Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.
Ռոսսի ծով, Խաղաղ օվկիանոսի ծայրամասային ծով Անտարկտիդայի մոտ։ Գտնվում է Ադեր և Կոլբեկ հրվանդանների միջև։ Մակերեսը 435 հզ կմ² է, խորությունը՝ մինչև 2972 մ։ Ափերը լեռնոտ են, խիստ կտրտված։ Ծովի հարավային մասը ծածկված է Ռոսսի մայրցամաքային ծանծաղուտի սառցադաշտով, հյուսիսային մասը՝ լողացող սառույցներով։ Շատ կան սառցասարեր։ Ջրի միջին տարեկան ջերմաստիճանը ցածր է — 1 °C-ից։ Աղիությունը՝ 33,75—34 ‰ է։ Հոսանքների շրջապտույտներն ունեն ժամացույցի սլաքի ուղղություն։ Մակընթացությունը կեսօրյա է, բարձրությունը՝ 1 մ։ Կան փոկեր, կետեր։ Անվանվել է ի պատիվ Ջ ․Ք. Ռոսսի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 703)։