Ուեդդելի ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեդդելի ծով
NASA's DC-8 Flying Over the Weddell Sea.jpg
Տեսակծով և սահմանային ծով
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Խորություն6820 մետր
Մակերես2 800 000 կմ²
Մասն էՀարավային օվկիանոս
Անվանված էՋեյմս Ուեդդել

Ուեդդելի ծով (անգլ.՝ Weddell Sea), ծայրամասային ծով Անտարկտիդայի ափերի մոտ, Անտարկտիկական թերակղզու և Նոքսի երկրի միջև։ Հարավային ափերը ներկայացնում են Ռոննե և Ֆիլխների շելֆային սառցադաշտերի ծայրերը։ Մակերեսը 2910 հազար կմ² է, առավելագույն խորությունը՝ մինչև 6820 մետր։ Ծովի մեծ մասն ամբողջ տարին ծածկված է լողացող սառույցներով։ Կան սառցասարեր։ Ուեդելա ծովի ջրերը համարվում են ամենաթափանցիկ օվկիանոսային ջրերն աշխարհում[1]։ Այն նաև ամենահարավային ծովն է Երկրի վրա[2]։ Քիչ ուսումնասիրված ծով է։ Ուեդդելի ծովի ափերին են անգլիական Հալլի Բեյ և արգենտինական 4 անտարկտիկական կայանները։ Հայտնաբերել է Ջեյմս Ուեդդելի (անգլ.՝ James Weddell, 1787-1834) անգլիական արշավախումբը 1823 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png