Վլադիվոստոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վլադիվոստոկ
Владивосток
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Center of Vladivostok and Zolotoy Rog.jpg
43°07′00″ հս. լ. 131°54′00″ ավ. ե. / 43.116667° հս. լ. 131.9° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Քաղաքային օկրուգ Վլադիվոստոկ
Ներքին բաժանում 5 շրջան։ Լենինյան, Պերվոմայսկյան, Պերվոռեժենսկիյ, Սովետական, Ֆրունզեի
Հիմնադրված է 1860 թվականին
Տվյալ կարգավիճակում 1860 թվականից
Մակերես 331.16 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 8 մ
Բնակչություն 622 672 մարդ (2011)
Խտություն 1880 մարդ/կմ²
Ազգային կազմ ռուսներ, ուկրաինացիներ, կորեացիներ, չինացիներ, հայեր և այլն
Կրոնական կազմ ուղղափառներ, բուդդիստներ, քրիստոնեյաներ, մուսուլմաններ, բողոքականներ
Տեղաբնականուն վլադիվոստոկցի
Ժամային գոտի UTC+10
Հեռախոսային կոդ 423
Փոստային ինդեքսներ 690xxx
Ավտոմոբիլային կոդ 25, 125
Պաշտոնական կայք www.vlc.ru
##Վլադիվոստոկ (Ռուսաստան)
Red pog.png

Վլադիվոստոկ , քաղաք Ռուսաստանում, հանդիսանում է Ռուսաստանի հարավ-արևմտյան Ծովային տարածքի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 600 378 մարդ 2013 թվականի մարդահամարի տվյալներով։

Հեռավոր Արևելյան Դաշնային համալսարան

Վլադիվոստոկը Սիբիրյան երկաթուղու վերջին կետն է։ 4-րդ ծովային նավահանգիստն է Հեռավոր Արևելյան ավազանի։ Վլադիվոստոկը ամենամեծ գիտական և կրթական կենտրոնն է Հեռավոր Արևելյան տարածաշրջանում, այդ թվում նաև Հեռավոր Արևելյան Դաշնային համալսարանի և Հեռավոր Արևելյան մասնաճյուղի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի։ 1860 թվականին հիմնադրվել է որպես ռազմական կայան, 1880 թվականին ստացել քաղաքի կարգավիճակ։ 1888 թվականին եղել է Ծովային մարզի վարչական կենտրոնը, 1938 թվականին՝ Ծովային տարածքի։

Վլադիվաստոկ

Ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններ[խմբագրել]

Աշխարհագրական դիրք[խմբագրել]

Վլադիվոստոկի քաղաքային շրջանը զբաղեցնում է Մուրավյով-Ամուրյան (Муравьёва-Амурского) թերակղզուց մինչև Տրուդավյան ավազանի տարածքը, Պեսչանյան թերակղզին։ Տարածքը կազմված է շուրջ 50 կղզիներից, որոնցից միայն 6-ը ունեն քառակուսի կիլոմետրից մեծ տարածք՝

  1. Ռուսական կղզի
  2. Պոպովա կղզի
  3. Ռեյնեկե կղզի
  4. Ռիկորդա կղզի
  5. Շկոտա կղզի
  6. Ելենայի կղզի

Վլադիվոստոկը գտնվում է հյուսիսից հարավ 30 կմ և համարյա 10 կմ արևելքից արևմուտք ( առանց Պեսչանյան թերակղզու), Ամուրյան և Ուսսուրիյսկյան ծովածոցերի ջրերը ողողում են նրա ափերը, որոնք մտնում են Ճապոնական ծովում գտնվող Պետրոս Մեծ ծովախորշի կազմի մեջ։ Քաղաքային շրջանի կազմի մեջ մտնում են քաղաք Վլադիվոստոկը, Տրուդավոյ ավանը, Ռուսական կղզու ավանները, Պոպովան, Ռեյնեկեն, Բերեգովեյ գյուղը, որը գտնվում է Պեսչանյան թերակղզում։

Պետական հողային տվյալների համաձայն (2005 թվական հունվարի 1) Վլադիվոստոկ քաղաքային շրջանի տարածքը կազմում է 56 154 հեկտար։ Նրա մի մասը, որը տեղակայված է Մուրավյով-Ամուրյան թերակղզու վրա ( իր մեջ ներառում է Տրուդավոյ ավանը ) կազմում է 35 044 հա տարածք, իսկ մյուս մասը, որը գտնվում է Պեսչանյան թերակղզու վրա կազմում է 7325 հա տարածք։ Կղզիներից ամենամեծը Ռուսականն է, որի տարածքը կազմում է 9764 հա։ Մնացած կղզիների տարածքը միասին կազմում է 2915 հա։

Քաղաքի պատմական մասի ամենաբարձր կետը «Արծվի բլուրն» է, որը ծովի մակարդակից բարձր է 199 մետր (ընդհանուր բարձրությունը 214 մ է) ։ Քաղաքային շրջանի տարածքում ամենաբարձր կետը հանդիսանում է անանուն լեռը 474 մ բարձրությամբ, ժողովուրդը նրան անվանում է Կապույտ բլուր։ Մյուս կարևոր բարձրություններն են

  1. Սառնարան բլուր- 257 մ
  2. Ռուսական սար -291 մ
  3. Վարգինա բլուր- 458 մ

Ամենակարճ հեռավորությունը Մոսկվայից՝ ըստ երկրի մակերևույթի կազմում է 6430 կմ, երկաթուղով՝ 9288 կմ, Երևանից հեռավորությունը կազմում է մոտավորապես 10000 կմ։ Ավելի մոտ գտնվող քաղաքներից են.

  1. Սեուլ750 կմ
  2. Տոկիո- 1060 կմ
  3. Սյանգան- 2820 կմ
  4. Բանգկոկ- 4400 կմ
  5. Սինգապուր- 5400 կմ
  6. Դարվին (Ավստրալիա)- 6180 կմ

Ժամային գոտի[խմբագրել]

Վլադիվոստոկի ժանային գոտի

Վլադիվոստոկ քաղաքը ու Վլադիվաստոկ ծովային շրջանը գտնվում են Վլադիվոստոկյան ժամային գոտում։ Մոսկովյան ժամային գոտու համեմատ մշտական տարբերությունը կազմում է MSK+7 ժամ։

Հետաքրքիրը այն է, որ Ճապոնիան գտնվելով ավելի արևելք 2 ժամ հետ է Վլադիվոստոկի ժամից, Ճապոնիայի և Վլադիվոստոկի միջև եղած ժամային տարբերությունը նույնն է ինչ Վլադիվոստոկինն ու Իրկուտսկինը։

Կլիմա[խմբագրել]

Վլադիվոստոկի կլիման մուսոնային է։ Ձմեռը չոր է ու ցուրտ։ Գարունը երկարատև է՝ ջերմաստիճանի մշտական փոփոխություններով։ Ամառը շոգ է և խոնավ։ Ամենաշատ տեղումներ լինում են ամառային ամիսներին։ Աշունը տաք է։ Տեղումների քանակը ձմռան շեմին աստիճանաբար քչանում է։ Ջերմաստիճանը սկսում է նվազել նոյեմբերի վերջերին։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Վլադիվոստոկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 5,0 9,9 15,5 24,1 29,5 31,8 33,6 32,6 30,0 23,4 17,5 9,4 33,6
միջին առավելագույնը (°C) -8,1 -4,2 2,2 9,9 14,8 17,8 21,1 23,2 19,8 12,9 3,1 -5,1 9,0
միջին ջերմաստիճանը (°C) 5,0 9,9 15,5 24,1 29,5 31,8 33,6 32,6 30,0 23,4 17,5 9,4 33,6
միջին նվազագույնը (°C) -8,1 -4,2 2,2 9,9 14,8 17,8 21,1 23,2 19,8 12,9 3,1 -5,1 9,0
բացարձակ նվազագույնը (°C) -31,4 -28,9 -21,3 -8,1 -0,8 3,7 8,7 10,1 2,2 -9,7 -20 -28,1 -31,4
տեղումների քանակը (մմ) 14 15 27 48 81 110 164 156 119 57 29 18 840
Աղբյուր՝ եղանակ և կլիմա

Պատմություն[խմբագրել]

Հին պատմություն[խմբագրել]

Հնադարյան ժամանակներում այժմյան Վլադիվոստոկը գտնվում էր Բոխայի պետության տարածքում (698-926 թվականներ)։ 10-րդ դարից սկսած այն պատկանում էր կիդաններին, դրանից հետո չուրչեններին։ 13-րդ դարի սկզբին Ծովափնյա շրջանի տարածքը կազմում էին մի քանի չուրչենական քաղաքներ։ Դրանք բոլորը փլուզվեցին մոնղոլական արշավանքների ժամանակ (1233 թվական), հետո այդ տարածքները դարձան ամայի։ Շատ ժամանակ չանցած մանչուրների և խանցամների միջև բախումների հետևանքով ծովափնյա շրջանի հարավային տարածքը դարձավ անմարդաբնակ։ Այս տարածքները պատմության մեջ չհիշատակվեցին մինչև 19-րդ դարը։

Վլադիվաստոկ, 1910 թվական

19-րդ դարից 20-րդ դարի սկիզբ[խմբագրել]

1860 թվականի հունիսի 20-ի (նոր օրացույցով հուլիսի 2) Սիբիրյան «Մանջուռ» կոչվող նավատորմը կապիտան-լեյտենանտ Ալեքսեյ Կարռլովիչի գլխավորությամբ մտավ Ոսկե Եղջուր ծովածոցի ռազմական դիրքեր, որը հիմա պաշտոնապես կոչվում է Վլադիվոստոկ։

Խորհրդային շրջան[խմբագրել]

1930-1940-ական թվականներին Վլադիվոստոկը ծառայում էր որպես բանտարկյալների ու բեռների առաքման տարանցիկ կետ։ Քաղաքում տեղակայված է հայտնի Վլադիվոստոկյան տարանցիկ ճամբարը , որտեղ ամբողջ պետությունից բերվում են ձերբակալվածներ։

Վլադիվոստոկը պատերազմի տարիներին վերամշակել է ներմուծված ապրանքներ։

1991 թվականի սեպտեմբերի 20-ին ՌՍՖՍՌ նախագահ Բորիս Ելցինը ստորագրել է համար 123 հրամանագիրը «Օտարերկրացիների համար Վլադիվոստոկ քաղաքի բացման մասին» , այդ համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1992 թվականի հունվարի 1-ին, այդ օրվանից Վլադիվոստոկը դադարեց փակ քաղաք լինելուց։

ԱԽՏՀ ( Ազիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողով, 2012 թվական[խմբագրել]

Ռուսական կամուրջ
Ոսկե Եղջուր կամուրջը

2012 թվականի սեպտեմբերին Վլադիվոստոկում , Ռուսական կղզիում տեղի է ունենում գործնական գագաթնաժողով ԱԽՏՀ – ն, որի ընթացքում տեղի են ունեցել ավելի քան 20 հանդիպումներ։ Հանդիպումներ են տեղի ունեցել Ազիական խաղաղօվկիանոսյան 20 պետությունների տնտեսագետների ու պետության ղեկավարների միջև։ Գագաթնաժողովի քննարկման հիմնական առարկան հանդիսանում էին Ոսկե Եղջուր ծովածոցով անցնող կամուրջը և Ռուսական կղզի տանող կամուրջը, ինպես նաև Հեռավոր Արևելյան Դաշնային համալսարանը։

Քաղաքի անվանումը[խմբագրել]

Քաղաքի անվանումը ծագել է «владеть»՝ կառավարել և «Восток»՝ արևելք բառերից։ Վլադիվոստոկը ունի նաև ոչ պաշտոնական չինական անվանում- 海参崴 ( արտասանվում է խաղենվեց)։

Խորհրդանիշներ[խմբագրել]

Վլադիվոստոկի գերբը
Վլադիվոստոկի դրոշը

Վլադիվոստոկի գերբը վերջնական տեսքով ներկայացվել է 2012 թվականին։ Վլադիվոստոկի դրոշը, որը հաստատվել է 2012 թվականին, իրենից ներկայացնում է ուղղանկյուն հորիզոնական կարմիր դրոշ , երկու կապույտ անկյունագծերով, որը ձևավորում է շեղակի խաչ։ Կապույտ անկյունագծերի շերտերը շրջանակված են սպիտակ գույնի սահմանով։ Դրոշի կենտրոնում տեղավորված է գերբի նկարը՝ լրացուցիչ տարրերով ու քաղաքական պետական խորհրդանիշներով։

Պատկերասրահ[խմբագրել]