Հարավային կոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուգ կանաչ՝ երկրամասին միշտ վերագրում են Հարավային կոնին։ Երբեմն նաև կանաչ երկրամասն էլ է միանում Հարավային կոն կոչված արտահայտության։ Իսկ հազվադեպ նաև բաց կանաչ՝ երկրամասն են վերագրում Հարավային Կոնին։

Հարավային կոնը (իսպաներեն՝ Cono Sur, պորտուգալերեն՝ Cone Sul) Հարավային Ամերիկայի հարավային մասն է, որի տեսքը նման է շրջած կոնի։ Հարավային կոն տարածաշրջանը ներառում է Արգենտինան, Չիլին, Ուրուգվայը, հաճախ Պարագվայը և Բրազիլիայի հարավային մասը (Ռիու-Գրանդի-դու-Սուլ, Սանտա Կատարինա, Պարանա և Սան Պաուլու նահանգները։ Երբեմն ցանկին նաև միացնում են Բոլիվիան։

Հարավային կոնը հյուսիսից սահմանափակվում է Բոլիվիայով, Պերուով, Բրազիլիայի հյուսիսային նահանգներով, արևմուտքից Խաղաղ օվկիանոսով, արևելքում Ատլանտյան օվկիանոսով։

Ամենամեծ գետերն են Ռիո-դե-լա-Պլատան, Պարանան, Պարագվայը, Ուրուգվայը և Բերմեհոն։