Դյուրվիլի ծով
Դյուրվիլի ծով | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծով |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Մասն է | Հարավային օվկիանոս |
Անվանված է | Ժյուլ Դյումոն դ'Յուրվիլ |
![]() | |
![]() |
Դյուրվիլի ծով (անգլ.՝ d’Urville Sea), Հնդկական օվկիանոսի ծայրամասային ծով Անտարկտիդայի արևելյան ափերի մոտ՝ արևելյան երկայնության 136o և 148o֊ի միջև։ Ողողում է Ադելի երկրի ափերը։ Խորությունը մինչև 3610 մ է։ Կան շատ այսբերգներ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնագործել է Դուգլաս Մոուսոնի գլխավորած ավստրալիական արշավախումբը 1914 թվականին։ Կոչվել է ի պատիվ ֆրանսիացի ծովագնաց և օվկիանոսագետ Ժյուլ Սեբաստիան Սեզար Դյումոն–Դյուվիլի, ով 1840 թվականին հայտնագործել էր Ադելի երկիրը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
|
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դյուրվիլի ծով կատեգորիայում։ |