով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերինգի նեղուցով միանում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Չուկոտյան ծովին։ Մակերեսը 2.315.000 կմ² է, առավելագույն խորությունը 5.500 մ։ Խոշոր ծոցերն են Անանդիրի և Օլյուտորի (Ռուսաստանի ափերի մոտ), Նորտոնի և Բրիստոնի (Ալյասկա, ԱՄՆ)։ Ծովն են թափվում Անանդիր և Յուկոն գետերը։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Անանդիրը, Պրովիգենիան և Նոմը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվել է ի հիշատակ ազգությամբ դանիացի ծովագնաց, ռուսական նավատորմի սպա, կապիտան-կոմանդոր Վիտուս Բերինգի, ով 1725-1730 և 1733-1741 թվականներին հետազոտել է այդ ծովը և մահացել այնտեղ՝ Կոմանդորյան կղզիներից մեկում, որն այժմ կոչվում է Բերինգի կղզի։

Անվանումը 1778 թվականին առաջարկել է Ջեյմս Կուկի ուղեկից Գեորգ Ֆորստերը, բայց այն տարածվեց միայն 19-րդ դարում․ մինչ այդ կոչվում էր Կամչատկայի ծով։

Կամչատկայի բնակիչները՝ իտելմենները, այն անվանում են Գիտեշ Նինդալ («Մեծ ծով»)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 424 CC BY-SA icon 80x15.png