Մելանեզիա
|
Մելանեզիա ֆրանսերեն՝ Mélanésie | ||
' | ||
| Կոորդինատներ | ||
| Երկիր | ||
| Ընդհանուր մակերեսը | 940 000 կմ2 | |
| Բնակչություն | 6 500 000 մարդ | |
Մելանեզիա, Օվկիանիայի կղզեխմբերից մեկը Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարությունը մոտ 5000 կմ է։ Գլխավոր կղզիներն ու կղզիախմբերն են՝ Նոր Գվինեա, Ֆիջի, Բիսմարկի կղզեխումբ, Սողոմոնյան, Նոր Հեբրիդներ, Նոր Կալեդոնյան։ Տարածությունը 956,3 հզ կմ է, բնակչությունը՝ մոտ 4 միլիոն (1980 թ.)՝ պապուասներ, մելանեզիացիներ, միկրոնեզիացիներ։
Կղզիներն ունեն մայրցամաքային և հրաբխային ծագում, լեռնային մակերևույթ (բարձրությունը՝ մինչև 5029 մ, Նոր Գվինեա կղզում)։ Կազմված են բյուրեղային, փոխակերպված և նստվածքային ապարներից։ Ծանծաղուտներում շատ են կորալային խութերը։ Առկա է ժամանակակից հրաբխականությունը, հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման հասարակածային և մերձհասարակածային է, հարավային կղզիներում՝ արևադարձային։ Գետային ցանցը խիտ է։ Հյուսիսային կղզիները ծածկված են հասարակածային անտառներով։ Շատ են էնդեմիկ տեսակները։ Կենդանական աշխարհը մոտ է ավստրալիականին։ Կան կոկոսյան արմավենու, կաուչուկատուների, շաքարեղեգի, կակաոյի, սուրճի պլանտացիաներ։ Զբաղվում են անասնապահությամբ ու ձկնորսությամբ։ Կա փայտամթերում, խեցիների ու սադափի որս և հավաք, նիկելի, կոբալտի, քրոմի, մանգանի, ոսկու հանույթ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանեզիա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 382)։ |
| |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||
