Խարբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խարբի (1842 - 1915), հայ աշուղ։

Ծնվել է Թիֆլիսում։ Բուն անունը եղել է Հարություն։ 25 տարեկանում կորցրել է տեսողությունը, նվիրվել աշուղության։ Թափառել է շատ երկրներ, եղել սրամիտ ու սիրված աշուղ։ Հորինել է բացառապես թուրքերեն երգեր, որոնք կատարել է սազի նվագակցությամբ։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Կեսարիայում։ 1915-ի եղեռնի օրերին իր կրած ողբերգությունն արտահայտել է հուզիչ մի երգում, որը տպագրվել է Ա. Ալպոյաճյանի «Պատմություն հայ Կեսարիո» գրքի Բ հատորում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 63.