Հարբին (չինարեն՝ 哈尔滨), քաղաք Չինաստանի հյուսիս-արևելքում, Սունգարի գետի ափին։ Հեյլունցզյան նահանգի վարչական կենտրոնն է։ Մոտ 10 635 971 բնակիչ (2010)։ Երկաթուղային, գետային և օդային հաղորդակցության խոշոր հանգույց է։ Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրաէներգետիկական, էլեկտրատեխնիկական, նավթի և քիմիական արդյունաբերության սարքավորումների արտադրությունը, նավաշինությունը, սարքա-հաստոցաշինությունը, ինչպես նաև քիմական, տեքստիլ, փայտամշակման, սննդի և կաշվի արդյունաբերությունը։ Հարբինը հիմնադրվել է 1898 թվականին, Ռուսաստանի կողմից Արևելա-Չինական երկաթուղու կառուցման ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 41)։