Հարավային Ուրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Ուրալ
Տեսակսիեռա և լեռնաշղթա
Երկիր Ռուսաստան[1]
ԼեռնաշղթաՈւրալյան լեռներ
Կազմված էՅամանտաու
Բարձրություն (ԲԾՄ)841 մետր

Հարավային Ուրալ, գտնվում է Միջին Ուրալի և Մուգոջարի միջև։ Հարավային Ուրալը` Ուրալյան լեռների հարավային և լայնածավալ լեռնային համակարգը, գտնվում է Մերձավոր Ուրալների և Մոզգոզարայի միջև։ Արևմուտքից և արևելքից սահմանափակվում են Արևելյան Եվրոպայի և Արևմտասիբիրական հարթավայրերով։ Հյուսիսային սահմաններ՝ Միջին Ուրալյան լեռներ, Յուրմա լեռ (55°25')[2][3][4], հյուսիսային լայնությունը՝ 56°[5]: Մուգոջարի հետ հարավային սահմանները անցնում են Ղազախստանի Հանրապետության Ախտուբինսկի շրջանի տարածքներով[6]։

Ամենաբարձր գագաթը Յամանգա լեռն է (1.640 մ)։ Հարավային Ուրալը ձգվում է մինչև 250 կմ, իսկ Ուրալյան լեռների միջին լայնությունը` 40-ից 150 կմ է։ Երկարությունը 550 կմ է[6]։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինզեր
Հարավային Ուրալի ամենաբարձր Յամանթաու գագաթը
Մինյար երկաթուղային կայարան
Միջին Նուրգուշ լեռ

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման հաստատուն է և հազվադեպ է լինում խիստ փոփոխական. ձմեռը ցուրտ է, ամառը՝ շոգ։ Ձմռանը եանակը կառավարում են Ասիական անտիցիկլոնները, որոնք ներխուժում են Սիբիրից, իսկ ամռանը Բարենցի և Կարմիր ծովերից, Ղազախստանից և Միջին Ասիայից փչում են տաք քամիներ[7]։

Ձմեռը (նոյեմբերի կեսից մարտ) ձնառատ է, երբեմն փոքր-ինչ տաք Ատլանտյան հոսանք է գալիս, իսկ մշտապես ազդեցիկ են ցուրտ սիբիրյան օդային զանգվածները։ Փետրվար ամսին հաճախ են լինում ձնաբուք և փոթորիկներ (ամսվա մեջ գրեթե 2-16 օր)։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է -15 -ից -18 °C (մինիլալը՝ −45 °C): Երբեմն էլ Ատլանտյան տաք հոսանքները բերում են թաց ձյուն, անձրևներ և մառախուղ։ Մարտին ձյան ծածկույթը հասնում է 40—80 սմ։

Գարունը (ապրիլ — մայիս) զով է, ուղեկցվում է փոքր-ինչ ցուրտ քամիներով։ Իրար են հաջորդում թաց, ձյունառատ օրերը անհամեմատ տաք, անձրևային և պայծառ, արևոտ օրերը։ Երբեմն էլ գարունն ավարտվում է հունիսին։

Ամառը (հունիս — օգոստոս) — չափավոր տաք է, հաճախակի ամպրոպներով ու անձրևով (7—11 օր)։ Ամսական միջին ջերմաստիճանը հուլիսին +19 °C (մաքսիմում՝ +34 °C): Օգոստոսը հիմնականում արևոտ է, առանց նշանակալի քանակությամբ տեղումների։

Աշունը (սեպտեմբերից հոկտեմբերի առաջին կեսը) ցուրտ է, ամպամած, ամպրոպային անձրևոտ օրերով։ Երբեմն սեպտեմբերը տաք է լինում, արևոտ, սակայն առավոտյան լինում է սառնամանիք, տեղումները հիմնականում լինում են անձրևի տեսքով և մառախլապատ (ամսվա շուրջ 5—15 օրերը լինում են մառախլապատ), թաց ձյան տեսքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Рельеф Урала». Физическая география России и СССР. Экологический центр «Экосистема». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  3. А. А. Крубер. «Уральские горы». Общее землеведение. Государственно учебно-педагогическое издательство, Москва — Ленинград, 1938 г. OCR Detskiysad.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  4. «Уральский хребет». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Средний Урал, Большая советская энциклопедия. — М.: «Սովետական հանրագիտարան», 1969—1978 թթ
  6. 6,0 6,1 «Южный Урал». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  7. Южный Урал
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Ուրալ» հոդվածին։