Հղկող հաստոցների գործարան (Լենինական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հղկող Հաստոցների գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

Հիմնադրվել է 1954-ին, սկզբնապես կոչվել է «մետաղյա մահճակալների», ապա՝ «կարի մեքենաների գործարան», 1958 թվականից՝ «Հղկող հաստոցների գործարան»։

Թողարկել է «ՅԲ12», «ՅԿ12» մակնիշի հատուկ (օպտիկական ապակու) հղկիչ հաստոցներ։ 1978-ից յուրացվել է նաև դարբնոցամամլիչ սարքերի, սառը նստեցման ավտոմատ և պարուրակագլոցման հաստոցների արտադրությունը։ Ունեցել է մեխանիկական, ձուլման, ջերմամշակման, հավաքման և այլ արտադրամասեր։ 1978 թվականին, 1954-ի համեմատ, համախառն արտադրանքի ծավալն աճել է 28,6 անգամ, կազմելով 10,3 միլիոն խորհրդային ռուբլի։

Արտադրանքն առաքվել է Խորհրդային Միության տնտեսական բոլոր շրջանները և արտասահմանյան 16 երկիր՝ Կուբա, Հունգարիա, Հարավսլավիա, Իտալիա, Ալժիր և այլն։

Կոոպերացված կապերի մեջ է եղել Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի և Զարկովի հաստոցաշինական ձեռնարկությունների ու գիտահետազոտական կազմակերպությունների հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 437