Հյուսիսային Ասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Ասիա
Ասիայի տարածաշրջանները ըստ ՄԱԿ-ի՝      Հյուսիսային Ասիա      Կենտրոնական Ասիա      Հարավարևմտյան Ասիա      Հարավային Ասիա      Արևելյան Ասիա      Հարավարևելյան Ասիա

Հյուսիսային Ասիա (ռուս.՝ Северная Азия), Ասիա աշխարհամասի հյուսիսային մասն է, որը կազմված է Ռուսաստանի ասիական մասից։ Ժամանակակից Ռուսաստանում դա Ուրալյան, Սիբիրյան և Հեռավոր-արևելյան ֆեդերալ օկրուգներն են։ Անգլալեզու աշխարհագրական աղբյուրներում «Հյուսիսային Ասիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1882 թվականին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ասիան ձգվում է Ուրալյան լեռներից մինչ Խաղաղ Օվկիանոս ու Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից մինչ Ռուսաստանի հարավային սահման։ Գրեթե ողջ տարածքը ծածկված է տայգայով։

Խոշորագույն գետերն են՝ Օբ, Ենիսեյ, Լենա։

Խոշորագույն լճեր՝ Բայկալ, Թայմիր, Խանկա, Ուբսու-Նուր, Չանի։

Խոշորագույն քաղաքներ՝ Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Օմսկ, Չելյաբինսկ, Կրասնոյարսկ, Բառնաուլ, Իրկուտսկ, Տյումեն, Խաբարովսկ, Նովոկուզնեցկ, Կեմերովո, Տոմսկ, Վլադիվոստոկ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծ մասը կազմում են ռուսները։ Այնտեղ բնակվում են նաև ուկրաինացիներ, թաթարներ, յակուտներ, բուրյատներ, գերմանացիներ, բաշկիրներ, բելառուսցիներ, ղազախներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Ասիա» հոդվածին։