Հեյլունցզյան
Բնակավայր | ||
---|---|---|
Հեյլունցզյան | ||
չին.՝ 黑龙江省 ռուս.՝ провинция Хэйлунцзян | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ներքին բաժանում | Հարբին, Qiqihar?, Mudanjiang?, Jiamusi?, Դացին, Jixi?, Shuangyashan?, Yichun?, Qitaihe?, Hegang?, Heihe?, Suihua? և Daxing'anling Prefecture? | |
Հիմնադրված է | 1954 թ. | |
Մակերես | 454 800±1 կմ² | |
Բնակչություն | 38 312 224 մարդ (2010)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Պաշտոնական կայք | hlj.gov.cn | |
| ||
Հեյլունցզյան (չին.՝ 黑龙江, Hēilóngjiāng), նահանգ Չինաստանի հյուսիս-արևելքում, Ամուրի ավազանում։
Տարածությունը 710 հզ. կմ² է, բնակչությունը՝ 23, 2 միլիոն (1973)։ Վարչական կենտրոնը՝ Խարբին։ Հեյլունցզյանի տարածքի մեծ մասը հարթավայրեր են (100-400 մ բարձրությամբ)։ Հյուսիս-արևմուտքում Մեծ Խինգանն է, միջին մասում՝ Փոքր Խինգանը, հարավ-արևելքում՝ Արևելա-Մանջուրական լեռները։ Կլիման ցամաքային է։ Գլխավոր գետն Ամուրն է՝ Սունգարի վտակով, հյուսիսում տարածված է տայգան, հարավում՝ լայնատերև անտառները, անտառատափաստանները և տափաստանները։ Հեյլունցզյանն ագրարային-ինդուստրիալ շրջան է։ Մշակում են հացահատիկ, սոյա, կարտոֆիլ, երկարաթել վուշ, շաքարի ճակնդեղ և այլն։ Արդյունահանվում է նավթ (Չինաստանի նավթի 40%-ը), ածուխ, ոսկի։ Զարգացած է բազմաճյուղ մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնային, փայտամշակման, քիմիական, սննդի, ծխախոտի արդյունաբերությունը։ Երկաթուղիների երկարությունն ավելի քան 4 հզ կմ է։ Նավարկելի են Ամուր, Սունգարի, Ուսսուրի գետերը։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոչվել է Ամուր գետի չինարեն Հեյլունցզյան անունով, որը բառացի նշանակում է «սև վիշապի գետ»[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.stats.gov.cn/english/newsandcomingevents/t20110429_402722516.htm
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 352)։ ![]() |