Չափավոր ցամաքային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չափավոր ցամաքային կլիմա, ՀՀ-ում ձևավորվում է Արարատյան գոգավորությունում, Վայքում՝ 1300- 1700 մետր բարձրություններում:

Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով, գերակշռում են սառնամանիքային եղանակները: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 8°C է, նվազագույնը՝ -33°C:

Գարունը տևական է, բարեխառն:

Ամառը չափավոր շոգ է, արևոտ՝ չոր եղանակների գերակշռությամբ: Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 20-23°C ե, առավելագույնը՝ 38°C:

Աշնանը գերակշռում են տաք, արևոտ եղանակները: Անսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 200 օր է, 0օC-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 3300°C, տարեկան տեղումները՝ 500-600 մմ։ Պայմանները բարենպաստ են հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի, ճակնդեղի և պտղաբուծության համար:

Կլիմայական և օրացուցային եղանակները համընկնում են:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png