Ճշգրիտ հաստոցների գործարան (Վանաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճշգրիտ հաստոցների գործարան, խորհրդային և հետխորհրդային շրջանի արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձորում (նախկինում՝ Կիրովական)։

Հիմնադրվել է 1959 թվականին Վանաձոր քաղաքում։

Արտադրում էր խառատային, սեղանի-գայլիկոնող, խառատային-պտուտակահան, պտուտակահան-էլեկտրակայծային, գերձայնային, բալանսավորվող և հատուկ նշանակության հաստոցներ։ 1978 թվականին 1959 թվականի համեմատ արտադրանքի ծավալն աճել է ավելի քան 450 անգամ։

Հիմնական արտադրամասերն էին՝ մեխանիկական մշակման, հավաքման, խառատային հաստոցների հավաքման։ Արտադրանքն իրացվել էր ԽՍՀՄ-ում, ինչպես նաև ավելի քան 30 օտարերկրյա պետություններում։

1966 թվականին Լայպցիգի, Պլովդիվի և Մոսկվայի ցուցահանդեսներում «4531» մակնիշի էլեկտրակայծային հաստոցը արժանացել է 3 ոսկե մեծ մեդալների, իսկ «4532 ՖՅ» մակնիշի թվածրագրային կառավարման էլեկտրաէրոզիոն հաստոցը 1977 թվականին Լայպցիգի ցուցահանդեսում պարգևատրել է ոսկե մեդալով[1]։

Գործարանը գիտատեխնիկական կապեր է ունեցել Մոսկվայի, Երևանի, Օդեսայի և այլ նախագծային տեխնոլոգիական ինստիտուտների և կոնստրուկտորական բյուրոների հետ։

Լուծարվել է 2001 թվականին[2]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արդյունաբերական Կիրովական-Վանաձորի ավերակները». jam-news.net/. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  2. ՀՀ կառավարության որոշում (2001 թ․ մարտի 20). ««ՎԱՆԱՁՈՐԻ ՃՇԳՐԻՏ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 467