Ամունդսենի ծով
Ամունդսենի ծով | |
---|---|
![]() | |
Տեսակ | սահմանային ծով |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Խորություն | 585 մետր[1] |
Մասն է | Հարավային օվկիանոս |
Աղիություն | 33,5 ‰[1] |
Անվանված է | Ռուալ Ամունդսեն |
![]() | |
![]() | |
![]() |
Ամունդսենի ծով (անգլ.՝ Amundsen Sea), ծով, որը գտնվում է Հարավային օվկիանոսում, Անտարկտիդա մայրցամաքի ափերին մոտ։ Ամունդսենի ծովը պատված է սառույցներով։ Կոորդինատներն են՝ հարավային լայնության 73° և արևմտյան երկայնության 110°: Տարածված է Մերի Բերդի երկրի կղզուն կից. սահմանափակված է արևելքից Տերստոնի կղզով, իսկ արևմուտքից՝ Դարտի հրվանդանով։ Վերջինից արևմուտք ձգվում է Անտարկտիդայի խաղաղօվկիանոսային ափը, իսկ Տերստոնից արևելք սկսվում են Բելինգսհաուզենի ծովի ջրերը։ Ամունդսենի ծովը ծայրամասային դիրքում է գտնվում։ Տարածքը 98.000 քառակուսի կմ է, միջին խորությունը 286 մետր իսկ առավելագույն՝ 585 մետր։ Շելֆն իրենից ներկայացնում է թույլ ալիքավորված կուտակումնային հարթություն, որը թեթևակի հակված է դեպի մայրցամաքը։ Շելֆի արտաքին ծայրամասը գտնվում է 400-500 մետր խորություններում[2]։
Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովն իր անվանումը ստացել է նորվեգացի բևեռախույզ Ռուալ Ամունդսենի պատվին[3]։ Ծովի մակերեսը կազմում է 98.000 քառակուսի մետր։ Առավելագույն խորությունը կազմում է 585 մետր։ Երկու մտնող հրվանդանների հեռավորությունը կազմում է 850 կմ։ Ամունդսենի ծովը ամենախիստ կլիմայով, դժվարամատչելի և քիչ այցելվող ծովերից է Համաշխարհային օվկիանոսում: Ոչ մի նավի չի հաջողվել մոտենալ նրա ծովափին, քանի որ այն շրջափակված է խաղաղօվկիանոսյան սառցե լեռնազանգվածով։ Հենց այստեղ, 1774 թվականին, անհաջողությամբ է պսակվել Ջեյմս Կուկի արշավախումբը, երբ ցանկանում էր հետազոտել Անտարկտիդան։ Տերստոն թերակղզուն համեմատաբար մոտ հասել է ամերիկյան «Գլետչեր» և «Բերտոն Այլենդ» սառցահատները (1960 թվականին), ինչպես նաև «Ն. Պալմերը» (1993 թվականին)։ Ափերը ամբողջովին սառույցներից են. դրանք կամ սառցե շելֆի սառույցներն են, կամ դրեյֆող սառույցները՝ մայրցամաքից պոկված։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովը տարածված է անտարկտիկական կլիմայական գոտում։ Ամբողջ տարվա ընթացքում ծովի վրա փչում է մայրցամաքային սառը օդը։ Ամունդսենի ծովը կլոր տարին պատված է սառույցով։
Ձմռանը օդի ջերմաստիճանը ծովի վրա շատ ցածր է։ Ամենասառը ամիսներն են՝ հունիսը, հուլիսը և օգոստոսը։ Միջին ամսական ջերմաստիճանը հուլիսին կազմում է -18-ից -28։ Այստեղ օդի ջերմաստիճանը կախված է քամու ուղղությունից և արագությունից։ Փոթորիկների ժամանակ հարավային հատվածներում ջերմաստիճանը նվազում է մինչև -30-35 աստիճանը, իսկ հյուսիսային հատվածում՝ -40-50: Հյուսիսային քամիները մի փոքր ջերմացնում են օդը, քանի որ բարեխառն գոտուց են փչում։
Ամառային տաքացումները կարճատև են և քիչ։ Համեմատաբար տաք ամիսներն են՝ դեկտեմբերը, հունվարը և փետրվարը։ Փետրվարին օդի ջերմաստիճանը հասնում է -8-ի հյուսիսում, իսկ հարավում՝ -16 աստիճանի։
Ձմռանը Ամունդսենի ծովը լրիվ պատվում է սառույցով։ Դրան հակառակ, ամռանը, ծովը պատված է դրեյֆող սառույցներով։ Առավելագույն սառցահալատեղը արևելքում փետրվարին կազմում է մինչև 45 հազար կմ²։
Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամունդսենի ծովի ջրերում տարածված են ձկները, որոնք որպես կեր են ծառայում պինգվինների և ալբատրոսների համար։ Շելֆի սառույցներում հանդիպում են ծովաշներ և ծովառյուծներ։ Այս ծովի ամենատարածված կետը փոքր զոլավորն է։ Հանդիպում է նաև կետադելֆիններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 335.
- ↑ Flannery Tim F. (2006)։ The Weather Makers: How man is changing the climate and what it means for life on Earth։ HarperCollins։ էջեր 356։ ISBN 0-00-200751-7
- ↑ [[[:Կաղապար:Gnis3]] «Amundsen Sea»]։ Geographic Names Information System։ United States Geological Survey։ Վերցված է հոկտեմբերի 23, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|