Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում, ԽՍՀՄ հաստոցաշինության և գործիքայիև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ էր։ Կազմակերպվել էր 1976 թվականին։ Ներառում էր Երևաևի Ֆ․ Զերժինսկու անվան (մասնաճյուղ ունի Ապարանի շրջանի Քուչակ գյուղում) և Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանները։ Երնանի Ֆ․ Է․ Զերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը հիմնադրվել էր 1905 թվականին, երբ Տեր-Ավետիքովների նախաձեռնությամբ Գուբերնսկայա(այժմ՝ Ալավերդյան) փողոցի վրա կառուցվեց հիդրավլիկ մամլիչներ, պոմպեր, ջեռուցման կաթսաներ արտադրող թուջաձուլական մեխանիկական տնայնագործական ձեռնարկություն։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո այն ազգայնացվեց։ 1924 թվականին Լենինգրադի «Պրոմյոտ» (այժմ Վորոշիլովի անվան) գործարանը 32 մետաղահատ հաստոց էր նվիրում թուջաձուլական-մեխանիկական գործարանին, գործուղում հմուտ մասնագետներ։ 1930 թվականին գործարանի նորակառույց շենքում (Օրջոնիկիձեի պողոտայի վրա) արտադրվեց առաջին ձուլվածքը։ Մեծ հայրենականի տարիներին ձեռնարկությունը կատարել էր ռազմական, պատվերներ, անձնուրաց աշխատանքի համար կոլեկտիվի 406 անդամ պարգևատրվել էր մեդալներով, իսկ Ա․ Մուրադյանին շնորհվել էր Սովետակաև Միության հերոսի կոչում։ 1976 թվականին գործարանն ուներ 6 հիմնական արտադրամաս, դարբնոցային-նախապատրաստական համար 1, մեխանիկական համար 2 և 2ա, հավաքման համար 3, ձուլման համար 4, մեխանիկական հավաքման համար 8։ Արտադրում էր խառատային հաստոցներ, ֆրեզերային և հղկող հարմարանքներ, կիսաավտոմատներ, լայն սպառման ապրանքներ են։ 1975 թվականին թողարկել էր 4460 հաստոց (ապրանքային արտադրության ծավալը 10320 հազար ռուբլի)։ Թողարկվող արտադրանքը իրացվում էր ԽՍՀՄ-ում և արտահանվում էր այլ պետություններ (Կուբա, Մոնղոլիա, Բուլղարիա, Եգիպտոս, Իրան, Ալժիր և այլն)։ Ձեռնարկության արտադրած հաստոցները բազմիցս ներկայացվել են տարբեր ցուցահանդեսների ու տոնավաճառների (ԽՍՀՄ ԺՏՆՑ, Զագրեբ, Սան-Պաուլու, Դամասկոս, Բուենոս Այրես) և արժանացել են մեդալների ու դիպլոմների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 574 CC-BY-SA-icon-80x15.png