Jump to content

Ուֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուֆա (այլ կիրառումներ)
city of federal subject significance of Russia? և քաղաք
Ուֆա
Уфа
Դրոշ Զինանշան

54°44′0″N 55°58′0″E / 54.73333°N 55.96667°E / 54.73333; 55.96667
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքUfa Urban Okrug?
Ներքին բաժանումԼենինյան շրջան, Կիրովի շրջան, Dyomsky District?, Kalininsky District?, Oktyabrsky District?, Ordzhonikidzevsky District? և Sovetsky District?
Հիմնադրված է1574 թ.
Տվյալ կարգավիճակում1586 թվականից
Մակերես707,93 կմ²
ԲԾՄ150 մ
Պաշտոնական լեզուռուսերեն և բաշկիրերեն
Բնակչություն▲ 1 105 667 մարդ (2015)
Խտություն1466 մարդ/կմ²
Ագլոմերացիա▲ 1 390 957
Ժամային գոտիUTC+6, ամառը UTC+7
Հեռախոսային կոդ+7 347
Փոստային դասիչ450000—450999
Ավտոմոբիլային կոդ02, 102
Պաշտոնական կայքufacity.info
Ուֆա (Ռուսաստան)##
Ուֆա (Ռուսաստան)

Ուֆա (ռուս.՝ Уфа́, բաշկիրերեն՝ Өфө [ʏ̞ˈfʏ̞]ⓘ)), Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկը, Բաշկորտոստանի հանրապետության մայրաքաղաքը, Ուֆա քաղաքի և Ուֆայի մունիցիպալ շրջանի (որի կազմի մեջ չի մտնում) քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։

Բնակչության թիվը 2015 թվականի դրությամբ կազմում էր 1 105 667 մարդ։

Ուֆա քաղաքը Ռուսաստանի խոշորագույն տնտեսական, մշակութային, սպորտային, գիտական և կրոնական կենտրոնն է, կարևոր տրանսպորտային հանգույց է։ 2015 թվականին քաղաքն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովները[1]։

Հիմնվել է որպես ամրոց Իվան Ահեղի կողմից՝ 1574 թվականին։ Քաղաքի կարգավիճակ ունի 1586 թվականից։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուֆա քաղաքը գտնվում է Բելայա գետի ափին, նրա մեջ Ուֆա և Դյոմա գետերի թափվելու վայրում, Հարավային Ուրալ լեռնաշղթայից 100 կմ դեպի արևմուտք։ Քաղաքի մակերեսը կազմում է 707,9 կմ²։ Ձգվածությունը հյուսիսից հարավ 53,5 կմ է, իսկ արևմուտքից արևելք՝ 29,8 կմ (ամենալայն հատվածում)[2]։ Ուֆան իր ձգվածությամբ Ռուսաստանի չորրորդ քաղաքն է Սոչիից, Վոլգոգրադից և Պերմից հետո, մտնում է Ռուսաստանի խոշոր տարածք ունեցող քաղաքների ցանկի մեջ[3]։ Ուֆան Ռուսաստանի ամենաընդարձակ քաղաք-միլիոնատերն է, 2010 թվականի դրությամբ մեկ մարդուն բաժին էր ընկնում քաղաքային տարածքի 698 մ²։

Հարևան քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուֆա քաղաքը սահմանակցում է հետևյալ քաղաքների հետ[4].

Գիշերային Ուֆա

Երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տակ գտնվում է 20 բնական քարանձավներից և բովանցքներից բաղկացած համակարգ գիպսի մշակման համար։ Ամենաերկար քարանձավը Դուդկինսկայա քարանձավն է, ունի ավելի քան 2,5 կմ երկարություն։ Մնացած քարանձավների երկարությունը չի գերազանցում 800 կմ[5]։

Ուֆա քաղաքը գտնվում է չափավոր կլիմայի հյուսիսա-անտառատափաստանային ենթագոտում։ Կլիման չափավոր ցամաքային է, բավականին խոնավ, ամառը տաք է, ամիսների ընթացքում ոչ մեծ ջերմաստիճանային տատանումներով, ձմեռը չափավոր ցուրտ է և երկարատև։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է −12,4 °C, նվազագույնը՝ −48,5 °C, հուլիսին՝ +19,7 °C (1979 թվական), առավելագույնը՝ +38,6 °C (1952 թվական)։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +3,8 °C: Տեղումների միջին քանակությունը՝ 589 մմ։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ուֆա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 5,8 9,2 16,2 30,9 36,2 38,3 38,6 38,5 33,4 26,8 15,4 5 38,6
միջին առավելագույնը (°C) −8,2 −6,8 0,2 10,9 19,9 24,6 25,9 23,5 17,2 8,7 −1 −6,9 9
միջին ջերմաստիճանը (°C) −12,4 −11,8 −5,1 5,2 13,2 18,1 19,7 17,2 11,3 4,5 −4,2 −10,7 3,8
միջին նվազագույնը (°C) −17 −17 −10,4 −0,1 6,8 11,8 13,7 11,6 6,5 1,1 −7,5 −15 −1,3
բացարձակ նվազագույնը (°C) −48,5 −43,5 −34,4 −29,7 −9,7 −1,2 1,4 −0,6 −6,8 −25,6 −35,1 −45 −48,5
տեղումների քանակը (մմ) 48 39 32 33 46 66 55 58 51 58 52 51 589
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ուֆա քաղաքի կլիման վերջին 10 տարիների ընթացքում (2005—2014 թթ.)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) −10,0 −9,0 0,5 11,6 20,9 24,5 26,5 25,1 18,0 9,5 −0,3 −7,3 9,2
միջին ջերմաստիճանը (°C) −13,8 −14,7 −4,4 6,4 14,2 18,3 20,2 18,7 12,6 5,5 −2,7 −10,5 4,1
միջին նվազագույնը (°C) −17,9 −20,0 −9,3 0,9 7,3 12,0 13,8 12,2 7,2 1,2 −5,3 −14,2 −1,0
Աղբյուր՝ www.weatheronline.co.uk

Ժամային գոտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուֆա քաղաքը գտնվում է Եկատերինբուրգի ժամային գոտում։ Համաշխարհային կոորդինացված ժամանակից՝ UTC, շեղումը կազմում է +5։00:

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում բնակչության թվով գտնվում է 11-րդ տեղում։

Ուֆայի ագլոմերացիայի բնակչության թիվը կազմում է 1 444 549 մարդ (2016 թվականի դրությամբ)։

2010 թվականի համառուսական մարդահամարի տվյալների համաձայն քաղաքի ազգային կազմը հետևյալն էր՝ ռուսներ – 48,9 %, թաթարներ – 28,3 %, բաշկիրներ – 17,1 %, ուկրաինացիներ – 1,2 %, այլ ազգերի ներկայացուցիչներ – 4,5 %[6]:

1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005
▲1 094 000 ▼1 080 000 ▲1 084 000 ▲1 087 000 ▲1 089 000 ▼1 088 800 ▼1 042 437 ▲1 043 306 ▼1 040 623 ▼1 036 026
2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
▼1 029 616 ▼1 022 575 ▼1 021 458 ▲1 024 842 ▲1 062 319 ▲1 065 602 ▲1 072 291 ▲1 077 719 ▲1 096 702 ▲1 105 667
ԹվականներԲնակչության թիվը (մարդ)այդ թվում
ռուսներբաշկիրներթաթարներուկրաինացիներ
189749 27542 0623 1512 52443
192092 80069 9001 20010 0001 700
192385 30064 0003 60012 500
192698 53774 7854 63214 331534
1939250 000175 40015 40039 0006 200
1959546 878355 19230 321115 14615 131
1970770 905475 48054 368183 32619 257
1979976 858568 50492 678240 88125 739
19891 079 765585 337122 026291 19028 107
20021 049 479530 136154 928294 39917 772
20101 071 640494 723172 794286 40912 485

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Офис — группа ШОС БРИКС «Уфа-2015»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  2. ↑ «ԲՐԻԿՍ։ Տեղեկատվություն հանրապետության և Ուֆայի մասին:». Արխիվացված է օրիգինալից 2020-01-30-ին. Վերցված է 2016-05-01-ին.
  3. ↑ «Состояние городов России (2008)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  4. ↑ «Քաղաքների միջև հեռավորությունների հաշվարկ». «КСВ 911» տրանսպորտային ընկերություն. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  5. ↑
    • Синенко С. Г. Уфа старая и новая. — Уфа: Государственное республиканское издательство «Башкортостан», 2007. — 272 с. — 3000 экз.
  6. ↑ «Итоги Всероссийской переписи населения по Республике Башкортостан». Территориальный орган Федеральной службы государственной статистики по Республике Башкортостан. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուֆա» հոդվածին։
Ռուսաստանի միլիոնանոց քաղաքներ

Մոսկվա  • Սանկտ Պետերբուրգ  • Նովոսիբիրսկ  • Եկատերինբուրգ  • Կազան  • Կրասնոյարսկ  • Նիժնի Նովգորոդ  • Չելյաբինսկ  • Ուֆա  • Կրասնոդար  • Սամարա  • Դոնի Ռոստով  • Օմսկ  • Վորոնեժ  • Պերմ  • Վոլգոգրադ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 294)։