Սունգարի
Արտաքին տեսք
| Սունգարի | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 1434 կմ |
| Ավազանի մակերես | 524 000 կմ² |
| Ջրի ծախս | 2470 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Heaven Lake? |
| Գետաբերանի տեղակայում | Ամուր |
| Կոորդինատներ | |
| Հոսող հոսքեր | Նենցզյան, Mudan River?, Huifa He?, Hulan River?, Shaoling He?, Chalin He?, Yinma River?, Lalin He?, Second Songhua River?, Nemor River?, Tangwang He?, Mayi?, Ashi River? և Q22101445? |
| Երկրամաս | Հեյլունցզյան |
| Ջրահավաք | Ամուրի ավազան |
Սունգարի, Սունխուացզյան, գետ Չինաստանի հյուսիս արևելքում, Ամուրի աջ խոշորագույն վտակը։ Երկարությունը մոտ 2000 կմ է, ավազանը՝ մոտ 524 հզ կմ²։ Սկիզբ է առնում Չանբայշան սարահարթից, հատում Արևելա-Մանջուրական լեռները, հոսում հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, Նունցզյան վտակի միանալու տեղից դեպի հյուսիս-արևելք։ Ստորին հոսանքի շրջանում Սունգարի մեջ է թափվում Մուդանցզյան խոշոր վտակը։ Սնումը առավելապես անձրևային է, հորդացումը՝ ամռանը և գարնանը։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 2500 մ³/վրկ է։ Սառցապատվում է նոյեմբերից ապրիլ։ Նավարկելի է մինչև Գիրին քաղաքը։ Վերին հոսանքում է Ֆինմանի հէկը։ Սունգարի ափերին են Գիրին, Խարբին, Ցզյամուսի քաղաքները։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունգարի» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 191)։ |