Նովոկուզնեցկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նովոկուզնեցկ
ռուս.՝ Новокузнецк
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումQ4183183?, Q4244889?, Kuybyshevsky District?, Novoilinsky City District, Novokuznetsk?, Ordzhonikidzevsky District? և Tsentralny District?
Հիմնադրված է1618 թ.
Առաջին հիշատակում1607
Մակերես424,27 կմ²
ԲԾՄ190 մետր
Բնակչություն537 480 մարդ (հոկտեմբերի 1, 2021)
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ3843
Փոստային դասիչ654000–654103
Պաշտոնական կայքновокузнецк.рф
Նովոկուզնեցկ (Ռուսաստան)##
Նովոկուզնեցկ (Ռուսաստան)

Նովոկուզնեցկ, քաղաք Ռուսաստանի Կեմերովոյի մարզում։ Այն համարվում է Նովոկուզնեցկի շրջանի վարչական կենտրոնը։ Տարածքով Կուզբասում համարվում է առաջին, իսկ բնակչության թվով՝ երկրորդ քաղաքը։ Այն Կեմերովոյի մարզի ամենահին քաղաքն է[1]։

Քաղաքը տեղակայված է Արևմտյան Սիբիրի հարավում, Տոմ գետի 2 ափերին, Կեմերովոյի մարզի հարավային մասում։

Քաղաքը հիմնադրվել է 1618 թվականին, որպես բանտ Կոնդոմա գետի շրջակայքում։ 1620 թվականին բանտը տեղափոխում են Տոմ գետի աջ ափ (բանտի նախկին վայրում այժմ գտնվում է Կուզնեցկի ամրոցը)։

Նովոկուզնեցկը բնակչությամբ համարվում է Ռուսաստանի 31-րդ քաղաքը։ Քաղաքը Սիբիրի կարևոր տնտեսական, տրանսպորտային և մշակութային կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 552 445 մարդ (2017 թվականի տվյալներով)։ Ունի 424 կմ² տարածք։ Այն համարվում է Կուզնեցկի ագլոմերացիայի կենտրոնը, որն ունի ավելի քան 1.3 միլիոն բնակիչ և մեծությամբ 12-րդն է Ռուսաստանում։

Նովոկուզնեցկը համարվում է Ռուսաստանի մետալուրգիայի և ածխային արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկը[2]։ Քաղաքի օրը նշվում է ամեն տարի՝ հուլիսի առաջին կիրակի օրը[3]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է աշխարհագրական լայնության 53°45'-ում և աշխարհագրական երկայնության 87°07'-ում։ Գտնվում է ծովի մակերևույթից 196-406 մետր բարձրության վրա, 7-րդ ժամային գոտում (Գրինվիչի կողմից)։ Մոսկվայից գտնվում է 3182 կմ հեռավորության վրա[4]։

Մոտակա խոշոր քաղաքների հեռավորությունը Նովոկուզենցկից (ավտոճանապարհ)[1]
Օմսկ ~ 900/1023 կմ
Նովոսիբիրսկ ~ 307/399 կմ
Կիսելյովսկ ~ 39/59 կմ
Պրոկոպեվսկ ~ 31/39 կմ
Տոմսկ ~ 335/429 կմ
Կեմերովո ~ 188/218 կմ
Լենինսկ ~ 117/138 կմ
Բելովո ~ 91/111 կմ

Կրասնոյարսկ ~ 442/743 կմ
Աչինսկ ~ 354/578 կմ
Մարիինսկ ~ 277/386 կմ
Սլավգորոդ ~ 569/754 կմ
Բարնաուլ ~ 226/354 կմ
Զարինսկ ~ 144/218 կմ
Քամիների փունջ
Քամիների փունջ
Միսկի ~ 46/54 կմ
Մեժդուրեչենսկ ~ 63/75 կմ
Աբական ~ 285/887 կմ
Բիյսկ ~ 186/257 կմ
Ռուբցովսկ ~ 469/690 կմ
Գորնո Ալթայսկ ~ 215/357 կմ
Տաշտագոլ ~ 122/167 կմ
Շերեգեշ ~ 110/164 կմ

Ժամային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոկուզնեցկ քաղաքը, ինչպես և Կամերովսկի շրջանի մյուս քաղաքները գտնվում են UTC+4 ժամային գոտում։ Ժամերի տարբերությունը՝ համաձայն UTC-ի, կազմում է +7:00:

Նովոկուզնեցկի համայնապատկերը

Օկրուգի տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային օկրուգի տարածքը կազմում է 424 կմ², այդ թվում՝ քաղաք Նովոկուզնեցկը ունի 419 կմ² տարածք[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում տարեկան և օրական ջերմաստիճանի զգալի տատանումներով։ Սա կախված է ոչ միայն տարածաշրջանի դիրքի հետ, այլև Կուզնեցկի Ալատաուի, Լեռնային Շորիայի, Սալաիրյան բլրաշարի հետ ունեցած սահմանով։

Տարեկան միջին քամու ջերմաստիճանը կազմում է +2,1 °C: Տարվա ընթացքում միջինում գրանցվում է 280 արևային օր։ Եղանակի տաք շրջանի միջին տևողությունը կազմում է 123 օր։ Քաղաքը տեղակայված է բավականին խոնավ վայրում. տեղումների քանակը միջինում կազմում է 600 մմ, ընդ որում՝ տեղումների մեծ մասը լինում է տաք օրերին։ Ձյունածածկույթի տևողությունը պահպանվում է 160 օր։ Հողի սառեցման միջին խորությունը կազմում է 190 սմ։ Քամու օրական տաքությունը տատանվում է 0-ից միջինում հոկտեմբերի 27-ին. 2 օր ավելի ուշ, քան Կեմերովում։ Ձմեռվա վերջին օրը ապրիլի 6-ն է. 3 օր ավելի շուտ, քան Կուզբասի մայրաքաղաքում։ Այսինքն՝ ձմեռը քաղաքում տևում է 163 օր։ Ամառը բավականին տաք է, բայց 10 օր ավելի կարճ է տևում։ +15 ծերմաստիճանը պահպանվում է միջինում 82 օր։ Միջինում ամառը սկսվում է նույն օրը, ինչ հարավային մայրաքաղաքում՝ հունիսի 4-ին։ Ամառվա վերջին օրը միջինում օքոստոսի 24-ն է[6]։ Քամու տարեկան միջին արագությունը կազմում է 2,3 մ/վրկ.:

Քաղաքի ամենաբարձր կետը տեղակայված է 445 մետր բարձրության վրա[7]։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նովոկուզնեցկա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 4,2 7,9 18,3 28,6 34,8 35,0 36,0 35,9 31,0 24,9 17,4 7,3 36,0
միջին առավելագույնը (°C) −11,1 −8 −0,7 8,5 18,3 22,7 24,8 22,7 15,9 7,9 −3 −9,1 7,4
միջին ջերմաստիճանը (°C) −15,2 −13 −5,9 2,8 11,5 16,4 18,8 16,4 9,9 2,9 −6,7 −13,2 2,1
միջին նվազագույնը (°C) −18,5 −16,7 −10 −1,8 5,8 11,1 13,7 11,2 5,3 −0,6 −9,5 −16,5 −2,2
բացարձակ նվազագույնը (°C) −47,7 −42,2 −33,9 −26,1 −8,9 −1,4 2,2 0,2 −6,7 −23,0 −37,7 −40,0 −47,7
տեղումների քանակը (մմ) 24 18 16 26 38 54 69 56 36 42 38 30 447
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նովոկուզնեցկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 4,2 7,9 17,9 28,6 34,8 34,2 35,7 35,6 31,0 24,9 17,4 6,1 35,7
միջին ջերմաստիճանը (°C) −18,2 −15,1 −5,2 4,4 11,6 18,7 19,1 16,1 10,3 3,0 −5,8 −13,3 2,2
բացարձակ նվազագույնը (°C) −43,2 −37,2 −27,0 −21,3 −8,2 −1,4 5,6 0,2 −6,7 −20,4 −32,4 −39,6 −43,2
տեղումների քանակը (մմ) 24 18 16 26 38 54 69 56 36 42 38 30 447
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի արդյունաբերական տարածք

Քաղաքի էկոլոգիական վիճակը անբարենպաստ է[8][9][10]։ Ծանր է հատկապես օդի մթնոլորտային աղտոտումը։ 2009 թվականի ՍԹԿ-ի միջին ավելցուկը կազմում է.բենզպիրեն՝ 4,6 անգամ, Մրջնալդեհիդ՝ 3 անգամ, Ֆտորաջրածին 1,4 անգամ, ազոտի դիօքսիդ 1,2 անգամ[11]։ Քաղաքի մթնոլորտը փոշոտ է։ Ռուսհիդրոմետի չափորոշիչների համաձայն՝ քաղաքի աղտոտված մթնոլորտի աստիճանը գնահատվում է շատ բարձր։ 2009 թվականին մթնոլորտ է արտանետվել 325,9 հազար տոննա թունավոր նյութեր։ Հիմնական մասը եղել է ածխածնի մոնօքսիդ (60,4 %), ծծմբի օքսիդ (IV) (12,3 %), կոշտ նյութեր (10,6 %), մեթան (10,1 %), ազոտի դիօքսիդ (4,8 %)%[11]։ Այս թունավոր նյութերի 73 %-ը արտադրում են սև մետաղագործության հանքերը, 9,5 %-ը ածխի արդյունաբերական հանքերը, 8,5 %-ը էներգետիկան, 5,7 %-ը գունավոր մետաղագործությունը%[11]։

Քաղաքում գրանցված են 145 հազար փոխադրամիջոցներ, որոնց արտանետումը մթնոլորտ կազմում է76,5 տոննա[12]։

Համաձայն «2011 թ. Ռուսաստանի Դաշնության շրջակա միջավայրի կարգավիճակի և պաշտպանության»՝ Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության հրապարակած տվյալների՝ Նովոկուզնեցկը զբաղեցրել է 4-րդ տեղը որպես Ռուսաստանի ամենաաղտոտված քաղաք (22,05)[13]։ Մթնոլորտի աղտոտվածությունը գրանցվել է շատ բարձր[14]։ Համաձայն նույն զեկույցի՝ 2011 թվականի քաղաքի մթնոլորտային արտանետումների հիմնական պատկերը այսպիսին էր. ազոտի օքսիդ(IV), բենզպիրեն, մրջնալդեհիդ[15]։ Նովոկուզնեցկի հողը աղտոտված է այնպիսի ջրալույծ նյութերով, ինչպիսիք են ֆտորը (1 ՍԹԿ)[16]։

Համաձայն «2015 թվականի Ռուսաստանի Դաշնության շրջակա միջավայրի կարգավիճակի և պաշտպանության» մասին զեկույցի՝ 2014 թվականի համեմատությամբ, առաջնային քաղաքների շարքից հանվել են 8 քաղաք. Բլագովեշենսկ, Իրկուտսկ, Կրասնոյարսկ, Լեսոսիբիրսկ, Նովոկուզնեցկ, Չելյաբինսկ, Շելեխով, Հարավային Սահալինսկ։ Հիմնական պատճառը ցանկից դուրս գալու համարվում է մթնոլորտային աղտոտումի նվազեցումը բենզպիրենով։

2012 թվականին hիգիենայի և էպիդեմիոլոգիայի կենտրոնի մասնագետները քաղաքը ճանաչեցին ամենաանապահովը մթնոլորտ արտանետված քիմիական նյութերի քանակության համար։ Օդի բաղադրության գրեթե 20%-ը կազմում էին ածխածնի օքսիդները, մուրը, ծանր մետաղները, ֆորմալդեգիդը, ֆենոլը[17][18]։ 2012 թվականի հունիսի 19-ին Կեմերովոյի մարզի մարզպետ Աման Տուլեեվը հարկ համարեց փակել Կուզնեցկի ցեմենտի գործարանը, որի թափոնների, մասնագետների հավաստմամբ, 30 %-ը ուղղակի կերպով կապված են շնչառական հիվանդությունների առաջացման հետ։ Ավելի վաղ արդեն փակվել էին։ Ավելի վաղ արդեն փակվել էին բոլոր վնասակար նյութեր արտահանող գործարանները[19][20]։

2016 թվականին շրջակա միջավայրի թափոնները մաքրվել են (մոտ 1000 տոննա). կոշտ թափոններ՝ 35,836, գազային և հեղուկ թափոններ՝ 231,694: Դրանցից 47,646-ը ծծմբի երկօքսիդ, 160,982-ը ածխածնի օքսիդ, 17,46-ը ազոտի օքսիդ, 1,148-ը աշխաջրածին, 3,435-ը այլ նյութեր։

Կենցաղային թափոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության տվյալների համաձայն՝ Նովոկուզնեցկը թափոնների վերամշակմամբ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը Ռուսաստանում[21]։

2009 թվականին հիմնադրվեց «ԷկոԼենդ» կոշտ կենցաղային թափոնների պոլիգոնը։ Չնայած թափոնների որակի անկմանը՝ վերամշակվում է 10,764 միլիոն տոննա կենցաղային թափոն[11]։

2009 թվականին քաղաքում հիմնվում է Կուզբասկի թափոնների վերամշակման ասոցացիան։ Այսօր ասոցացիայում կան թափոնների վերամշակման 14 ձեռնարկություն։ Ասոցացիայի ձեռնարկությունները վերամշակում են թափոնների ավելի քան 150 տեսակ, արտադրում են երկրորդային ռեսուրսների վրա հիմնված արտադրանք։ Ասոցացիայի և Նովոկուզնեցկի վարչակազմի աջակցությամբ ավելի ու ավելի է շատանում այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են աղբի հավաքման նոր տարբերակը։ 2010 թվականին ասոցիացիայի անդամները վերամշակել են ավելի քան 65 հազար տոննա արդյունաբերական և կենցաղային թափոններ։ Երկրորդական պաշարներից արտադրվում է էկոլգոապես մաքուր արտադրանք. հատուկ անվտանգության ռետինե ծածկ սպորտային մարզադաշտերում և մանկական խաղահրապարակներում տեղադրելու համար, ռետինե սալիկներ, ռետինե դեկորատիվ ցանքածածկ, աղբի պարկեր, հրակայուն իրեր և այլն[22]։

Քաղաքային օկրուգի տարածքում՝ բնակավայրերից հեռու, տեղակայված են Եվրազ հիդրոտեխնիկական հանքը, «ԷկոԼենդ» կոշտ կենցաղային թափոնների պոլիգոնը, «Ռուսալ» արդյունաբերական թափոնների պոլիգոնը և այլն։

Թափոնների վերամշակման գործարաններ.

  • «ԱԿՄՕ» ՍՊԸ,
  • «Վիտալ Սերվիս» ՍՊԸ,
  • «Պլաստիկի վերամշակման և արտադրության գործարան» ՍՊԸ,
  • «Նովոլիտ» ՍՊԸ,
  • «ՍՄՑ» ՍՊԸ,
  • «Վերամշակման տեխնոլոգիա» ՍՊԸ,
  • «Էկոլոգիական մարզային կենտրոն» ՍՊԸ ;[23]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիմնադրման և զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցկի ամրոցը՝ կառուցված XIX դարի սկզբին

Նովոկուզնեցկը համարվում է Սիբիրի ամենահին քաղաքներից մեկը։

Քաղաքը հիմնադրվել է 1618 թվականին որպես Կուզնեցկի բանտ։ Այն գնտվում էր Տոմ գետի մոտակայքում։ 1620 թվականին բանտը տեղափոխում են բարձրադիր վայր, որը գտնվում էր Տոմ գետի աջ ափին։ Այն դառնում է ապագա քաղաքի նախնական կորիզը մինչև 1620 թվականից մինչև 1920-ական թվականների վերջը։

Կարմիր ահաբեկչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի տարիներին Կուզնեցկը հայտնի է դարձել շնորհիվ արյունալի բազմաթիվ իրադարձությունների, որոնք իրագործել են կարմիր պարտիզանները։

1920-ական թվականների հայտնի լրագրող Անդրեյ Կրուչինան «Մութ անկյունում՝ Կուզնեցկում» (1923) հոդվածում հայտնում է. «Պարտիզան Գրիգորի Ռոգովի անունը երկար ժամանակ կմնա Կուզնեցկի բնակիչների հիշողության մեջ… իր „երիտասարդներին“ նա համարում էր դատավոր բոլոր նրանց նկատմամբ, ում ձեռքերին դեռևս չկային վերքեր… նա չի կախել, չի կրակել, այլ պարզապես կտրել է մեկի գլուխը, ով, նրա կարծիքով, „ազգի դավաճան“ էր։ Նրա օրօքկործանվել կամ այրվել են բոլոր եկեղեցիները և հարուստների տները…: Տների մեկ-չորրորդ մասը պատուհանների փոխարեն պատված էր սև խոռոչներով…»[24]:

Կուզնեցկում ապրած գեներալ-լեյտենանտ Պավել Պուտիլովը գազանաբար սպանվել էր (մասնատվել) պարտիզանների կողմից։ Այժմ նրա պատվին քաղաքում կանգնեցվել է հուշակոթող։ Քաղաքի եկեղեցիների մեծ մասը թալանված ու պղծված էին[25][26]։

Հանուն արդարության պետք է նշել, որ Ռոգովը չի եղել Կարմիր բանակի ղեկավարը, և գործել է մերթ ղեկավարելով բոլշևիկներին, մերթ ինքն իրեն։ Արդյունքում կարմիրները ոչնչացվում են։ Մեր ժամանակներում սկսել են Ռոգովի գործունեությունը վարելու մի քանի փորձեր կատարվել[27]…:

Կուզնեցկի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արդյունաբերական քաղաք Նովոկուզնեցկը հիմնադրվել է 1931 թվականի հուլիսի 3-ին Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ։

Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի հրամանագրով 1932 թվականի մարտի 2-ից քաղաքներ Կուզնեցկը և Նովոկուզնեցկը միավորվեցին մեկ քաղաքի մեջ։ Միացված քաղաքին տրվեց «Նովոկուզնեցկ» անվանումը։ Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեն որոշեց.

«Նովոկուզնեցկի քաղաքային քարտեզին ավելացնել նրան պատկանող բնակավայրերը.Նովո-արալիկական, Նովո-բեսսոնական, Նովո-Գարբունական և Նովո-չերնոուսովական հողատարածքները, «Մետալիստ» կաթնա-բանջարեղենային գործարանը, մոտ 214,02 հա տարածք Բունգուրսկ գյուղի հողատարածք և Տոմսկ երկաթուղու շերտը»[28]։

1932 թվականի մայիսին քաղաքը վերանվանվում է Ատալինսկ։ 1932 թվականի հոկտեմբերին Կուզնեցկը միացվում է Ստալինսկին։ 1961 թվականի նոյեմբերին համաձայն Ռուսաստանի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետության հրամանագրի՝ Ստալինսկը կրկին վերանվանվում է Նովոկուզնեցկ։

1930-ական թվականներին Իոսիֆ Ստալինը քաղաքը դարձնում է կարևոր արդյունաբերական կենտրոն։ Հենց Նովոկուզնեցկին էր նվիրված Վլադիմիր Մայակովսկու հայտնի բանաստեղծություն «Խրենովի պատմությունը Կուզնեցկի ու Կուզնեցկի բնակչության մասին» վերնագրով։ 1926-1939 թվականներին քաղաքի բնակչությունը աճեց՝ հասնելով ռեկորդային 4354 %-ի։

1929 թվականին ԱՄՆ-ի «Ֆրեյն» նախագծի համաձայն՝ ինժեներ Իվան Բարդինի ղեկավարությամբ սկսվում է Նովոկուզնեցկի մետաղագործական կոմբինատի կառուցումը։ Ավելի ուշ կառուցվում է Արևմտա-Սիբիրական մետաղագործական գործարանը (1964 թվական)։

Ստալինսկի մասին կա նաև այնպիսի փաստ, որի համաձայն՝ քաղաքը ներառված է ԽՍՀՄ-ի 20 քաղաքների ցանկի մեջ, որոնք կարող են ստեղծել ատոմային ռումբ։

1941 թվականի հուլիսի 25-ին Ստալինսկ է տեղափոխվում Վիլնայի ռազմական դպրոցը, որը արդեն օգոստոսի 15-ից զբաղվում էր Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի համար սպաների և հրամանատարների պատրաստմամբ[29]։ 1986 թվականից ԽՍՀՄ-ում սկսվեց վերակառուցում։ 1987 թվականի տնտեսական ռեֆորմների անհաջողությունը հանգեցրեց Կեմերվոյի շրջանում հանքարդյունաբերության գործադուլի սկիզբին։ Չնայած նրան, որ Նովոկուզնեցկը ավելի շատ մետաղագործական քաղաք է, քան հանքարդյունաբերական, այնուամենայնիվ 1989 թվականին դարձավ հանքափորների գործադուլի կենտրոններից մեկը[30]։

1970 թվականին քաղաքի բնակչությունը հասավ 500 հազար մարդու[31]։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 1898 թվականի ԽՍՀՄ-ի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 614726 մարդ[32]։

1998 թվականին քաղաքը սկսեց անկում ապրել։ Սկսվում է ճքնաժամ և դրանից բխում է ռուբլու արարժույթի անկումը։

1998-2000 թվականներին քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները դարձան կռվախնձոր ֆինանսաարդյունաբերական խմբեր ՄԻԿ-ի, Նովոկուզնեցկի ալյումինի գործարանի, Նովոկուզնեցկի մետաղագործական գործարանի, Եվրազի և մի շարք այլ ձեռնարկությունների միջև։

2000-ական թվականներին տեղի ունեցած տնտեսական աճը հանգեցրեց ակտիվ կառուցապատման։

Նովոկուզնեցկի Ցենտրալնի շրջանը գիշերով

2011 թվականին Նովոկուզնեցկի մետաղագործական կոմբինատը միանում է Եվրազին։

2015 թվականին որոշվում է քաղաքի հիմնը Պյոտր Դորոֆեևի խոսքերի և Միխայիլ Մասլովի երաժշտության հիման վրա[33]։

Քաղաքի խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոկուզնեցկի զինանշանը (1804)

Քաղաքի պատմական զինանշանը ընդունվել է 1804 թվականի մարտի 17-ին[34][35]։ Զինանշանի վերին մասը ինքնին ներկայացնում է Տոմսկի մարզի զինանշանը. վահանը բաժանված է վերևի մասում կանաչ, ներքևի մասում՝ ոսկեգույն դաշտերի։ Կանաչ դաշտում պատկերված է սպիտակ ձի, ստորին մասում՝ ոսկեգույն գույնով, պատկերված է դարբնոց։

1970 թվականի հուլիսի 8-ին ընդունվում է զինանշանի նոր տարբերակը, որը նախագծված էր ճարտարապետ Ա. Վիպովի կողմից[36]։ Այդ զինանշանը ներկայացնում էր հերդետիկ վահան։ Վահանի սպիտակ ֆոնի վրա պատկերված է սիբիրյան բնությունը։ Վահանի վերին մասում պատկերված է Կուզնեցկի ամրոցը, որպես Կուզնեցկի պատմության նկատմամբ հարգանքի խորհրդանիշ։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքը վերադարձավ իր նախկին զինանշանին, բայց խորհրդային ժամանակաշրջանի զինանշանը այդպես էլ չչեղարկվեց։ Այսինքն՝ քաղաքը միաժամանակ ուներ 2 զինանշան[36]։ 2018 թվականի ապրիլի 24-ին ընտրվում է քաղաքի նոր զինանշանը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի 18 ձեռնարկություն ստացել են մրցանականեր. դրանցից են՝ Նովոկուզնեցկի մետաղագործական գործարանը, Արևմտա-Սիբիրական մետաղագործական գործարանը, Նովոկուզնեցկի ալյումինի գործարանը, Նովոկուզնեցկի բժշկական հետազոտությունների ինստիտուտը, առաջին քաղաքային կլինիկական հիվանդանոցը, Սիբիրի պետական արդյունաբերական համալսարանը և այլն։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն
Թվական Բնակչություն
մարդ
1618 10
1720 1918
1824 1724
1851 2831
1858 1655
1877 3051
1897 3141
1917 3154
1920 4548
1926 3894
1931 45 000
1939 166 000
1940 179 100
1956 346 600
1959 377 000
1962 410 000
1967 493 000
1970 499 183
1972 508 000
1973 513 000
1974 519 000
1974 527 000
1976 527 000
1979 541 356
1980 545 000
1981 551 000
1982 556 000
1983 564 000
1985 584 000
1986 581 000
1987 589 000
1989 599 947
1990 584 000
1991 602 000
1992 600 000
1993 598 000
1994 593 000
1995 574 000
1996 571 000
1997 566 000
1998 566 000
1999 562 800
2000 561 600
2001 564 500
2002 549 870
2003 565 900
2004 548 200
2005 563 300
2006 562 400
2007 560 900
2008 562 200
2009 563 271
2010 547 904
2011 548 127
2012 549 589
2013 549 182
2014 550 213
2015 550 127
2016 551 253
2017 552 445
Տարի Բնակչություն
2016 551 253 մարդ [37]
2017 552 445 մարդ [38]
2018 553 638 մարդ [39]
2019 552 105 մարդ [40]
2021 537 480 մարդ


2016 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ տղամարդկանց քանակը կազմում էր բնակչության 44,95 %-ը, իսկ կանանցը՝ 55,05 %-ը[41]։

Համաձայն 2010 համառուսաստանյան մարդահամարի՝ քաղաքի բնակչության ազգային կազմը հետևյալն է[42].

Ներկայացված ազգություններից 11596-ը չեն տեղեկացրել իրենց ազգության մասին։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն է (համաձայն 2012 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների)[41].

  • 0—6 տարեկան։ 8,2 %,
  • 7—17 տարեկան։ 10,5 %,
  • 18—24 տարեկան։ 10,1 %,
  • 25—29 տարեկան։ 9,3 %,
  • 30—39 տարեկան։ 16,1 %,
  • 40—49 տարեկան։ 13,1 %,
  • 50—59 տարեկան։ 14,9 %,
  • 60—69 տարեկան։ 8,7 %,
  • 70 և ավելի տարեկան։ 9,1 %.

2012 թվականի դեկտեմբերի 31-ին քաղաքում բնակչության 16,6 %-ը գործունակ լինելու տարիքից փոքր են, 61,3 %-ը գործունակ տարիքում են, իսկ 22,1 %-ը՝ գործունակ տարիքից մեծ[41]։

Քաղաքի կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոկուզնեցկը Կեմերովոյի շրջանի վարչական և տարածքային բաժանման մեջ համարվում է տարածաշրջանային նշանակության քաղաք[43]։

Քաղաքը բաղկացած է 6 ներքաղաքային շրջանից։

Շրջան Տարածք,
կմ²
Բնակչության
թիվը
Զավոդսկի շրջան 109,10 97 135
Կուզնեցկի շրջան 36,11 49 577
Կուիբիշևսկի շրջան 92,49 79 252
Վովովոլինսկի շրջան 22,49 77 097
Օրջոնոկիձևսկի շրջան 95,62 84 349
Ցենտրալնի շրջան 66,52 165 035

Իշխանությունները և քաղաքային կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերի 7-ին Նովոկուզնեցկի քաղաքային միության ազգային պատգամավորների հրամանով հաստատվում քաղաքի նոր կանոնադրությունը, որի համաձայն՝ իշխանությունները կազմված են.

  • Նովոկուզնեցկի ազգային պատգամավորների քաղաքային միությունից,
  • Նովոկուզնեցկ քաղաքի ղեկավարներից,
  • Նովոկուզնեցկի վարչակազմից,
  • Քաղաքային ղեկավարման կոմիտեից,
  • Դատարաններից[44][45]։

Նովոկուզնեցկի քաղաքային միությունը համարվում է ինխանության մարմինների ներկայացուցիչը և կազմված է 18 պատգամավորներից։ Պատգամավորները ընտրվում են 5 տարի ժամկետով։

2016 թվականի սեպտեմբերին անցկացվեցին ազգային պատգամավոնրեի միության ընտրությունները, որի արդյունքները հետևյալն էին. 27 — Միասնական Ռուսաստան, 4 — Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն, 4 — Արդար Ռուսաստան. 1- Ռուսաստանի պատրոտներ։ Նախագահ էր ընտրվել «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Օլեգ Մասյուկովը։

Քաղաքային միության հետ աշխատում են քաղաքի երիտասարդական խորհրդարանի հետ[46]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին, Նովոկուզնեցկը, անցնելով Օրենբուրգին, գրավում է 27-րդ հորիզոնականը «30 լավագույն բիզնես քաղաքների» ցանկում և հրատարկվում «Forbes» ամսագրի ռուսական համարում[47]։ Միևնույն ժամանակ, հնարավորությունների առումով, քաղաքը 15-րդն է։ 2010-2012 թվականներին Նովոկուզնեցկին չհաջողվեց նույն հաջողությունները գրանցել։ 2013 թվականին ցանկում բարձրացավ՝ գրավելով 13-րդ հորիզոնականը։ Առավելություններից են. արդյունաբերական ձեռնարկությունների բարձր համակենտրոնացումն ու ենթակառուցվածքների առկայությունը[48]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջքաղաքային
Երկաթուղային կայարանի հին շենքը

Նովոկուզնեցկը համարվում է Արևմտա-Սիբիրական երկաթուղային ճանապարհի երկաթուղային հանգույցը։ Քաղաքից երթուղայիններ են գնում դեպի Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Ադլեր, Անապա, Նովոսիբիրսկ, Կիսլովոդսկ, Վլադիվոստոկ, Բարնաուլ, Տոմսկ, Աբական և այլն քաղաքներ, ինչպես նաև՝ Ղազախստան և Ղրղզստան[49]։ Հարմարավետ էլեկտրական գնացքները ուղևորություններ են կատարում Նովոկուզնեցկից Նովոսիբիրսկ։ Շրջանի երթուղային էլեկտրագնացները գնում են դեպի Արտիշտա, Բելովո, Երունկավո, Կիսելյովսկ, Միսկի, Մեժդուրեչենսկ, Պրոկոպյովսկ, Տաշտագոլ[50]։ 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերը երկաթուղային կայարանը վերակառուցվում էր, սակայն գնացքներն ու էլէկտրագնացները շարունակում էին աշխատել իրենց բնական հունով[51]։

Քաղաքի հետ օդային կապը իրականացվում է Նովոկուզնեցկ-Սպիչենկովո օդանավակայանի միջոցով (կատարվում են թռիչքներ դեպի Մոսկվա, Նովոսիբիրսկ, Կրասնոյարսկ, իսկ ամռանը՝ Սոչի, Բանգկոկ, Անթալիա)[52]։

Նովոկուզնեցկի տրանսպորտային կայարանը ունի 47 միջքաղաքային երթուղային[53]։ Դրանց հիմնական ուղղությունը հարավ է։ Մնացած ուղղությունները որպես կանոն կատարվում են դեպի արվարձաններ։ Բացի այդ՝ կայարան են գալիս ավտոբուսներ Տաշտագոլից կամ Շերեգեշից։ Ուղևորների քանակով ամենամեծ կայարանը ունի համեմատաբար փոքր տարածք։

աղաքի շուրջ տեղակայված է Նովոկուզնեցկի մրջանաձև մեքենաների ճանապարհը։

Քաղաքային
Երկաթուղային կամուրջ Տոմ գետի վրայով

Նովոկուզնեցկում կան 4 կամուրջ նախատեսված ավտոմեքենաների համար և 1 երկաթուղայոն կամուրջ Տոմ գետի վրայով։ Քաղաքի կենտրոնը շրջապատված է ճանապարհներով, որոնք ունեն մեծ թվով օղակաձև ճանապարհներ։ Քաղաքային տրանսպորտի ընդհանուր երկարությունը կազմում է 755,7 կմ։ Քաղաքում գործում է ավելի քան 76 ավտոբուս, 9 տրամվայ և 6 տրոլեյբուս[54]։ Տրամվայները աշխատում են քաղաքի բոլոր շրջաններում, բացառությամբ՝ Նովոլինսկի շրջանի[55]։ Տրոլեյբուսները աշխատում են Զավոդսկի շրջանում (1 և 5 համարները (փոխվել են № 7 երթուղայինի հետ]][56]։ Էլեկտրական գնացքը ունի 4 ուղղություն. դեպի Արտիշտա և Բելովո, Մեժդուրեչենսկ և Օրջոնիկիձևսկի շրջան,Կուզնեցկի շրջան, Ցենտրալնի շրջան։

Նովոկուզնեցկի տրամվայը համարվում է առաջին տրամվայի համակարգը Սիբիրում և երկրորդը Մոսկվայում՝ Վլադիվոստոկի տրամվայից հետո[57]։

Հանրային տրանսպորտով 1 երթևեկության արժեքը կազմում է (2015-2017 թվականներ). տրոլեյբուս, տրամվայ, ավտոբուս՝ 16 ռուբլի, կոմերցիոն ավտոբուս (երթուղային տաքսի)՝ 18-22 ռուբլի[58]։

2015 թվականի տվյալներով՝ Նովոկուզնեցկում կար 180388 տրանսպորտային միջոց[59]։

Ենթակառուցվածք
Բայդաևսկիի կամուրջը

Տոմ գետով անցնող կամուրջներ.

  1. Իլինսկի կամուրջ (1969 թվականի օգոստոսի 26[60]) Զավոդսկի շրջանում,
  2. Դոզովսկի կամուրջ (1963 թվականի հունվարի 8а[60]) Զավոդսկի մայրուղիում՝ Ցենտրալնի և Զավոդսկի շրջանների միջև,
  3. Կուզնեցկի կամուրջ (1972 թվական[61]) Ցենտրալնի և Կուզնեցկի շրջանների միջև, կամուրջի առաջին տարբերակը բացվել է 1936 թվականին[62],
  4. Երկաթուղային կամուրջ (1940-ական թվականներ) - Նովոկուզնեցկի հարավում,
  5. Բայդաևսկի կամուրջ (1953 թվական[63], Օրջոնիկիձեի շրջանում,

Բացի այդ կան մի շարք կամուրջներ, որոնք անցնում են Աբա գետի վրայով՝ Տոմ գետի ձախ վտակով։

Փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 1048 կմ, որոնցից լուսավորված է միայն 421 կմ-ը։

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոկուզնեցկի հեռախոսային կոդը 3843-ն է։ Քաղաքում օգտագործվում է 6 նիշային համարակալումը։ Հեռահաղորդակցության ժամանակակից ծառայությունների համալիրը ընդգրկում է 20 կազմակերպություն («Ռոստելեկոմ», «Սիբիրի կապ», «Դիալկոմ», «МТС», «Մեգաֆոն»)։

Քաղաքում աշխատում են 3G/4G կապի 4 օպերատոր. «МТС», «Բիլայն» «TELE2», «Մեգաֆոն»։ Ընկերությունները ներկայացնում են համացանցի 4G կապի տեսակ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն մասնագիտական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոկուզնեցկում կան 4 համալսարան.

1939 թվականից քաղաքում գործում էր պետական մանկավարժական համալսարան, որը հետխորհրդային ժամանակաշրջանում վերանվանվել էր Կուզբասկի պետական մանկավարժական ակադեմիա։ 2014 թվականի մարտին համալսարանը վերամիավորվեց և կոչվեց Կեմերովի պետական համալսարան։

Բացի այդ՝ ռուսական համալսարաննեում բացվել են մասնաճյուղեր. մասնաճյուղ Կուզբասկի պետական տեխնիկական համալսարանում, մասնաճյուղ Միջազգային տնտեսագիտության և իրավունքի համալսարանում, մասնաճյուղ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապի, տնտեսագիտության և իրավունքի համալսարանում, մասնաճյուղ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանում, որը փակվեց 2014 թվականին, մասնաճյուղ Ռուսաստանի ազգային տնտեսության և հանրային ծառայության ակադեմիայում և այլն։

Ուսանողների քանակով ամենամեծ համալսարաններն են Սիբիրյան պետական արդյունաբերական համալսարանն ու Նովոկուզնեցկի պետական համալսարանը։

Միջին մասնագիտական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոկուզնեցկում միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու համար կան միջնակարգ մասնագիտական կրթություն տրամադրող մեծ թվով ուսումնական հաստատություններ.

1. Քոլեջներ.

  • Կեմերովի շրջանային բժշկական քոլեջ (մասնաճյուղ)
  • Նովոկուզնեցկի մասնագիտական քոլեջ
  • Նովոկուզնեցկի տրանսպորտային քոլեջ
  • Նովոկուզնեցկի պետական հումանիտար քոլեջ
  • Նովոկուզնեցկի արվեստի քոլեջ
  • Նովոկուզնեցկի մանկավարժական քոլեջ

2. Տեխնիկումներ.

  • Կուզնեցկի արդյունաբերական տեխնիկում
  • Կուզնեցկի մետաղագործական տեխնիկում
  • Վոլկովի անվան սերվիսի և դիզայնի տեխնիկում
  • Նովոկուզնեցկի շինարարական տեխնիկում
  • Նովոկուզնեցկի շինարարական տեխնոլոգիաներիևւ ծառայությունների տեխնիկում
  • Նովոկուզնեցկի առևտրա-տնտեսական տեխնիկում
  • Նովոկուզնեցկի տրանսպորտի և տեխնոլոգիայի տեխնիկում
  • Նովոկուզնեցկի սննդի արդյունաբերության տեխնիկում

3. Այլ.

  • Նովոկուզնեցկի պետական մասնագիտական ուսումնական հաստատություն

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հաստատություններն են. Նովոկուզնեցկի բժշկական հաստատությունը, սև մետաղագործության արևմտյան հաստատությունը մինչև 2000 թվական, Կուզնեցկի մասնաճյուղը, Արևելա-Սիբիրական փորձարարական կենտրոնը, Նովոկուզնեցկի գիտա-հետազոտական հաստատությունը, Ռուսական բժշկական գիտությունների ակադեմիայի գիտա-հետազոտական հաստատության մասնաճյուղը մինչև 2010 թվական, Սիբիրի շինանյութերի գիտա-հետազոտական հաստատությունը և այլն։

Նախագծային հաստատություններ. «Սիբիրի էլէկտրոնախագիծը», «Սիբրուդան», «Սիբիրի ջրմուղային նախագիծը և այլն։ Ավելի ուշ եղել են «Սիբգիպրոմեզ»ը, «Հիպրոկոկս»ը և այլն։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լճերի» առողջարան

Նովոկուզնեցկում գործում են մի քանի քաղաքային հիվանդանոցներ. «Նովոկուզնեցկի բժշկական հաստատություն»ը, «Հաշմանդամների վերականգնման կենտրոն»ը, «Ընտանիքի կազմավորման և վերարտադրության հաստատություն»ը, բազմատեսակ բժշկական մի շարք կենտրոններ. Medica կանացի առողջության և վերարտադրության հիվանդանոց, «Եվրոմեդ» բժշկական կենտրոն, Լսողության ախտորոշման կենտրոն «Օտոմեդ», «Ֆամիլիյա» ընտանեկան բժշկական կենտրոն, «Առողջ սերունդ» բժշկական կենտրոնների ցանց, բժշկական կենտրոն «Բացարձակ առողջություն» և այլն։ Վերոնշյալ բժշկական հաստատություններում կան մեծերի և փոքրերի բուժման համար նախատեսված գործիքների բոլոր տեսակները, այդ թվում՝ բարձրագույն տեխնոլոգիաներ։ 2017 թվականին բացվել է ամենամեծ մասնավոր բժշկական կենտրոն «Գրանդ մեդիկան»։

Քրեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալները Նովոկուզնեցկի վերաբերյալ.

Ցուցանիշ Ընդհանուր Փաստերի թիվ

100 000 մարդու տվյալով

Գրանցված հանցագործություններ, ընդհանուր 11 390 2066
այդ թվում.
- շորթում 13 2
- կողոպուտ 555 101
- կաշառք 22 4
- կաշառքի ստացում 17 3
- բռնաբարություն և բռնաբարության փորձ 3 1
- գողություն 4264 774
- ակաբեկչական բնույթի հանցագործություն 0 0
- ծայրահեղական հանցագործություն 10 2
- թմրանյութերի թրաֆիքինգի հետ կապված հանցագործություն 1353 245
- խմբակային հարձակում 36 7
- սպանություն և սպանության փորձ 54 10
Հանցագործության հետ կապված հստակ մեղադրյալներ 5446

Եհովայի վկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի օգոստոս Նովոկուզնեցկում պաշտոնապես գործում էր «Եհովայի վկաներ» կազմակերպություն, մինչ չէր ճանաչվել Եհովայի վկաների թիվը Ռուսաստանում։

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուսուլմանական տեղական կազմակերպություն «Չուլպան»
  • Մուսուլմանական տեղական կազմակերպություն «Աբդու Ռահմոն»

Բուդդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներից Նովոկուզնեցկում գործում են.

  • Կրոնական խումբ «Դեեն»՝ Ստեֆան Գայսլերի անունով,
  • Կրոնական խումբ «Նովոկուզնեցկի մեդիտացիոն խումբ» (Տիբեթական բուդդայականություն),
  • Բուդդայական ակումբ Կարմա Կագյու,
  • Կրոնական խումբ «Բուդդայական համայնք Գելուգ քաղաք Նովոկուզնեցկում»

Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գոյություն ունեն հուդայական համայնքային միավորում, որում, ըստ 1994 թվականի տվյալների, 1500 հրեաներ կային։ Այն կազմված էր 2 կրոնական կազմակերպություններից.

  • «Նովոկուզնեցկի հրեական համայնք»
  • «Ժամանակակից հուդայականության կրոնական կազմակերպություն»
Եկեղեցի Նովոկուզնեցկում

Մորմոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից կազմակերպվել է կրոնական խումբ, որը կոչվում է Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Սրբերի եկեղեցի։

Հինդուիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդուիզմը ներկայացված է մի շարք խմբերում. Անանդա Մարգա, Կրիշինի միջազգային միություն, աշակերտներ՝ Օշո (Բխագվան Շրի Ռաջնիշ)ը և Շրի Չինմոյան։

Ոչ կոմերցիոն կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են ոչ կոմերցիոն կազմակերպություններ, որոնք ռգնում են հաշմանդամներին, վետերաններին և թոշակառուներին։ Գործում են նաև ղազախական կազմակերպություններ՝ մարդու իրավունքների և բնապահպանության վերաբերյալ։ Աշխատում են նաև գործարարների միությունը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զապսիբովեց» լողավազան

Նովոկուզնեցկն ունի Կուզնեցկի մետաղագործների սպորտային պալատ, 2 սառցե տարածքներ Ցենտրալնի և Նովոիլյինսկի շրջաններում, սպորտային համալիրներ, մարզադաշտեր, թենիսի համար նախատեսված տարածքներ, լողավազաններ, այդ թվում՝ 50-մետրանոց լողավազաններ «Զապսիբովեցն» ու "Օլիմպը", ձիարշավարաններ, լեռնադահուկային բազաներ, այդ թվում՝ լեռնային «Վիրաժ»ը և Լիստվյագին։

Քաղաքում գործում են սպորտային ակումբներ.

  • Մետալուրգ (հոկեյի ակումբ)
  • Նովոկուզնեցկ (ֆուտբոլային ակումբ)
  • Նովոկուզնեցկ (ռեդբիի ակումբ)
  • Նովոկուզնեցկ (կանանց ռեդբիի ակումբ)

Բնակարանաշինություն և շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեգատ բնակատեղի

Նովոկուզնեցկում տների հիմնական տեսակը համարվում է հինգ և ինը հարկանի տները։ Ցենտրալնի, Կուիբիշևսկի, Կուզնեցկի, Օրջոնիկիձևսկի և Զավոդսկի շրջաններում պահպանված են 2-, 3-, 4- հարկանի տներ՝ կառուցված 1920-1940-ական թվականներին։ Մասնավոր տարածքների մեծ մասը գտնվում են Կուիբիշևսկում, Կուզբասում և Օրջոնիկիձևսկում։ Քաղաքի IV մասում 2011 թվականին կառուցվել է քաղաքի առաջին 25-հարկանի տունը[64]։

Նովոկուզնեցկի բնակիչները շինություններին տալիս են անսովոր մականուններ։ Այսպես, Կուրակոում գտնվող հինգանկյուն բնակարանին տրվել է «Գայկա» անունը, Զավոդսկի շրջանի շրջանաձև տանը տրվել է «Շայբա» անվանումը, Երթուղային 127 փողոցի մոտ գտնվող կոր տանը տրվել է «Չինական պատ» անունը և այլնԿաղապար:Нет АИ:

Բացի այդ՝ քաղաքի մի քանի փողոցներ առանձնանում են որոշ առանձնահատկություններով.

  • Օրջոնիկիձևսկի շրջանի Սկաուտների փողոցի տների համարակալումը իրականացվում էր հակառակ ուղղությամբ. զույգ թվերով Հանքագործների փողոցից մինչև Զիրյանովսկի փողոց, իսկ կենտ թվերով՝ հակառակը։
  • Բարեկամության պողոտայի տները տեղակայված են սխալ. զույգ թվերով տները տեղակայված են ձախ կողմում, իսկ կենտ թվերով տները՝ աջ կողմում։

Շինարարական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կուզնեցկի շինարարական կազմակերպությունը ԽՍՀՄ-ի տարիներին կառուցել է ալյումինի, մետաղացործության գործարանները և այլն։

Գերեզմանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադակովսկի (Կուիբիշևսկի շրջան), Մինտինսկի (Նովոկուզնեցկի շրջանի տարածքում), Կուզնեցկի (Կուզնեցկի շրջանում) Բայդաևսկի գերեզմանոց, Նովոիլինսկի գերեզմանոց, Աբաշևսկի գերեզմանոց (հուղարկավորության համար փակվում է)։

Նովոկուզնեցկի զանգվածային լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոկուզնեցկի հրատարակությունները տպագրվում են «Կուզնեցկի աշխատակից», «Կուզնեցկի կամուրջ», «Կուզնեցկի պենսիոներ», «Լավ գովազդ» (գովազդ), «Նովոկուզնեցկ» (սոցիալ-քաղաքական) թերթերում, գրական լրագիր «գրողների միություն»ում, բիզնեսի մասին ֆեդերատիվ լրագիր «Ստանդարտ որակ»։ (գործում է 2005 թվականից)։

Տեղական հեռուստատեսային նախագծերն են. Կուզբաս (հեռուստա-ռադիոընկերություն) (Ռոսիա 1 և Ռոսիա 24 հեռուստաալիքներով), ՏՎՆ, 10 ԱԼԻՔ (ՌԵՆ ՏՎ աջակցությամբ), Նովո ՏՎ, Նովոկուզնեցկի ինտերնետ-հեռուստատեսություն, ՍՏՍ-Կուզբաս (գործընկեր՝ ՍՏՍ (հեռուստաընկերություն)։ Նովոկուզնեցկում իրականացվում է հետևյալ հեռուստաալիքների հեռարձակումը. Առաջին ալիք (Ռուսաստան), Ռոսիա 1, Մատչ ՏՎ, ՆՏՎ, Հինգերորդ ալիք (Ռուսաստան), ՏՎ Ցենտր, Զվեզդա (հեռուստաալիք), Յու, ինչպես նաև իրականացվում է թվային հեռուստատեսության հեռարձակում Ռուսաստանի 53 և 41 հեռուստաալիքներով։

Տեղական հեռարձակումը իրականացվում է ռադիոկայաններ «Ապեկս-Ռադիո»ի (FM 100,5) և «Կուզբաս FM»ի (FM 102,0) միջոցով։ Մնացած հեռարձակումները քաղաքում կատարվում են ցանցային կայանների միջոցով, որոնք իրականացվում են ոչ միայն բնական հաճախականությամբ («Հումոր ՖՄ», «Սպորտ FM»/«Studio 21», «Մանկական ռադիո», «Ռադիո Երկիր», «Ռետրո ՖՄ», «Արջաթե անձրև», «Պի FM», «Մեր ռադիո», «DFM»), այլև տեղական հեռարձակումների հաճախականությամբ («Եվրոպա պլյուս», «Ռուսական ռադիո», «Ավտոռադիո», «Մայակ», «Թանկարժեք ռադիո», «Շանսոն», «NRJ», «Լուրեր ՖՄ», «Ռուսաստանի ռադիո», «Վանյա»)։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 հունիսի 4-ին Ռուսաստանի բանկը թողարկում է արծաթե հուշադրամներ, որոնք համարժեք էին 3 ռուբլիին[72]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Газета Кемерова. Кемерово обогнал Новокузнецк по численности населения. Декабрь 16, 2015
  2. «Города – центры чёрной металлургии: трансформация роли и функций в региональных системах хозяйства и расселения». uapa.ru. 2008 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  3. Петренко М. (2010 թ․ հունիսի 24). «Город и его день». Кузнецкий рабочий, №72(19005). kuzrab.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  4. «Расстояние между городами». whoyougle.ru. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  5. [НОВОКУЗНЕЦКИЙ ГОРОДСКОЙ СОВЕТ НАРОДНЫХ ДЕПУТАТОВ. РЕШЕНИЕ от 16 июня 2010 г. № 9/120. ОБ УТВЕРЖДЕНИИ ГЕНЕРАЛЬНОГО ПЛАНА ГОРОДА НОВОКУЗНЕЦКА в редакции от 14 сентября 2016 года]
  6. .Погода и Климат
  7. Знаменитые Новокузнечане: Демидов В. К.
  8. Эколаб НФИ КемГУ Արխիվացված 2006-08-13 Wayback Machine(չաշխատող հղում)
  9. Состояние здоровья Արխիվացված 2006-12-16 Wayback Machine(չաշխատող հղում)
  10. «Состояние окружающей природной среды Новокузнецка». Официальный сайт администрации города Новокузнецка (admnkz.ru). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Доклад о состоянии окружающей среды города Новокузнецка за период 2009 года. — Новокузнецк, 2010. — 90 с.
  12. Ирина Смирнова, Эмма Безуглая . Воздух городов и его изменения
  13. Государственный доклад «О состоянии и об охране окружающей среды Российской Федерации в 2011 года»(ռուս.) // Министерство природных ресурсов и экологии Российской Федерации. — 2013. — С. 65. Архивировано из первоисточника 26 հունվարի 2018.
  14. Государственный доклад «О состоянии и об охране окружающей среды Российской Федерации в 2011 года»(ռուս.) // Министерство природных ресурсов и экологии Российской Федерации. — 2013. — С. 250. Архивировано из первоисточника 26 հունվարի 2018.
  15. Государственный доклад «О состоянии и об охране окружающей среды Российской Федерации в 2011 года»(ռուս.) // Министерство природных ресурсов и экологии Российской Федерации. — 2013. — С. 6. Архивировано из первоисточника 26 հունվարի 2018.
  16. Государственный доклад «О состоянии и об охране окружающей среды Российской Федерации в 2011 года»(ռուս.) // Министерство природных ресурсов и экологии Российской Федерации. — 2013. — С. 50. Архивировано из первоисточника 26 հունվարի 2018.
  17. «Названы самые грязные города Кузбасса». info.sibnet.ru. 2012 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  18. Власов И. (2012 թ․ մայիսի 22). «Новокузнецк — самый грязный город Кузбасса». Կոմսոմոլսկայա պրավդա (kp.ru). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  19. «Аман Тулеев: «Завод должен быть закрыт!»». КузПресс (kuzpress.ru) — Источник — Пресс-служба администрации Кемеровской области. 2012 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  20. «Накануне официальной даты празднования Дня металлурга основные проблемы и задачи отрасли обсудили губернатор А. Г. Тулеев и кузбасские металлурги». Администрация Кемеровской области (ako.ru) — Пресс-релиз. 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին. «По требованию А. Г. Тулеева решён вопрос о закрытии цементного завода. Губернатор заверил новокузнечан, что предприятие не начнёт работу, пока не будет соответствовать международным экологическим стандартам»
  21. Мосалёва К. (2011 թ․ հունվարի 27). «Кузбасс занял первое место в стране по количеству отходов производства». gazeta.a42.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  22. «Кузбасская ассоциация переработчиков отходов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  23. http://www.ako.ru/Ekonomik/prom.asp?n=5 Արխիվացված 2016-11-22 Wayback Machine Официальный сайт администрации Кемеровской области
  24. Красный террор против Колчака
  25. Кузнецк-Сталинск-Новокузнецк: Зверства против кузнечан. Часть 1. ИА «Город Nовостей»
  26. Кузнецк-Сталинск-Новокузнецк: Зверства против кузнечан. Часть 2. ИА «Город Nовостей»
  27. «Тот самый Григорий Рогов. «Кузнецкий рабочий»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  28. «О внешних границах Западно-Сибирского края[[Казахская Автономная Социалистическая Советская Республика|с Казакской АССР]] и об изменениях в составе городов, рабочих посёлков и районов Западно-Сибирского края». КонсультантПлюс (base.consultant.ru) — Постановление ВЦИК от 2 марта 1932 года. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  29. «История Виленского пехотного училища». vrtu-vvkure.com. 2007 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին.
  30. «Власть на вес угля». gazeta.ru. 2009 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  31. http://f.kemrsl.ru:8081/iap/Nandigram/sovr_kr/201412/Tashtagol/Glotov_G_A_Budushchee_gorodov_Kuzbassa.pdf Глотов Г. А. Будущее городов Кузбасса. С. 80.
  32. «Численность населения Новокузнецка». Демоскоп Weekly/ № 555—556, 20 мая—2 июня. demoscope.ru. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  33. http://novokuznetsk.ru/content/view/2370 В Новокузнецке выбрали гимн городу
  34. «Утверждение герба Кузнецка от 1804 года». gogolevka.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  35. «Утверждение герба Кузнецка от 1804 года». Архив Новокузнецка (archivnvkz.ru). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  36. 36,0 36,1 «Геральдика и награды Новокузнецка». nvkz.com. 2007 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  37. http://www.gks.ru/free_doc/doc_2016/bul_dr/mun_obr2016.rar
  38. http://www.gks.ru/free_doc/doc_2017/bul_dr/mun_obr2017.rar
  39. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  40. http://www.gks.ru/free_doc/doc_2019/bul_dr/mun_obr2019.rar
  41. 41,0 41,1 41,2 «Статистический паспорт муниципального образования». gks.ru. 2012 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  42. «Итоги Всероссийской переписи населения 2010 года на территории Кемеровской области. Национальный состав населения» (PDF). kemerovostat.gks.ru. 2010 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  43. Закон Кемеровской области «Об административно-территориальном устройстве Кемеровской области»
  44. «Центральный районный суд города Новокузнецка | Суды общей юрисдикции | Российское агентство правовой и судебной информации — РАПСИ». rapsinews.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  45. «Орджоникидзевский районный суд г.Новокузнецка Кемеровской области». ordzhonikidzevsky.kmr.sudrf.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  46. «Молодёжный парламент города Новокузнецка — общая информация». newparlament.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  47. «30 лучших городов для бизнеса — 2009». forbes.ru. 2009 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  48. «30 лучших городов для бизнеса — 2013». forbes.ru. 2013 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  49. «Расписание поездов». vokzal-nk.ru. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  50. «Расписание электропоездов». vokzal-nk.ru. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  51. «ЖД вокзал Новокузнецка закрывается на реконструкцию». Городская электронная газета «Новокузнецк» (novokuznetsk.su). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  52. «Расписание рейсов аэропорта Спиченково». aerokuz.ru. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  53. «Новокузнецкий автовокзал». kpat.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  54. «Расписание автобусов в Новокузнецке». novokuznetsk.su. 2013 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  55. «Расписание трамваев в Новокузнецке». novokuznetsk.su. 2013 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  56. «Расписание троллейбусов в Новокузнецке». novokuznetsk.su. 2013 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  57. «История новокузнецкого трамвая». avtobait.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  58. «Проезд в маршрутках Новокузнецка подорожает». vashgorod.ru. 2013 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  59. Водохозяйственная обстановка
  60. 60,0 60,1 Хроника Новокузнецка. 1960-е гг.
  61. «Хроника Новокузнецка. 1970-е гг». ЦГБ им. Н. В. Гоголя (gogolevka.ru). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  62. «Хроника Новокузнецка. 1930-е гг». ЦГБ им. Н. В. Гоголя (gogolevka.ru). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  63. «50—летие Орджоникидзевского района города Новокузнецка» (PDF). gogolevka.ru. 2011. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  64. «Первый 25-этажный дом в Новокузнецке». 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  65. Немиров В. (23.02.2012). «Кузня и Питтсбург — братья навек». Кузнецкий Рабочий.
  66. 10 канал (27 Февраль 2012). «День дружбы городов-побратимов». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  67. ПРЕСС-СЛУЖБА АДМИНИСТРАЦИИ г.НОВОКУЗНЕЦКА (11/11/2007). «ДАЛЛАС И НОВОКУЗНЕЦК ГОРОДА-ПОБРАТИМЫ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  68. Информационное агентство Нижнего Тагила (5 декабря 2013). «Городами-побратимами Новокузнецка также являются Даллас (США), Питтсбург (США), Запорожье (Украина)». Все новости. Frant.Me. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  69. «Новокузнецк (Россия, Кемеровская область)». ntagil.org. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
  70. «Міста-побратими м. Запоріжжя» (ուկրաիներեն). Офіційний портал Запорізької міської влади. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  71. «Общие сведения о городе Новокузнецке». Сайт администрации города Новокузнецка.
  72. О выпуске в обращение памятных монет из драгоценного и недрагоценных металлов

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сталинск / Коллектив авторов. — Кемерово: Кемеровское книжное издательство, 1958. — 92 с. — (Города Кузбасса). — 7 000 экз.
  • Емельянов Г. А. Мой город: слово о Новокузнецке. — Кемерово: Кемеровское книжное издательство, 1986. — 199 с. (фотогр. А. Кузярина, Е. Ильвеса; худож. В. П. Кравчук)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովոկուզնեցկ» հոդվածին։