Սիկտիվկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սիկտիվկար
ռուս.՝ Сыктывкар
Դրոշ Զինանշան
Flag of Syktyvkar (Komia).png Coat of Arms of Syktyvkar (Komi) (2005).png

Улица в Сыктывкаре.JPG
Սիկտիվկարի փողոցներից մեկը
Կոորդինատներ: 61°40′0″ հս․ լ. 50°49′0″ ավ. ե. / 61.66667° հս․. լ. 50.81667° ավ. ե. / 61.66667; 50.81667
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Կոմի Հանրապետություն
Օկրուգ Սիկտիվկար
Մեր Իվան Պոզդեեվ
Հիմնադրված է 1780 թ.
Առաջին հիշատակում 1586
Այլ անվանումներ 1930-ից` Усть-Сысольск
Մակերես 152 կմ²
ԲԾՄ 172 մ
Խոսվող լեզուներ ռուսերեն
Բնակչություն 242 718 մարդ (2015)
Խտություն 1596,83 մարդ/կմ²
Ազգային կազմ ռուսներ – 66,0 %,
կոմիներ – 25,9 %,
ուկրաինացիներ – 2,8 %
Ժամային գոտի UTC+3
Հեռախոսային կոդ +7 8212
Փոստային ինդեքս 167000
Փոստային ինդեքսներ 167000, 167002, 167004, 167005, 167009, 167011, 167014, 167018, 167023, 167026, 167031
Ավտոմոբիլային կոդ 11, 111
Պաշտոնական կայք сыктывкар.рф
##Սիկտիվկար (Ռուսաստան)
Red pog.png

Սիկտիվկար (ռուս.՝ Сыктывкар; մինչև 1930 թվականը՝ Ուստ Սիկտիվկար), հանրապետական նշանակության քաղաք Ռուսաստանում: Գտնվում է Սիսոլա և Վիչեգդա գետերի միախառնման վայրում։ Համարվում է Կոմի Հանրապետության մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մասին առաջին հիշատակումը եղել է 1586 թվականին՝ որպես առևտրավայր, որը գտնվում է Սիսոլա և Վիչեգդա գետերի միախառնման վայրում։

1780 թվականին Եկատերինա II-ի հրամանով Ուստ Սիսոլան վերաձևավորվում է որպես քաղաք անվանվում Ուստ Սիսոլսկ։ Տեղի բնակիչներն անվան բաղադրիչները թարգմանեցին իրենց լեզվով և քաղաքը կոչեցին Սիկտիվդին, որտեղ Սիկտիվը կոմիների կողմից Սիսոլա գետին տրված անվանումն է, իսկ դին նշանակում է մոտ, այսինքն վայրը՝ Սիսոլայի մոտ։

1930 թվականին քաղաքի հիմնադրման 150-ամյա տարեդարձի կապակցությամբ քաղաքը ևս մեկ անգամ վերանվանվում է և ստանում ներկայիս անվանումը՝ Սիկտիվկար (կոմիների լեզվով՝ Սիկտիվ՝ Սիսոլա գետի անունից, կար՝ քաղաք), որը նշանակում է քաղաք՝ Սիսոլայի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտիրիմ Սորոկինի արձանը Սիկտիվկարում

Սիկտիվկարի պատմությունն սկսվում է 16-րդ դարից, երբ այս տարածքներում հաստատվեցին կոմիները, ովքեր եկել էին Սիսոլայի վերևում գտնվող բնակավայրերից։ 1570 թվականի Theatrum Orbis Terrarum ատլասում[1] ներկայիս Սիկտիվկարի տարածքում գտնվել է Պերմևելիսկ բնակավայրը։

1586 թվականի մի գրքում Սիսոլայի գետաբերանին հիշատակվում է մի առևտրավայր։ Այստեղ է տեղակայված Սբ. Գեորգիի փայտե եկեղեցին։

Եկատերինա II-ի միջնորդությամբ 1780 թվականի հունվարի 25-ին (Հին տոմարով՝ փետրվարի 5-ին) բնակավայրը մտել է Վոլգոգրադի փոխարքայության կազմի մեջ և վերանվանվել՝ ստանալով Ուստ Սիսոլսկի անունը։ Բացի այդ նա գյուղից վերաճելով ստացավ հանրապետական նշանակության քաղաք։

1780 թվականի փետրվարի 10-ից մինչև 1780 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում տարված աշխատանքների շնորհիվ ստեղծվեց քաղաքի զինանշանը, որը հետագայում նորացվել է։ 1784 թվականի հունվարի 16-ին ներկայացվեց Ուստ Սիսոլսկայի վերակառուցման գլխավոր ծրագիրը ներկայացվեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը։

19-րդ դարում այս բնակավայրը համարվում էր գլխավոր առևտրային գոտին Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանում։ 20-րդ դարի դարասկզբին Ուստ Սոսոլսկը խոշոր բնակավայր էր, որի բնակչությունը կազմում էր 6,5 հազար մարդ։ Այդ բնակիչների 95 %-ը՝ ճնշող մեծամասնությունը եղել են կոմիները։ Ինչպես նաև քաղաքում գործում էր ձեռքի աշխատանքի 14 մանր և միջին ձեռնարկություններ։

Համաձայն 1921 թվականի օգոստոսի 11-ին հրապարակված կենտրոնական գործադիր կոմիտեի համաձայնագրի, այս քաղաքը հռչակվում էր Ռուսաստանի Դաշնության նորաստեղծ Կոմի Հանրապետության վարչական կենտրոնը։

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կենտրոնական գործադիր կոմիտեի 1930 թվականի մարտի 26-ի որոշմամբ, ի պատիվ քաղաքի 150 ամյակի, քաղաքի անվանումը հերթական անգամ ենթարկվում է փոփոխության և այն ստանում է ներկայիս անվանումը, որն է Սիկտիվկար։ 1930-ական թվականները համարվում են քաղաքի բարգավաճման տարիները։

Այստեղ սկսվեցին կառուցվել թաղամասային գրասենյակներ, տպագրատներ, էլեկտրակայաններ, կրթական հաստատություններ, բուհեր, հիվանդանոցներ ինչպես նաև 17 առևտրային հաստատություններ։

1936 թվականի դեկտեմբերի 5-ին Սիկտիվկարը դարձավ Կոմի Հանրապետության մայրաքաղաքը։

Ֆիզիկա-աշխարհագրական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիկտիվկարի արվեստի տունը

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Սիսոլա գետի ձախ ափին՝ Մոսկվայից 1003 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այստեղ կառուցվել է ճանապարհ դեպի Մոսկվա, որի երկարությունը կազմում է մոտ 1331 կմ։

Սիկտիվկար քաղաքը գտնվում է գրեթե նույն ժամային գոտում, ինչ մայրաքաղաք Մոսկվան։ Մոսկվայի ժամային գոտին՝ UTC +3:00:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարեկան միջին ջերմաստիճանը՝ +1,3 °C
  • Տարեկան միջին քամու արագությունը՝ 2,6 մ/վ
  • Տարեկան միջին օդի խոնավությունը՝ 77 %
Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սիկտիվկարում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) -14,2 -12,4 -5,1 1,8 8,5 14,8 17,5 13,7 4,7 -0,6 -9,5 -15 2,7
միջին ջերմաստիճանը (°C) 3,8 3,8 13,2 26,7 31,8 35,3 34,4 34,6 27,5 20,4 10,6 5 35,3
միջին նվազագույնը (°C) -10,8 -8,6 -0,5 7,1 14,6 20,6 23,2 18,8 8,1 1,7 -6,8 -11,7 1,3
տեղումների քանակը (մմ) 41 31 31 33 49 74 73 75 57 59 52 46 621
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան Սիկտիվկարում

Սիկտիվկար քաղաքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիկվար ինքնավար քաղաքային օկրուգում։ Պաշտոնապես այս քաղաքը իր մեջ ներառում է մեկ անջատ, կիսաինքնավար շրջան՝ Եժվինյան շրջանը, որը իր հերթին զբաղեցնում է 23,2 կմ² տարածք։ 2015 թվականի մարդահամարի տվյալների համաձայն շրջանի բնակչությունը կազմում է 59 324 մարդ։

Այս շրջանը գտնվում է կենտրոնից 14 կմ հեռավորության վրա։ Եժվինյան շրջանը համարվում է Սիկտիվկարի քաղաքային օկրուգի արդյունաբերական և գյուղատնտեսական գլխավոր կենտրոններից մեկը, որը կարևոր նշանակություն ունի նաև Եվրոպայի և Համաշխարհային տնտեսության մեջ։

Սիկտիվկար քաղաքը իր հերթին բաժանվում է 6 ոչ պաշտոնական ճանաչում ունեցող շրջանների միջև, որոնք չունեն առանձին վարչական միավորի կարգավիճակ։ Դրանք են՝

  • Կենտրոնական շրջան
  • Հոկտեմբերյան շրջան
  • Օրբիտայի շրջան
  • Հարավ-արևմտյան շրջան
  • Դավպոնի շրջան
  • Լեսոզավոդի շրջան

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն
1782[2] 1795[2] 1825[3] 1833[4] 1840[5] 1847[6] 1856[7] 1863[8] 1867[9] 1870[10] 1885[11]
1727 1753 2258 2393 3113 3212 3093 3477 3539 3570 4225
1897[12] 1910[13] 1913[14] 1920[15] 1923[15] 1926[16] 1931[14] 1937[17] 1939[18] 1959[19] 1967[14]
4464 5260 5600 2813 4217 5068 7700 18 260 24 000 64 461 102 000
1970[20] 1973[14] 1975[21] 1976[14] 1979[22] 1982[14] 1985[23] 1986[14] 1989[24] 1990[25] 1991[23]
125 088 142 000 158 000 157 000 170 980 186 000 205 000 218 000 232 117 222 000 224 000
1992[23] 1993[23] 1994[23] 1995[23] 1996[23] 1997[23] 1998[23] 1999[23] 2000[23] 2001[23] 2002[26]
225 000 226 000 227 000 229 000 229 000 230 000 230 000 231 000 229 000 227 700 230 011
2003[14] 2004[27] 2005[14] 2006[27] 2007[14] 2008[14] 2009[28] 2010[29] 2011[30] 2012[31] 2013[32]
230 000 228 000 228 900 229 000 229 200 231 000 232 961 235 006 240 112 238 586 240 111
2014[33] 2015[34]
241 982 242 718
50 000
100 000
150 000
200 000
250 000
300 000
1795
1856
1897
1926
1967
1979
1990
1995
2000
2005
2010
2015
Ազգային կազմ 1897[35] 1926[36] 1939 1959[37] 1989[38] 2002[38] 2010
թիվ % թիվ % թիվ % թիվ % թիվ % թիվ % թիվ %
Ընդհանուր 4464 100 5068 100 25 281 100 64 461 100 234 903 100 245 768 100 250 900 100
ռուսներ 731 16,4 1511 29,8 7079 28,0 23 186 36,0 127 619 54,3 143 453 58,4 165 594 66,0
կոմիներ 3699 82,9 3486 68,8 17 106 67,7 32 428 50,3 79 011 33,6 75 140 30,6 64 983 25,9
ուկրաինացիներ 5 0,0 89 1,7 520 2,1 2588 4,0 11 213 4,8 9600 3,9 7025 2,8
գերմանացիներ - - 101 0,4 2836 4,4 4089 1,8 3382 1,4 - -
բելառուսներ - - 196 0,8 781 1,2 3551 1,5 2989 1,2 2258 0,9
թաթարներ 2 0,0 48 0,2 1644 0,7 1474 0,6 1505 0,6
այլ 27 0,6 231 0,9 2642 4,1 7779 3,3 9660 3,9 10287 4,1
Բնակչություն
Թվական Ծնելիություն Մահացություն Բնական աճ
թիվ թիվ թիվ
1970 2571 18,2 920 6,5 1651 11,7
1975 3274 19,2 1100 6,4 2174 12,8
1980 3640 18,7 1410 7,2 2230 11,5
1985 4173 19,0 1597 7,3 2576 11,7
1990 3303 13,8 1854 7,8 1449 6,0
1995 2381 9,6 3253 13,2 —872 —3,6
2000 2659 10,7 3079 12,4 —480 —1,7
2001 2617 10,6 3041 12,3 —424 —1,7
2002 2934 11,9 3382 13,8 —448 —1,9
2003 3053 12,5 3547 14,5 —494 —2,0
2004 3104 12,7 3435 14,1 —331 —1,4
2005 2916 11,9 3323 13,6 —407 —1,7
2006 2700 11,0 2953 12,1 —253 —1,1
2008 2873 11,6 2691 10,9 182 0,7
2009 3063 12,3 2713 10,9 350 1,4

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիկտիվկարը համարվում է Կոմի Հանրապետության գլխավոր տնտեսական կենտրոնը։ Այս քաղաքը հանդիսանում է նաև Հյուսիսային Ռուսաստանի գլխավոր արդյունաբերական կենտրոնը։

Քաղաքն ունի ավելի քան 40 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ Քաղաքում զարգացած են արդյունաբերության տարբեր ճյուղերը՝ ծանր արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, սննդի արդյունաբերություն և այլն։ Գյուղատնտեսությունը ևս զարգացած է։ Քաղաքի գյուղատնտեսության ամենազարգացած ճյուղը գինեգործությունն է։

Քաղաքի գլխավոր արտադրական կենտրոններն են՝

  • ԲԲԸ «Монди Сыктывкарский ЛПК» — Ռուսաստանի Դաշնության խոշորագույն թղթի գործարաններից մեկը.
  • ԲԲԸ «Сыктывкар Тиссью Групп» — Սանիտարական ապրանքների առաջատար արտադրության ընկերություններից մեկը.
  • ԲԲԸ «Комитекс» — Կոմի Հանրապետության առաջին տեքսստիլ գործարանը.
  • Сыктывкарский ЛДК — Փայտամշակման ձեռնարկություն.
  • ԲԲԸ «Сыктывкарский ликёро-водочный завод» — Ալկոհոլային խմիչքների արտադրության գլխավոր կենտրոններից մեկը.
  • ООО «ЮТэйр-Экспресс» — Ավիաընկերություն.

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ. Սորոկինի անվան Սիկտիվկարի պետական համալսարանը

Սիկտիվկար քաղաքը համարվում է Հյուսիսային Ռուսաստանի և Եվրոպական Ռուսաստանի գլխավոր գիտահետազոտական կենտրոններից մեկը։ Այս քաղաքում կա ավելի քան 30 մասնագիտացված գիտակրթական հասարակական գործակալություններ, որոնք կատարում են հետազոտություններ տարբեր գիտությունների զարգացման համար։

Բացի Ուրալի ռուսական գիտությունների ակադեմիայից, այս քաղաքում կան տարբեր մասնագիտացված ինստիտուտներ և համալսարաններ՝ քիմիայի, աշխարհագրության, մաթեմատիկայի, կենսաբանության, լեզվաբանական, գրականագիտության, պատմության, ֆիզիկայի, տնտեսագիտության և սոցիալական խնդիրների ուսումնասիրությունների համար։

Այստեղ գործող կրթական հաստատություններն են.

  • Պ. Սորոկինի անվան Սիկտիվկարի պետական համալսարան
  • Սիկտիվկարի բուսաբանական համալսարան
  • Կոմի Հանրապետության հանրային կառավարման ակադեմիա
  • Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մասնաճյուղ
  • Պետական բժշկական համալսարան
  • Ժամանակակից հումանիտար գիտությունների ակադեմիա
  • Հումանիտար գիտությունների պետական համալսարան

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Атлас Ортелиуса (1570) Европа»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-17-ին 
  2. 2,0 2,1 Жеребцов И. Л. Населённые пункты Республики Коми: Историко-демографический справочник. М.: Наука, 2001, 579 с.
  3. Статистическое изображение городов и посадов Российской империи по 1825 год. Сост. из офиц. сведений по руководством директора Департамента полиции исполнительной Штера. Спб., 1829
  4. Обозрение состояния городов российской империи в 1833 году / Изд. при министерстве внутренних дел. — Спб., 1834
  5. Статистические таблицы о состоянии городов Российской империи. Сост. в Стат. отд. Совета МВД. — Спб., 1840
  6. Статистические таблицы о состоянии городов Российской империи [по 1 мая 1847 года]. Сост. в Стат. отд. Совета МВД. Спб., 1852
  7. Статистические таблицы Российской империи, составленные и изданные по распоряжению министра внутренних дел Стат. отделом Центрального статистического комитета. [Вып. 1]. За 1856-й год. Спб., 1858
  8. Статистический временник Российской империи. Серия 1. Вып. 1. Спб., 1866
  9. Статистический временник Российской империи. Серия 2. Вып. 1. Спб., 1871, с. 162
  10. Статистический временник Российской империи. Серия 2. Вып. 10. Спб., 1875, с. 88
  11. Статистика Российской империи. 1: Сборник сведений по России за 1884—1885 гг. Спб., 1887, с. 2
  12. «Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Вологодская губерния»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-26-ին։ Վերցված է 2013-10-26 
  13. Города России в 1910 году. — Спб., 1914
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 «Народная энциклопедия «Мой город». Сыктывкар»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-06-21-ին։ Վերցված է 2014-06-21 
  15. 15,0 15,1 Города Союза ССР / НКВД РСФСР, Стат. отдел. — М., 1927
  16. Центральное статистическое управление СССР; Отд. переписи. Северный район. Ленинградско-Карельский район: народность, родной язык, возраст, грамотность. — М.: Изд. ЦСУ СССР, 1928, с. 10
  17. Всесоюзная перепись населения 1937 года: Общие итоги. Сборник документов и материалов. — М.: РОССПЭН, 2007, с. 68
  18. «Города с численностью населения 100 тысяч и более человек»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-17-ին։ Վերցված է 2013-08-17 
  19. «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն)։ Демоскоп Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-09-25 
  20. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу.» (ռուսերեն)։ Демоскоп Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-09-25 
  21. Российский статистический ежегодник, 1998 год
  22. «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу.» (ռուսերեն)։ Демоскоп Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-09-25 
  23. 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 23,10 23,11 «Российский статистический ежегодник. Госкомстат, Москва, 2001»։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-05-12-ին։ Վերցված է 2015-05-12 
  24. «Всесоюзная перепись населения 1989 года. Численность городского населения»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-22-ին 
  25. Российский статистический ежегодник.2002 : Стат.сб. / Госкомстат России. – М. : Госкомстат России, 2002. – 690 с. – На рус. яз. – ISBN 5-89476-123-9 : 539.00.
  26. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-03-ին 
  27. 27,0 27,1 «4.13. Города с численностью населения 100 тысяч и более человек»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-05-01-ին։ Վերցված է 2014-05-01 
  28. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-01-02-ին։ Վերցված է 2014-01-02 
  29. «Всероссийская перепись населения 2010 года. Численность населения городских округов, муниципальных районов, поселений и населённых пунктов»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-12-29-ին։ Վերցված է 2014-12-29 
  30. Оценка численности населения по городам, районам, городским населенным пунктам Республики Коми в среднем за 2012 год
  31. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-05-31-ին։ Վերցված է 2014-05-31 
  32. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-11-16-ին։ Վերցված է 2013-11-16 
  33. «Оценка численности населения по городским округам, муниципальным районам, поселениям и городским населённым пунктам Республики Коми на 1 января 2014 года»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-03-22-ին։ Վերցված է 2014-03-22 
  34. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года»։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-08-06-ին։ Վերցված է 2015-08-06 
  35. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и регионам
  36. Всесоюзная перепись населения 1926 года = Recensement de la population de L’U.R.S.S. 1926 / Центральное статистическое управление СССР; Отд. переписи. Северный район. Ленинградско-Карельский район: народность, родной язык, возраст, грамотность. — М.: Изд. ЦСУ СССР, 1928, с. 58—59.
  37. НА РК, ф. р-140, оп. 2, д. 8663.
  38. 38,0 38,1 Основные итоги Всероссийской переписи населения 2002 года по Республике Коми: Сборник. — Сыктывкар, 2005, с. 61—64.
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 Сайт администрация Сыктывкара. Краткая справка