Էխոլոտ կամ Հիդրոլոկատոր (էխո - արձագանք և լոտ), հիդրոլոկացիոն կայան, հիդրոձայնային կայան՝ ջրի մեջ սուզված կամ կիսասուզված օբյեկտների (սուզանավ, նավ, ձկների վտառ) հայտնաբերման և կոորդինատների որոշման համար, ծովի խորությունը չափող նավավարական և հետազոտական հիդրոակուստիկ սարք։
Նավի ճառագայթիչ վիբրատորից ուղարկված ձայնը, անդրադառնալով ծովի հատակից, ընդունվում է նավի վրա գտնվող ընդունիչ վիբրատորով։ Ձայնի առաքման և ընդունման միջև ընկած ժամանակահատվածով որոշվում է ձայնի անցած ճանապարհը, իսկ վերջինով՝ ծովի խորությունը։
Մինչև օբյեկտը եղած հեռավորությունը որոշվում է ճառագայթման աղբյուրից ճառագայթվող ձայնային իմպուլսի և օբյեկտից անդրադարձված իմպուլսի անցման ժամանակի տարբերությամբ, իսկ անկյունային կոորդինատները՝ անդրադարձված իմպուլսի ուղղությամբ։
Физическая энциклопедия: В 5-ти томах / Гл. ред. А. М. Прохоров.— М.: Советская энциклопедия, 1988.— Т.1.— С.468, 469.— 704с.— 100000 экз. (в пер.)
Краснов В. Н. История навигационной техники: Зарождение и развитие технических средств кораблевождения / Институт истории естествознания и техники им. С. И. Вавилова РАН..— М.: Наука, 2001.— 312с.— 420 экз.— ISBN 5-02-013119-9 (в пер.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 38)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 397)։