Նորգվինեական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Նորգվինեական ծով (անգլ.՝ Bismarck Sea), միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսի[1] արևմուտքում, հյուսիսից, արևելքից և հարավից սահմանափակված է Բիսմարկի արշիպելագով, հյուսիսից Նոր Գվինեայի կղզով. միախառնվում է Սողոմոնյան ծովի հետ Վիտյազի նեղուցով: Ծովի միջին խորությունը կազմում է 1700 մ, առավելագույն խորությունը 2665 մ[1]: Նորգվինեական ծովի մակերեսը կազմում է ավելի քան 310 հազար կմ[1]:

Ծովի հատակը իրենից ներկայացնում է ուժահավաքիչ հարթավայր բազմաթիվ մակերեսային բարձրացումներով և հրաբխային կղզիներով[1]: Ծովի ջրային տարածքում նշվում է բարձր սեյսմիկ ակտիվություն, հաճախ ստորջրյա երկրաշարժեր են լինում:

Ափերը հավասարացված են[1]: Բազմաթիվ կորալային խութեր[1] կան: Նոր Գվինեա կղզու մոտով է անցնում Նորգվինեական հոսանքը 0,5-0,75 մ/վ արագությամբ[1]: Կղզիների միջև նկատվում են ուժգին մակընթացային հոսանքներ[1]:

Մակերևութային ջրի միջին ջերմաստիճանը 28°C է[1]: Աղիությունը 34 ‰ է, ինչը ցածր է օվկիանոսի միջին աղիությունից` տեղումների առատության պատճառով: Ծով են թափվում խոշոր գետեր Սեպիկը և Ռամուն (երկուսն էլ Նոր Գվինեայի հյուսիսարևելյան ափին):

Հիմնական նավահանգիստներն են՝ Մադանգը՝ Աստրոլյաբիա նեղուցի ափին, Նոր Գվինեա կղզու վրա, Ռաբաուլը՝ Նոր Բրիտանիա կղզու վրա[1]:

Նորգվինեական ծովի բոլոր ափերն ու նրա ջրերում պառկած կղզիները պատկանում են Պապուա Նոր Գվինեային:

Նորգվինեական ծովի աշխարհագրության ուսումնասիրության մեջ մեծ դեր խաղացին Ռուսաստանի ծովային արշավախմբերը (մասնավորապես Վիտյազի կորվետայի վրա), որոնք կապված էին Ն.Ն.Միկլուխո-Մակլայի աշխատանքների հետ, որի համար Նոր Գվինեայի ծովի ափի մի մասը կոչվեց Միկլուխո-Մակլայի ափ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականից ի վեր անգլիական քարտեզագրության մեջ այն ունեցել է Բիսմարկի ծով անվանումը, որը վերանվանվել է Պրուսիայի Արտաքին գործերի նախարար գերմանացի Օտտո Բիսմարկի պատվին:

1943-ի մարտի 2-4-ը ծովային խոշոր մարտ է տեղի ունեցել ամերիկա-ավստրալական և ճապոնական ուժերի միջև: Դաշնակից օդուժի կողմից ճապոնական ջոկատի հարձակումը 1943-ի մարտի 3-4-ին ավարտվեց ութ ռազմական տրանսպորտի և չորս կործանիչի խորտակմամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Новогвинейское море // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.