Հաստոցաշինություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաստոցաշինություն, մեքենաշինության ճյուղ, ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի համար թողարկում է մետաղամշակման և փայտամշակման հաստոցներ, կիսաավտոմատ և ավտոմատ գծեր, համալիր-ավտոմատ արտադրություններ, դարբնոցամամլիչային և ձուլման սարքավորումներ։ Մեքենա արտադրող մեքենայի, հատկապես մեխանիկական սուպորտով մետաղամշակման հաստոցի հայտնադործումը պայմանավորված էր կապիտալիստական խոշոր արտադրության զարգացմամբ։ Խառատայինից մետաղամշակման մյուս հաստոցների վրա մեխանիկական սուպորտի տեղադրմամբ սկզբնավորվեց գործադիր մեխանիզմով հաստոցների թողարկումը։ Հետագայում մշակվեցին ֆրեզերային, ռանդիչ, թործիչ, շրջահաստոցների և այլ մոդելներ։

Կիրառվում են մետաղի մշակման էլեկտրաֆիզիկական, էլեկտրաքիմիական մեթոդներ, լույսի ճառագայթով չափամշակումը։

Հաստոցաշինությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հաստոցաշինությունը սկզբնավորվել է 1944 թվականին, երբ Երևանի Զերժինսկու անվան մեքենաշինական գործարանը վերակառուցվեց խառատային հաստոցների արտադրության ուղղությամբ։ Նույն տարում թողարկվեց 1615 մակնիշի խառատային առաջին հաստոցը։ 1950 թվականից հաստոցներ արտադրեց նաև Հոկտեմբերյանի (այժմ՝ Արմավիր) հաստոցաշինական գործարանը։ 1955-1960 թվականներին Չարենցավանի հաստոցաշինական, Լենինականի հղկող, Կիրովականի ճշգրիտ, Երևանի ֆրեզերային, 1972 թվականին՝ փորձնական հաստոցաշինական գործարանների կառուցմամբ հաստոցաշինությունը ձևավորվել է որպես ՀԽՍՀ մեքենաշինության բարձր զարգացած ճյուղ։

Ցոթնամյակի տարիներին ավելացվեց հղկող, հորիզոնական ներտաշ, լայն ունիվերսալ ֆրեզերային, շառավղային գայլիկոնիչ, հատուկ և կիսաավտոմատ հաստոցների արտադրությունը, հաստոցների թողարկման քանակով Խորհրդային Հայաստանը Խորհրդային Միությունում գրավեց 5-րդ տեղը։

1966-1970 թվականներին սկսվեց ավտոմատ թվային ծրագրային կառավարմամբ հաստոցների արտադրության յուրացումը։ 1971-1975 թվականներին մետաղահատ հաստոցների թողարկումն աճեց 23%֊ով, արտադրվեց մոտ 40 տիպաչափի հաստոց, որոնց 50%֊ը ճշգրիտ և գերճշգրիտ էին։ Հաստոցաշինության բնագավառում գիտատեխնիկական հետազոտություններն իրականացրել են «Հայմեքշինգիտ» ինստիտուտը, Մոսկվայի մետաղամշակման հաստոցների փորձնական ԳՀԻ-ի Անդրկովկասի մասնաճյուղը (ԷՆԻՄՍ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 256