Չելյաբինսկ (ռուս.՝ Челябинск), քաղաք Ռուսաստանում, Չելյաբինսկի մարզի կենտրոնը։ Գտնվում է Հարավjin Ուրալի արևելյան լանջին, Միաս գետի ափերին։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են գունավոր և սև մետալուրգիան (լրիվ ցիկլի մետալուրգիական, խողովակագլանման, ցինկի գործարաններ, էլեկտրամետալուրգիական կոմբինատ), մեքենաշինությունը (տրակտորներ, հաստոցներ, ճանապարհային մեքենաներ, ժամացույցներ և այլն)։ Զարգացած է նաև շինանյութերի արտադրությունը (մետաղակոնստրուկցիաների, խոշորպանելային տնաշինության, գիպսե իրերի, աղյուսի գործարաններ), թեթև և սննդի արդյունաբերությունը (մանվածքագործվածքային, կոշիկի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, կաշվի գործարան, մսի կոմբինատ, ալրաղաց գործարան, կաթի կոմբինատ և այլն)։
Հիմնադրվել է 1736 թվականին որպես ռուսական ամրոց բաշկիրական Սելյաբա (Չելյաբա) գյուղի տեղում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թվականները) Չելյաբինսկ է էվակուացվել մոտ 60 արդյունաբերական ձեռնարկություն։
Челябинск: Энциклопедия / Сост.: В. С. Боже, В. А. Черноземцев. — Издание исправленное и дополненное — Челябинск: Каменный пояс, 2001. — 1112 с.; ил. ISBN 5-88771-026-8.
Демидова Н. Ф. Под ред. Устюгова Н. В. Материалы по истории Башкортостана / Том VI. Оренбургская экспедиция и башкирские восстания 30-х годов ХVIII в. (Институт истории, языка и литературы Уфимского научного центра РАН, Российский государственный архив древних актов) // Уфа: Китап. — 2002. — 768 с.: илл. ISBN 5-295-03107-1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։