Դյոմա (գետ)
Դյոմա | |
---|---|
![]() Դյոմա գետը Բոչկարյովկա գյուղի մոտ | |
Բնութագիր | |
Երկարություն | 535 կմ |
Ավազանի մակերես | 12 800 կմ² |
Ավազան | 12.800 կմ² |
Ջրի ծախս | 35 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Բելայա |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ույազի, Balyshly?, Q483492?, Kursak?, Seryash?, Կազիյազ, Meneuz?, Տյատեր, Miyaki?, Udryak?, Tyurtyuk?, Տյուլյան, Sedyak?, Bol'shoy Izyak?, Q485227?, Q485270?, Ավրյուզ, Kurmazy?, Կալմաշկա, Q485326?, Կարամալա, Bolshoy Udryak?, Q485428?, Գայնի, Օկտակարան, Յարիշ, Sadak?, Kormyazhka?, Q485892?, Կուրբանի, Q486094? և Չակմագուշ |
Երկիր | Բաշկորտոստան |
Երկրամաս | Բաշկորտոստան |
Ջրահավաք | Վոլգայի ավազան |
Դյոմա (բաշկիրերեն՝ Күгиҙел Дим ), գետ Բաշկորտոստանում և Օրենբուրգի մարզում, Բելայա գետի ձախ վտակը (Կամայի ավազան)[1]:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ա. Կամալովի ենթադրությամբ գետի անունը ծագում է բաշկիրերեն «դիմ» բառից, որ նշանակում է ճահճուտ, գետի խոր հատված[2][3]: Գետի մեկ ուրիշ անվանում՝ «Կուկ-Իդելմ», բառացի նշանակում է կապույտ, երկնային գետ, ինչը ջրային տարածքների քիչ տարածում ունեցող անվանում է, որ կազմված է գույն + գետ կաղապարով։ Անվան այդպիսի կառուցվածք ունեն Ագիդել` սպիտակ գետ և Կարաիդել` սև գետ անունները[4]:
Հոսանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դյոման սկիզբ է առնում Օբշի Սիրտի (ռուս.՝ О́бщий Сырт) բարձունքներից՝ Ֆյոդորովսկի շրջանի Ալյոշկինո գյուղից 2կմ հյուսիս-արևելք։ Հոսում է Օրենբուրգի շրջանով և կրկին Բաշկորտոստանով։ Երկարությունը 535 կմ է, ավազանի մակերեսը՝ 12.800 կմ²: Դյոման հոսում է ընդարձակ հարթավայրով։ Գետի ափին գտնվում է Դավլեկանովո քաղաքը։
Օրենբուրգի շրջանում գետն ունի 28 վտակ, որոնցից 11-ը՝ 10-ից ավելի կիլոմետր երկարությամբ։ Հիմնական վտակներն են Բալշոյ Իզյակ, Տյատեր, Սադակ, Ուդրյակ։
Դյոման Ուֆա քաղաքի մոտ ձախից թափվում է Բելայա գետը։ Այդ շրջանը կրում է «Դյոմա» անունը։
Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բակալկա
- Գայնի
- Կիզիյազ
- Մենեուզ
- Միյակի
- Սադակ
- Տյատեր
- Ուդրյակ
- Ույազի
Գետաբերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս գետաբերանը արհեստական է։ Բելայա գետի հոսանքից վերև այն տեղափոխվել է 19-րդ դարի վերջին՝ երկաթուղային կամուրջ կառուցելու ժամանակ։ Հունը թեքել են այնպես, որ այն չհատի երկաթուղին։ Դրա միջոցով ազատվեցին գետի վրա լրացուցիչ կամուրջ կառուցելուց։
Հին գետաբերանը գտնվել է ավելի ցածր վայրում։ Հին գետաբերանի տեղում առաջացել են մի շարք լճեր[5]:
1 — Բելայա գետ, 2 — Ուֆա գետ, 3 — Դյոմա գետ, 3А — Դյոմայի հին հուհը, 4 — Սուտոլոկա գետ, 5 — Շուգուրովկա գետ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վ. Ա. Բալկով, Բաշկիրիայի ռեսուրսները, Ուֆա, 1978
- Օրենբուրգի շրջանի ջրային օբյեկտների վիճակի տեղեկատու, 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Статья в Башкирской энциклопедии Archived 2016-03-06 at the Wayback Machine.Կաղապար:Ref-ba
- ↑ Словарь топонимов Республики Башкортостан. Уфа: Китап, 2002. — 256 с. — С.63.
- ↑ Матвеев А. К. Географические названия Урала: Топонимический словарь. — Екатеринбург: ИД «Сократ», 2008. — 352 с.— С.77.
- ↑ Ономастика Востока. Институт востоковедения АН СССР, Институт этнографии имени Н. Н. Миклухо-Маклая, Изд-во «Наука», Глав. ред. восточной лит-ры, 1980, стр. 99
- ↑ Бельские просторы: Вадим Марушин. Уфа далекая и близкая.