Ուրուգվայ (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրուգվայ (այլ կիրառումներ)
Ուրուգվայ (իսպ.՝ Río Uruguay), գետ Բրազիլիայում, Հարավային Ամերիկայում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրուգվայ գետը սկիզբ է առնում Պելոտաս և Կանոաս գետերի միախառնման վայրից և թափվում է Լա Պլատա։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 1800 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Իբիկուի, Ռիո Նեգրո։
Գլխավոր վտակներն են Իբիկուին և Ռիո Նեգրոն։ Առաջացնում է սահանքներ, ջրվեժներ։ Սնումը անձրևային է, տարեկան միջին ծախսը՝ 5500մ3/վրկ։ Գետային նավերի համար նավարկելի է մինչև Սալաո և Կոնկորդիա քաղաքները, ծովային նավերի համար՝ մինչև Պայսանդու քաղաքը։ Ուրուգվայի ափերին են Կոնկորդիա (Արգենտինա), Սալտո, Պայսանդու, Ֆրայ Բենտոս (Ուրուգվայ) նավահանգիստները[2]։
Հիդրոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրուգվայ գետի երկարությունը կազմում է 1600[3] կմ, ավազանի մակերեսը՝ 365 000[4] կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 5500 մ3։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ [1]
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12, գլխ․ խմբ․՝ Վիկտոր Համբարձումյան, «ՀՍՀ գլխավոր խմբագրություն», 1986, Երևան, էջ 287։
- ↑ (անգլերեն) «Río de la Plata»։ Encyclopædia Britannica։ Արխիվացված օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14
- ↑ (անգլերեն) Varis Olli, Tortajada Cecilia, Biswas Asit K. (2008)։ Management of Transboundary Rivers and Lakes։ Springer։ էջ 272։ ISBN 9783540749264
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|