Մինդորո (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մոնդորո
Mindoro

Երկիր Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Կղզեխումբ Լուսոն
Մակերես 10 571,8 կմ2
Ամենաբարձր կետը 2585 մ
Բնակչություն (2010) 1238573 մարդ

Մինդորո (Mindoro), Ֆիլիպիններին պատկանող Ֆիլիպինյան արխիպիլագի յոթերորդ ամենամեծ կղզին է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու մակերեսը կազմում է 10571,8 քառակուսի կիլոմետր։ Գտնվում է Լուսոն կղզուց հարավ։ Բաժանվում է Վերդեի նեղուցով։ Պատկանում է Լուսոնի արխիպելագին։ Մինդորոյի ծայրահեղ արևմտյան կետը Միս Կալավիտեն է։ Հարևան կղզիներից՝արևելքից Tablas կղզուց, իսկ արևմուտքից Calamian-Hirsch կղզուց առանձնացված գտնվում է Մինդորոյի նեղուցը։

Ռելիեֆը հիմնականում լեռնային է։ Բաժանվում է երկու լեռնային զանգվածի։ Առաջինը գտնվում է հյուսիս-արևմուտքում, ամենաբարձր կետը Ալկոնի լեռն է, որն ունի 2585 մետր բարձրություն, երկրորդ կենտրոնի ամենաբարձր կետը Բակոյի լեռն է 2488 մետր բարձրությամբ։ Լեռները կազմված են գրանիտներից, դիորիտամներից, թերթաքարերից և նստվածքային ծագում ունեցող ժայռերից։ Կղզու ափին բլրոտ տեղամասեր են։ Հյուսիս-արևելյան մասում ամենամեծ լիճը Նաուհանն է։ Բոլոր գետերը փոքր են։ Կղզում իշխում են հասարակածային մուսոնները։ Ամբողջ տարվա ընթացքում արևելյան տարածաշրջանում տեղում են անձրևներ։ Արևմուտքում դիտվում է երկու եղանակ։ Ամռանը և աշնանը եղանակը խոնավ է, ձմռանն ու գարնանը՝ չորային։ Լանջերին աճում է խոնավ արեւադարձային մուսոնային անտառ, իսկ ափին երկայնքով գտնվում է Մանգլենի անտառը։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին բաժանվում է երկու մարզի՝ Արևմտյան Մինդորոն(452,971 մարդ) և արևելյան Մինդորոն(785,602 մարդ)։ Վարչական կենտրոնները՝ համապատասղանաբար Մամբուրաոն և Կալապանը։ Բացի դրանցից կղզու վրա կան նաև մի շարք քաղաքներ՝[1] փոքր բնակչությամբ։ Կղզու բնակչությունը 2010 թվականի մարդահամարով կազմում է 1 238 573 մարդ։

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափամերձ տափաստանները մշակել են մարդիկ։ Հիմնական մշակաբույսերն են բրինձը, շաքարեղեգը և կոկոսը։ Նպաստավոր պայմաններ են ստեղծվել ոսկու արդյունահանման և ափամերձ ջրերի ձկնորսության համար։

Ափամերձ տարածքներում՝ հատկապես Պուերտո-Գալերայում զարգացել է զբոսաշրջությունը։ Մինդորոյի շրջակա ջրերում կան շատ չքնաղ վայրեր դրեյվինգի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]