Jump to content

Ռուալ Ամունդսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (մարտի 2, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամունդսեն (այլ կիրառումներ)
Ռուալ Ամունդսեն
նորվ.՝ Roald Engelbregt Gravning Amundsen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1872(1872-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲորգե, Q12001534?[1]
Մահացել էենթդ․ հունիսի 18, 1928(1928-06-18)[4][2][5][…] (55 տարեկան)
Մահվան վայրՀյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Բաց ծով[6]
ԳերեզմանԲարենցի ծով[6]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, գրող, ծովագնաց, հետազոտող, բևեռախույզ, օդաչու, ճանապարհորդ, naval aviator և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Յենս Ամունդսեն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Roald Amundsen Վիքիպահեստում

Ռուալ Ամունդսեն (նորվ.՝ Roald Engelbregt Gravning Amundsen, հուլիսի 16, 1872(1872-07-16)[1][2][3][…], Բորգե, Q12001534?[1] - ենթդ․ հունիսի 18, 1928(1928-06-18)[4][2][5][…], Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Բաց ծով[6]), նորվեգացի ճանապարհորդ, հետախույզ, ըստ Ռոլանդ Հանթֆորդի՝ «բևեռային երկրների Նապոլեոն»[12], բևեռեային հետազոտությունների ամենանշանավոր դեմքերից մեկը[13]։ Առաջին ճանապարհորդն է, որ կատարել է ծովային անցում Հյուսիսարևմտյան անցումով (Կանադական կղզեխմբի նեղուցներով), իսկ ավելի ուշ՝ Հյուսիսարևելյան ճանապարհով (Սիբիրի ափերի երկայնքով)՝ առաջին անգամ ավարտելով շուրջերկրյա տարածությունը Բևեռային շրջագծից այն կողմ։ Արկտիկական ճանապարհորդություններում ավիացիայի (հիդրոինքնաթիռներ և դիրիժաբլներ) կիրառման պիոներներից է։ 1903 թվականին կազմակերպել է իր առաջին արշավախումբը, որը բաղկացած էր 7 անդամներից։ Գիտարշավը տևել է 3 տարի. 1906 թվականին ճանապարհորդները վերադարձել են՝ գիտական հարուստ պաշարով։ Այնուհետև՝ 1910 թվականին, ուղևորվել է Հյուսիսային բևեռ, բայց այնտեղ նրանից առաջ արդեն եղել էր ամերիկացի Ռոբերտ Պիրին։ Ամունդսենը «Ֆրամ» նավով ճանապարհորդել է դեպի Անտարկտիկա. առաջին մարդն էր, որ 1911 թվականի դեկտեմբերի 14-ին հասավ Հարավային բևեռ. Օսկար Վիստինգի հետ եղել է Երկրի երկու աշխարհագրական բևեռներում։ Առաջինն էր, որ 1926 թվականին «Նորվեգիա» դիրիժաբլով Շպիցբերգեն կղզուց Հյուսիսային բևեռի վրայով անցավ մինչև Ալյասկա՝ ուսումնասիրելով Արկտիկայի օդային ուղիները։

Երբ 1928 թվականին Արկտիկայում աղետի էր ենթարկվել Ումբերտո Նոբիլեի «Իտալիա» դիրիժաբլը, օգնության շտապողներից մեկն էլ Ամունդսենն է եղել. նա թռչել է օդանավով և այդպես էլ չի վերադարձել։

Ամունդսենը ստացել է աշխարհի տարբեր երկրների պարգևներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Կոնգրեսի Ոսկե մեդալը։ Ամունդսենի անունով կոչվել են ծով՝ Անտարկտիդայի ափին, լեռ՝ Անտարկտիդայում, ծոց ու գոգահովիտ՝ համապատասխանաբար՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում և նրա հատակին։

Ծագում և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամունդսենի ծագումնաբանությունը կարելի է սկսել 17-րդ դարից. նախնիները գյուղացիներ էին՝ Նորվեգիայի և Շվեդիայի սահմանում գտնվող Ասմալեյ կղզուց։ Ռուալի նախապապը կարողացավ հող գնել մայրցամաքում՝ Շեբերգի մոտ, և տոհմում առաջինն էր, ով կրում էր Ամունդսեն ազգանունը, հայրը՝ Ենս Ամունդսենը (1820-1886), ընտանիքի 12 երեխաներից չորրորդն էր։ Ամունդսեն եղբայրները, զբաղվելով ծովային առևտրով, ընդհանուր առանձնատուն ունեին Բորգեում՝ Սարպսբորգից ոչ հեռու, որտեղ Գլոման թափվում էր Սկագերակ գետը։ 1880-ական թվականներին ընտանիքն ուներ 20 առագաստանավ և շոգենավ, նույնիսկ՝ սեփական նավահանգիստ[14][15]։

Ենս Ամունդսենը հարստացավ Ղրիմի (Արևելյան) պատերազմի (1853-1856) ժամանակ՝ բրիտանական և ֆրանսիական զորքերին հացահատիկ և հարդ մատակարարելով։ Նրա «Փյունիկ» առագաստանավը Սևաստոպոլի շրջափակման ժամանակ օգտագործվում էր անգլիական սպաներին տեղափոխելու նպատակով։ 1866 թվականին նա ուղերթ կատարեց Չինաստանից Կուբայի շաքարի պլանտացիաներ հասցնելով 300 չինացի կուլիների (էժան աշխատուժ)։ Ուղերթի ժամանակ կուլիներն ապստամբում են, բայց ամեն բան վերջանում է նրանով, որ Յ. Ամունդսենը հրամայում է կախաղան բարձրացնել նրանց առաջնորդին։ Այս միջադեպը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել նրա բնավորության մասին։

1863 թվականին 43 տարեկանում նա ամուսնանում է մաքսային պաշտոնյայի դստեր՝ Հաննե Հենրիկե Գուստավե Սալկվիստի հետ։ Ընտանիքում ծնվում է 4 արու զավակ՝

  • Ենս Ուլե Անտոնի (ընտանեկան մականունը «Թոնի»), ծնվել է 1866 թվականի հունվարին, ծովում՝ չինացի կուլիների ապստամբության ժամանակ։ Վաղ հասակում ցուցաբերում է ձեռնարկատիրական ունակություններ, զբաղվել է նաև գյուտարարությամբ՝ մշակել է մարգարինի և չոր կաթի արտադրության սեփական տեխնոլոգիաներ։
  • Գուստավ Սալկվիստ, ծնվել է 1868 թվականի հուլիսի 7-ին։ Ստացել է ռազմական կրթություն, 1902 թվականին ստացել է լեյտենանտի կոչում։
  • Լեոն, ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 4-ին։ Ավարտել է առևտրային գիմնազիան, 1892 թվականից ապրել է Ֆրանսիայում, որտեղ զբաղվել է գինու առևտրով։ Մինչ Ռուալի հետ բաժանումը կատարել է նրա անձնական հավատարմատարի դերը։
  • Ռուալ, ծնվել է 1872 թվականի հուլիսի 16-ին։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուալ Ամունդսենը 3 տարեկան հասակում

Ամունդսենի կյանքի վաղ տարիների մասին քիչ բան է հայտնի։ Նրա մանկությունն անցել է հայրական կալվածքը շրջապատող անտառներում՝ եղբայրների և դրկից երեխաների շրջապատում (մոտ 40 հոգի, որոնցից կրտսերը Ռուալն էր)[16]: Ամունդսեն եղբայրները հաճախ էին կռիվների մեջ ընկնում. Ռուալին այն ժամանակ բնորոշում էին որպես «գոռոզ տղա», որին շատ հեշտ էր զայրացնելը։ Նրա խաղընկերներից էր Արկտիկայի ապագա բնախույզ Կարստեն Բորխգրևինկը[17]:

Ամունդսեն եղբայրներին վաղ տարիքից վարժեցնում էին սպորտին. նրանց տան բակում մարմնամարզական ձողափայտ էր տեղադրված. բոլոր չորսն էլ բավականին հմուտ մարզիկներ դարձան։ Հենց Ռուալն սկսեց քայլել, նրան դահուկ քշել սովորեցրին[17]: Դպրոցում Ամունդսենը միշտ վատագույն աշակերտն էր, բայց առանձնանում էր համառությամբ և արդարության հանդեպ գերզգայունությամբ։ Դպրոցի տնօրենը նույնիսկ հրաժարվեց նրանից ավարտական քննություններ վերցնել՝ վախենալով վարկաբեկել հաստատությունը վատ սովորող աշակերտի պատճառով։ Ամունդսենն ստիպված էր առանձին՝ էքստեռն կարգով հանձնել ավարտական քննությունները, և 1890 թվականին նա մեծ դժվարությամբ վերջապես հասունության վկայական ստացավ[18]:

Ռուալ Ամունդսենն ինքնակենսագրության մեջ դիտարկում է իր անհատականության կայացմանը նպաստող երկու գործոն։ 1886 թվականին մահացավ հայրը՝ Ենս Ամունդսենը։ Մայրը՝ Գուստավա Սալկվիստը, ուզում էր, որպեսզի կրտսեր որդին համալրի երկրի ինտելեկտուալ վերնախավի շարքերը, այդ պատճառով ընտանիքը տեղափոխեց Քրիստիանիա (այժմ՝ Օսլո), որտեղ նրանց տունը գտնվում էր թագավորական պալատի մոտ։ Մոր պնդմամբ Ռուալն ընդունվեց Քրիստիանիի համալսարանի բժշկական ֆակուլտետ, սակայն երբ նա 21 տարեկան էր, մայրը մահացավ (1893 թվականի սեպտեմբերի 9-ին), և Ռուալը թողեց համալսարանը[19]։ Բնական է, որ նա բժշկություն այդպես էլ չուսումնասիրեց, այլ հազիվ ավարտեց նախապատրաստական դասընթացը[20]: Իր ինքնակենսագրության մեջ նա գրել է. «Մեծագույն թեթևության զգացումով հեռացա համալսարանից, որպեսզի ամբողջովին նվիրվեմ կյանքիս նպատակի իրագործմանը»[21]։

Երկրորդ գործոնը Հյուսիսարևմտյան անցման նվաճման և կապիտան Ջոն Ֆրանկլինի ճակատագրի պատմությանը տեղեկանալն էր։ Ինքնակենսագրականում և ավելի վաղ գրված «Հյուսիսարևմտյան անցում» գրքում Ամունդսենը հակասական տեղեկություններ է հաղորդում իր այն տարիքի մասին, երբ գրում է, որ Ֆրանկլինի ճակատագիրը իր երևակայությունը գրավել էր 8 կամ 15 տարեկան հասակում[22]:

Զարմանալի է, որ ամբողջ պատմությունից իմ ուշադրությունը գրավում էին հատկապես Ֆրանկլինի և նրա ուղեկիցների կրած զրկանքները։ Իմ մեջ տարօրինակ ձգտում էր առաջացել երբևէ նույնպիսի տառապանքներ կրել։ Ես նույնպես ուզում էի ջանալ սեփական գործի համար ոչ թե Երուսաղեմ տանող ճանապարհի անապատային տապին, այլ սառցե Հյուսիսում՝ մինչ այդ չտեսնված անծայրածիր անապատի լայն ճանաչման ճանապարհին»[23]։

15-16 տարեկանից սկսած՝ Ամունդսենն ինքն իր համար սահմանեց կյանքի սպարտայական ռեժիմ. խիստ դիետա, ֆիզիկական վարժություններ, քուն բաց երկնքի տակ՝ նույնիսկ ձմռանը, պարբերական դահուկային արշավներ՝ նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակաշրջանում։ Իր իսկ խոսքերով ասած՝ Ամունդսենը երբեք չի սիրել ֆուտբոլ, սակայն պարբերաբար խաղացել է, «որպեսզի մարզի մարմինը և զարգացնի դիմացկունությունը»[24]։ 1892 թվականին Ամունդսենն անցավ բժշկական ստուգում, որի եզրակացության մեջ ասված էր. «Հասակը՝ 180 սմ, կրծքավանդակի շրջագիծը՝ շնչելիս՝ 98 սմ, արտաշնչելիս՝ 87 սմ»[25]: Այն ժամանակ նրան տեսնողներից մեկն անվանել էր «վերջին վիկինգ»[26]: Հարդանգերվիդ սարահարթը հաղթահարելուց հետո (դահուկորդ Լ. Ուրդալի ղեկավարությամբ) Ամունդսենը վարձու աշխատանքի անցավ «Մորգենեն» որսորդական նավի վրա, որպեսզի գործնականորեն նախապատրաստվի ղեկապետի պաշտոնը ստանձնելուն։ 1894 թվականին՝ իր առաջին ուղևորությունից վերադառնալուց հետո, Ամունդսենը դիմեց Ներքին գործերի նախարարություն՝ զեկուցագրով, որում դիտարկվում էր Նորվեգիայի հետաքրքրվածությունը Շպիցբերգեն կղզեխմբի նկատմամբ իրավասություն ստանալու հարցում[27]: Ըստ Ռոլանդ Հանտֆորդի՝ 1894 թվականին Ամունդսենը նամակ է գրել Լոնդոն՝ խնդրանքով, որպեսզի իրեն ընդգրկեն Ջեքսոն-Հարմսվորդի արշավախմբում, սակայն մերժվել է[28]:

Մոր մահից հետո Ամունդսենը բնակարան էր վարձել Օսլոյում։ Դեռ վաղ մանկությունից նրա մասին հոգ էր տանում շվեդուհի Էլիզաբեթ Գուստավսոնը, որը ծառայում էր նրա ծնողների մոտ 1865 թվականից։ Իր իսկ խոսքերով՝ Ամունդսենը նրան մոր պես էր վերաբերվում։ Երբևէ ընտանիք չունեցող ճանապարհորդի համար Բետտին (այդպես էր նրա ընտանեկան մականունը) ընտանեկան օջախի պահապանն էր[29]:

Ամունդսենի կենսական պլանների որոշման գործում նշանակալից դեր է խաղացել ծանոթությունը նորվեգացի հայտնի բևեռախույզ Էյվին Աստրուպի հետ։ Առաջին անգամ նրա դասախոսությունն Ամունդսենը լսել է 1893 թվականի փետրվարի 25-ին, երբ դեռ համալսարանի փաստացի ուսանող էր[30]: 1893 թվականի հունիսի 24-ին Ամունդսենն ամբոխի հետ ճանապարհում էր Նանսենի «Ֆրամը». նորվեգական ազգային արշավախումբն ուղևորվում էր Հյուսիսային բևեռ։ Բնորոշ է, որ բևեռային ուսումնասիրությունների հանդեպ Ամունդսենի հետաքրքրվածության մեջ տղայական երազանքների նշույլ անգամ չկար. որոշում կայացնելուց անմիջապես հետո Ամունդսենը գործի անցավ՝ ինքն իրեն նախապատրաստելով արկտիկական ճանապարհորդի կարիերային[31]:

1895 թվականի գարնանը Ամունդսենը բարեհաջող հանձնեց ղեկապետի քննությունը և մասնակցեց ևս մեկ ծովային ուղևորության։ 1896 թվականի հունվարի 3-ին Ռուալն ու նրա եղբայր Լեոնը՝ որպես արկտիկական գիտարշավի նմանակում, որոշեցին արևելքից արևմուտք անցնել Հարդանգերվիդա սարահարթը, սակայն մոլորվեցին։ Չորրորդ օրը սննդի պաշարներն սպառվեցին։ «Ինքնակենսագրության» մեջ այս դրվագը նկարագրված է՝ որպես կյանքի ամենավտանգավոր իրադարձություն. քնած Ռուալին ծածկել էր ձյան հսկա շերտը, իսկ հոգնածությունից մկանները ջղաձգվել էին։ Եղբայրը, բարեբախտաբար, կարողանում է փորել-հանել նրան ձյան տակից[32]։

Առաջին արշավախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելջիկա նավը, լուսանկարը՝ Ֆրեդերիկ Կուկի, 1898 թ

1896 թվականի օգոստոսի 7-ին Ամունդսենը՝ որպես վարձու նավաստի, ընդգրկվեց բելգիական անտարկտիկական արշավախմբում, որն իրականացվում էր «Բելջիկա» (Belgica) նավով՝ Ադրիեն դե Ժերլաշի հրամանատարությամբ։ Արշավախմբի կազմն ինտերնացիոնալ էր։ Դա միակ գիտարշավն էր, որին Ամունդսենը մասնակցում էր ստորադասի դերում[33]։ Արշավի նպատակը Հարավային մագնիսական բևեռի նվաճումն էր, որին հնարավորինս մոտ պետք է իջեցնեին չորս ձմեռողների՝ մագնիսաչափիչ սարքավորումներով, որից հետո մատակարարող նավը պետք է մեկներ Ռիո դե Ժանեյրո և վերցներ ցամաքային անձնակազմին հաջորդ անտարկտիկական ամռանը[34]։ 1896-1897 թվականներին ձմռանը ապագա բևեռախույզը տեղափոխվեց Անտվերպեն՝ ֆրանսերենի յուրացման և նորարարական կուրս անցնելու նպատակով։ Այստեղ նա սիրավեպ ունեցավ բնակարանի տիրուհու հետ, ով շուտով ինքնասպան եղավ, և Ամունդսենն ստիպված էր շտապ լքել քաղաքը[35]։

Արշավախմբում թափուր տեղերի առկայության պատճառով՝ Ամունդսենի կոչումը բարձրացրին մինչև ղեկապետ և նրան տեղավորեցին սպայական մեկուսամասում։ Ինքնակենսագրության մեջ Ամունդսենը երբևէ չի նշել Ադրիեն դե Ժերլաշի անունը, այլ հիշատակել է միայն իր ավագ գործընկերոջը՝ նավի բժիշկ Ֆրեդերիկ Կուկին[36]։ Ծով դուրս գալով 1897 թվականի օգոստոսի 16-ին՝ «Բելջիկան» Անտարկտիդա հասավ 1898 թվականի հունվարի 30-ին։ Ափ իջնելու առաջին իսկ օրը Ամունդսենն ափամերձյան դահուկային արշավ իրականացրեց Թու Հեմմոկ (անգլ.՝ Two Hummock Island) կղզում, Վ. Ս. Կորյակինի կարծիքով՝ առաջինը անտարկտիկական ուսումնասիրությունների պատմության մեջ[37]։ Շարժվելով դեպի հարավ՝ մարտի 8-ին նավը սառույցների պատճառով պարտադրված կանգ առավ. սպասվում էր չնախատեսված ձմեռում։ Դրեյֆը շարունակվեց 13 ամիս Բելինգսհաուզեն ծովի այն հատվածում, որը մինչ այդ անանցանելի էր՝ ծայրահեղ բարդ սառցային իրավիճակի պատճառով։ Այստեղ խորությունն անցնում էր 1500 մետրից, այնպես որ խորաչափը հատակին չէր հասնում[38]։ Անձնակազմի ձմեռելն Անտարկտիդայում նախատեսված չէր, ուստի նավի վրա ընդամենը չորս բևեռային համազգեստ կար՝ նախատեսված ձմեռողների ջոկատի համար։ Ամունդսենն առաջարկեց տաք հագուստ կարել նավի վրա եղած բավականաչափ քանակությամբ կարմիր բրդե ծածկոցներից։ Աշխատանքները ձեռնարկվեցին անհապաղ[39]։

Ամունդսենը բևեռային հանդերձանքով

Բևեռային գիշերվա ընթացքում լնդախտը դարձավ անձնակազմի գլխավոր խնդիրը։ Ամունդսենն ու Կուկն սկսեցին փոկ և պինգվին որսալ՝ չսահմանափակելով իրենց սնունդը, արդյունքում մայիսին Ամունդսենը ռեկորդ սահմանեց՝ կշռելով 87,5 կգ[40]։ Կուկի հետ միասին նրանք փորձարկում էին բևեռային սարքավորումները՝ գործնականում փորձելով նաև Պիրիի, Աստրուպի և Նանսենի ստեղծած քնապարկերի հատկությունները[Նշում 1]։ Կուկն Ամունդսենի համար միաժամանակ և՛ ուսուցիչ էր, և՛ աշակերտ, մինչդեռ անձնակազմի մյուս անդամները թերահավատորեն էին մոտենում նրանց փորձարկումներին։ 1898 թվականի հունիսի 5-ին լնդախտից առաջացած սրտի բարդությունների պատճառով մահացավ մագնիտոլոգ Է. Դանկոն։ Շուտով նորվեգացի նավաստի Տոլեֆսենը, խելագարվելով, փորձեց ոտքով կտրել-հասնել Նորվեգիա[41]։ Այնուամենայնիվ, իրադրությունը նավի վրա այնքան էլ անհուսալի չէր. ավագ օգնական Լեկուանն անցկացրեց «Կանացի գեղեցկության մեծ մրցույթ»[42] և հրատարակեց անպարկեշտ բովանդակությամբ ձեռագիր ամսագիր։ Հենց նա էլ իր օրագրում նշել է քսանվեցամյա Ամունդսենի մոտ նկատվող մենակեցության կամ նույնիսկ կուսակրոնական հակումների մասին[43]։

Անձնակազմի պառակտման և բարոյալքման պայմաններում հակամարտություն ծագեց Ժերլաշի և Ամունդսենի միջև։ Ժերլաշը չէր ընդունում նորվեգացու և ոչ մի խորհուրդ և հունիսին մոտ արդեն բոլորովին անշարժացել էր։ Սակայն գոյություն ուներ Ժերլաշի համաձայնությունը Բելգիայի Աշխարհագրական խորհրդի հետ, ըստ որի ցանկացած պարագայում գիտարշավը պետք է մնար բելգիացի սպայի հրամանատարության ներքո։ Արդյունքում Ամունդսենը, դառնալով հրամանատարի գլխավոր օգնական, կտրականապես հայտարարեց Ժերլաշին, որ «իր համար այլևս ոչ մի բելգիական գիտարշավ գոյություն չունի»։ Նա հայտարարեց նաև, որ «Բելջիկան» իր համար արդեն ոչ թե ծառայության վայր է, այլ սովորական նավ, ուստի իր պարտքն է այն դուրս բերել սառույցների միջից[44]։ Քառորդ դար հետո հրապարակած իր ինքնակենսագրության մեջ Ամունդսենը կարճ հիշատակել է, որ նավի ղեկավարությունն անցել է իրեն[45]։ Միայն 1899 թվականի մարտի 4-ին «Բելջիկան» ազատվեց սառցե գերությունից և նույն թվականի նոյեմբերի 5-ին հասավ Անտվերպեն։

Ամունդսենի՝ հայրենիք վերադառնալու թվականի մասին տեղեկությունները հակասական են։ Նա ափ է իջել Ռիո դե Ժանեյրոյում և այնուհետև առաջ շարժվել ինքնուրույն։ Լեոն Ամունդսենը հույս ուներ, որ եղբոր ճանապարհը կանցնի Կոնյակով, որտեղ նա այդ ժամանակ հաստատվել էր։ Սակայն Ռուալը գերադասեց անցնել Բրյուսելով, որտեղ նա ստացավ իր առաջին պարգևը՝ Լեոպոլդի ասպետական խաչ շքանշանը։ Նա հրաժարվեց որևէ բան գրել կամ հրապարակել Ժերլաշի գիտարշավի մասին, չնայած խոստովանեց, որ այդ ձեռնարկումն իր կյանքում բացառիկ նշանակություն ունեցավ[46]։

Այդ ճանապարհորդության ընթացքում հասունացավ իմ ծրագիրը։ Ես ուզում էի կապել Հյուսիս-Արևմտյան անցման հետ կապված մանկական երազանքներս գիտության համար առավել կարևոր նպատակի՝ Հյուսիսային մագնիսական բևեռի ներկայիս դիրքի հայտնագործման հետ[47]։

Ռ. Հանտֆորդի կարծիքով՝ Ժերլաշի գիտարշավից Ամունդսենի քաղած կարևորագույն դասն այն եղավ, որ հետագայում նա սկսեց իր առաջնագնացության ծրագրերը քողարկել գիտական ուսումնասիրությունների անվան տակ։ Այդպիսով, Հյուսիսարևմտյան անցման մասին մանկական երազանքներն Ամունդսենը քողարկում էր Հյուսիսային մագնիսական բևեռի նվաճման գաղափարով[48]։

Հյուսիսարևմտյան ծովային ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամունդսենի արկտիկական գիտարշավների քարտեզը

Նախապատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայից վերադառնալով՝ Ամունդսենը մեկնեց զինվորական հավաքի, որից հետո՝ 1899 թվականի սեպտեմբերին, Լեոն և Ռուալ եղբայրները հեծանիվներով Կրիստիանիից հասան Կոնյակ։ Ֆրանսիայից նույն տրանսպորտով Մադրիդով Ռուալը հասավ Կարթագեն։ Այնտեղից իր ընտանիքին պատկանող «Օսկար» առագաստանավով հասավ Պենսակոլ[49]։ Ամունդսենը Եվրոպա վերադարձավ 1900 թվականի ապրիլին, իսկ Մեծ Բրիտանիայում եղած ժամանակ Հյուսիսարևմտյան անցման նվաճմանը նվիրված աշխատությունների բազմակողմանի գրադարան հավաքեց[50]։ Նավարկության արդյունքների հիման վրա նա արժանացավ առևտրային նավատորմի կապիտանի դիպլոմի։ 1900 թվականի սեպտեմբերին Ամունդսենը ժամանեց Համբուրգի Գերմանական ծովային երկրաֆիզիկական աստղադիտարան, որտեղ նրան ջերմորեն ընդունեց տնօրեն Գեորգ ֆոն Նոյմայյերը։ Ամունդսենը գրեթե ֆանատիկորեն աշխատում էր անհրաժեշտ տեղեկություններին տիրապետելու ուղղությամբ։ Ավելի ուշ նա հիշում էր, որ Համբուրգում անցկացրած 40 օրվա ընթացքում 250 ժամ նվիրել է երկրաֆիզիկային, որը կազմում էր օրական ավելի քան 6 ժամ[51]։ Նոյմայյերի մոտ Ամունդսենը ներկայացվեց Հենրիկ Մոնին, որը 1900 թվականի Սուրբ Ծննդյան օրը ծանոթացրեց նրան Ֆրիտյոֆ Նանսենի՝ ժամանակի մեծագույն նորվեգացի բևեռախույզի հետ[52]։ Նանսենի և Ամունդսենի միջև հարաբերությունները տարբեր կենսագիրներ տարբեր ձևով են ներկայացնում։ Այսպես, Հանտֆորդը պնդում է, որ «նրանց միջև չկար ոչ թեթևություն, ոչ ջերմություն»[53], այնինչ Տ. Բուման-Լարսենը գրում է, որ «պատճառ չկա համարելու, թե Լյուսակերում[Նշում 2] Ամունդսենին ընդունում էին պակաս հիացմունքով, քան Համբուրգում»[54]։ Ըստ Նանսենի ավագ դստեր՝ Լիվ Նանսեն-Հեյերի հիշողությունների՝ մեծ բևեռախույզի ներկայությամբ Ամունդսենը միշտ կաշկանդված և անվստահ էր երևում[55]։

Յոա առագաստանավը:

1901 թվականի հունվարին Ամունդսենը գնեց օգտագործված, 47 տոննա կշռող «Յոա» որսորդական զբոսանավը (Gjøa), որն իր հասակակիցն էր (կառուցվել էր 1872 թվականին)։ Եղբորից՝ Գուստավից պարտքով 10000 կրոն վերցնելով՝ Ռուալ Ամունդսենը վերասարքավորեց զբոսանավը (դրվեց 13 լ տարողությամբ կերոսինային շարժիչ և մեքենայացվեցին առագաստային ճախարակները)։ Ապրիլին նա մեկնեց վեցամսյա նավարկության՝ Բարենցի ծով, ինչպես նավի փորձարկման, այնպես էլ՝ Նանսենի գլխավորությամբ օվկիանոսագծագրական աշխատանքներ իրականացնելու համար։ Միաժամանակ հաջողվեց երկու կետ և մի քանի ծովացուլ որսալ, ինչը 8000 կրոնի եկամուտ բերեց։ Հետաքրքիր է, որ նավարկությունը ղեկավարում էր նավի նախկին տերը՝ Հանս Քրիստիան Յոհաննեսենը[56]։ 1901 թվականի ուշ աշնանը Ամունդսենը զեկույց կարդաց Նորվեգիայի Աշխարհագրական միությունում[57]։

1902 թվականը Ամունդսենի համար լարված անցավ, քանի որ չէր հաջողվում արշվախմբի համար բավարար միջոցներ հայթայթել, իսկ նախնական 50000 կրոն բյուջեն չէր բավարարում։ Տարվա վերջում Ամունդսենն առաջին անգամ եղավ Լոնդոնում՝ Արքայական աշխարհագրական միությունում, սակայն ելույթն անհաջող ստացվեց. Ամունդսենը չէր տիրապետում անգլերենին[58]։ 1903 թվականի սկզբին Ամունդսենի ֆինանսական դեֆիցիտը հասավ 70000 կրոնի։ Ֆինանսական խնդիրը հետապնդում էր բևեռախույզին ողջ կյանքի ընթացքում[59]։ Այս և հաջորդ արշավախմբերի կազմակերպման հարցում Ամունդսենին զգալի օգնություն ցուցաբերեց Ֆրից Ցապֆեն՝ Տրոմսյոյից մի դեղագործ, որը նույնպես «Մորգենբլադետ» թերթի թղթակից էր[59]։

Մինչև վերջին պահը արշավախմբի ուղևորությունը կասկածի տակ էր. ծախսերի ընդհանուր գումարը կազմում էր 150000 կրոն՝ չհաշված նավի արժեքը և պահածոյացնող ֆաբրիկանտների բնական նվիրատվությունները։ Ընդ որում, 14000 կրոնը պարտքով էր վերցվել եղբայրների՝ Գուստավի և Լեոնի երաշխավորությամբ, ուղևորությունից ընդամենը մի քանի օր առաջ։ Դրանից 22 տարի հետո հրապարակված ինքնակենսագրության մեջ Ամունդսենը արշավախմբի սկիզբը նկարագրելէ որպես գրեթե քրեական նախաձեռնություն. պարտատերերից խուսափելով՝ «Յոան» ճանապարհ ընկավ ուշ գիշերով, հորդառատ անձրևի ներքո[60]։ Տուր Բուման-Լարսենը, որը տնօրինում էր բևեռախույզի՝ միայն 1900-ական թվականներին հանրությանը մատչելի դարձած անձնական նամակներն ու օրագրերը, գրում է, որ դա չի համապատասխանում իրականությանը. 1903 թվականի հունիսի 17-ին նավարկության մեկնելիս «Յոայի» վրա էին բոլոր չորս Ամունդսեն եղբայրները, իսկ հովանավորների ցանկը գլխավորում էին Շվեդիայի ու Նորվեգիայի թագավոր Օսկար 2-րդը և Ֆրիտյոֆ Նանսենը։ Մեկնելուց երկու օր առաջ Ամունդսենն իր բոլոր գործերի վարման լիազորագիրը հանձնեց եղբորը՝ Լեոնին[61]։

Հյուսիսարևմտյան անցուղու հաղթահարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոայի անձնակազմը 1903 թվականի ձմեռմանը:

Ամունդսենն անցավ Հյուսիսային Ատլանտիկայով, Բաֆինի ծովածոցը, Լանկաստեր, Բարրոու, Պիլ, Ֆրանկլինի, Ջեյմս Ռոսի նեղուցները և սեպտեմբերի 9-ին կանգ առավ ձմեռելու Քինգ Վիլյամ կղզու[62] հարավարևելյան ափի մոտ, որն, ինչպես պարզվեց, պիտի տևեր երկու տարի։ Նավահանգիստն ստացավ Յոա-Հեյվեն անվանումը։ Տեղական նետսիլիկ ցեղի էսկիմոսները հայտնվեցին հոկտեմբերի 29-ին. հարաբերությունները նրանց հետ բավականին հաջող էին դասավորվում[63]։ Սակայն ձմեռման ընթացքում պարզվեց, որ փոքր անձնակազմի ընտրությունը (ընդամենը 7 հոգի) սխալ էր. արդյունքում արդեն նոյեմբերին հակամարտություն ծագեց Ղեկավարի (ինչպես իրենց օրագրերի նշումներում Ամունդսենին անվանում էին արշավախմբի բոլոր անդամները) և մոտորիստ Պետեր Ռիստվեդտի միջև։ Նավի խոհարար Ադոլֆ Հենրիկ Լինդստրյոմը տառապում էր ալկոհոլիզմով։ Ժամանակի ընթացքում Ամունդսենը փչացրեց հարաբերությունները նաև արշավախմբի մյուս անդամների հետ[64]։

1904 թվականի մարտի 1-ին Ամունդսենը, Հանսենը և Ռիստվեդտը, էսկիմոսների ոճով հանդերձավորված, սահնակներով ուղևորվեցին դեպի Հյուսիսային մագնիսական բևեռ։ Այդ օրը −53°С սառնամանիք էր[65]։ Նույն օրվա երեկոյան արդեն ջերմաստիճանն իջավ մինչև −57°С[66]: Արդյունքում արդեն մարտի 5-ի առավոտյան խումբը վերադարձավ Յոա, ընդ որում, վերադարձի ճանապարհին շները 4 ժամում հաղթահարեցին 10 մղոն, մինչդեռ այդ նույն ճանապարհն անցնելու համար պահանջվել էր 2½ օր[67]։ Չնայած դրան, արդեն մարտի 18-ին Ամունդսենն ու Հանսենը երկրորդ անգամ ճանապարհ ընկան և ապրիլի 24-ին հասան Հյուսիսային մագնիսական բևեռի՝ 1831 թվականին Ջեյմս Կլարկ Ռոսի սահմանած կետին[68]։ Քանի որ բևեռի դիրքը փոխվել էր, Ամունդսենը նավ վերադարձավ միայն 7 շաբաթ հետո[69]։

Դրանից հետո, դատելով արշավախմբի անդամների օրագրերից՝ Ամունդսենը հրաժարվեց մագնիսական հետազոտություններից և անցավ էսկիմոսների ազգաբանությանը։ Ինչպես հետագայում պարզվեց, այդ բնագավառում նրա բացահայտումները նպաստեցին նրա գիտարշավի հաջողությանը[70]։ 1905 թվականի սկզբին նա էսկիմոսների մոտ սիֆիլիս հայտնաբերեց և խստիվ արգելեց անձնակազմին շփվել տեղացի կանանց հետ[71]։ Փետրվարին էսկիմոսների հետ հարաբերությունները վատացան. պատկերացում չունենալով մասնավոր սեփականության մասին՝ տեղի բնակիչները «Յոայի» պահեստից վերցրին կերակրի պաշարները, որից հետո Ղեկավարը դինամիտի օգնությամբ պայթեցրեց էսկիմոսների իգլուն[72] և ընդհանրապես մարտականորեն տրամադրվեց բնիկների հանդեպ[73]։

1905 թվականի օգոստոսի 13-ին «Յոան» շարունակեց նավարկությունը և արդեն օգոստոսի 26-ին հայտնվեց Մաքենզի ծոցում՝ Հերշել կղզու մոտ, կետորսական նավերի ձմեռման կայանում։ Ի զարմանս Ամունդսենի՝ բոլորը տեղյակ էին իր գիտարշավից. եղբայրը՝ Լեոնը, Նանսենի աջակցությամբ ԱՄՆ-ում մեծ գովազդային արշավ էր կազմակերպել[74] : Ամունդսենը հարաբերություններն ամրապնդելու նպատակով ձմեռողների հետ կիսեց ալյուրից մթերքը, որը «Յոայի» վրա ավելի քան բավարար էր։ Չնայած այն բանին, որ կանադական ափը և Ալյասկայի հյուսիսային ափերը 1905 թվականի օգոստոս-սեպտեմբերին ազատ էին սառույցից, Ամունդսենը որոշեց դարձյալ ձմեռել։ Նրա ուղեկիցները չէին հասկանում այդ որոշման պատճառը, իսկ Ամունդսենն այն բացատրում էր հենց սառույցների բարդ վիճակով։ Տ. Բուման-Լարսենը գտնում է, որ գլխավոր պատճառն այն էր, որ Ղեկավարը երկամյա ճանապարհորդությունը չափազանց կարճ էր համարում, քանի որ Նանսենի և Սվերդրուպի դարի արշավանքները տևել էին համապատասխանաբար 3 և 4 տարի[75]։

Քանի որ «Յոան» զրկված էր արտաքին աշխարհի հետ ուղիղ կապից, 1905 թվականի հոկտեմբերի 24-ին Ամունդսենը, որպես ասիստենտ վերցնելով էսկիմոս ընտանեկան մի զույգի, 12 շներին լծված շնասայլակով ուղևորվեց 700 կիլոմետր ուղևորության՝ դեպի մոտակա հեռագրատունը Ալյասկայի Իգլ-Սիթի ավանում։ Սակայն հեռագրամեքենան չէր աշխատում, և միայն դեկտեմբերի 5-ին, հաղթահարելով 1300 կիլոմետր, բևեռախույզը հասավ Յուկոնում գտնվող, ոսկու արդյունաբերությամբ զբաղվող Ֆորտ-Էգբերտ քաղաքը։ Ցերեկային լավագույն անցումը կազմում էր 65 կմ 10 ժամում[76]։ Առաջին հեռագիրն ուղարկվեց եղբորը՝ Լեոնին, դեկտեմբերի 9-ին հաջողվեց կապվել Նանսենի հետ։ Ամունդսենի բացակայության ընթացքում կտրուկ փոխվել էր քաղաքական իրավիճակը. Նորվեգիան անկախացել էր։ Նանսենի խորհրդով Ամունդսենն իր հաջողության մասին հայտնեց նոր՝ Խոկոն VII թագավորին[77]։

«Յոա» արշավախումբը Նոմ նավահանգստում հյուսիսարևմտյան անցուղու հաղթահարումից հետո։ Առաջին շարքում՝ ձախից աջ՝ Ամունդսեն, Պեդեր Ռիստվեդտ, Ադոլֆ Լինդստրյոմ, Հելմեր Հանսեն։ Վերին շարքում Գոդֆրիդ Հանսեն և Անտոն Լունդ։ Գուստավ Վիկն այդ ժամանակ արդեն վախճանվել էր:

1906 թվականի փետրվարի 3-ին Ամունդսենը բռնեց վերադարձի ուղին՝ դեպի Հերշել կղզի և «Յոա» հասավ մարտի 12-ին՝ 30 օրվա ընթացքում հաղթահարելով 1300 կմ[78]։ Շուտով սկսվեցին տաքացումները. արդեն մարտի 12-ին ջերմաստիճանը բարձրացավ 0-ից բարձր, հիվանդացավ անձնակազմի ամենակրտսեր անդամը՝ Գուստավ Վիկը։ Նրա բուժմամբ զբաղվում էր Ամունդսենը. սկզբում վիճակը լավացավ, սակայն մարտի 30-ին հիվանդությունը սրվեց։ Կետորսական նավի բժշկին չափազանց ուշ դիմեցին, և մարտի 31-ին Վիկը մահացավ[79]։

Միայն 1906 թվականի հուլիսի 1-ին «Յոան» կարողացավ տեղից շարժվել, օգոստոսի 30-ին ուժեղ փոթորկի պայմաններում հաղթահարեցին Բարրոու հրվանդանը։ Այսպիսով Հյուսիսարևմտյան անցուղու նվաճումն ավարտվեց[80][81]։ Հոկտեմբերի 19-ին «Յոան» ժամանեց Սան Ֆրանցիսկո, որտեղ ֆինանսական նեղության մեջ գտնվող Ամունդսենը նավը վաճառեց նորվեգական հայրենակցական միությանը՝ հանրային ցուցադրության համար։ Նոյեմբերի 18-ին խումբը ժամանեց Քրիստիանիա։

Գիտարշավը Ամունդսենի վրա շատ թանկ նստեց։ Իր ինքնակենսագրականում նա գրել է[82].

...Վերադարձից հետո բոլորն ինձ տալիս էին 59-75 տարեկան, մինչդեռ ես ընդամենը 34 էի։

Արշավից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսլոյի Ֆրամի թանգարանում ցուցադրվող «Յոա» նավը: 2009 թվականի լուսանկար:

Ռոբերտ Հանթֆորդի խոսքով, Ֆրիտյոֆ Նանսենը, դառնալով Նորվեգիայի դեսպանը Մեծ Բրիտանիայում, «դարձավ քաղաքական քարոզչության մեջ քաղաքականության հետ կապ չունեցող հայտնիների ներգրավման գործի պիոները»[83]։ Հյուսիսարևմտյան անցուղին նվաճողի փառքը պետք է օգտագործվեր աշխարհում Նորվեգիայի հեղինակության բարձրացման համար։ Նանսենն անընդհատ շտապեցնում էր Ամունդսենին՝ ԱՄՆ-ից վերադառնալու հարցում[83], սակայն Ամունդսենը ժամանեց անմիջապես Քրիստիանիա, որտեղ պետքարտուղար Կ. Միքելսենը 1906 թվականի նոյեմբերի 20-ին նրան շնորհեց Սուրբ Օլաֆի անվան Մեծ խաչ շքանշան. թագավորը գտնվում էր Լոնդոնում, իսկ այդ օրը դպրոցականներին ազատեցին դասերից[84]։ Ամունդսենի զեկույցը Լոնդոնում՝ Թագավորական աշխարհագրական միության նիստում, տեղի ունեցավ 1907 թվականի փետրվարի 11-ին, բայց դրա արդյունքներն առավել քան համեստ էին, իսկ բևեռախույզի այցելությունը Բրիտանիա ընդհանրապես չազդարարվեց։ Ժամանակակիցների համար հանելուկ էր բրիտանացիների սառը վերաբերմունքը նորվեգացի հերոսի հանդեպ, ինչի մասին ասվում էր Նորվեգիայի գլխավոր հյուպատոսության՝ Ամունդսենին հասցեագրված նամակում[85]։ Իսկ Եվրոպայի տարբեր երկրներով Ամունդսենի դասախոսական շրջագայությունն, ընդհակառակը, մեծ հաջողությամբ էր ընթանում։ Ամբողջ ամառ նախապատրաստվում էր գիտարշավի մասին գիրքը, որը թողարկվեց Նորվեգիայում 10 000 տպաքանակով։ 1907 թվականի ապրիլի 20-ին հրապարակվեց պաշտոնական որոշումը, ըստ որի «Յոայի» գիտարշավի բյուջեն գնահատվեց 160 000 կրոն, ընդ որում, այդ գումարը հայտարարվեց «չնչին՝ նորվեգական դրոշի ներքո Հյուսիսարևմտյան ծովային ուղին հաղթահարելու համար»[86]։ Այդ պահի դրությամբ Ամունդսենի պարտքը կազմում էր 80 000 կրոն (գիտարշավի հարցերով հավատարմատարը Ալեքսանդր Նանսենն էր՝ Ֆրիտյոֆի կրտսեր եղբայրը)։ Նույն օրը բևեռախույզի ամենահրատապ պարտքերը մարելու համար հատկացվեց 40 000 կրոն, չնայած պաշտոնապես դա ձևակերպվեց որպես գիտարշավի համար նորվեգական պետության կողմից կատարված գիտական նյութերի ձեռքբերում[87]։

1907 թվականի հունվարի 24-ին Ամունդսենը ճանաչվեց Ռուսաստանի աշխարհագրական միության պատվավոր անդամ[88]։

Հարավային բևեռի հաղթահարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամունդսենի անտարկտիկական արշավի քարտեզը

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրականում Ամունդսենը գրել է.

Հաջորդ խնդիրը, որ ես դրել էի իմ առջև, Հյուսիսային բևեռի հայտնագործումն էր։ Ես շատ էի ուզում անձամբ ի կատար ածել այն նախաձեռնությունը, որ մի քանի տարի առաջ դոկտոր Նանսենն էր իրականացրել, այն է՝ բևեռային հոսանքների հետ շարժվել Հյուսիսային բևեռով՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի լայնությամբ[89]

Տ. Բուման-Լարսենի կարծիքով, 1908-1912 թվականներին Արկտիկայում և Անտարկտիկայում ծավալված բևեռային արշավը ոչ թե պետությունների, այլ անհատների պայքար էր։ Հյուսիսային բևեռի համար պայքարող ամերիկացիներ Ֆրեդերիկ Կուկին և Ռոբերտ Պիրիին պետք չէր գիտական քողարկում. ԱՄՆ-ում բավարար էր միայն գիտարշավի հիմնավորումը։ Էռնեստ Շեքլտոնը Հարավային բևեռի հարցում Ռոբերտ Սքոթի գլխավոր հակառակորդն էր համարվում, և Ռուալ Ամունդսենը ստիպված էին առաջնային տեղ հատկացնել գիտական ուսումնասիրություններին[90]։ Դրան գումարած՝ այն ժամանակ հատուկ բևեռային սառույցներում դրեյֆի համար նախատեսված միայն մեկ նավ կար՝ «Ֆրամը», որի նկատմամբ առաջնային իրավունքները պատկանում էին Նանսենին, որն էլ պլանավորում էր Հարավային բևեռի նվաճումը[Նշում 3]։

Նամակագրությունից դատելով՝ Ամունդսենն իր հյուսիսբևեռյան պլանների մասին առաջին անգամ Նանսենի հետ խոսել է 1907 թվականի փետրվարին, երբ երկուսն էլ Լոնդոնում էին[90]։ Իրադրությունը տանում էր դրան. 1906 թվականին Պիրին կարողացավ հասնել միայն հյուսիսային լայնության 87°-ին, Ամունդսենին ցամաքից բևեռային սառույցների վրայով սահնակներով շարժվելը թվում էր անհեռանկարային։ Տեսականորեն Հյուսիսային բևեռի նվաճման Ամունդսենի նախագիծը լիովին կառուցված էր Նանսենի հաշվարկների վրա։ Քանի որ նովոսիբիրսկյան կղզիներից սկիզբ առնող անդրբևեռյան հոսանքի ճյուղը չէր հասնում Հյուսիսային բևեռ, նախատեսվում էր շարժվել Բարրոու հրվանդանից. այդ դեպքում դրեյֆը միջին հաշվով պետք է տևեր 4-5 տարի։ Նանսենը, սակայն, ուղիղ պատասխան չէր տալիս[91]։ Երեք ամիս անց Ամունդսենը նրան ուղարկեց հարգալից, բայց հաստատակամ մի նամակ, որում հիշեցնում էր իրենց փետրվարյան զրույցը և խնդրում պատասխանել աշնանից ոչ ուշ[92]։ Ամունդսենի նոր պլանների մասին լուրերը մամուլում հայտնվեցին օգոստոսի վերջին, իսկ 1907 թվականի սեպտեմբերի 3-ին Ամունդսենը սենսացիոն հարցազրույց տվեց «Աֆտենպոստեն» թերթին և հայտարարեց, որ պատրաստվում է սահնակներին սպիտակ արջեր լծել՝ առավել բորբոքելով իր նախաձեռնության շուրջը տիրող աժիոտաժը[93]։

Թագավորական աշխարհագրական միության նախկին նախագահ և իր ընկեր սըր Կլեմենտ Մարկհեմին գրած նամակում Նանսենը հետևյալ կերպ է ներկայացնում իրավիճակը.

1907 թվականին ես պետք է կրկին սկսեի նախապատրաստական աշխատանքները։ Հենց այդ պահին հայտնվեց Ամունդսենը և պատմեց իր պլանների մասին՝ փոքր նավով Բերինգի նեղուցով հասնել սառույցի եզրաշերտին, իջնել սառույցի վրա և իր հետ միասին իրականացնել դրեյֆը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով։ Նավով դրեյֆն իրականացնելուց նա խուսափում էր. ես ուղիղ ասացի, որ չեմ կարող հավանություն տալ իր ծրագրին։ Այդպիսի գիտարշավ իրականացնելու համար միայն մեկ տարբերակ կա՝ «Ֆրամով», որը կառուցված է հատուկ սառույցների միջով լողալու համար։ Բայց այդ դեպքում էլ դժվարություն կառաջանա, քանի որ ես պատրաստվում եմ «Ֆրամով» ուղևորվել Հարավային բևեռ։ Հետո նա հարցրեց՝ արդյո՞ք ես կհամաձայնեմ իրեն հետս վերցնել նախ իմ գիտարշավին, իսկ հետո «Ֆրամն» իրեն տրամադրեմ՝ Սառուցյալ օվկիանոսում իր դրեյֆի համար։

Ամունդսենը Նանսենի մոտ է եկել 1907 թվականի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, այն պահին, երբ ականավոր բևեռախույզն ու գիտնականը ծանր բարոյական ճգնաժամի մեջ էր. կնոջ հետ սուր ընդհարումից հետո Նանսենն իրենց հարաբերություններն էր վերականգնում։ Ծնողների զրույցի վկան էր Նանսենի ավագ դուստրը՝ տասնչորսամյա Լիվը, ով 1955 թվականի իր հուշերում գրել է, որ Եվա Նանսենը միայն մեկ արտահայտություն է արել. «Ես գիտեմ՝ ինչով է այս ամենն ավարտվելու», որից հետո Նանսենն իջել է հյուրասենյակ՝ իրեն սպասող Ամունդսենի մոտ և կարճ ասել. «Դուք կստանաք «Ֆրամը»[94]։

Նախապատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանսենի կողմից «Ֆրամը» խոստանալն անտեղի չէր. նավը պետական սեփականություն էր։ Ամունդսենը երկու արկտիկական գիտարշավ անցած նավի վերանորոգման համար նպաստ խնդրեց կառավարությունից։ Դրամական օժանդակությունը, որ կազմում էր 75000 կրոն, ստացվեց 1909 թվականի փետրվարի 9-ին[95]։ 1907 թվականի աշնանն Ամունդսենն անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար շրջագայության մեկնեց ԱՄՆ։ Այն անհաջող մեկնարկեց հոկտեմբերի 20-ին՝ Քարնեգի Հոլսից. 2000 տեղանոց դահլիճում հավաքվեց ընդամենը 300 մարդ, հիմնականում նորվեգացիներ[96]։ Այնումենայնիվ, Ծննդյան տոների նախօրեին Ամունդսենին հաջողվեց մոտ 1000 դոլարի մաքուր եկամուտ ստանալ, որի մասին նա տեղեկացրեց եղբորը՝ Լեոնին[97]։ ԱՄՆ ուղևորության նպատակներից մեկն էր նաև հին ընկերոջ՝ դոկտոր Կուկի հետ հանդիպումը, սակայն նոյեմբերի 7-ին Ամունդսենը Կուկից նամակ ստացավ՝ ինչ-որ անհասկանալի բովանդակությամբ. Կուկն արշավի էր մեկնում Հյուսիսային բևեռ և չէր ցանկանում այդ մասին տեղեկացնել ընկերոջն ու կոլեգային[97]։ ԱՄՆ-ում Ռուալ Ամունդսենը լուր ստացավ Եվա Նանսենի մահվան մասին, և, չնայած վերջինիս դիակիզման արարողությունը փակ էր, Լեոն Ամունդսենին հաջողվեց ծաղկեպսակ փոխանցել[98]։ ԱՄՆ-ում շրջագայությունն ավարտվեց 1908 թվականի մայիսին, սակայն սպասումները չարդարացան. դրամական միջոցները բացարձակապես չէին բավարարում։ Արդյունքում հաջողվեց միայն «Յոայով» գիտարշավի պարտքերը մարել[99]։ Այնուամենայնիվ, Ամերիկայից վերադառնալով, Ամունդսենը նոր տուն գնեց Քրիստիանիայից 15 կմ հեռավորության վրա՝ Սվարտսկուգում՝ Բունեֆյորդի ափին. ամուրիական քոթեջն ստացավ «Ուրանիենբորգ» անվանումը[100]։

1908 թվականի ամռանն Ամունդսենը Նանսենի խորհրդով մասնակցեց օվկիանոսագիտության երկամսյա դասընթացի՝ Բյորն Հելանդ-Հանսենի մոտ՝ Բերգենում։ Նոյեմբերի 10-ին Ամունդսենը Նորվեգիայի Աշխարհագրական ընկերության նիստում, Նանսենի և դիվանագիտական կորպուսի ներկայությամբ, հրապարակեց իր նախագիծը[101]։ Հաջորդ օրը՝ 1908 թվականի նոյեմբերի 11-ին, Հոկոն VII թագավորը և Մոդ թագուհին ապագա գիտարշավին նվիրաբերեցին 30000 կրոն[87]։ Ամունդսենն սկսեց գիտարշավի մասնակցության հայտեր ստանալ. նոյեմբերի 24-ին նամակ ստացավ Շիենից՝ Ֆրեդերիկ Յալմար Յոհանսենից. խնդրագիրն անմիջապես դրական պատասխանի արժանացավ[102]։ 1909 թվականի հունվարի 25-ին Ամունդսենը զեկույց կարդաց Լոնդոնի Թագավորական աշխարհագրական միության նիստում, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց։ Միության այն ժամանակվա քարտուղար Սքոթ Քելթին միաժամանակ լոնդոնյան «Թայմսում» լուսաբանում էր բևեռային հետազոտությունների նորությունները[103]։ Նիստից առաջ Ամունդսենն արժանացավ Էդուարդ VII արքայի ընդունելությանը[104]։

Ծրագրերի փոփոխում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամունդսենն իր «Ուրանիենբորգ» կալվածքի աշխատասենյակում, մարտի 7, 1910

1909 թվականի ամռանը Լոնդոն վերադարձավ Էռնեստ Շեքլթոնը, ով տարվա սկզբին փորձել էր հասնել Հարավային բևեռ, սակայն կանգ էր առել 180 կմ հեռավորության վրա։ 1909 թվականի սեպտեմբերի 1-ին Ամունդսենի հին ընկեր և զինակից Ֆրեդերիկ Կուկը պաշտոնապես հայտարարեց 1908 թվականի ապրիլի 21-ին Հյուսիսային բևեռը նվաճելու մասին։ Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Հյուսիսային Բևեռի նվաճման մասին հայտարարեց նաև Ռոբերտ Պիրին. ըստ նրա հայտարարության՝ դա տեղի էր ունեցել 1909 թվականի ապրիլի 6-ին։ Մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Պիրիի, ինչպես նաև Կուկի, հաջորդ նպատակը կլինի Հարավային բևեռը։ Նման գիտարշավներ էին պատրաստում Ֆրանսիայում՝ Ժան Բատիստ Շարկոն, Գերմանիայում՝ Վիլհելմ Ֆիլխները, Ճապոնիայում՝ Նոբու Սիրասեն։ Գիտարշավներ էին պատրաստվում նաև Բելգիայում և Ավստրալիայում (Դուգլաս Մոուսոն)։ Նրանցից և ոչ մեկը, ներառյալ նաև Ռոբերտ Սքոթը, արշավի կոնկրետ ժամկետներ չէին նշում[105]։

Ստեղծված պայմաններում Ամունդսենը ակնթարթային որոշում կայացրեց. նրա նպատակն այսուհետ հակառակ բևեռն էր[106]։ Սեպտեմբերի 8-ի առավոտյան նա ժամանեց Կոպենհագեն, որտեղ գտնվում էր դոկտոր Կուկը։ Նրա հետ միաժամանակ Դանիայի մայրաքաղաքում էր նաև Օտտո Սվերդրուպը, որը հրապարակայնորեն հայտարարեց, որ «Պիրին ապարդյուն 26 տարի[Նշում 4] Հյուսիսային բևեռն էր փնտրում»[107]։ Հավանաբար Ֆրեդերիկ Կուկի հետ զրույցից հետո՝ սեպտեմբերի 9-ին, Ամունդսենը «Գրենլանդական թագավորական առևտուր» կազմակերպությանը պատվիրեց 50 լծկան գրենլանդական լայկա, էսկիմոսական մորթե հագուստի 14 ամբողջական կոմպլեկտ, բևեռային կոշիկներ, դրանց վերանորոգման համար անհրաժեշտ հումք, եղջերուի չվերամշակված կաշի և այլն։ Նախատեսվում էր այդ ամենը ձեռք բերել Ալյասկայում։ Այսպիսով, պարզ դարձավ, որ, համենայն դեպս 1909 թվականի սեպտեմբերի 9-ին Ամունդսենն արդեն որոշել էր գրոհել Հարավային Բևեռը[108]։

Սեպտեմբերի 13-ին Հարավային բևեռի նվաճման իր պլանների մասին հայտարարեց Ռոբերտ Սքոթը, որի գիտարշավը քաղաքական նպատակ էր հետապնդում. «նվաճել Հարավային բևեռը, որպեսզի այդ սխրագործության պատիվը պատկանի Բրիտանական կայսրությանը»[109]։ Հոկտեմբերին Քրիստիանիա ժամանեց Էռնեստ Շեքլթոնը, որին մեծարելու դուրս եկավ նաև Ամունդսենը. այդ պահից նրանք ընկերացան։ Նոյեմբերին Ամունդսենը մեկնեց ԱՄՆ՝ գիտարշավի համար պարեն պատվիրելու։ ԱՄՆ-ում ամբողջ թափով ընթանում էր Պիրիի և Կուկի միջև դատավարությունը։ Այդ պահին Ամունդսենի պլանների փոփոխության մասին տեղյակ էին ընդամենը երեք հոգի, ովքեր չհայտարարելու մասին ստորագրություն էին տվել. դրանք էին՝ Լեոն Ամունդսենը, Բյորն Հելլանդ-Հանսենը և «Ֆրամի» հրամանատար Թորվալդ Նիլսենը։ 1910 թվականի սկզբին այդ մասին իմացավ նաև Ֆրից Ցապֆեն, ով սկզբում մտադիր էր մասնակցել արշավին, սակայն հետո հրաժարվեց այդ մտքից[110]։

1910 թվականի ամբողջ առաջին կեսն Ամունդսենն մեկուսի կենսակերպ էր վարում, բոլորովին չէր երևում հասարակության մեջ։ Գիտարշավի համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում էին անմիջապես նրա «Ուրանիենբորգ» կալվածքում՝ Սվարտսկուգում։ Գրենլանդիայից բերվեցին տեղական 90 որձ և 10 էգ լայկաներ. սկզբում Ամունդսենն ուզում էր վերցնել երկու էսկիմոս-ուղեկցորդների, որոնք իրենց գերազանց դրսևորել էին Պիրիի գիտարշավի ժամանակ, սակայն հետո հանգեց այն կարծիքին, որ Անտարկտիդայում նրանք կլինեն նույնքան անփորձ, որքան նորվեգացիներն էին։ Զատկի տոնին Նորվեգիա ժամանեց Ռոբերտ Սքոթը՝ «Տեռա Նովա» գիտարշավի համար նախատեսված շարժիչով սահնակները փորձարկելու, աշխարհի առաջատար բևեռախույզներ Նանսենի և Ամունդսենի հետ հանդիպելու, նրանց հետ խորհրդակցելու և տեղեկատվություն փոխանակելու նպատակով։ Սքոթը հույս ուներ, որ Անտարկտիդայում իր գիտարշավն ու Ամունդսենի արկտիկական թիմը կգործեն ըստ միասնական գիտահետազոտական նախագծի։ Ամունդսենը չպատասխանեց Սքոթի նամակներին և հեռագրերին, ինչպես նաև՝ հեռախոսազանգերին[111]։ Հետագայում նա գրել է.

Ես գիտեի, որ կհասցնեմ կապիտան Սքոթին տեղեկացնել իմ ընդլայնված պլանի մասին[Նշում 5]՝, նախքան նա կլքեր քաղաքակիրթ աշխարհը, մի քանի ամիս շուտ կամ ուշ՝ էական դեր չէր խաղալու։ Սքոթի պլաններն ու սարքավորումներն այնքան էին տարբերվում իմից, որ ես Անտարկտիկա մեկնելու մասին նրան հեռագիր ուղարկեցի՝ ավելի շուտ քաղաքավարությունից դրդված, հույս ունենալով, որ նա ինչ-որ կերպ կփոխի իր ծրագիրը։ Անգլիական գիտարշավն իր առջև նպատակ էր դրել զբաղվել գիտական հետազոտություններով։ Բևեռը նրա համար, այսպես ասած, երկրորդական խնդիր էր, իսկ իմ ընդլայնված ծրագրում այն գտնվում էր առաջին տեղում[112]։

Ծով դուրս գալու նախօրեին Ամունդսենի ֆինանսական սղաճը հասավ 150000 կրոնի, դրա հետ մեկտեղ չկար նաև «Ֆրամի» հետադարձի համար անհրաժեշտ գումարը։ Անակնկալ հովանավոր գտնվեց Արգենտինայում, որը անասնապահ-մագնատ դոն Պեդրո Քրիստոֆերսենն էր, որ 1871 թվականին տեղափոխվել էր Նոր երկիր։ Նրա եղբայր Քրիստոֆեր Քրիստոֆերսենը 1910 թվականին դարձավ Նորվեգիայի դեսպանը Արգենտինայում, իսկ մինչ այդ զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը (1908-1910) և լավ ծանոթ էր Նանսենին[113]։ Դոն Պեդրոն անհատույց «Ֆրամն» ապահովեց վառելիքով և անհրաժեշտ պաշարով։ Այնուամենայնիվ, Ամունդսենն ընկավ պարտքերի տակ և ստիպված էր 25 հազար կրոնով գրավ դնել իր տունը[114]։ Քրիստիանիայից «Ֆրամը» դուրս եկավ 1910 թվականի հունիսի 7-ին. նրա մեկնումին իր գրասենյակից հետևում էր Նանսենը, որն ավելի ուշ խոստովանեց որդուն՝ Օդին, որ դա իր կյանքի ամենատխուր պահն էր[115]։

Ճանապարհ դեպի Անտարկտիդա

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆրամ»

Իր բոլոր գործերի կառավարումը Ռուալ Ամունդսենը կրկին հանձնարարեց եղբորը՝ Լեոնին[116]։ Նախքան Քրիստիանիայից «Ֆրամի» մեկնելը, Լեոն Ամունդսենն ուղևորվեց Մադեյրա, որտեղ ստուգեց եղբոր թիմի՝ Անտարկտիդա մեկնելու, հետագա ձմեռման և բևեռի գրոհման համար նախատեսված պաշարի քանակն ու որակը։ «Ֆրամը» Ֆունշալ ժամանեց 1910 թվականի սեպտեմբերի 6-ին[117]։ Անձնակազմը մի քանի օրով ազատ արձակվեց։ Բոլորը, ներառյալ Լեոն Ամունդսենը, նավի վրա հավաքվեցին սեպտեմբերի 9-ին։ Ամունդսենն ընդամենը 15 րոպե առաջ իր թիմին տեղեկացրեց երթուղու կտրուկ փոփոխության մասին. անձնակազմը լավատեսորեն ընդունեց երկարամյա դրեյֆը կարճատև ուղևորությամբ փոխարինելու տեղեկությունը[117]։ Լեոն Ամունդսենն ափ իջավ՝ տանելով թագավորին, Նանսենին և նորվեգացի ժողովրդին ուղղված եղբոր երեք նամակները[118]։ Հատկանշական է, որ ո՛չ սթորթինգին, ո՛չ վարչապետին Ամունդսենը տեղյակ չպահեց իր որոշման մասին։ Թագավորին և Նանսենին ուղղված նամակները տեղ հասան հոկտեմբերի 1-ին։ Թագավորին նամակը հանձնեց անձամբ Լեոն Ամունդսենը, ով էլ տվեց անհրաժեշտ բացատրությունները։ Նանսենին ուղղված նամակը հանձնվեց Բ. Հելանդ-Հանսենին. Տ. Բուման-Լարսենը նշում է, որ այդ նամակը գրված էր աղերսական տոնով, միևնույն ժամանակ նկարագրում է Ամունդսենի յուրօրինակ ուղղագրությունը, որն առաջին անգամ ի հայտ եկավ նրա նամակներում և օրագրերում 1909 թվականի աշնանից[118]։

Ռուալ Ամունդսենի նամակը՝ ուղղված նորվեգացի ժողովրդին (Լեոն Ամունդսենի սրբագրմամբ) տպագրվեց Նորվեգիայի շատ թերթերում հոկտեմբերի 2-ին։ Նույն օրը Լեոն Ամունդսենը եղբոր ստորագրությամբ անգլերեն հեռագիր ուղարկեց Ռոբերտ Սքոթին.

«Պատիվ ունեմ տեղեկացնել. «Ֆրամն» ուղևորվում է Անտարկտիկա։ Ամունդսեն։

Հեռագիրը հասցեատիրոջը հասավ հոկտեմբերի 12-ին[119]։ Նորվեգիայում նորությունները հանգիստ ընդունվեցին։ Ամունդսենի հայտարարությունը խնդրեցին մեկնաբանել Կարստեն Բորխգրևինկին։ Բևեռախույզը հայտարարեց, որ հյուսիսային եղջերուն լավագույն լծկան ուժն է, և ափսոսանք հայտնեց, որ ո՛չ Ամունդսենը, ո՛չ Սքոթը այն չեն օգտագործում։ Բացի այդ, նա պնդում էր, որ հենց սկզբից հասկացել է՝ դեպի ուր է ուղևորվում Ամունդսենը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ պիտույքների ցուցակում կար 100 շուն և մասնատված տնակ՝ վառարանով։ Վերջին փաստի մասին իր օրագրում գրել է նաև Յալմար Յոհանսենը՝ զարմանք հայտնելով, որ նույնիսկ Նանսենը գլխի չէր ընկել գիտարշավի իրական նպատակի մասին, չնայած տարակուսել է մեծաքանակ շների հաշվով[120]։

Վրաններ «Ֆրամհեյմի» վրա, որոնք նախատեսված էին շների և պաշարների պահպանման համար։ Առջևի պլանում թարմ մսի պահեստն է՝ պատված սառցե պատով

Ամունդսենի անձնակազմն ափ իջավ Կետերի ծովածոցում 1911 թվականի հունվարի 15-ին, այդ ընթացքում շների քանակը բնական ճանապարհով աճեց՝ հասնելով 116-ի։ Շինանյութի տեղափոխումն իրականացվեց 1911 թվականի հունվարի 15-16-ին (դրանում ներգրավվեցին 80 շներ, որոնք լծվում էին հերթով՝ 10-ական), ձմեռման համար նախատեսված տնակը կանգնեցվեց արդեն հունվարի 21-ին։ Բնակարանամուտը նշեցին հունվարի 28-ին, տունն ստացավ «Ֆրամհեյմ» անվանումը։ Այդ օրը նավից կայան տեղափոխվեցին պարենի ավելի քան 900 արկղեր[121]։ Փետրվարի 4-ին Կետերի ծովածոց մտավ Ռոբերտ Սքոթին մատակարարող բեռնանավը՝ «Տեռա Նովան», որի գիտարշավի մի քանի մասնակիցներ այցելեցին «Ֆրամ» և Ամունդսենի ցամաքային կայան[121]։

Սքոթի գիտարշավի մասնակից Էփսլի Չերի-Հարարդը գրել է, որ, իմանալով Ամունդսենի ժամանման մասին նորությունը, անգլիական անձնակազմն այրվում էր անմիջապես Կետերի ծովախորշ հասնելու և նորվեգացիների հետ հաշվեհարդար տեսնելու ցանկությամբ[122]։ Ավելի ուշ նա փոխեց կարծիքը.

․․․Ամունդսենը բարձրագույն ինտելեկտով օժտված հետազոտող էր, ով մտքի կերտվածքով ավելի շատ նման էր հրեայի, քան նորվեգացու։ Բավական է միայն հիշել, թե ինչպիսի հեռատեսությամբ, ղեկավարվելով միայն տրամաբանությամբ, նա ընտրեց ձմեռելու վայրը։ Խոստովանում եմ, որ այդ պահին մենք բոլորս նրան թերագնահատում էինք և չէինք կարողանում ձերբազատվել այն զգացողությունից, որ նա մտադիր է խաբեությամբ առաջ ընկնել մեզնից[123]։

Եթե Անգլիայում հակառակորդ անձնակազմերի հանդիպումը հասարակության մեջ հակասական զգացումներ առաջացրեց, ապա Նորվեգիայում այն հայրենասիրության և մրցակցության լայն ալիք բարձրացրեց. միաժամանակ գիտարշավի ֆոնդն սկսեց աճել՝ հարստանալով նվիրատվություններով[124]։ 1911 թվականի հունիսի 5-ին Լեոն Ամունդսենն այցելեց Լոնդոն, որտեղ հանդիպեց Ֆրիտյոֆ Նանսենի իմպրեսարիոյի՝ Ջերալդ Քրիստիի, ինչպես նաև՝ Էռնեստ Շեքլտոնի և Դուգլաս Մաուսոնի հետ, որոնք ապագա տեղեկատվական պայքարում Ռուալ Ամունդսենի կողմն անցան։ Թագավորական աշխարհագրական միության նախագահ լորդ Քենզոնը Լեոն Ամունդսենի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Թող հաղթի ուժեղագույնը»[125]։

Ամունդսենը էսկիմոսական բևեռային հանդերձանքով: Ոտնամանները հարմարեցված են որպես դահուկակապեր՝ ազատ թողնելով կրունկները (ըստ Վիտֆելդ-Հյոյեր-Էլեֆսենի)[126]

Դեպի Հարավային բևեռ արշավի մասնակիցների ցուցակն Ամունդսենը հրապարակեց 1910 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ «Ֆրամը» դեռ բաց ծովում էր[121]։ Ձմեռող ջոկատի կազմում ընդգրկվել էին հետևյալ անձինք.

  1. Ռուալ Ամունդսեն (նորվ.՝ Roald Amundsen) - գիտարշավի ղեկավար, դեպի Հարավային բևեռ արշավի սահնակային ջոկատի ղեկավար։
  2. Օլաֆ Բյոլանդ (նորվ.՝ Olav Bjaaland) - հմուտ դահուկորդ և ատաղձագործ։
  3. Օսկար Վիսթինգ (նորվ.՝ Oscar Wisting) - դահուկորդ և գրաստավար։ Ծառայել է Խորտենյան նավատորմում՝ որպես հրետանավոր։ Ամունդսենը նրան իր թիմ էր վերցրել, չնայած այն բանին, որ Վեսթինգը չէր կարողանում դահուկներով քայլել և չգիտեր՝ ինչպես վարվել շների հետ, սակայն շատ արագ ամեն ինչ սովորեց։
  4. Յորգեն Ստուբերուդ (նորվ.՝ Jørgen Stubberud) - ատաղձագործ, դեպի Էդուարդ VII արքայի երկիր գիտարշավի մասնակից։
  5. Քրիստիան Պրեստրուդ (նորվ.՝ Kristian Prestrud) - Նորվեգիայի ՌԾՆ լեյտենանտ, Վիսթինգի անմիջական ղեկավարը Խորտենյան նավատորմում, դեպի Էդուարդ VII արքայի երկիր արշավի սահնակային ջոկատի ղեկավար։ Գիտարշավի ընթացքում կատարում էր օդերևութաբանական և այլ կարգի չափումներ։
  6. Ֆրեդերիկ Յալմար Յոհանսեն (նորվ.՝ Fredrik Hjalmar Johansen) - նորվեգական բանակի պահեստային կապիտան, 1893-1896 թվականների Նորվեգական բևեռային գիտարշավի մասնակից։ Գիտարշավի ամենահմուտ գրաստապանը։
  7. Հելմեր Հանսեն (նորվ.՝ Helmer Hanssen) - դահուկորդ։
  8. Սվերե Հասել (նորվ.՝ Sverre Hassel) - դահուկորդ։
  9. Ադոլֆ Հենրիկ Լինդստրոմ (նորվ.՝ Adolf Henrik Lindstrøm) - նավի խոհարար և պահեստապետ, Սվերդրուպի և Ամունդսենի գիտարշավների մասնակից[127][128]։

Ամունդսենն անձնակազմն ընտրում էր՝ առաջնորդվելով հետևյալ չափանիշներով՝ ղեկավարին անձնական նվիրվածության և բևեռային փորձ։ Արդյունքում Պրեստրուդն ու Բյոլանդն առաջին անգամ հայտնվեցին բևեռային գիտարշավում։ Յոհանսենն ու Սվերե Հասելը խմբում ներկայացնում էին Նանսենին և Սվերդրուպին, որոնց հետ աշխատել էին նախկինում[129]։

1911 թվականի փետրվարի 10-ին Ամունդսենը, Յոհանսենը, Հանսենը և Պրեստրուդը երեք սահնակներով ուղևորվեցին հ.լ. 80°՝ տեղ հասնելով ամսի 14-ին[130]։ Նրանք պետք է բազային պահեստ հիմնեին՝ դեպի հարավ արշավի համար։ Վերադարձան փետրվարի 16-ին՝ «Ֆրամի»՝ Կետի ծովածոցը լքելուց մեկ օր առաջ։ Ամունդսենի խմբի դեպի հարավ հաջորդ արշավները հիմնվում էին 80° լայնության վրա գտնվող ճամբարի վրա։ Ճանապարհը նշագծվում էր սև դրոշներով հնդկեղեգի նշաձողերով. երբ նշաձողերը վերջացան, դրանց հաջողությամբ փոխարինեց չորացրած ձողաձուկը։ Ճամբարում մնացած անդամները ավելի քան 60 տոննա փոկի միս էին պատրաստել։ Երեք արշավների արդյունքում (մինչև ապրիլի 11-ը) պահեստներ էին դրվել ընդհուպ մինչև հ. լ. 82°-ը, ուր բերվել էր ավելի քան 3000 կգ պարեն, այդ թվում՝ 1200 կգ փոկի միս և վառելիք։ Վերջին (ապրիլյան) արշավին ղեկավարը չէր մասնակցում. նա տառապում էր ուղիղ աղիքից արյունահոսությամբ և կազդուրվեց միայն հունիսին։ Դա դեռևս «Յոայի» վրա ստացած վնասվածքի արդյունք էր։ Վերջին արշավը, որպես անձնակազմի ամենահմուտ բեևռախույզ, ղեկավարում էր Յոհանսենը[131]։

«Ֆրամհեյմի» սառցե պահեստները։ Լուսանկարում՝ Օսկար Վիսթինգը կերոսինի պահեստում

«Ֆրամհեյմի» լայնության վրա բևեռային գիշերն սկսվեց 1911 թվականի ապրիլի 21-ին և տևեց մինչև օգոստոսի 24-ը։ Ձմեռումն անցնում էր բարենպաստ պայմաններում. անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար նորվեգացիները ձյան տակ մի ամբողջ բնակավայր կառուցեցին, որտեղ նույնիսկ շոգեբաղնիք կար, և նրանք կարող էին օրվա ընթացքում գոնե մի քանի ժամ առանձնանալ։ Ձմեռողներն ունեին գրամոֆոն և ձայնասկավառակների հավաքածու՝ հիմնականում դասական ոճի։ Զվարճանում էին թղթախաղ և դարթս խաղալով, զբաղվում էին նաև ընթերցանությամբ (ունեին 80 գրքից բաղկացած փոքրիկ գրադարան)։ Ամունդսենը հիշում էր, որ «Ֆրամհեյմում» հատուկ ժողովրդականություն էր վայելում «Ճեպընթաց՝ Հռոմ-Փարիզ» դետեկտիվը[132]։ Յալմար Յոհանսենն իր օրագրում գրել է.

Ապրիլի 12. մենք այժմ հիրավի շռայլության մեջ ենք ապրում՝ լավ սնունդով և խմիչքով։ Այսօր հրաշալի ճաշ մատուցեցին՝ հավով ապուր, հորթի տապակած կրծքամիս, ծնեբեկ, իսկ որպես աղանդեր՝ պուդինգ, խմիչքներից՝ օղի, պորտվեյն, մրգաջուր, սուրճ և «Բենեդիկտին» լիկյոր։ Մոտենում է Զատիկը. առջևում հանգստի և անհոգ կյանքի մի ամբողջ շաբաթ է։ Այսօր երեկոյան իմ ու Պրեստրուդի հերթը հասավ մի լավ լողանալու. ընթրիքից հետո երկու հոգու համար խոհանոցում լողանալու հնարավորություն կա[133]։

Բևեռային ձմեռվա ողջ ընթացքում արշավի ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում։ Բյոլանդը համոզվելով, որ սառցադաշտի արտաքին մակերևույթը հարթ է, նվազեցրեց սահնակների քաշը՝ 80 կգ-ից հասցնելով 30-ի։ Դրանք ի սկզբանե նախատեսված էին բարդ մակերևույթի համար։ Յոհանսենը ողջ ձմեռ զբաղված էր պարենի դասավորությամբ, որպեսզի ճանապարհին ժամանակ չկորցնեն կապոցներ քանդելու և կշռելու վրա։ Նա, ընդհանուր առմամբ, խիստ կարգով բաշխեց 42 000 վարսակե պաքսիմատ, բացեց 1321 բանկա պեմիկան, փոքրիկ մասերի բաժանեց 100 կգ շոկոլադ և չոր կաթով 203 «երշիկ» լցրեց[134]։ Պարենային արկղի մեջ դասավորվում էր 5400 պաքսիմատ կամ 4 շարք պեմիկանի կտորներ։ Քանի որ դրանք պահածոյի բանկայի տեսք ունեին (12 սմ տրամագծով և 5 սմ բարձրությամբ), շեղանկյունաձև արանքները լցվում էին կաթե «երշիկներով», իսկ մնացած տարածությունը՝ շոկոլադի կտորներով[135]։ Արշավի ընթացքում Ամունդսենի խմբի ստանդարտ օրաբաժինը կազմում էր՝ 40 պաքսիմատ (400 գ), 75 գ չոր կաթ, 125 գ շոկոլադ և 375 գ պեմիկան, ընդամենը՝ 975 գ պինդ կերակուր։ Դրան հարկ է ավելացնել փոկի և շան միսը, որոնք նույնպես պարբերաբար օգտագործվում էին։ Օրաբաժնի էներգետիկ արժեքը կազմում էր 4560 կիլոկալորիա (Ռ. Սքոթի անձնակազմինը՝ 4430)։ Ամունդսենի անձնակազմի անդամի օրական էներգետիկ ծախսը կազմում էր մոտ 4500 կիլոկալորիա (Ռ. Սքոթինը՝ 5500)[136]:

Անհաջող ելք դեպի բևեռ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռային օրվա մոտենալուն զուգահեռ Ամունդսենն ավելի անհամբեր էր դառնում. նրա արշավախումբը գտնվում էր Սքոթի խմբից 650 կմ հեռավորության վրա և 96 կմ-ով բևեռին ավելի մոտ, ուստի չէր կարելի դատել մրցակցի մոտ եղանակային պայմանների մասին (այն ժամանակ դեռ հայտնի չէր, որ «Ֆրամհեյմում» ավելի ցուրտ էր, քան Սքոթի բազայում. ձմեռվա միջին ջերմաստիճանը Ամունդսենի մոտ հասնում էր -38 °С-ի, իսկ Սքոթի մոտ՝ -27 °С-ի[137], բայց Սքոթի հիմնական լծկանները ձիերն էին, որը ենթադրում էր ելքի ավելի ուշ ժամկետներ)։ Ամունդսենին առավել անհանգստացնում էր Սքոթի մոտորասահնակների մասին լուրը, այդ պատճառով նա որոշեց առաջ շարժվել 1911 թվականի սեպտեմբերի 1-ին[131]։ Սակայն մեկնումից նույնիսկ 4 օր առաջ ջերմաստիճանը չէր բարձրանում -57 °С-ից[138]։ Միայն օգոստոսի 31-ին տաքացավ մինչև -26 °С, բայց հետո նորից ցրտեց[139]։

Խումբը կազմվեց 8 հոգուց (Լինդստրոմը բազայի անփոխարինելի պահապանն էր)՝ ձմեռն անցկացրած բոլոր շներով, որոնք 86-ն էին։ Դեպի Հարավային բևեռ առաջին արշավը ձեռնարկվեց 1911 թվականի սեպտեմբերի 8-ին՝ -37 °С-ի պայմաններում։ Յոհանսենն այդ արշավը համարում էր վաղաժամ, բայց ստիպված էր ենթարկվել։ Արշավն անհաջող ստացվեց. ջերմաստիճանի մինչև -56 °С ընկնելու պատճառով դահուկները չէին սահում, իսկ շները չէին կարողանում քնել։ Արշավին վերցրած օղին սառել էր[140]։

Բևեռախույզները որոշեցին հասնել հվ. լ. 80°-ում գտնվող իրենց պահեստին, այնտեղ բեռնաթափել շնասահնակները և վերադառնալ «Ֆրամհեյմ»։ Սեպտեմբերի 16-ին Ամունդսենը, ունենալով լավագույն շնասահնակը, վերադարձավ բազա՝ հոգ չտանելով ավելի բարդ պայմաններում գտնվող իր մարդկանց ապահովության մասին։ Վերադարձը վերածվեց անկազմակերպ փախուստի, որում յուրաքանչյուր բևեռախույզ միայն ինքն իր վրա կարող էր հույս դնել[141]։ «Ֆրամհեյմ» վերադառնալու ժամային տարբերությունն արշավի անդամների միջև կազմեց մոտ 6 ժամ, բազայում նույնիսկ լամպ չէին վառել, որպեսզի հեշտացնեին հետ մնացողների՝ տարածության մեջ կողմնորոշվելը։ Այդ ճանապարհին Յոհանսենը ձնաբքի ու -60 °C ցրտի պայմաններում մահից փրկեց պակաս հմուտ Պրեստրուդին, ում շնասահնակը լրիվ քանդվել էր։ Յոհանսենը նույնիսկ վրան և նավթավառ չուներ, որոնք նրանց տրամադրեց Հասելը։ Այս ամենի արդյունքը եղավ խմբի երեք անդամների ոտքերի ցրտահարությունը, որոնց բուժումը ձգձգվեց։ Հատկանշական է, որ Յոհանսենին և Պրեստրուդին Ամունդսենը դիմավորեց «Ո՞ւր էիք կորել» հարցով[142]։

«Ֆրամհեյմ» վերադառնալուց հետո, առավոտյան Յոհանսենը, հենվելով Նանսենի հետ իր բևեռային ճանապարհորդությունների փորձի վրա, խիստ քննադատության ենթարկեց Ամունդսենի գործելաոճը։ Դիմադրությունից բորբոքված՝ Ամունդսենը բևեռային խմբից հեռացրեց Յոհանսենին՝ չնայած որ վերջինս գիտարշավի ամենահմուտ գրաստապանն էր։ Հարաբերությունները վերջնականապես սրվեցին. Ամունդսենն ու Յոհանսենը չէին շփվում ընդհուպ մինչև հոկտեմբերի 28-ը։ Յոհանսենն իր համախոհներ Պրեստրուդի և Ստուբերուդի հետ դեպի աշխարհագրական բևեռ հեղինակավոր արշավի փոխարեն, Ամունդսենի կողմից ուղարկվեց դեպի Էդուարդ VII-ի երկիր՝ երկրորդական արշավի։ Բացի այդ, կապիտան Յոհանսենն այդուհետ ենթարկվում էր ակնհայտորեն ավելի քիչ պատրաստված երեսնամյա լեյտենանտ Պրեստրուդին[143]։ Ռորբերտ Հանթֆորդը Ամունդսենի և Յոհանսենի հարաբերությունները համեմատեց «Դիսքավերիի» գիտարշավում Սքոթի ու Շեքլտոնի տարաձայնության հետ[144]։

Հարավային բևեռի նվաճում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակսել Հեյբերգի սառցադաշտը, որով Ամունդսենի խումբը բարձրացավ Բևեռային սարահարթի վրա:

Միայն 1911 թվականի հոկտեմբերին ի հայտ եկան անտարկտիկական գարնան նշանները։ Այնուամենայնիվ, 1911/1912 սեզոնին եղանակն անսովոր սառն էր. ջերմաստիճանը տատանվում էր −30 °C-ից −20 °C-ի միջև՝ −15 °C - −10 °C նորմայի դեպքում[145]։

Հոկտեմբերի 20-ին ճանապարհ ընկան բևեռային արշավի հինգ մասնակիցներ։ Նրանք ունեին 4 շնասահնակ և 52 շուն։ Յոհանսենը գտնում էր, որ այդքանը բավական չէ հաջող վերադարձի համար։ Հ. լ. 80°-ում տեղակայված առաջին պահեստին հասան հոկտեմբերի 23-ին և երկօրյա հանգիստ կազմակերպեցին։ Հոկտեմբերի 26-ից սկսած սկսեցին մոտ 2 մ բարձրությամբ ձնե բուրգեր պատրաստել՝ տեղանքում կողմնորոշվելու համար (Անտարկտիդայի սառցադաշտի վրա հաճախակի տիրող ամպամած եղանակն ընդհանրապես տեղանքում ապակողմնորոշման էր բերում), դրանք կանգնեցնում էին ամեն 3 մղոնի վրա։ Սկզբնական 180 մղոնը նշում էին ձողերով, դրոշներով և այլ ուղենշաններով։ Նախապես պատրաստված պահեստներից վերջինին հասան նոյեմբերի 5-ին՝ թանձր մառախուղի պայմաններում։ Հետագա ուղին անցնում էր անծանոթ տարածքներով[146]։ Նոյեմբերի 9-ին խումբը հասավ հ. լ. 83°-ին, որտեղ մեծ պահեստ հիմնվեց՝ հետադարձ ճանապարհի համար[147]։ Այստեղ ստիպված գնդակահարեցին մի քանի հղի շների և որպես պաշար թաղեցին ձյան մեջ։ Նոյեմբերի 11-ին նշմարվեցին անդրհարավբևեռյան լեռները. ամենաբարձր կատարներն ստացան Ֆրիտյոֆ Նանսենի և Պեդրո Քրիստոֆերսենի անունները։ Այստեղ հավաքեցին և միջակա պահեստում թողեցին երկրաբանական նմուշներ։ Նոյեմբերի 17-ին խումբը մոտեցավ շարժվող սառցադաշտին[148]. առջևում Բևեռային սարահարթն էր։ Մինչև բևեռ մնացել էր 550 կմ։

Սկզբում Ամունդսենը մտադիր էր արշավի ընթացքում կրճատել խումբը, որպեսզի բևեռ հասնեն միայն երկու հոգի։ Գործը հասավ աղմկոտ վիճաբանության. նոյեմբերի 19-ին ղեկավարը որոշեց հետ ուղարկել Հասելին և Բյոլանդին, որից հետո վերջինս ծնկի իջավ Ամունդսենի առաջ և, խիստ նվաստանալով, խնդրեց փոխել որոշումը[149]։ Այս դեպքերի մասին տեղեկություններ պահպանվել են միայն Հասելի օրագրում. Ամունդսենն այդ օրը բավարարվեց լեռնային համայնապատկերի նկարագրությամբ[148]։

Դեպի բևեռ վերջին ձգման ժամանակ Ամունդսենը վերցրեց 60 օրվա պարեն, 30 օրվա պաշար թողեց հ. լ. 84°-ում գտնվող պահեստում։ Այդ պահի դրությամբ մնացել էր 42 շուն։ Որոշվեց բարձրանալ սարահարթի վրա, սպանել 24 շուն և 18-ով շարժվել դեպի բևեռ։ Ճանապարհին նախատեսվում էր սպանել ևս վեց շուն, ճամբար պետք է վերադառնային միայն 12 կենդանի։ Ծրագրերը լիովին արդարացվեցին[148]։

Դեպի սարահարթ վերելքն սկսվեց նոյեմբերի 18-ին՝ Բետի լեռան ստվերի ներքո (լեռն այդպես էր անվանվել Ամունդսենի ծեր դաստիարակ՝ շվեդուհի Էլիզաբեթ Գուստավսոնի պատվին)։ Առաջին օրը խումբն անցավ 18,5 կմ՝ բարձրանալով ծովի մակարդակից 600 մ բարձրության վրա[150]։ Վիսթինգն ու Հանսենը հետախուզեցին դեպի 1300 մ բարձրությամբ սառցադաշտ տանող ճանապարհը, որի երկարությունը որոշել չհաջողվեց (այն ստացավ Ակսել Հեյբերգի անունը)։ Դրան հետևեցին մինչև 2400 մ բարձրությամբ այլ անցումներ[151]։

Նոյեմբերի 21-ին արդեն անցել էին 31 կմ և հասել 1800 մ բարձրության։

Այսօրվա արդյունքներն ամփոփելով․․․ տեսնում ես՝ ինչի են ընդունակ լավ մարզված շները։ Մինչդեռ սահնակները դեռ բավականին ծանր են։ Պե՞տք է արդյոք ինչ-որ բան ավելացնել, մի՞թե միայն այդ փաստը բավական չէ[152]։

Նոյեմբերի 21-ի ճամբարն ստացավ «Սպանդանոց» անվանումը. յուրաքանչյուր գրաստապան սպանում էր իր շներին, որոնք նախապես ընտրվել էին. Ամունդսենը դրան չէր մասնակցում՝ իր վրա վերցնելով խոհարարի պարտականությունները։ 24 շների մի մասին կերան, մի մասին էլ թաղեցին ձյան տակ[153]։ Կարճ ժամանակով արև դուրս եկավ, որից հետո հաջողվեց որոշել, որ հասել են հ. լ. 85° 36’-ին։ Առատ սնունդով երկօրյա հանգիստը կազդուրեց շներին, սակայն հետո խումբը մեծ դժվարությունների հանդիպեց, որի մասին վկայում են այդ տեղանքին տրված անվանումները՝ Սատանայի դաշտ և Դևերի պարահրապարակ։ Դրանք ծովի մակերևույթից 3030 մ բարձրության վրա գտնվող, խորը ճեղքվածքներով և զառիթափ լանջերով տարածքներ էին։ Այնուհետև հայտնաբերված լեռներն անվանեցին Հելանդ-Հանսեն։ Ամունդսենն անհանգստանում էր. ալպինիստական սարքավորումները մնացել էին ներքևի պահեստում, բարձրանալու համար ավելի թեթև ուղի չգտնվեց[154]։

Ջերմաստիճանն ամբողջ ժամանակ մոտ −20 °C էր, փոթորկոտ, շներն ու խմբի անդամները տառապում էին լեռնային հիվանդությունից։ Մշտական ուժեղ քամիները նոր խնդիրներ էին առաջացնում։ Ամունդսենը գրել է.

Ա՜յ թե տեսք ունեինք մենք։ Վիսթինգը, Հանսենն ու ես հատկապես տուժել էինք վերջին բքից, մեզնից յուրաքանչյուրի ձախ այտը ծածկված էր վերքերով, որոնցից թարախ ու արնաջուր էր հոսում[155][Նշում 6]։

Դեկտեմբերի 6–ին նորվեգացիները հասան ճանապարհի ամենաբարձր կետին՝ 3260 մ բարձր ծովի մակարդակից, և նույն օրը գերազանցեցին Շեքլտոնի՝ 1909 թվականին սահմանած ռեկորդը։ Խմբի նյարդերը ծայրահեղ լարված էին. հաճախակի մանր վեճեր էին ծագում։ Սվերե Հասելն իր օրագրում ղեկավարին անկեղծորեն անվանում է «խառնակիչ», իսկ Վիսթինգին և Հանսենին՝ «նրա պնակալեզներ»[156]։

Հարավային բևեռում․ ձախից աջ՝ Ամունդսեն, Հելմեր Հանսեն, Սվերե Հասել, Օսկար Վիսթինգ։
Լուսանկարը՝ Օլաֆ Բյոլանդի, դեկտեմբեր, 1911

Ամունդսենն ու ընկերները բևեռ հասան դեկտեմբերի 14-ին, «Ֆրամհեյմի» ժամանակով ժամը 15:00-ին։ Նրանց շրջապատող հարթավայրը Խոկոն VII անունն էր կրում (Շեքլտոնն այն այդպես էր անվանել Էդուարդ VII-ի պատվին)։ Բևեռի նվաճումը տոնեցին Բյոլանդի պահած սիգարները ծխելով։ Քանի որ սիգարները ութն էին, խմբի անդամների նախնական քանակով, երեքը բաժին հասան Ամունդսենին[157]։

Բևեռային գիտարշավների հաշվետվությունների, մասնավորապես, իրար հակառակորդ հանդիսացող Ֆրեդերիկ Կուկի և Ռոբերտ Պիրի՝ Հյուսիսային բևեռն առաջինը նվաճելու մասին պնդումների շուրջ սուր վեճերի պատճառով Ամունդսենն առավել մեծ պատասխանատվությամբ մոտեցավ աշխարհագրական դիրքի որոշման հարցին։ Նա գտնում էր, որ իր գործիքները կարող են տեղանքը որոշել լավագույնը՝ մեկ ծովային մղոնի ճշգրտությամբ, ուստի որոշեց բևեռի նշված կետից 10 մղոն հեռավորությամբ դահուկային «շրջան» գծել[158]։

Քանի որ անկյունաչափը վնասված էր, դիտարկումներն անց էին կացվում սեքստանտի միջոցով։ Արևը 24 ժամվա ընթացքում մի շրջան կատարեց ճամբարի շուրջը՝ չթաքնվելով հորիզոնի հետևում։ Կատարելով չափումներն ու հաշվարկները՝ Ամունդսենը որոշեց, որ իրենց ներկայիս դիրքը մոտավորապես 5,5 մղոնով (8,5 կիլոմետրով) շեղված է Հարավային բևեռի մաթեմատիկական կետից։ Այդ տարածքը նույնպես «շրջագծվեց» դահուկներով[159]։

Հելմեր Հանսենը և Ամունդսենը որոշում են իրենց կոորդինատները Հարավային բևեռում։ Լավ երևում է պարենի արկղի վրա տեղադրված արհեստական հորիզոնը:

Դեկտեմբերի 17-ին Ամունդսենը որոշեց, որ գտնվում է Հարավային բևեռի իրական կետում և 24-ժամյա նոր հաշվումների փուլ նախաձեռնեց, ընդ որում յուրաքանչյուր հաշվարկ կատարում էին երկուսով՝ նավագնացության մատյանում մանրամասն նշումներ անելով։ Հինգ ճանապարհորդներից չորսն ունեին նավագնացի որակավորում (բացի Օլաֆ Բյոլանդից)[160]։

Այս անգամ Ամունդսենի չափումներից հետևում էր, որ խումբը գտնվում է բևեռից 1,5 մղոն (մոտ 2,4 կիլոմետր) հեռավորության վրա, և երկու արշավականներ դրոշներով նշեցին և «շրջագծեցին» հաշվարկային տարածքը։ Այսպիսով, նվաճման արժանահավատության համար Հարավային բևեռը «շրջագծվեց» երեք անգամ։ Բևեռում թողնվեց նաև «Պուլհեյմ» մետաքսե վրանը՝ Ռոբերտ Սքոթին և Նորվեգիայի թագավորին ուղղված նամակներով[161]։ Հասելն օրագրում գրեց, որ, եթե Սքոթը հասնի բևեռին, նրան տհաճ կլինի այնտեղ գտնել նորվեգական դրոշով և «Ֆրամի» պատվադրոշով վրանը[157]։

Ամունդսենը Հարավային բևեռում թողեց հետևյալ բովանդակությամբ մի նամակ[162].

Թանկագին կապիտան Սքոթ,
քանի որ Դուք, հավանական է, մեզնից հետո առաջինը կհասնեք այստեղ, ես սիրալիր խնդրում եմ այս նամակն ուղարկել Խոկոն VII արքային։ Եթե Ձեզ պիտանի կլինեն այս վրանում եղած իրերը, առանց վարանելու կարող եք դրանք օգտագործել։ Մաղթում եմ Ձեզ բարեհաջող վերադարձ։
Հարգանքներով, անկեղծորեն Ձեր՝ Ռուալ Ամունդսեն։

Վերադարձան արագ. Սատանայի սառցադաշտ հասան 1912 թվականի հունվարի 2-ին, վայրէջքը տևեց մեկ օր։ Եղանակը կտրուկ վատացավ. մառախուղ իջավ, որի պատճառով հունվարի 5-ին քիչ էր մնում չնկատեին «Սպանդանոցը», որը պատահական գտավ Վիսթինգը՝ դեմ առնելով իր իսկ կոտրված դահուկին[163]։ Նույն օրը −23 °C-ի պայմաններում փոթորիկ բարձրացավ[163]։ Ձեռք բերված հաջողությունը, սակայն, բարերար ազդեցություն չունեցավ խմբի անդամների փոխհարաբերությունների վրա. մի անգամ Բյոլանդն ու Հասելը խիստ նախատվեցին խռմփոցի համար[164]։ Հասելն օրագրում դժգոհում էր, որ Ամունդսենը «միշտ նախատելու համար ամենաանբարյացակամ և ամենաամբարտավան տոնն է ընտրում»։ Այդ ընթացքում ղեկավարի հետ լավ հարաբերությունները պահպանել էր միայն Հ. Հանսենը[164]։

Հունվարի 7-ին նորվեգացիներն արդեն հասել էին Ակսել Հեյբերգի սառցադաշտին, այն նույն տեղին, որը լքել էին նոյեմբերի 19-ին, ծովի մակերևույթից 900 մ բարձրության վրա։ Այստեղ խումբը նոր կարգ սահմանեց. 28 կիլոմետր անցումից հետո 6-ժամյա հանգիստ էր արվում, այնուհետև՝ նոր անցում և այլն[165]։ Նոր երկրաբանական տվյալներ հավաքելուց հետո սպանեցին ևս մեկ շուն. մնաց 11-ը։ Սառցադաշտի մոտ քարե բուրգի մեջ թաղվեցին թիթեղամանով 17 լ նավթ և լուցկի[166][Նշում 7]։ Խումբն ուներ 35 օրվա պարեն և միջակա պահեստներ ամեն աստիճանի լայնության վրա։ Այդ օրվանից արշավականներն ամեն օր միս էին ուտում[167]։

Խումբը «Ֆրամհեյմ» հասավ 1912 թվականի հունվարի 26-ին, ժամը 04:00-ին՝ երկու շնասահնակով և 11 շներով։ Անցած ճանապարհը կազմում էր մոտ 3000 կմ, այսպիսով, 99 օրվա ուղևորության ընթացքում օրական միջին անցումը կազմում էր 36 կմ[168]։

Սվերե Հասելն օրագրում մի կարևոր նշում արեց՝ Ամունդսենի՝ արշավի հանդեպ վերաբերմունքի մասին. «Ֆրամհեյմ» վերադարձի նախօրեին ղեկավարը հիշեց, թե ինչպես լեյտենանտ Պրեստրուդը ճանապարհ ընկնելուց առաջ հայտարարեց, որ այնքան էլ կարևոր չէ, թե ով առաջինը կհասնի բևեռ՝ նորվեգացիները, թե՞ անգլիացիները։ Ամունդսենը վրդովված էր այդ խոսքերից։ Հունվարի 25-ին նա վճռականորեն հայտարարեց, որ «նույնիսկ միլիոնի դիմաց չէր համաձայնի երկրորդը լինել»[164]։

Հարավային բևեռի ոսկե մեդալը, որով պարգևատրվեցին Ամունդսենը և նրա թիմը, 1912

Բևեռից վերադառնալուց հետո Ամունդսենի նյարդային լարվածությունը միայն աճեց, մանավանդ որ նա չգիտեր, որ արդեն հաղթել է Սքոթին. հարկ էր որքան հնարավոր է արագ վերադառնալ քաղաքակիրթ կյանքին և տեղեկացնել արդյունքների մասին։ Արտաքինից դա արտահայտվեց նրանով, որ օրագրում և նամակներում Ամունդսենն ընդհանրապես դադարեց պահպանել նորվեգական ուղղագրության ընդունված կանոնները[169]։ Հունվարի 30-ի երեկոյան «Ֆրամը» թանձր մառախուղի պայմաններում լքեց Կետի ծովախորշը և մոտ 5 շաբաթ լողալով հատեց բևեռային սառույցները՝ ուղևորվելով դեպի Խոբարտ, չնայած Լիթելթոնը Նոր Զելանդիայում ավելի մոտ էր, բայց դա Սքոթի գլխավոր բազան էր[170]։

«Ֆրամը» Խոբարտ հասավ 1912 թվականի մարտի 7-ին (այդ պահին Սքոթի ուժասպառ խմբին անտարկտիկական բազայից բաժանում էր ավելի քան 300 կմ)։ Ափ իջավ միայն Ամունդսենը՝ հեռագրերի նախօրոք պատրաստված տեքստերը պարունակող թղթապանակով։ Սքոթից ոչ մի լուր չկար։ Ամունդսենը նավահանգստային հյուրանոցում գաղտնի համար վարձեց, որից հետո անմիջապես կապվեց Նորվեգիայի հետ, երեք հեռագիր ուղարկեց՝ եղբորը՝ Լեոնին, Նանսենին և թագավորին, նույնիսկ հովանավորներին տեղեկություններ ուղարկվեցին ավելի ուշ[171]։ Առավոտյան եղբորից ստացված հեռագրում ասվում էր, որ Լեոն Ամունդսենն այդ պահին արդեն նորվեգական բևեռային գիտարշավի մասին նյութերի հրապարակման բացառիկ իրավունքը վաճառել է լոնդոնյան Daily Chronicle թերթին։ Ռուալ Ամունդսենի հոնորարը կազմում էր 2000 ֆունտ՝ ամենաբարձր դրույքով։ Պայմանագրի կնքման հարցում անգնահատելի օգնություն էր ցուցաբերել Էռնեստ Շեքլթոնը։ Ըստ պայմանագրի՝ Ամունդսենին էր պատկանում գիտարշավի բոլոր մասնակիցների հաշվետվությունների և օրագրերի հրապարակման բացարձակ իրավունքը։ Վերադառնալուց հետո երեք տարվա ընթացքում նրանցից ոչ մեկը չէր կարող որևէ նյութ հրապարակել՝ առանց Ամունդսենի համաձայնության[172]։ Նանսենին ուղղված հեռագիրը բավականին հակիրճ էր. «Շնորհակալություն ամեն ինչի համար։ Նպատակն իրագործված է։ Ամեն ինչ կարգին է»։ Նորվեգիայի թագավորի հետ Լեոն Ամունդսենին հանդիպել չհաջողվեց. նա նիստի էր զինավարժությունների շտաբում, բայց համհարզը հաղորդեց նրան հեռագրի բովանդակությունը[173]։

1912 թվականի մարտի 11-ին միայն «Ֆրամի» անձնակազմին թույլատրվեց ափ իջնել Խոբարտում՝ գրպանի ծախսերի համար 10 շիլինգ տրամադրելով։ Յալմար Յոհանսենը, որ դեռ ուշքի չէր եկել Ամունդսենի հետ տարաձայնությունների սթրեսից, իրեն խմիչքին տվեց. մարտի 15-ին Ամունդսենը լուծարեց նրա հետ կնքած պայմանագիրը և նրան հայրենիք ուղարկեց, իսկ կնոջը դադարեց դրամ հատկացնելը։ Յոհանսենի հոնորարը 600 կրոն էր, որը կազմում էր 33 ֆունտ 10 շիլինգ։ Յոհանսենի տոմսը Մելբուռնից մինչև Քրիստիանիա գիտարշավի ֆոնդի վրա նստեց 505 կրոն[174]։

1912 թվականի մարտի 20-ին Ամունդսենն ուղևորվեց դասախոսական շրջագայության Ավստրալիայով և Նոր Զելանդիայով՝ նույն օրը լուր ստանալով, որ Յակոբ Դյուբվադի հրատարակչությունն իր հետ 111 հազար կրոն արժողությամբ պայմանագիր է կնքել՝ ճանապարհորդության մասին գրքի հրատարակության վերաբերյալ։ Մայիսի 21-ին նա ժամանեց Բուենոս Այրես՝ ներկայանալով որպես Էնգեբրետ Գրավինգի վաճառական։ Հանդիսավոր ընդունելությունը տեղի ունեցավ մայիսի 30-ին նորվեգական Լա Պլատա ընկերությունում։ Անձնակազմն ուղարկվեց Նորվեգիա, «Ֆրամը» մնաց Արգենտինայում՝ լեյտենանտ Տ. Նիլսենի հսկողության տակ[175]։

Ամունդսենի կյանքը 1912-1917 թվականներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամունդսեն: «Հարավային բևեռ» գրքի անգլերեն հրատարակության ճակատազարդը

1912 թվականի հունիսի 11-ից Ամունդսենն ապրում էր դոն Պեդրո Քրիստոֆերսենի կալվածքում՝ Բուենոս Այրեսի մոտ, որտեղ գրում էր գիտարշավի մասին իր գիրքը։ Ծովային անցման մասին գլուխները գրեց Կ. Պրեստրուդը (գրքում որպես հեղինակ չի հիշատակվում)։ Տեքստն ուղարկվում էր Նորվեգիա և պարբերաբար հրատարակվում բացարձակապես առանց սրբագրման[176]։ Այդ պահի դրությամբ երկու սկանդալ էր հասունանում. Ֆրեդերիկ Կուկը, ցանկանալով վերականգնել բևեռախույզի իր համբավն ու հեղինակությունը, հայտարարեց, որ մտադիր է այցելել Նորվեգիա և հանդիպել Ամունդսենին։ Միևնույն ժամանակ Լեոն Ամունդսենը պնդում էր, որպեսզի «Հարավային բևեռ» գրքում Կուկի մասին որևէ հիշատակություն չլինի[177]։

Նոր դժվարություններ ծագեցին Լոնդոնում, որտեղ Ամունդսենի հանդեպ բացասական վերաբերմունքը, Սքոթից լուրեր սպասելուն զուգահեռ, աճում էր։ Չնայած Թագավորական աշխարհագրական միությունը դասախոսական շրջագայության նպատակով առաջինը հրավիրեց Հարավային բևեռը նվաճողին, նրա ընդունելությունը նախատեսվում էր իրականացնել ոչ թե Ալբերտ-հոլում, որտեղ ժամանակին ելույթ էին ունեցել Նանսենը, Պիրին և Շեքլթոնը, այլ Քուինս-հոլում, որից Ամունդսենը վիրավորվեց։ Լորդ Քերզոնը հենց այդ ժամանակ հանդես եկավ «Ամունդսենի ծրագրերի փոփոխության մասին» երկիմաստ հայտարարությամբ, որը կարելի էր մեկնաբանել նաև որպես քննադատություն։ Խնդիրը լուծվեց միայն Խոկոն VII թագավորի միջամտությամբ. Ամունդսենն ստիպված էր մեղմել իր ամբիցիաները[178]։

1912 թվականի հուլիսի 1-ին Բերգեն ժամանեցին Հարավային բևեռի գիտարշավի գրեթե բոլոր մասնակիցները, բացի Յոհանսենից, ով վերադարձել էր դեռևս հունիսի 11-ին[174]։ Հուլիսի 31-ին Բուենոս Այրեսից Կոպենհագենով եկավ նաև Ամունդսենը, ում Էնգելբրետ Գրավնինգ ծածկանունով այդպես էլ ոչ ոք չճանաչեց, չնայած նա օգտվում էր հասարակական տրանսպորտից[179]։ Օգոստոսի 20-ին նրա պատվին թագավորական պալատում ճաշկերույթ կազմակերպվեց, բայց ողջ մնացած ժամանակն Ամունդսենը մշտապես տանն էր և աշխատում էր գիտարշավի մասին գիրքն ավարտելու ուղղությամբ[180]։

Նորվեգիայի Աշխարհագրական միությունում Ամունդսենի զեկույցն ընթերցվեց սեպտեմբերի 9-ին՝ դիվանագիտական կորպուսի և թագավորական ընտանիքի ներկայությամբ, «դառնալով Միության գոյության 25 տարիների ընթացքում ամենանշանակալից իրադարձությունը»[181]։ Նանսենը դրան ներկա չէր. նա մասնակցում էր Շպիցբերգենի գիտարշավին[181]։ Անմիջապես ելույթից հետո Ամունդսենը մեկնեց Բերգեն, որտեղից էլ մի քանի նորվեգական քաղաքներ այցելելուց հետո պետք է մեկներ Շվեդիա, Դանիա և Գերմանիա, այնտեղից էլ՝ Անգլիա, Ֆրանսիա և Իտալիա։ Դեպի ԱՄՆ շրջագայությունը նախատեսվում էր 1913 թվականի սկզբին, ընդ որում նախատեսվում էր ամառվան մոտ «Ֆրամը» տեղափոխել Սան Ֆրանցիսկո և շրջագայության ավարտից անմիջապես հետո ուղևորվել Բերինգի նեղուցով դեպի Հյուսիսային բևեռ[182]։ Այդ պահի դրությամբ «Ֆրամի» գիտարշավի ֆոնդը կազմում էր 330 հազար կրոն, որը հետագայում նախատեսվում էր համալրել Ամունդսենի գրքի և տարբեր երկրներում ունեցած ելույթների համար ստացված հոնորարների հաշվին[183]։

1912 թվականի նոյեմբերի 14-ին Ամունդսենը ժամանեց Դուվր, նույն այդ երեկո Լոնդոնում բևեռախույզի պատվին շքեղ ընդունելություն կազմակերպվեց։ Այդ պահի դրությամբ հաղթական ավարտ էին ունեցել նաև Գերմանիայի (40 000 մարկ շահույթով) և Բելգիայի շրջագայությունները։ Նոյեմբերի 15-ին Լոնդոնի Թագավորական աշխարհագրական միությունում սկանդալ տեղի ունեցավ. միության նախագահ լորդ Ջորջ Նաթանիել Քերզոնը երկիմաստ ճառ արտասանեց։ Ամունդսենն այսպես է նկարագրել այդ իրադարձությունը.

Հանգամանորեն կշռադատելով խոսքերը՝ լորդ Քերզոնը հիմնավորեց իմ հրավերը՝ որպես զեկուցողի, ընդ որում, հատկապես նշեց այն հանգամանքը, որ ես մեր հաջողության մի մասը վերագրում եմ շներին, որից հետո ավարտեց իր ելույթը հետևյալ խոսքերով. «Այսպիսով, բոլոր ներկաներին առաջարկում եմ եռակի «ուռա» կանչել շների պատվին», և, դրան ավելացրած, ընդգծեց իր այդ արտահայտության ծաղրական և նվաստացուցիչ իմաստը՝ իմ ուղղությամբ մի հանգստացնող ժեստով[184]։

Հենց այդ դրվագը, Ռ. Հանտֆորդի կարծիքով, Ամունդսենի համար Թագավորական աշխարհագրական միության անդամությունից հրաժարվելու խթանիչ շարժառիթ հանդիսացավ[185]։ Բևեռախույզի համար որոշակի սփոփանք էր դեկտեմբերի 16-ի խանդավառ ընդունելությունը Փարիզում, որտեղ նա արժանացավ Պատվավոր լեգեոնի սպայի կոչման, և դեկտեմբերի 19-ի ընդունելությունը Հռոմում՝ թագավոր Վիկտոր-Էմանուիլի ներկայությամբ։ Ստորթինգն Ամունդսենի համար պատվավոր դրույք նշանակեց՝ տարեկան 6000 կրոն, իսկ գիտարշավի յուրաքանչյուր անդամ ստացավ խրախուսական պարգև՝ 4000 կրոն[186]։

1913-1914 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բևեռային երեք աստղերը. (ձախից աջ) Ռուալ Ամունդսենը, Էռնեստ Շեքլտոնը, Ռոբերտ Պիրին: Լուսանկարը՝ 1913 թվականի:

1913 թվականի հունվարի 4-ին, երբ Ամունդսենը գտնվում էր ԱՄՆ-ի ճանապարհին, Քրիստիանիայի Սոլի զբոսայգում ինքնասպան եղավ Յալմար Յոհանսենը։ Նրա աճյունը հարազատ Շիեն տեղափոխեցին Լեոն Ամունդսենն ու Յորգեն Ստուբերուդը. դա տեղի ունեցավ հունվարի 7-ին։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ հունվարի 9-ին, ծախսերը կիսեցին Նանսենն ու Ամունդսենը։ Երկուսն էլ արարողությանը ներկա չէին. Նանսենի կրտսեր որդին՝ Օսմունդը, մահամերձ էր[187][188]։

Ամունդսենի ամերիկյան հաղթական շրջագայությունն սկսվեց Քարնեգի հոլում 1913 թվականի հունվարի 15-ին։ Բևեռախույզին հրավիրեցին ճաշի ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտի մոտ և մեծարեցին ծովակալ Պիրիի հետ միասին։ Լուսանկարը, որում միասին պատկերված էին Պիրին, Ամունդսենն ու Շեքլտոնը, տարածվեց ամբողջ աշխարհի թերթերում[189]։

1913 թվականի փետրվարի 11-ին Լիթլտոնից կապիտան Սքոթի հետ պատահած դժբախտությունը ծանուցող հեռագիր եկավ։ Ռոաւլ Ամունդսենն այդ ժամանակ Մեդիսոնում էր՝ Վիսկոնսինում[190]։ Լեոն Ամունդսենն անմիջապես Քրիստիանիայի անգլիական դեսպանատուն ցավակցական բացիկ ուղարկեց, հաջորդ օրը Ռուալ Ամունդսենը Չիկագոյից հեռագիր ուղարկեց «Տեռա Նովայի» հրամանատար կապիտան Էդվարդ Էվանսին և Սքոթի ու Ուիլսոնի այրիներին։ Լեոն Ամունդսենը գրեց եղբորը.

․․․Գիտարշավը (Սքոթի) կազմակերպվում էր վստահություն չներշնչող միջոցներով։ Ինձ թվում է․․․ բոլորը պետք է ուրախանան, որ դու արդեն եղել ես Հարավային բևեռում, այլապես․․․ ակնթարթային արագությամբ այդ նույն նպատակին հասնելու համար նոր բրիտանական արշավախումբ կհավաքեին և, ամենայն հավանականությամբ, առանց դույզն-ինչ փոփոխելու արշավի մեթոդիկան։ Արդյունքում աղետը կհետևեր աղետին, ինչպես եղավ Հյուսիսարևմտյան անցման ժամանակ[191]։

Աղետի մասին լուրն ԱՄՆ-ում իրարանցում առաջացրեց. Ռուալ Ամոևնդսենն արդյունքում 160 ելույթ ունեցավ։ Չնայած հարցազրույցներից մեկում նա ասաց. «Ես կզոհաբերեի իմ փառքն ու ողջ կարողությունը, եթե այդ կերպ կարողանայի Սքոթին պաշտպանել այդ զարհուրելի վախճանից»[192], սակայն եղբորը՝ Լեոնին, գրեց ավելի անկեղծ. «Սքոթի տխուր ճակատագիրն աներևակայելի հետաքրքրություն է առաջացրել իմ զեկույցների հանդեպ։ Հաճախելիությունը, որ սկսել էր նվազել, կրկին հասել է անգերազանցելի բարձունքի»[193]։ Լեոնն ամեն կերպ եղբորը հորդորում էր զգույշ լինել և օտարների ներկայությամբ երբեք Հարավային բևեռի հաղթարշավը չկապել Սքոթի աղետի հետ։ Սակայն Ամունդսենի համբավը ողջ աշխարհում զգալիորեն աճեց Սքոթի մասին լուրերից հետո, հատկապես՝ Գերմանիայում և Ավստրալիայում։ Բացի այդ, Նորվեգիայի փոխհյուպատոսը Մելբուռնում նշել է, որ Սքոթի կողմից Ամունդսենի՝ բևեռում թողած նամակը գտնելու փաստի հրապարակումը մարդկանց գիտակցության մեջ ցրեց այն կասկածը, թե իսկապե՞ս նորվեգացիները եղել են Հարավային բևեռում, և ստիպեց հասկանալ, թե իրականում ինչպիսի սխրագործություն է կատարել Ամունդսենը[194]։

1913 թվականին Ամունդսենի գլխավոր խնդիրը դարձավ «Ֆրամի» նախապատրաստելը արշավին։ Ապրիլի 19-ին նա գրեց դոն Պեդրո Քրիստոֆերսենին, որ երկու հիդրոինքնաթիռ է պատվիրել, որոնք կարող են մեծապես օգնել գիտարշավին։ Սակայն հովանավորները չէին շտապում նվիրաբերություն անել Հյուսիսային բևեռի կրկնակի նվաճման համար, դրան գումարած, խումբն էլ սկսեց նոսրանալ։ Դեռ 1912 թվականի մարտին, Անտարկտիդայից վերադառնալիս, Ամունդսենը խումբը հավաքեց և հարցրեց, թե ո՞վ է ցանկանում ուղեկցել իրեն Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի դրեյֆում. բոլորը, բացի սառցային նավարկությունների ղեկապետ Անդրեաս Բեկից, բացասական պատասխան տվեցին[171]։ Ամունդսենն ստիպված եղավ խմբի անդամներին հերթով համոզել. արդյունքում բոլորը համաձայնեցին, բացի Բյոլանդից[195]։ Օլաֆ Բյոլանդը հենց 1913 թվականին վերջնականապես ազատվեց աշխատանքից, սակայն Ամունդսենը նրան 20 000 կրոն տվեց՝ դահուկների արտադրության ֆաբրիկա հիմնելու համար[196]։

Մայիսին Ամունդսենն ԱՄՆ-ից ուղևորվեց Կանադա, որտեղից 1913 թվականի հուլիսի 10-ին վերադարձավ Լոնդոն՝ կայսերական մայրաքաղաքում անցկացնելով 10 օր։ Այնուհետև նրան սպասում էին Բերգենում, որտեղ նրան առաջարկեցին դառնալ նորաբաց օվկիանոսագիտության ինստիտուտի համատնօրեն։ Ամունդսենը, ի զարմանս Ֆ. Նանսենի, այդ առաջարկը մերժեց, քանզի երբեք գիտությամբ չէր հետաքրքրվել[197]։

Աշնանը Պանամայի ջրանցքի բացման արարողությանը «Ֆրամն» օգտագործելու հնարավորություն ստեղծվեց։ 1913 թվականի հոկտեմբերի 3-ին «Ֆրամը» Տ. Նիլսենի հրամանատարությամբ ժամանեց Կոլոն։ Քանի որ դեկտեմբերին ջրանցքը դեռ չէր բացվել, Ամունդսենը հրաժարվեց այդ մտադրությունից[198]։ Կոլոնից Բուենոս Այրես վերադարձը ծանր էր. 100 օր անդադար շարունակվում էին փոթորիկները։ Երկու արկտիկական արշավների և շուրջերկրյա նավարկության դիմացած փայտե շինվածքն անդառնալիորեն փչացրին արևադարձային շաղափուկները։ 1914 թվականի հունվարի 2-ին միջատների հարձակումը ոչնչացրեց նավի պարենի ողջ պաշարը։ 1914 թվականի մարտի 18-ին վախճանվեց նավաստի Անդրեաս Բեկը[199]։ Միայն 1914 թվականի մարտի 25-ին «Ֆրամը» հասավ Մոնտևիդեո՝ կարիք ունենալով արմատական վերանորոգման։

1914 թվականի հունիսի 16-ին հին նավը վերադարձավ Խորտեն և կանգնեցվեց նավամատույցում։ «Ֆրամը» 1910 թվականի հունիսի 7-ից երկուսուկես անգամ շրջանցել էր երկրագունդը՝ անցնելով 54 հազար ծովային մղոն՝ հիմնականում՝ բարեխառն և հասարակածային ջրերով։ Օգոստոսի 11-ին նավը հետազոտվեց դասակարգման բյուրոյի կողմից. փտել էր նավի ողջ ստորջրյա հատվածը, ներքին և արտաքին տախտակապատվածքը, տախտակամածը և նավահեծանները։ Արմատական վերանորոգումը գնահատվեց 150 հազար կրոն, որը մոտավորապես հավասար էր «Ֆրամի» կառուցման գնին[200]։

Դեռ 1914 թվականի փետրվարին Ամունդսենը Բեռլինում կազմակերպել էր անտարկտիկական կոնֆերանս, որին ներկա էին Էդվարդ Էվանսը՝ Սքոթի տեղակալը, ում հետ նորվեգացին հիանալի հարաբերությունների մեջ էր, և Վիլհելմ Ֆիլխները։ Ենթադրվում էր, որ Գերմանիայից բևեռախույզն անմիջապես կմեկնի ԱՄՆ, բայց նա, բոլորի համար անսպասելի, վերադարձավ Նորվեգիա[201]։ 1914 թվականի ապրիլի 29-ին Ամունդսենը հեռագիր ուղարկեց Սան Ֆրանցիսկոյում Նորվեգիայի հյուպատոսին, որ դեպի Հյուսիսային բևեռ գիտարշավը հետաձգվում է մինչև 1915 թվականը[202]։

Առաջին համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էյնար Սեմ Յակոբսենը և Ամունդսենը (հետևում նստած)

1909 թվականին Լուի Բլերիոյի սենսացիոն թռիչքներից հետո Ամունդսենի համար պարզ դարձավ, որ ավիացիան ապագայի տրանսպորտն է։ Դեռ Հարավային բևեռ ուղևորվելուց առաջ՝ 1909 թվականի ամռանը, նա փորձարկումներ էր անում օդապարուկներով, սակայն գիտակցում էր, որ ավիացիայի կիրառումն Անտարկտիդայում 1900-ական թվականների տեխնիկական մակարդակով պարզապես անհնար է։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես Ամունդսենը կարգադրեց վաճառել իր կողմից Սան Ֆրանցիսկոյում գնված հիդրոինքնաթիռները, քանի որ ծովային ճանապարհով դրանք Նորվեգիա տեղափոխելը չափազանց ծախսատար էր[203]։

1914 թվականի գարնանը Փարիզում Ամունդսենը 20 000 ֆրանկով գնեց «Մորիս-Ֆարման» աերոպլանը՝ իր առջև նպատակ դնելով դառնալ Նորվեգիայի՝ օդաչուական վկայական ունեցող առաջին քաղաքացին։ Նրա ուսուցիչն ավիացիոն գործում կապիտան Էյնար Սեմ Յակոբսենն էր[204]։ Օդաչուական քննությունն Ամունդսենը հանձնեց 1914 թվականի հունիսի 11-ին՝ այդ պահի դրությամբ ունենալով 20 ժամվա թռիչքային փորձ։ Քննության ժամանակ օդաչուն կարողացավ մեքենան դուրս բերել վայրասլաց թռիչքից։ Նա թագավորի կողմից շնորհավորական հեռագիր ստացավ։ Պատերազմն սկսվելուց հետո՝ օգոստոսի 3-ին, Ամունդսենը պաշտոնական նամակ գրեց նորվեգական կառավարությանը, որում իր ինքնաթիռն առաջարկում էր ՌՕՈւ-ին և խնդրում իրեն էլ ներգրավել նույն այդ զորքերում՝ որպես շարքային։ Հենց այդ ժամանակ Ամունդսենը հրաժարվեց ստորթինգի կողմից նոր գիտարշավի համար իրեն հատկացված 200 000 կրոնից։ Ընդ որում, Նանսենը համարում էր, որ Հյուսիսային բևեռի նվաճման համար երկու անգամ ավելի շատ դրամական միջոցներ են անհրաժեշտ, և ինքն էր պատրաստվում ներդնել պակասող գումարը[205]։

Ռազմական գործողություններն սկսվելուց հետո Նորվեգիան մնաց որպես չեզոք երկիր, Ամունդսենն այդպես էլ չզորակոչվեց զինվորական ծառայության։ Տ. Բուման-Լարսենի խոսքերով, 1914-1917 թվականներն Ամունդսենի բուռն կյանքի ամենահանգիստ շրջանն էին[206]։ Այդ պահի դրությամբ Ամունդսենն ուներ 25 000 դոլար ազատ գումար, որը նա պատրաստվում էր ինտենսիվ կերպով ներդնել ընտանեկան ավանդական բիզնեսում՝ նավափոխադրումներում։

1916 թվականին արժեթղթերի միանվագ վաճառքը նրա համար միլիոնների կարողություն ապահովեց[207]։ Քաղաքական ասպարեզում Ամունդսենը Գերմանիայի կողմից էր և շարունակում էր նամակագրությունը Վիլհելմ Ֆիլխների հետ, ով զորակոչվել էր կայզերյան ՌՕՈւ. գերմանացի բևեռախույզը ցանկանում էր մասնակցել Ամունդսենի գիտարշավին։ 1916 թվականին նա նշանակվեց գերմանական ռազմա-ծովային նախարարության ներկայացուցչության ղեկավար Բերգենում, սակայն լրտեսական սկանդալից հետո արտաքսվեց երկրից։ Ինչպես պնդում էր ինքը՝ Ֆիլխները, իր հուշագրերում, դա վերջ դրեց պատերազմի դադարեցման մասին գաղտնի բանակցություններին, որոնք տարվում էին Նանսենի նախաձեռնությամբ իր իսկ սեփական նստավայրում[208]։

1916 թվականի գարնանը Ամունդսենը որոշեց վերադառնալ իր հյուսիսբևեռյան պլաններին՝ արդեն ունենալով բավականաչափ միջոցներ՝ իր գիտարշավն ինքնուրույն ֆինանսավորելու համար։ Նամակագրության մեջ նա մեկնելու հավանական ժամկետ էր կանխանշում 1917 թվականի ամառը։ Քանի որ «Ֆրամը» խիստ խարխլվել էր և պետության սեփականությունն էր հանդիսանում, Ամունդսենը նախաձեռնեց սեփական բևեռային նավի կառուցումը[209]։

Հյուսիսարևելյան ծովային ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մոդը» ծովում, մարտի 7, 1918

Գիտարշավի նավը կառուցվում էր «Ֆրամի» գծագրերով, բայց հաշվի էր առնվում նախորդ արշավների փորձը. թիմի անդամների թիվը կրճատվեց մինչև 9 մարդ (յուրաքանչյուրն առանձին նավախցիկ ուներ), նախատեսվում էին առանձին տարածքներ արհեստանոցի և լաբորատորիայի համար, հիդրոինքնաթիռ և ռադիոկայան, որը տեղադրվեց արդեն 1922 թվականին։ Նավը ծով իջեցվեց 1917 թվականի հունիսի 7-ի առավոտյան, ընդ որում, օծման արարողությունն արվեց ոչ թե շամպայնով, այլ՝ սառցալեզվակով։ Նավն անվանվեց «Մոդ»՝ Նորվեգիայի թագուհի Մոդ Ուելսուհու պատվին, որի համար Խոկոն VII թագավորը հատուկ թույլտվություն տվեց[210]։ Գիտարշավին պատրաստվելը բավականին դժվար ստացվեց. նույնիսկ պարենը ստիպված էին պատվիրել ԱՄՆ-ից և Նորվեգիա տեղափոխման համար հատուկ թույլտվություն ստանալ. 1917 թվականին ԱՄՆ-ը պատերազմի մեջ էր մտել և բեռնարգելք սահմանել։ Պարենի տեղափոխման համար արտոնագիր ստանալու հարցում անգնահատելի օգնություն ցուցաբերեց Ֆրիտյոֆ Նանսենը, ով այդ ժամանակ Նորվեգիայի դիվանագիտական հավատարմատարն էր ԱՄՆ-ում[211]։ Սարքավորումների մեծ մասը և անգամ բնակելի տարածքների կահույքը ապամոնտաժվեց «Ֆրամից»։ Նախատեսվում էր, որ նավը դրեյֆոֆ կանցնի բևեռը, որը թույլ կտա արշավել դեպի Հյուսիսային Գրենլանդիա. այդ նպատակով Կոլումբիա հրվանդանի վրա կազմակերպվեցին լրացուցիչ պահեստներ։ Գերմանիայի կողմից սանձազերծված անսահմանափակ ստորջրյա պատերազմի պատճառով հարկ եղավ փոխել պլանները։ Բերինգի նեղուց պետք է հասնեին Հյուսիսարևելյան անցումով։ Ամունդսենը Նորվեգիայում Գերմանիայի դեսպան իշխան Վիդայի միջոցով Վիլհելմ II-ին վերադարձրեց երբևէ նրանից ստացած բոլոր պարգևները[212]։

Ամունդսենը 1920 թվականին

«Մոդը» Քրիստիանիայից մենկեց 1918 թվականի հունիսի 24-ին։ Նավի անձնակազմը բաղկացած էր 9 հոգուց, որոնցից 4-ը մասնակցել էին Ամունդսենի նախորդ արշավներին։ Նավի հրամանատար նշանակվեց Հելմեր Հանսենը (Հարավային բևեռը նվաճած վետերան), թիմի կազմում էր նաև գեոֆիզիկոս Հարալդ Սվերդրուպը։ Ամունդսենը նավ բարձրացավ միայն հուլիսի 14-ին Տրոմսյոյում՝ ընդամենը մի քանի օր առաջ վերադարձած լինելով ԱՄՆ-ից։ Նավը ծով դուրս եկավ հուլիսի 16-ին՝ ղեկավարի ծննդյան 47-րդ տարեդարձի օրը։ Յուգորյան շրջանում՝ որպես երկրորդ մոտորիստ և ռադիստ, խումբ ընդունվեց կիսառուս-կիսանորվեգացի Գենադի Օլոնկինը։ Որդու ամենամսյա աշխատավարձը՝ 200 կրոն, փոխանցվում էր նրա ծնողներին[213]։

1918 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Չելյուսկինի հրվանդանի մոտ «Ֆրամի»՝ հրվանդանն անցնելու 25-րդ տարեդարձի օրը, «Մոդը» սեղմվեց սառույցների մեջ. հարկ եղավ չնախատեսված ձմեռման կանգնել։ Չելյուսկինի հրվանդանից դեպի արևելք՝ 21-րդ ծովային մղոնի վրա գտնվող ծովածոցն ստացավ Մոդ Հեյվեն («Մոդի» նավահանգիստ) անունը։ Սեպտեմբերի 30-ին Ամունդսենը նավակողից ընկավ սառույցի վրա և երկու տեղից՝ ուսահոդից վերև և ներքև, կոտրեց ձախ ձեռքը։ Կոտրվածքն ուղեկցվում էր մկանային ջղաձգումներով։ Դրանից հինգ շաբաթ անց Ամունդսենը հազիվ փրկվեց արջի ճիրաններից՝ լրջորեն վնասելով մեջքը։ Արդեն ԱՄՆ-ում պարզվեց, որ կոտրվածքները ճիշտ չեն սերտաճել, կոտրված ձեռքը մյուսից կարճ է։ Մասնագետները նույնիսկ պնդում էին, որ Ամունդսենն ընդհանրապես չպետք է կարողանար կառավարել այդ ձեռքը, բայց ձեռքն աշխատում էր[214]։ Դեկտեմբերի 10-ին Ամունդսենը ծանր թունավորվեց ածխագազով՝ նավթավառի անսարքության պատճառով, և դրանից հետո նրա մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան[215]։ Ձմեռումն ընդհանրապես շատ ծանր էր. առագաստային վարպետ Ռյոնեն տառապում էր ալկոհոլիզմով (նա համատեղելիությամբ նաև նավի խոհարարն էր և մուտք ուներ դեպի նավի սպիրտային պաշարները), խմբի մի շարք անդամների մոտ ի հայտ եկան հոգեկան խանգարումներ։ Հաճախակի դարձան նաև խմբի անդամների ընդհարումները հիվանդ Ամունդսենի հետ[216]։

1919 թվականի սեպտեմբերին երկու նավաստի լքեցին նավը՝ հմուտ բևեռախույզ Պետեր Տեսեմը և երիտասարդ Պաուլ Կնուդսենը։ Տարբեր ժամանակներ Ամունդսենը տարբեր կերպ էր բացատրում նրանց հեռանալը Դիկսոն, որը գտնվում էր ձմեռման վայրից 800 կմ դեպի հարավ-արևմուտք։ Սկզբում նա խոսում էր հետազոտությունների արդյունքները պարունակող նամակները Նորվեգիա ուղարկելու նպատակով տեղ հասցնելու անհրաժեշտության մասին։ Դա համոզիչ չէր, քանի որ Նորվեգիայում այդ նամակներին ոչ ոք չէր սպասում[217]։ 5 տարի անց գրված ինքնակենսագրության մեջ Ամունդսենն այդ որոշումը բացատրում էր Պետեր Տեսեմի հիվանդությամբ. վերջինս սուր գլխացավեր ուներ[218]։ Հայրենիք Տեսեմն ու Կնուդսենը այդպես էլ չվերադարձան. նրանց աճյունները գտնվեցին միայն 1921-1922 թվականների՝ Նիկիֆոր Բեգիչևի և Նիկոլայ Ուրվանցևի գիտարշավների կողմից։ Հավանաբար, Կնուդսենն ընկել էր սառցահալի մեջ, իսկ Տեսեմը, չբացահայտված պատճառներով, մահացել էր Դիկսոն կղզու բևեռային կայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Տեսեմի կմախքի լուսանկարն արել է Գրիգորի Ռիբինը՝ 1922 թվականի հուլիսին[219]։

1919 թվականի սեպտեմբերի 12-ին, ազատվելով սառույցներից, արդեն 11 օր հետո «Մոդը» ստիպված էր դարձյալ ձմեռման կանգնել Այոն կղզու մոտ՝ Նովոսիբիրսկյան կղզիների և Բերինգի նեղուցի միջև։ Նավի վրա քիչ էր մնում խռովություն բարձրանար։ Հարալդ Սվերդրուպը, հետաքրքրվելով ազգագրությամբ, մեկ տարով բնակություն հաստատեց չուկոտյան մի ցեղի մոտ։ 1919 թվականի դեկտեմբերի 1-ից 1920 թվականի հունիսի 14-ը Օսկար Վիսթինգն ու Հելմեր Հանսենը փորձեցին շնասահնակներով հասնել Ալյասկա՝ Նոմա, սակայն Ռուսաստանի քաղաքացիական կռիվների թոհուբոհի պատճառով հասան միայն մինչև Անադիր և հաջողությամբ վերադարձան։ Այստեղ էլ նրանք իմացան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի մասին[220]։

«Մոդի» անձնակազմը Չուկոտկայում՝ ձախից երրորդը՝ Գենադի Օլոնկին, կենտրոնում՝ Օսկար Վիսթինգ

Միայն երկու տարի անց «Մոդը» հասավ Ալյասկա, որտեղ պարզվեց, որ գիտարշավը սնանկացել է. հարկ եղավ պետական սուբսիդիաներ խնդրել։ Լուրջ ընդհարում տեղի ունեցավ Հելմեր Հանսենի հետ. վերջինս ազատվեց աշխատանքից, իսկ շուտով հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնեցին նաև առագաստային վարպետ Ռյոնեն և մոտորիստ Սյունդբեկը. երկուսն էլ Հարավային բևեռը նվաճած վետերաններ էին[221]։ Ամունդսենը, այնուամենայնիվ, փորձեց 4 հոգանոց անձնակազմով անցնել Բերինգի նեղուցը (անձնակազմը համալրել պատրաստվում էին տեղաբնակ չուկչաներով և ռուս որսորդներով), բայց ստիպված էր երրորդ անգամ ձմեռել Քար-Սիրտ հրվանդանի մոտ։ Կոտրվել էր «Մոդի» թիապտուտակը, իսկ սառցահոսքը նավն ափ էր հանել, սակայն գարնանահալի ժամանակ այն կրկին ջրում հայտնվեց։ Ձմեռակայանում Ամունդսենը որդեգրեց 4 և 10 տարեկան երկու չուկոտյան աղջնակների՝ Կակոնիտային և Կամիլային, ում հետագայում իր ազգանունը տվեց և ուղարկեց Նորվեգիա՝ ուսում ստանալու[222][223]։

1921 թվականին Ամունդսենը գիտարշավի հրամանատարությունը հանձնեց Վիսթինգին և հրաժարվեց գործերից։ Նավն ուղևորվեց Սիեթլ՝ վերանորոգման և համալրման նպատակով։ Սվերդրուպի օգնական դարձավ Ֆինն Մալմգրենը (1895-1928)[224]։ Նորվեգական կառավարությունը 500 000 կրոն հատկացրեց գիտարշավը շարունակելու համար[225]։ 1922-1925 թվականներին «Մոդը» դրեյֆեց Արևելասիբիրական ծովի խութերի վրա և ազատվեց սառույցների մեջ «Ֆրամի» գերվելու վայրից ոչ հեռու։ Գիտարշավը օդերևութաբանական և գեոֆիզիկական նոր տեղեկություններ, ազգագրական, կենդանաբանական և թռչնաբանական լայն հավաքածուներ, ինչպես նաև՝ բևեռային հոսանքների մասին տեղեկություններ տրամադրեց։ Տրանսբևեռային դրեյֆը չհաջողվեց։ Ժամանակակից պատկերացումներով, Ամունդսենի նախագիծը կարող էր հաջող ընթացք ունենալ, եթե դրեյֆը սկիզբ առներ Ալյասկայի հյուսիսային ափերից, այլ ոչ թե Չուկոտկայի[226]։

1921 թվականի հունիսի վերջին Ամունդսենն իր հոգեզավակների՝ Կակոնիտայի և Կամիլայի հետ բարձրացավ «Վիկտորիա» նավի տախտակամած՝ միակ նավի, որն այդ ժամանակ ուղիղ կապ էր պաշտպանում Նոմի և Սիեթլի միջև։ Հուլիսի 4-ին խումբը ժամանեց Սիեթլ, ուր Ամունդսենը բերել տվեց Վիսթինգի կնոջը՝ Էլիզա-Մարիային, ինչպես նաև մեծ քանակությամբ պաշար և երկու օդանավ։ Հոգեզավակներին Ամունդսենն ուղարկեց Լեոնի մոտ, որպեսզի վերջինիս ընտանիքն զբաղվի նրանց դաստիարակությամբ[227]։

Տրանսարկտիկական թռիչքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրերի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամունդսենը գրել է, որ 1921 թվականին ժամանելով Սիեթլ՝ տեղեկացավ, որ առանց կանգառի թռիչքի տևողության համաշխարհային ռեկորդը հասցվել է 27 ժամի։[228] Դա հանգեցրեց պլանների կտրուկ փոփոխության. 1922 թվականի հունվարի 5-ին նա մեկնեց Եվրոպա՝ «Մոդի» հրամանատարությունը հանձնելով Վիսթինգին, իսկ գործերը՝ նորվեգացի Խոկոն Խամերին։ Նյու Յորքում ֆուրոր առաջացրին Ամունդսենի չուկոտյան սաները, որոնցից ավագին՝ Կամիլային, պատրաստվում էին ուղարկել բալետի դպրոց[229]։ Հունվարի 13-ին Է. Վիսթինգը Կամիլայի և Կակոնիտայի հետ մեկնեց Նորվեգիա։ Ամունդսենը հունվարի 30-ին վերադարձավ Լոնդոն։ Ընդ որում, այդ ընթացքում նա պաշտոնապես ԱՄՆ-ը չէր լքել[230]։

1922 թվականի մարտի 17-ին Ամունդսենը մեկնեց Քրիստիանիայից օդաչուներ Օսկար Օմդալի և Օդա Դալի ուղեկցությամբ։ 1922 թվականի մայիսին նա նախատեսում էր Նյու Յորքից Սիեթլ թռչել «Կյորտիս» ֆիրմայի օդանավով, սակայն թռիչքն ավարտվեց վթարով. Քլիվլենդից 125 մղոն հեռավորության վրա շարժիչը կանգ առավ։ Օդանավը վայրէջքի ժամանակ քթի վրա շրջվեց. բոլոր օդաչուները կենդանի մնացին, գրեթե անվնաս։ Ամունդսենը շարունակեց ճանապարհը և Սիեթլ հասավ երկաթուղով[231]։

1922 թվականի հունիսի 3-ին «Մոդն» սկսեց բևեռային գիտարշավի չորրորդ սեզոնը («Ինքնակենսագրության» մեջ նշվում է հունիսի 1-ը)[232], Ամունդսենը նույն օրը «Վիկտորիայով» ուղևորվեց դեպի Նոմ։ Հունիսի 9-ին Քրիստիանիայում Լեոն Ամունդսենը մեծ ասուլիս հրավիրեց, որի ժամանակ հայտարարեց, որ Ռուալ Ամունդսենը մտադիր է տրանսբևեռային թռիչք իրականացնել Բարոու հրվանդանից մինչև Կոլումբիա հրվանդան, որտեղ «Յոայի» վետերան Գ. Հանսենը սահնակներով արշավի համար պահեստներ էր կազմակերպել։ Նորվեգական առաջատար թերթերի հետ թռիչքի մասին տեղեկությունների հրապարակման բացառիկ իրավունքի 15 000 կրոն արժողությամբ պայմանագիր կնքվեց[233]։ «Մոդով» Ամունդսենն ու լեյտենանտ Օմդալը հասան Դիրինգ գյուղը՝ Կացեբա ծոցում, որտեղ հունիսի 16-ին բևեռախույզը նշեց իր 50-ամյակը։ Հուլիսի վերջին «Մոդի» ռադիոկայանը հաղորդեց Նորվեգիա, որ չափազանց ծանր սառցային իրավիճակի պատճառով թռիչքը հետաձգվում է մինչև հաջորդ տարի[234]։ Հուլիսի 28-ին «Մոդն» ուղևորվեց դրեյֆելու՝ Չուկոտյան ծով, իսկ ղեկավարը, Օմդալը և օպերատոր Ռեյդար Լունը «Հոլմս» առագաստանավով ուղևորվեցին դեպի Բարոու հրվանդան[235]։

Չնայած նախատեսվում էր ձմեռումը կազմակերպել Բարրոու հրվանդանի մոտ՝ Ամունդսենը ձմեռման բազան կառուցեց ավելի հարավ՝ Ուեյնթրայթի մոտ՝ այն անվանելով «Մոդհեյմ»։ Ձմեռեցին երեքով. ղեկավարն իր վրա վերցրեց խոհարարի պարտականությունները[236]։ Նոյեմբերի 19-ին Ամունդսենն ուղևորվեց դեպի Բարոու հրվանդան՝ փոստատար գտնելու նպատակով, և նրա հետ դահուկներով, ընդամենը 10 օրում, կտրեց-անցավ 1000 կմ՝ մինչև Կոցեբու ծովածոցը, այսինքն՝ օրական միջինը 100 կմ, իսկ այնուհետև ճանապարհվեց դեպի Դիրինգ՝ վերջին 180 կմ հաղթահարելով ընդամենը երկու օրում։ Դիրինգից Ամունդսենը ճանապարհ ընկավ դեպի Նոմ՝ անցնելով 400 կմ. օրական միջին անցումը դարձյալ կազմեց 100 կմ։ Նոմ հասնելով Հարավային բևեռի նվաճման տարեդարձի օրը՝ Ամունդսենն այստեղ անցկացրեց ողջ ձմեռը[237]։

1923 թվականի սկզբին Ամունդսենը պարզեց, որ սնանկացման եզրին է գտնվում. միայն Սիեթլում հարկերը կազմում էին 20 000 դոլար։ Նորվեգական թերթերում նրան բացահայտ ծաղրում էին և վատաբանող հոդվածներ տեղադրում, այսպես, օրինակ, իբր որդեգրած չուկոտական աղջիկներն իրականում նրա անօրինական զավակներն էին[225]։ 1923 թվականի մայիսի 12-ին բևեռախույզը վերադարձավ Մոդհեյմ, որտեղ անմիջապես սկսեցին ինքնաթիռի հավաքումը։ Թռիչքը նշանակվեց հունիսի 20-ին, իսկ մայիսի 14-ին Օմդալն առաջին անգամ փորձեց ինքնաթիռն օդ բարձրացնել։ Վայրէջքի ժամանակ շարժիչը խափանվեց, և կոտրվեց դահուկներից մեկը։ Հունիսի 10-ին թռչելու երկրորդ փորձի ժամանակ կոտրվեց շասիի կանգնակը։ Հունիսի 19-ին Նորվեգիա հեռագիր ուղարկվեց թռիչքի հետաձգման մասին[238]։

Ֆինանսական դժվարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի սեպտեմբերի 17-ին Ամունդսենը վերադարձավ Սիեթլ, իսկ հոկտեմբերի 29-ին հասավ Լոնդոն։ Հայրենիք նա վերադարձավ նոյեմբերի 9-ին՝ Կոպենհագենով, որտեղ այս անգամ բացահայտվեց[239]։ Արդեն 1924 թվականի հունվարի սկզբին Ամունդսենը կրկին մեկնեց Կոպենհագեն, որտեղ բանակցություններ սկսեց «Դորնիե» ֆիրմայի հետ, իսկ հունվարի 7-ին տրանսբևեռային թռիչքի համար երկու հիդրոպլանի կառուցման պայմանագիր կնքեց։ Միջոցները տրամադրեց Խ. Համերը, ում Ամունդսենը պարտք էր արդեն 100 000 կրոն[240]։

Համերի հետ վերջնական պայմանավորվածությունը ենթադրում էր գիտարշավն իրականացնել երեք օդանավերով՝ ամերիկացի և իտալացի օդաչուների մասնակցությամբ։ Օմդալի և Ամունդսենի հետ միասին Նորվեգիան ներկայացնում էին Յալմար Ռիսեր-Լարսենը, որ բևեռախույզին ծանոթ էր դեռևս Ալյասկայից, և Լեյֆ Դիտրիքսոնը։ Խնդիրները ծագեցին անմիջապես. Համերը մտադիր էր Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի չուսումնասիրված հատվածում գտնել լայնածավալ հողային տարածքներ, որոնք պետք է միացվեին ԱՄՆ-ին. այս հանգամանքը լայնորեն գովազդվեց ամերիկյան մամուլում։ Ծագեցին նաև կազմակերպչական բնույթի խնդիրներ. հիդրոպլանները, որոնք անհրաժեշտ էին Ամունդսենին, ըստ Վերսալյան պայմանագրի, չէին կարող կառուցվել Գերմանիայում։ Որոշվեց, որ դրանք կհավաքվեն իտալական Մարինա դի Պիզայում, որտեղից էլ կտեղափոխվեն Օսլո[241]։ Համերն այդ պահի դրությամբ արդեն անցել էր «ֆինանսական բուրգի» կառուցմանը, արդյունքում Ամունդսենը 1924 թվականի հունիսի 26-ին կարգադրեց կասեցնել հավաքը։ Ռիսեր-Լարսենը և Օմդալը, որ գտնվում էին Հռոմում, հետ կանչվեցին հայրենիք[242]։

Ամունդսենը հայտնվեց անելանելի ֆինանսական իրավիճակում և 1924 թվականի սեպտեմբերի 2-ին իրեն սնանկ հայտարարեց, որը Նորվեգիայում և ամբողջ աշխարհում մեծ իրարանցում առաջացրեց։ Նա խզեց բոլոր կապերը եղբոր՝ Լեոնի հետ, ով 1902 թվականից զբաղվում էր իր բոլոր գործերով, իսկ հոգեզավակներին՝ Կամիլային և Կակոնիտային, ում մասին հոգում էր Լեոնի ընտանիքը, Ամունդսենը հրամայեց «տուն վերադարձնել»։ Միաժամանակ վերգրվեց նաև «Ուրանիենբորգ» կալվածքը, որը գնահատվեց 30 հազար կրոն[243]։

Սեպտեմբերի վերջին Ամունդսենը մեկնեց ԱՄՆ՝ փորձելով գումար վաստակել պարտքերը մարելու համար, սակայն ինքն իսկ հաշվեց, որ դասախոսական շրջագայություններն ու մամուլում հոդվածների համար հոնորարները կծածկեն բոլոր ծախսերը, երբ ինքն արդեն 110 տարեկան դառնա[244]։ Ինքնակենսագրության մեջ նա գրել է, որ «ավելի քան իր կյանքի 53 տարիների ընթացքում, մոտ էր մռայլ հուսալքման»[245]։

Ելքը գտնվեց հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ամունդսենին զանգահարեց Լինկոլն Էլսվորթը՝ ածխային խոշոր հանքերի տիրոջ որդին, ում հետ բևեռախույզը հանդիպել էր Փարիզում, դեռևս «Մոդի» մեկնելուց առաջ[245]։ Հոկտեմբերի 26-ին Էլսվորթն Ամունդսենին տրամադրեց 85 000 դոլար, որը նշանակում էր, որ թռիչքը լիովին ապահովված էր[246]։ Դեկտեմբերին Ամունդսենը ստիպված եղավ անցնել սնանկացման գործընթացը նաև ԱՄՆ-ում, սակայն 1925 թվականի հունվարի 5-ին նա նոր շրջագայություն սկսեց դիապրոյեկտորով և կարողացավ կարճ ժամանակում վաստակել 27 000 կրոն, որոնք անհրաժեշտ էին ամենահրատապ պարտքերը մարելու համար։ Բևեռախույզին դրամական աջակցություն ցուցաբերեցին նաև հին ընկերները՝ դոն Պեդրո Քրիստոֆերսենը և Գերման Գադեն[247]։ Փետրվարին Ամունդսենն ու Ռիսեր-Լարսենը Մարինա դի Պիզայում իրականացրին իրենց ինքնաթիռների ստուգումը և դրանք լիովին պատրաստ ճանաչեցին։ Այդ պահի դրությամբ գիտարշավի հովանավորությունն իր վրա էր վերցրել Նորվեգիայի օդագնացության միությունը («աերոակումբ»՝ Ամունդսենի 1936 թվականի ռուսական հրատարակությունում)։

1925 թվականի թռիչք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամունդսենը Նյու Օլեսուննում՝ իր «Դորնյե» ինքնաթիռի մոտ

Գիտարշավն սկսվեց 1925 թվականի մարտի 11-ին, երբ նավն ինքնաթիռների հետ դուրս եկավ Իտալիայից։ Ստորթինգը մարտի 24-ին քվեարկության դրեց Ամունդսենին «Ֆարմ» ռազմական տրանսպորտը և այն սարքավորելու համար անհրաժեշտ 25 հազար կրոն գումարը տրամադրելու հարցը։ «Կողմ» քվեարկեց 87, «դեմ»՝ 54 պատգամավոր[248]։ Ամունդսենի խումբը երկու նավով՝ «Հոբբի» և «Ֆարմ», դուրս եկավ Տրոմսյոյից ապրիլի 9-ին։ Նախօրյակին երեկոյան նրանց պատվեց Օդագնացների միությունը՝ Օտտո Սվերդրուպի գլխավորությամբ։ «Հոբբիի» վրա էին գտնվում Ռիսեր-Լարսենը, Դիտրիքսոնը և Օմդալը, ինչպես նաև՝ մասնատված ինքնաթիռները, իսկ «Ֆարմի» վրա էին Ամունդսենը, Ֆրից Ցապֆեն, Լինկոլն Էլսվորթը, լրագրողներ, պիզանական գործարանների տնօրեն գերմանացի Շուլտե-Ֆրոլինդեն և այլք[249]։

Ապրիլի 13-ին «Ֆարմը» մտավ Կոնգսֆյորդ (Շպիցբերգենի վրա, հս. լ. 79°)։ Գործնականում Ամունդսենն այլևս չէր հսկում գիտարշավի ընթացքը, այստեղ գլխավոր դեմք էին դարձել Ռիսեր-Լարսենը և «Դորնյե» ֆիրմայի տնօրեն Շուլտյե-Ֆրոլինդեն։ Մայիսի 3-ին հեռագիր եկավ վարչապետ Մուվինկելից, ով թագավորի անունից լիազորում էր Ամունդսենին ստանձնելու նոր հողերի տիրակալությունը[248]։ Սակայն մեկնարկը, վատ եղանակի պատճառով, հետաձգվում էր։ 1925 թվականի մայիսի 25-ին, ժամը 15:00-ին խումբը պատրաստ էր։ Ինքնաթիռներն ունեին N24 և N25 գործարանային համարները։ Մեկնարկի պահին հայտնաբերվեց 500 կգ գերբեռնում (ընդհանուր բեռը 3100 կգ էր)[250]։

N25-ը Շպիցբերգենի վրա՝ թռիչքի պատրաստվելիս, մայիս, 1925

Յուրաքանչյուր ինքնաթիռում կար երեք հոգի. N24-ը վարում էր Լեյֆ Դիտրիքսոնը, ղեկապետ-նավարկորդն էր Լինկոլն Էլսվորթը, մեքենագետն էր Օսկար Օմդալը։ N25-ի օդաչուն Յա. Ռիսեր-Լարսենն էր, ղեկապետը՝ Ամունդսենը, մեքենագետը՝ «Դորնյե» ֆիրմայի ներկայացուցիչ, գերմանացի Կարլ Ֆոյխտը[251]։ Թռիչքի ընթացքում միջին ջերմաստիճանը կազմում էր −13 °С, արևը պարզ երևում էր, սակայն հորիզոնը հարմար չէր նավավարական դիտարկումների համար, քանի որ ձուլվում էր սառցադաշտերին։ Ութ ժամ թռիչքից հետո, երբ վառելիքի կեսն արդեն ծախսվել էր, գիտարշավն ըստ հաշվարկների պետք է լիներ հս. լ. 88°-ի վրա։ Որոշվեց ցածրանալ, մանավանդ որ ներքևում լայն միջալճակ հայտնվեց։ Հրաշքով փրկվելով սառցաժայռերին բախվելուց՝ Ռիսեր-Լարսենը նստեցրեց մեքենան[252]։ Վայրէջքից հետո կատարված դիտարկումները ցույց տվեցին հս. լ. 87° 43’, ամ. ե. 10° 20’ կոորդինատները[253]։ Մինչև բևեռ մնում էր 136 ծովային մղոն[254]։ Խմբի գլխավոր խնդիրն էր՝ դարձնել ինքնաթիռը, քանդել ինքնաթիռի կմախքին սպառնացող սառցաբեկորը և մեքենան դուրս հրել սեղմված սառույցների կատարից։ Ընդ որում, օդանավի վրա կային հետևյալ գործիքները՝ 1 դանակ, 3 ֆիննական դանակ, 1 սկաուտական կացին և 2 փայտե բահ[253]։ Սկզբնական շրջանում պարենը բավարարում էր (ունեին մեկ ամսվա պաշար՝ ելնելով յուրաքանչյուր շնչին օրական 1 կգ պինդ կերակուր հաշվարկից), իսկ բենզինի վառարանները −15 °С-ի պայմաններում թույլ էին տալիս խցիկներում տանելի պայմաններ ապահովել։ Շուտով Ամունդսենը կարգադրեց օրաբաժինը կրճատել մինչև 300 գրամ պինդ կերակուր՝ ամեն շնչին։ Օդանավի վրա շնասահնակ և թեթև թիանավակ կար. անձնակազմը պատրաստ էր ինքնաթիռի կործանման դեպքում հասնել Կոլումբիա հրվանդանին, որը գտնվում էր 650 կմ հեռավորության վրա[255]։

Մայիսի 23-ին Ամունդսենը հեռադիտակով բարձրացավ սառցաժայռի վրա և շուտով հայտնաբերեց N24-ը, որն արտաքինից կարգին վիճակում էր։ Նավակողերին ազդանշանային դրոշակներ կային, իսկ օդաչուները ծանոթ էին ծածկագրին. հաջողվեց պարզել, որ Դիտրիքսոնն արդեն մեկնարկի ժամանակ հայտնաբերել էր նավակմախքի վնասվածքը, բայց չէր իջեցրել օդանավը։ Այլևս ոչինչ պարզել չհաջողվեց, քանի որ Մորզեի այբուբենով հաղորդակցվելը շատ ժամանակ էր խլում։ Մայիսի 24-ի ամբողջ օրը Ամունդսենի խումբը սառցաբեկորն էր քանդում, մայիսի 25-ին մեքենան արդեն լանջին էր։ Մայիսի 26-ի ցերեկը Էլսվորթի անձնակազմը մեծ դժվարությամբ դուրս եկավ սառցաժայռերի շղթայի միջից և հալված սառույցների մեջ ընկավ։ Էլսվորթին հաջողվեց փրկել Դիտրիքսոնին և Օմդալին[256]։ Այժմ վեց օդագնացներն ստիպված էին օդ բարձրանալ մեկ ինքնաթիռով։

Ամունդսենի Dornier N25 հիդրոպլանը Օսլո-Ֆյորդի վրա, հուլիսի 5, 1925

Չնայած հուսահատ վիճակին՝ Ամունդսենը ձայնախորաչափի միջոցով չափեց օվկիանոսի խորությունը և պարզեց, որ այն 3750 մետր է, որն ապացուցում էր, որ ոչ մի բևեռային մայրցամաք գոյություն չունի։ Մայիսի 29-ի գիշերը սառույցներն սկսեցին սեղմվել, և երկու ինքնաթիռների միջև տարածությունը կրճատվեց մինչև մոտ մեկ կիլոմետր։ Այդպես հաջողվեց վերադարձնել ավիաբենզինի ողջ պաշարը[257]։ Մեկնարկի երկու փորձերը տապալվեցին. նորասառույցը շատ բարակ էր, իսկ հիդրոինքնաթիռի թափքն աշխատում էր սառցահատի նման։ Երրորդ անհաջող փորձից հետո Ամունդսենը մոտ 400 մետր երկարությամբ սառցահալ տարածք հայտնաբերեց, որից այն կողմ նորասառույցի դաշտ էր. սա ակնհայտ հնարավորություն էր. ինքնաթիռը, ջրի վրա արագություն հավաքելով, չէր արգելակի սառցադաշտի վրա՝ ստանալով ևս 700 մ տարածք՝ արագություն հավաքելու համար[258]։ Անհրաժեշտ էր սառցաբեկորից մեկնարկային բլրակ պատրաստել և ինքնաթիռը նորասառցադաշտի վրայով մոտ 300 մետր տեղաշարժել դեպի այդ բլրակը[259]։ Այդ չափազանց բարդ աշխատանքն սկսվեց հունիսի 6-ի առավոտյան։ Էլսվորթն իր հուշերում գրել է, որ Ամունդսենը խիստ ծերացավ այդ մի քանի օրվա ընթացքում, իսկ մեքենագետ Ֆոյխտի մոտ ընկճախտ սկսվեց[260]։ Մեկնարկի ևս երկու փորձ անհաջողության մատնվեցին։

Հունիսի 8-ին ջերմաստիճանն անցավ 0-ից, և սկսեց անձրևել։ Այդ օրը խումբը ստիպված էր դարձնել ինքնաթիռը խիտ, փխրուն ձյան վրայով, իսկ Ամունդսենն օրաբաժինը 300-ից հասցրեց 250 գրամի։ Այդպիսի օրաբաժնով ստիպված էին կոտրված սառույցների վրայով քարշ տալ 4½ տոննա զանգվածով ինքնաթիռը[261]։ Հունիսի 10-ին սկսվեց 500 մետր երկարությամբ և 12 մետր լայնությամբ նոր թռիչքուղու կառուցումը՝ երեքփութանոց պնդացված թաց ձյունից։ Բևեռախույզների ուժերը չէր բավականացնում բահերով աշխատելու համար, սակայն հունիսի 11-ին Օմդալը հայտնաբերեց, որ ձյունը տրորվելով վատ չի պնդացվում։ Թռչելու վեցերորդ և յոթերորդ փորձերը դարձյալ անհաջողության մատնվեցին։ Այնինչ հունիսի 15-ը վերջնաժամկետն էր, որ դեռ կարելի էր ոտքով արշավել դեպի Գրենլանդիա։ Նույնիսկ պակասեցված չափով օրաբաժինը կբավականացներ հազիվ մինչև օգոստոսի 1[262]։

Ամունդսենը ավիաթռիչքի փորձից առաջ և հետո

Հունիսի 14-ի երեկոյան ինքնաթիռից դուրս թափվեց այն ամենը, առանց ինչի կարելի էր գոյատևել։ Թողեցին միայն շարժիչի 8 ժամվա աշխատանքի համար անհրաժեշտ բենզին և յուղ, 2 կոտորակային հրացան և 200 փամփուշտ, քնապարկեր, վրան և երկու շաբաթվա պարեն։ Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 10:30-ին հաջողվեց թռչել[262]։ Թռիչքն ընթանում էր թանձր մառախուղի և բարդ եղանակային պայմաններում, 50 մետր բարձրության վրա և տևեց 8½ ժամ։ Ջրէջք կատարել հաջողվեց Նորդկապ հրվանդանից 25 կմ հեռավորության վրա, Յոթ կղզիների շրջանում, որտեղ օդաչուներին շուտով ընդունեց «Շյոլիվ» նավը և նրանց ինքնաթիռի հետ միասին Կոնգսֆյորդ հասցրեց հունիսի 18-ին[263]։ Բևեռախույզները դեպի հայրենիք ուղևորվեցին հունիսի 25-ին, իսկ հուլիսի 5-ին կազմակերպվեց հաղթական մուտքը Օսլո, որին մասնակցում էր նաև N25 ինքնաթիռը[264]։

Բուման-Լարսենը գրել է.

Եվ ահա հաղթողները սիգար են ծխում, ինչպես Ռուալ Ամունդսենն ու իր ընկերները ծխում էին Հարավային բևեռում։ Շրխկում են ֆոտոխցիկները։ Բայց երբ լուսանկարները երևակում են․․․ դրանք նմանվում են․․․ կապիտան Սքոթի ավտոմատ խցիկով արվածներին։ Բոլոր վեցը մահվան կնիքն են կրում։ Երևի այսպիսի տեսք կունենային Ռոբերտ Սքոթն ու իր ընկերները, եթե հաջողությունն ուղեկցեր նրանց․․․[264]

Արկտիկայի հատում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիրիժաբլ N‑1 «Նորվեգիա»

1925 թվականի հուլիսի 16-ին Ամունդսենը հեռագիր ուղարկեց Հռոմ՝ Ումբերտո Նոբիլեին, ում ճանաչում էր դեռևս 1924 թվականի ամռանից, խնդրելով հանդիպել Օսլոյում[265]։ Նոբիլեն Նորվեգիա հասավ հուլիսի 25-ին, Ամունդսենի և Ռիսեր-Լարսենի հետ հանդիպումը կայացավ «Ուրանինբերգում», որտեղ բևեռախույզը բնակվում էր միայն շնորհիվ կոնկուրսային կառավարչի սիրալիրության[266]։ Ամունդսենը միանգամից ասաց իտալացի դիրիժաբլաշինարարին, որ իրեն հետաքրքրում է թռիչքը Շպիցբերգենից մինչև Բարոու հրվանդան՝ 3500 կմ տարածություն։ Նոբիլեն մոլորվել էր, քանի որ վստահ չէր, որ 19 000 մ3 տարողությամբ դիրիժաբլը կկարողանա հաղթահարել այդպիսի տարածությունը[267]։ Ամունդսենը հայտարարեց, որ մտադիր է գիտարշավն սկսել 1926 թվականի գարնանը, Նոբիլեն այդ շտապողականությունը բացատրում էր Նանսենի հետ մրցակցությամբ, քանի որ վերջինս պատրաստվում էր Արկտիկա արշավել այդ նույն տարում[268]։ Էլսվորթը երաշխավորում էր թռիչքի ֆինանսական կողմը՝ տրամադրելով 100 000 դոլար[269], Նոբիլեն պահանջեց 125 000 դոլար[268]։

1925 թվականի օգոստոսի 22-ին Ամունդսենն ու Ռիսեր-Լարսենը մեկնեցին Իտալիա, Հռոմում սեպտեմբերի 1-ին պայմանագիր կնքվեց Նորվեգիայի օդագնացների միության և Իտալիայի կառավարության միջև։ Ամունդսենը գրել է, որ Մուսոլինիի շահագրգռված լինելու պատճառով գործը հեշտությամբ գլուխ եկավ[270]։ Ըստ համաձայնագրի՝ N-1 դիրիժաբլն անցնում էր Նորվեգիայի օդագնացների միության տնօրինության տակ, իսկ իտալական կառավարությունը տրամադրում էր տեխնիկներ, բանվորներ և թռիչքի ողջ սարքավորումը, ներառյալ անձնակազմը[271]։ Օսլոյում պայմանագիրը հրապարակվեց սեպտեմբերի 9-ին, այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ դիրիժաբլը կվերանվանվի «Նորվեգիա»։

«Նորվեգիայի» կառանակայմը Նյու Օլեսունում, լուսանկարը՝ 2005 թվականի

Նոբիլեն պետք է դիրիժաբլը պատրաստեր թռիչքի և այն Հռոմից Պուլխեմով, Օսլոյով և Գատչինայով հասցնել Կինգսբեյ։ Նյու Օլեսունում դիրիժաբլի համար անգար և կառանակայմ էր պատրաստվել, Իտալիայից բերվեցին բենզին, պահեստամասեր, այդ թվում՝ ամբողջական շարժիչներ, գործիքներ և բալոններով խտացրած ջրածին[272]։ Փորձնական թռիչքներն իրականացվեցին 1926 թվականի փետրվարի 27-ից ապրիլի 3-ը, իրականացվեց 5 թռիչք՝ 27 ժամ ընդհանուր տևողությամբ։ Փորձարկումներին մասնակցում էր Ռիսեր-Լարսենը, որը ցանկանում էր դիրիժաբլ վարել սովորել։ Մարտի 29-ին դիրիժաբլի վրա նորվեգական դրոշ բարձրացվեց, և այն պաշտոնապես վերանվանվեց, չնայած չջնջվեց նաև նախկին N-1 նշումը, որով այն գրանցվեց նաև Նորվեգիայում[273][274]։

Ռիսեր-Լարսենը կատարում էր ղեկապետի պարտականությունները, նրա օգնականն էր նորվեգացի Է. Խորգենը։ Անձնակազմի մյուս նորվեգացի անդամներն էին՝ կապավոր Բ. Գոտվալդը, մեխանիկ Օ. Օմդալը, Օսկար Վիսթինգը կառավարում էր բարձրության ղեկը։ Սկանդինավիան էին ներկայացնում նաև շվեդ օդերևութաբան Ֆինն Մալմգրենը և կապավոր Գենադի Օլոնկինը[273]։

Ամունդսենը և իր խումբը Շպիցբերգեն հասան 1926 թվականի ապրիլի 21-ին, Նոբիլեն Հռոմից մեկնեց ապրիլի 10-ին։ Ապրիլի 29-ին, երբ «Նորվեգիան» դեռ կանգնած էր Գատչինայի մատույցներում, իր խմբով Նյու Օլեսուն ժամանեց Ռիչարդ Իվլին Բերդը, ով որոշել էր Հյուսիսային բևեռ թռչել ինքնաթիռով[269]։ «Նորվեգիան» ժամանեց միայն մայիսի 7-ին, իսկ մայիսի 9-ի գիշերը Բերդը, օդաչու Ֆլոյդ Բենեթի հետ, թռավ դեպի հյուսիս և վերադարձավ հաջորդ օրը, ժամը 16:00-ին՝ հայտարարելով, որ եղել է Հյուսիսային բևեռում։ Ամունդսենը, Բուման-Լարսենի արտահայտությամբ, «ամերիկացիներին ընդունեց գրկաբաց». բևեռային գերակայությունը նրան այնքան էլ չէր հուզում, քանի որ բևեռը բացահայտում էր միայն ամբողջ Արկտիկայի հատման կետը[275]։ Հատկանշական է, որ Բերդի նվաճումն իսկույն կասկածի տակ դրվեց, դեռ Շպիցբերգենում[275]։ Դա ապացուցվեց արդեն հետագայում՝ 1996 թվականին։ Բերդի թռիչքային օրագրի հետազոտման ժամանակ հայտնաբերվեցին ջնջումների հետքեր, թռիչքային տվյալների կեղծարարություն կար նաև Ազգային աշխարհագրական միությանը տրված պաշտոնական հաշվետվության մեջ[276]։

Մայիսի 11-ի թռիչքի նախատեսված օրվա նախօրյակին, Ամունդսենի և իտալացիների միջև ընդհարում տեղի ունեցավ՝ խմբի կազմի պատճառով։ Անձնակազմը որոշվեց միայն թռիչքի օրը, այն պետք է ներգրավեր 16 մարդ։ Վերջին պահին Օլոնկինին, լսողական արատի պատճառաբանմամբ, փոխարինեցին մեկ այլ կապավորով՝ Նյու Օլեսունից՝ Ֆ. Սթորմ-Յոնսենով։ Նոբիլեն գրել է, որ Ամունդսենը ցանկանում էր նավի վրա ունենալ ևս մեկ նորվեգացի։ Այժմ խումբը կազմում էին 7 իտալացի, 7 նորվեգացի, մեկ շվեդ և մեկ ամերիկացի։ Միմյանց հետ հաղորդակցվում էին անգլերեն[277]։

«Նորվեգիան» Նյու Օլեսունում

«Նորվեգիան» Նյու Օլեսունից հեռացավ 1926 թվականի մայիսի 11-ին՝ Գրինվիչի ժամանակով ժամը 08:55-ին, -4,5 °С[278] ջերմաստիճանի պայմաններում։ Մինչև բևեռ 1280 կմ էր։ Ամունդսենը ինքնակենսագրության մեջ գրել է.

Ինձ նավի վրա բաժին ընկավ ամենահեշտ աշխատանքը։ … Ես ուսումնասիրում էի տեղանքը մեր ներքևում, դրա բնույթը և հիմնականում ուշադիր զննում էի՝ չկա՞ն արդյոք նոր հողային տարածքի նշաններ[279]։

Այս տողերն է մեջբերում նաև Նոբիլեն՝ ավելացնելով, որ Ամունդսենի համար հատուկ կաշվե թիկնաթոռ էին դրել լուսանցույցի մոտ[280]։ Ինքը՝ Ամունդսենը, պնդում էր, որ նստած էր ջրի բաքի վրա[281]։ Կեսգիշերին, երբ դիրիժաբլը գտնվում էր հս. լ. 88° 30’-ում, նշեցին Էլսվորտի ծննդյան 46-ամյակը[282]։ Մայիսի 12-ի ժամը 02:20-ին հասան Հյուսիսային բևեռին. օրագրում Ամունդսենը գրել է, որ դիրիժաբլը կախվել էր 200 մ բարձրության վրա՝ խիստ բեկբեկված սառցադաշտի վրա, որի վրա էլ նետվեցին դրոշները[283]։ Ճանապարհորդության նկարագրության մեջ այս տեսարանը խիստ չափազանցված է (Ամունդսենն իր մասին գրել է երրորդ դեմքով).

...Ամունդսենը շրջվեց և ամուր սեղմեց Վիսթինգի ձեռքը։ Ոչ մի բառ չարտասանվեց. բառերն ավելորդ էին։ Նույն այդ ձեռքերը ամրացրել էին նորվեգական դրոշը Հարավային բևեռում 1911 թվականի դեպտեմբերի 14-ին[284]։

Հյուսիսային բևեռ հասնելուն պես ռադիոկապը խափանվեց։ «Նորվեգիայի» ռադիոկայանը, ընդհանուր առմամբ, եթեր հեռարձակեց 55 հաղորդագրություն՝ 1494 բառ ընդհանուր ծավալով[285]։ Մայիսի 12-ի ժամը 14-ի դրությամբ դիրիժաբլի սառցակալման պատճառով տեղի ունեցավ առաջին վթարը[286]։ Սակայն լուրջ խնդիրներ առաջացան միայն մայիսի 13-ին Ալյասկայում, որտեղ դիրիժաբլն ընկավ բարդ մթնոլորտային իրադրության մեջ։ Անձնակազմն ուժասպառ էր եղել. անքուն 80 ժամ (թռիչքից առաջ ոչ ոք չէր հանգստացել), դրան գումարած՝ օդանավում չէին տեղադրել խոհանոցային վառարան, և ստիպված էին սնվել սառեցված կերակուրով, իսկ թերմոսների թեյն ու սուրճը վերջացել էր[287]։ Մայիսի 13-ին՝ ժամը 07:35-ին, նկատեցին ցամաքը, 08:40-ին Վիսթինգը ճանաչեց Ուեյնրայթ էսկիմոսական գյուղը։ Նոբիլեն գրել է, որ նույնիսկ մտադիր էր վայրէջք կատարել Բարոու հրվանդանի վրա, վերալիցքավորվել և վերադառնալ Շպիցբերգեն[288]։ Սակայն, դիրիժաբլի սառցակալման պատճառով ստիպված վայրէջք կատարեցին՝ չհասնելով Նոմ։ Ռիսեր-Լարսենն այնպես էր հյուծվել, որ նրա մոտ հալյուցինացիաներ սկսվեցին. նա ցամաքի վրա հեծելազորային կորպուս էր «տեսել», որը պատրաստ էր օգնության գալու[289]։ 1926 թվականի մայիսի 14-ին՝ Գրինվիչի ժամանակով ժամը 07:40-ին (տեղական ժամանակով՝ մայիսի 13-ին, ժամը 20:30-ին), «Նորվեգիան» վայրէջք կատարեց Տելլերում, Նոմից 100 մղոն հեռավորության վրա[290]։

Եվրոպայում այդ պահի դրությամբ գիտարշավի ճակատագրի մասին արդեն երեք օր ոչ մի տեղեկություն չունեին։ Առաջին անորոշ լուրերն սկսեցին թափանցել Ալյասկայից մայիսի 15-ին, և միայն մայիսի 17-ին՝ Նորվեգիայի ազգային տոնին, «Աֆտենպոստեն» թերթը մանրամասն նկարագրեց սենսացիոն տեղեկությունը[291]։ Իտալացիները Տելլերը լքեցին միայն մայիսի 31-ին. անհրաժեշտ էր մասնատել դիրիժաբլը՝ Եվրոպա վերադարձնելու համար[292]։ Ամունդսենը Էլսվորթի, Վիսթինգի և Օմդալի հետ արդեն մայիսի 15-ին մեկնեցին շնասահնակներով, և դա պատահական չէր. այդ ընթացքում արդեն հասունացել էր տարաձայնությունը Նոբիլեի և Ամունդսենի միջև։ Խնդիրը նրանում էր, թե ո՞ւմ է պատկանում Հյուսիսային բևեռի նվաճման պատիվը՝ դիրիժաբլի կառուցող և օդաչու Նոբիլեի՞ն, թե՞ գիտարշավի ղեկավար Ամունդսենին։ Նորվեգիայում և ԱՄՆ-ում այդ գիտարշավը համարվում էր Ամունդսեն-Էլսվորթի անդրբևեռային թռիչք, իսկ Նոբիլեն դիտվում էր որպես տեխնիկական մասնագետ։ Սակայն և՛ Օդագնացության միության, և՛ հասարակական կարծիքի տեսանկյունից Նոբիլեի դերն աներևակայելի էր, ինչը հունից հանում էր Ամունդսենին։ Դրությունը բարդացավ նրանով, որ գիտարշավն ավարտվեց բացարձակ հաջողությամբ՝ օդում անցկացնելով 171 ժամ, որից 72 ժամը՝ անվայրէջք թռիչք Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի վրայով[293]։ Վիճելով Նոբիլեի հետ՝ Ամունդսենը հունիսի 16-ին մեկնեց Սիեթլ։ Հուլիսի 5-ին նրան պատվի արժանացան Նյու Յորքում[294]։ Հուլիսի 12-ին Ամունդսենը՝ որպես հերոս, վերադարձավ Բերգեն, ընդ որում, տեղի բնակիչներն Ամունդսենին ձեռքերի վրա նավից հասցրին ափ[295]։ Օսլոյում բևեռախույզի հանդիսավոր ընդունելությունը նրա ծննդյան օրը կազմակերպեց Երիտասարդական հայրենասիրական միությունը, որի կազմում էր նաև Ֆրիտյոֆ Նանսենը[296]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրբևեռային թռիչքից հետո Ամունդսենի տրամադրությունը կտրուկ փոխվեց. նա դարձավ բացարձակ անկանխատեսելի։ Օդագնացների միության գործերի կառավարիչ Շոլբորտը, այցելելով Ամունդսենին, հայտարարեց, որ նա խելքը կորցրել է։ Նույնիսկ չափազանց զուսպ Ֆրիտյոֆ Նանսենը 1927 թվականին գրել է իր ընկերներից մեկին. «Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ Ամունդսենը վերջնականապես կորցրել է հոգեկան հավասարակշռությունը և լիովին պատասխանատու չէ իր արարքների համար»[297]։ Հին ընկերները՝ Գերման Գադեն և դոն Պեդրո Քրիստոֆերսենը, հետ գնեցին Սվարտսկուգում գտնվող նրա տունը, սակայն Ամունդսենը դեռ հսկայական պարտքեր ուներ[298]։ 1926 թվականի նոյեմբերին նրան հրավիրեցին Բեռլին՝ Բևեռախույզների միության միջազգային հիմնադիր համագումարին, սակայն նա հրաժարվեց մասնակցել։ Ամունդսենը մեկնեց ԱՄՆ, որտեղ հյուրախաղային շրջագայություն կազմակերպեց։ ԱՄՆ-ում կրկին բորբոքվեց Ամունդսենի և Նոբիլեի միջև ընդհարումը, որն էլ ավելի թեժացավ ֆաշիստական քարոզչության հետևանքով, որով հռչակվել էր Նոբիլեն։ Իր հերթին Ամունդսենը Նոբիլեին անվանում էր «ինքնահավան, մանկամիտ, անձնապաշտ դուրսպրծուկ», «տխմար սպա», «վայրի, կիսաարևադարձային ցեղի ներկայացուցիչ»[297]։

1927 թվականի հունիսի 9-ին Ամունդսենը Վանկուվերից երեքշաբաթյա շրջագայության մեկնեց Ճապոնիա։ Նա 10 ելույթ ունեցավ, որից մեկն անձամբ կայսերական ընտանիքի համար։ Նորվեգացին մեծ տպավորություն գործեց ճապոնացի հանդիսատեսի վրա. մեկնաբաններից մեկը հատուկ նշեց, որ բևեռախույզը «անընդմեջ կրկնում էր, որ հայրենասիրությունը մարդկանց պաշտպանում է վատ արարքներից, և բարձր արտահայտություններով ընդգծում էր ազգային ոգու մեծ արժեքը»։ Ամունդսենին ճապոնական մամուլում համեմատում էին անգամ ծովակալ Տոգոյի հետ։ Հուլիսի 15-ին Ամունդսենը մեկնեց Վլադիվոստոկ և այնուհետև մինչև Մոսկվա կանգ չառավ ոչ մի տեղ։ ԽՍՀՄ-ում Նորվեգիայի դեսպանատանը նրա մասին հոգ էր տանում Վիդկուն Կվիսլինգը։ Օգոստոսի 6-ին բևեռախույզը վերադարձավ Նորվեգիա[299]։

1926-1927 թվականների ընթացքում Ամունդսենի գլխավոր գործը եղան հուշագրությունները։ Դրանք ստեղծվեցին նյույորքյան «Doubleday» հրատարակչության պատվերով, ընդ որում, Ամունդսենը պայմանագիր կնքեց դեռևս 1926 թվականի փետրվարի 24-ին՝ Նյու Յորքում եղած ժամանակ[300]։ ԱՄՆ-ում գիրքը լույս տեսավ Worlds Work ամսագրում՝ «My Life as an Explorer» վերնագրով։ Դրան հետևեց նորվեգերեն հրատարակությունը (Mitt liv som polarforsker, ռուսերեն թարգմանությամբ՝ «Моя жизнь» (Իմ կյանքը))՝ 1927 թվականի սեպտեմբերի 23-ին, որը, Տ. Բուման-Լարսենի խոսքերով, «ինքնասպանություն էր» և հաստատում էր Ամունդսենի՝ անմեղսունակ լինելու մասին լուրերը[301]։ Բևեռախույզի՝ երկերի նորվեգերեն ժողովածուներում այդ գիրքը չի ընդգրկվել հրատարակման պահից։ Ռ. Հանտֆորդը գրել է, որ դա «...տխուր գիրք է... Ոճը տարբերվում է Ամունդսենի նախկին գործերից։ Տպավորություն է ստեղծվում, որ այն այլ մարդ է գրել։ Կորել է նուրբ հումորը, գիրքը ծայրահեղ լուրջ է, իսկ հեղինակն անվերջ հարձակում է գործում իր թշնամիների վրա, առավել կտրուկ և անողոք է Նոբիլեի հանդեպ»[298]։ Ինքնակենսագրությունը Մեծ Բրիտանիայում նոր սկանդալի առիթ հանդիսացավ. Ամունդսենը խայթիչ տոնով գրել է, որ Անգլիայում դպրոցականներին սովորեցնում են, թե իբր Հարավային բևեռը նվաճել է Սքոթը, և մանրամասն նկարագրել արդեն հանգուցյալ լորդ Կերզոնի հետ կապված դրվագը, երբ վերջինս խմել է իր շների կենացը[184]։ Ամերիկյան հրատարակության մեջ նա անգլիացիներին անվանել է bad losers (անգլերենից թարգմանաբար՝ մարդիկ, ովքեր պարտության դեպքում հուսալքվում են և դրանում մեղադրում ուրիշներին[302])։ Թագավորական աշխարհագրական միությունը ներողություն պահանջեց՝ հայտարարելով, որ լորդ Կերզոնի պահվածքի մասին արխիվներում ոչ մի տեղեկություն չկա։ Գրքում շատ էջեր նվիրված են Լեոն Ամունդսենին, որը ներկայացված է խիստ բացասական տեսանկյունից, իսկ նրա անունը ոչ մի անգամ չի հիշատակվում[303]։ Միակ մարդը, որի մասին Ամունդսենն իր գրքում ջերմ է արտահայտվել, Ֆրեդերիկ Կուկն է։ Դեռ 1925 թվականին, երբ Կուկը հայտնվել էր Լինենվորտի բանտում, ընկերներից միակը, ով այցելեց նրան բանտում գտնվելու ամենադժվար՝ առաջին շրջանում, Ամունդսենն էր, որն այդ այցելության պատճառով չեղյալ հայտարարեց ԱՄՆ-ում իր շրջագայությունը։ Կուկը մանրամասն նկարագրեց այդ այցելությունն արդեն Ամունդսենի մահից հետո, բայց այդ հուշերը հրապարակվեցին միայն 1995 թվականին[304]։

«Իմ կյանքի» վերջաբանում Ամունդսենը գրել է.

...Ուզում եմ խոստովանել իմ ընթերցողին, որ այսուհետ հետազոտողի իմ կարիերան համարում եմ ավարտված։ Ինձ տրված էր իրականացնել այն, ինչ ինքս նախատեսել էի։ Այդ փառքը բավական է մեկ մարդու համար[305]։

Այդ հայտարարությունը չէր նշանակում ճգնավորություն. արդեն 1927 թվականի հոկտեմբերի 7-ին Ամունդսենն ուղևորվեց ԱՄՆ, որտեղ մտադիր էր 5-ամսյա շրջագայություն անցկացնել, իսկ այնուհետև մեկնել Հարավային Ամերիկա։ Սակայն արդեն հոկտեմբերի 25-ին, երբ նա պետք է ներկա գտնվեր «Հետազոտողների ակումբի» հանդիսավոր ընդունելությանը, նա շոգենավ նստեց և նոյեմբերի 7-ին վերադարձավ Նորվեգիա։ Ինքը՝ բևեռախույզը, իր որոշումը բացատրում էր իմպրեսարիո Լի Կիդիկի հետ 10 000 դոլարի շուրջ անհամաձայնությամբ[306]։ Հայրենիքում Ամունդսենին կրկին դժբախտություն էր սպասում. նոյեմբերի 11-ին ինքնասպան եղավ Քրիստիան Պրեստրուդը՝ անտարկտիկական արշավի մասնակիցներից մեկը[307]։ Դրանից հետո, մինչև 1928 թվականի գարունը, Ամունդսենը հասարակության մեջ չէր երևում։

«Նորվեգիայի» թռիչքից հետո Բենիտո Մուսոլինին Նոբիլեին գեներալի և ֆաշիստական կուսակցության պատվավոր անդամի կոչում շնորհեց։ 1928 թվականի փետրվարի 5-ին Նոբիլեն ժամանեց Օսլո՝ պատրաստվելով կրկնել դեպի Հյուսիսային բևեռ թռիչքը «Նորվեգիայի» նմանատիպ «Իտալիա» դիրիժաբլով։ Մեկնարկելով Շպիցբերգենից մայիսի 24-ին՝ նա բևեռ հասավ, սակայն հետդարձի ճանապարհին սառցակալման պատճառով դիրիժաբլը շարքից դուրս եկավ, գիտարշավի մասնակիցները նետվեցին դրեյֆող սառույցի վրա, նրանց հետ ռադիոկապը խափանվեց։ Ամունդսենն այդ ժամանակ ընդունում էր ամերիկացի բևեռախույզներին՝ օդաչու Ջորջ Ուիլկինսին և Կարլ Էյլսոնին, տոնակատարության ամենաթեժ պահին «Ուրանիենբորգ» զանգահարեց Նորվեգիայի պաշտպանության նախարարը և Ամունդսենին խորհրդակցության կանչեց՝ «Իտալիայի» անհետացման հարցով[308]։

Ամունդսենը հայտնվեց երկդիմի իրադրության մեջ. նորվեգական կառավարությունն ուզում էր, որ հենց ինքը ղեկավարի փրկարարական օպերացիան, այն դեպքում, երբ բևեռախույզը բազմիցս հայտարարել էր Նոբիլեի հետ հակամարտության և նրա հետ բոլոր տեսակի հարաբերությունների խզման մասին։ Հոգեգալստյան տոնի առաջին օրը Իտալիայի դեսպան կոմս Սեննին ուղարկեց Մուսոլինիի պատասխանը՝ նորվեգացիների գլխավորությամբ օպերացիայի մերժումը։ Սակայն Իտալիան դեմ չէր հետախուզական ինքնաթիռ ուղարկելուն։ Ինքնաթիռը պետք է վարեր Ռիսեր-Լարսենը, ինչից Ամունդսենը վիրավորվեց և վերադարձավ Սվարտսկուգի իր տունը[309]։ Ամունդսենին դիմեց Էլսվորտը, և նրանք կազմեցին գերմանական հիդրոինքնաթիռով փրկարարական օպերացիայի սեփական պլանը, որը մայիսի 30-ին լայնորեն գովազդվեց «Աֆտենպոստեն» թերթում, սակայն այդպես էլ մնաց թղթի վրա. գերմանական կազմակերպությունը 200 000 կրոն ապահովագրական ներդրում պահանջեց[310]։

Հունիսի 3-ին «Իտալիայից» ողջ մնացածների ազդանշանները որսաց խորհրդային ռադիոսիրող Նիկոլայ Շմիդտը՝ Վոզնեսենիե-Վոխմա գյուղից, սակայն արևմուտքում համարվում է, որ ազդանշաններն ընդունվել են միայն հունիսի 7-ին։ Այդ օրը Ռիսեր-Լարսենն ապամոնտաժված ինքնաթիռով ժամանեց Նյու Օլեսուն։ Նախօրեին՝ հունիսի 6-ին, Ամունդսենի կալվածքում Ռուալի մեծ եղբոր՝ Գուստավ Ամունդսենի հետ այգում զբոսնելիս սրտի կաթվածից մահացավ Հարավային բևեռը նվաճողներից մեկը՝ Սվերե Հասելը[311]։ Այդ օրերին իտալացի լրագրող Գուիդիչիին տված հարցազրույցում Ամունդսենն ասաց.

Օ՜, եթե ձեզ երբևէ բախտ վիճակվեր սեփական աչքերով տեսնել, թե որքա՜ն հրաշալի է այնտեղ՝ բարձր լայնություններում։ Ես կցանկանայի այնտեղ մեռնել, միայն թե մահն ինձ այցելեր ասպետորեն, վրա հասներ մեծագույն առաքելության կատարման պահին, արագ և անցավ[312]։
«Լաթամ-47», Ամունդսենի վերջին ինքնաթիռը, Տրոմսյո, հունիսի 18, 1928

Հունիսի 14-ին Ամունդսենին Փարիզից զանգահարեց նորվեգացի գործարար Ֆրեդերիկ Պետերսոնը, որը լուրերում հետևում էր փրկարարական աշխատանքների ընթացքին[312]։ Պետերսոնը սեփական միջոցներով բևեռախույզի համար հիդրոպլան պատվիրեց, որը ենթակա էր օգտագործման մոտ 0°С ջերմաստիճանում։ Ֆրանսիայում Նորվեգիայի դեսպան բարոն Վեդել-Յարլսբերգը պաշտոնապես դիմեց ֆրանսիական կառավարությանը, և արդեն օրվա վերջում՝ հունիսի 14-ին, Ամունդսենը գիտեր, որ իր տրամադրության տակ է գտնվում «Լաթամ-47» («Latham») հիդրոինքնաթիռը՝ ֆրանսիական անձնակազմով[313]։

Հունիսի 16-ին՝ «Յոայի» մեկնելու 25-րդ տարելիցի օրը՝ ժամը 23:00-ին Ամունդսենը գնացքով մեկնեց Բերգեն[312]։ Նրան ուղեկցում էին եղբայրը՝ Գուստավը, ինչպես նաև՝ Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանները և Բրազիլիայում Նորվեգիայի նախկին դեսպան, «Ուրանիենբորգի» իրավաբանական սեփականատեր Գերման Գադեն։ Բևեռախույզին ուղեկցում էին Օսկար Վիսթինգը և լեյտենանտ Դիտրիքսոնը։ «Լաթամը», Պատվավոր լեգեոնի շքանշանի կավալեր Ռենե Գիլբոյի ղեկավարմամբ, Բերգեն ժամանեց Նորմանդիայից։ Անձնակազմում էին նաև երկրորդ օդաչու Ալբեր դե Կյուվերվիլը, մեխանիկ Բրազին և ռադիստ Վալետը։ Դիտրիքսոնը և Ամունդսենը նույնպես ներգրավվեցին անձնակազմում, Վիսթինգը Տրոմսյո ժամանեց շոգենավով[314]։

1928 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 06:00-ին, «Լեթամը» ժամանեց Տրոմսյո, նորվեգացիներն ավանդաբար այցելեցին Ֆրից Ցիպֆեին, ով Ամունդսենի հետ շփումից տհաճ տպավորություններ ստացավ։ Ուղիղ ժամը 16:00-ին հիդրոպլանը մեկնարկեց, արդյունքում թռիչքի բարդությունների հետ կապված բազմաթիվ հակասական վկայություններ հայտնվեցին. պնդում էին, որ հիդրոպլանը գերբեռնված էր[315]։ Վերջին ռադիոհաղորդագրությունը ստացվեց 18:45-ին. կապավորն ապարդյուն կերպով փորձում էր կապվել Նյու Օլեսունի հետ և ասում, որ մի քանի չուղարկված հաղորդագրություն ունի։ Երեք ժամ թռիչքից հետո օդանավը պետք է գտնվեր Արջի կղզու ճանապարհի կեսին։ Այլևս Ամունդսենի մասին ոչ ոք ոչինչ չլսեց[316]։ Գեներալ Նոբիլեն փրկվեց հունիսի 23-ին՝ բևեռախույզի անհետանալուց 5 օր անց։

Կործանված «Լաթամ-47»-ի վառելիքի բաքը՝ ցուցադրված Տրոմսյոյի Բևեռային թանգարանում

«Լաթամի» անհետանալուց հետո բազմաթիվ առաջարկներ հայտնվեցին պայծառատեսների կողմից, որոնք ցանկանում էին ղեկավարել փրկարարական աշխատանքները։ Յա. Ռիսեր-Լարսենն իր հուշերում բերում է մի դանիացի հնոցապանի հաղորդած տելեպատիկ ուղերձը՝ իբր կորած Ամունդսենից[317]։ Օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը Տրոմսյոյի մոտակայքում գտնվեց «Լաթամ-47»-ի՝ ջրի հետ հարվածից խիստ վնասված լողափամփուշտը[318]։ 1928 թվականի հոկտեմբերի 13-ին Տրոմսյոյից հարավ ծովը դուրս բերեց մի բենզինաբաք, որը նույնպես ճանաչվեց «Լաթամինը»։ Պարզվեց, որ այն փորձել են օգտագործել որպես լողափամփուշտ, երևի թե՝ կորցրածի փոխարեն։ Փրկարարական հանձնաժողովն այսպիսի պատկեր մշակեց. հունիսի 18-ի օրվա երկրորդ կեսին ձկնորսները նկատել են «Լաթամը», որը թռչում էր դեպի մառախուղը։ 1928 թվականի նավագնացության սարքերի միջոցով հնարավոր չէր կողմնորոշվել մառախուղի պայմաններում։ Հնարավոր է՝ եղանակը վատացել է, բայց այն ժամանակվա օդերևութաբանական կայաններն անկարող էին դա կանխատեսել կամ զննել։ Թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռի ջուրն ընկնելուց հետո, անհնար է գուշակել։ Յա. Ռիսեր-Լարսենը մասնակցել է լողափամփուշտի և բենզինաբաքի փորձաքննությանը և գտնում էր, որ փոթորկուն ծովում վնասված հիդրոպլանը շրջվել է (այն հարմարեցված չէր ալեկոծ ծովում վայրէջքի), իսկ վեց օդաչուներն արագ մահացել են սառցե ջրում[319]։

Նորվեգիայում Իտալիայի դեսպանը պաշտոնական ուղերձ տեղադրեց «Աֆտենպոստեն» թերթում.

Ողբերգական ճակատագիրը հարազատ երկրից խլեց մի մարդու, ում բոլորը սիրում և հարգում են, բայց միաժամանակ նույն այդ ճակատագիրը Նորվեգիային նվիրեց անմահ հերոսի։ Իտալիայի համար նույնպես Ռուալ Ամունդսենն ընդմիշտ կմնա աշխարհի մեծագույն մարդկանցից մեկը[320]։

1928 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Հարավային բևեռի նվաճման տարեդարձի օրը, ուղիղ կեսօրին Նորվեգիայում բևեռախույզի հիշատակին նվիրված լռության րոպե հայտարարվեց[321]։ Ամունդսենի պատվին պաշտոնական ընդունելություն կազմակերպվեց Ակերսխուս բերդում, որին ներկա էին թագավորը, Ֆ. Նանսենը և Օ. Սվերդրուպը, բևեռախույզի հարազատներից ներկա էր եղբայրը՝ լեյտենանտ Գուստավ Ամունդսենը։ Նանսենն իր ելույթում մի բառով անգամ չակնարկեց անձնազոհության և նահատակության մասին, չնայած հենց այդ թեման էր բնորոշում արտասանված ճառերի մեծ մասը։ Ֆրիտյոֆ Նանսենն արձանագրեց, որ Ամունդսենը գիտնական չէր և ոչ էլ ուզում էր լինել։ Նրա արարքներում գլխավորը հենց գործընթացն էր։ Ավարտելով առաջնագնացության իր աշխատանքները՝ Ամունդսենը կրկին վերադարձավ Սառուցյալ օվկիանոսի լայնարձակ տարածքները, որտեղ իրականացավ նրա ողջ կյանքի նպատակը[322]։

2009 թվականի օգոստոսին փորձեր ձեռնարկվեցին ծովի հատակին «Լաթամ» ինքնաթիռի մնացորդները գտնելու ուղղությամբ։ Երկշաբաթյա գիտարշավը գլխավորեց նորզելանդացի Ռոբ Մակկալումը, փնտրողական աշխատանքներում ներգրավվեցին Նորվեգիայի ՌԾՈւ երկու նավեր։ Հիդրոլոկատորի և ստորջրյա սարքերի օգնությամբ հետազոտվեց Տրոմսյոյի մոտակայքի ծովի հատակի 117 կմ2, բայց՝ ապարդյուն[323]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուալ Ամունդսենը երբեք ամուսնացած չի եղել և ընտանիք ու երեխաներ չի ունեցել[324]։ Կյանքի մեծ մասը նա անց է կացրել գիտարշավներում ու աշխարհի տարբեր երկրներում երկարատև դասախոսական շրջագայություններում։ Նրա տան գործերով երկար տարիներ զբաղվել է ծեր դայակը՝ Բետտին, իսկ վերջինիս՝ 1925 թվականին ծերանոց ուղարկելուց հետո այդ պարտականությունն իր վրա է վերցրել Ամունդսենի ավագ եղբոր՝ Գուստավի, միակ որդին՝ Գուստավ Ս. Ամունդսենը[303]։

Բևեռախույզի հարազատները ենթադրում էին, որ նա ասեքսուալ է կամ, համենայն դեպս, կանանցով չի հետաքրքրվում[116]։ Ամունդսենը մշտապես ծայրահեղ ծածկամիտ էր այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում էին իր անձնական կյանքին, որը, սակայն, երբեմն իր արտահայտությունն էր գտնում եղբորը՝ Լեոնին և ընտրյալ ընկերներին, հատկապես՝ ԱՄՆ-ում բնակվող Գերման Գադեին ուղղված նամակներում։ Գոյություն ուներ նաև ինտիմ օրագիր (գրառումները, որոնք արվում էին արշավների ընթացքում, փաստաթղթի նշանակություն ունեին, բացի այդ, նյութ էին հանդիսանում զեկույցների ու գրքերի համար), որը Ամունդսենն ընդմիջումներով պահում էր 1912 թվականից։ Այդ օրագիրը Գուստավ Ս. Ամունդսենը 1940 թվականին տպված վիճակում վաճառեց Ռուալ Ամունդսենի անվան հիմնադրամին։ Հիմնադրամն էլ իր հերթին այդ փաստաթուղթը հանձնեց Օսլոյի համալսարանին՝ պայմանով, որ այն կհրապարակվի 1990 թվականից ոչ շուտ[325]։

Ամունդսենը երկարատև հարաբերություններ է ունեցել երեք կանանց հետ, որոնք բոլորն էլ ամուսնացած են եղել։ 37 տարեկան հասակում (1909 թվականի մարտին) բևեռախույզը սիրահարվել է 32-ամյա Սիգրիդ Կաստբերգին (ծննդյամբ՝ Ֆլուդ), որն ամուսնացած էր երդվյալ հավատարմատարի հետ և ուներ երեք երեխա[326]։ Ըստ Հանտֆորդի՝ Ամունդսենը սկանդալներ չէր ուզում և խնդրում էր Սիգրիդին՝ բաժանվել ամուսնուց և իր հետ ամուսնանալ, սակայն վերջինս ձգձգում էր[116]։ 1913 թվականին Ս. Կաստբերգը բաժանվեց ամուսնուց և նույնիսկ պաշտոն ստացավ հասարակական պաշտպանության նախարարությունում, բայց արդեն Ամունդսենը չցանկացավ նրա հետ հարաբերությունները վերահաստատել։ Սիգրիդը մահացավ 1958 թվականին՝ այդպես էլ երկրորդ անգամ չամուսնանալով[327]։

Ք. Բեննեթը 1900-ական թվականներին

Ամունդսենի ամենաերկարատև կապը եղել է Քրիստինա Էլիզաբեթ Բեննեթի (ծննդյամբ՝ Գուդդե) հետ (ծնված 1886 թվականի փետրվարի 10-ին Տրոնհեյմում)։ 17 տարեկանում վերջինս ամուսնացել էր բրիտանացի գործարար Չարլզ Պիտո Բեննեթի հետ, որն իր կնոջ հոր տարեկիցն էր, և նրանից ունեցել երկու երեխա[328]։ Ամունդսենի հետ ծանոթությունը տեղի է ունեցել Լոնդոնում, 1912 թվականի նոյեմբերին, Թագավորական աշխարհագրական միության հետ սկանդալից շատ չանցած[329]։ Բեննեթի հետ կապը բացատրում է Ամունդսենի կողմից դեպի Հյուսիսային բևեռ գիտարշավը մշտապես հետաձգելը[330]։ Ինչպես և Ս. Կաստբերգի դեպքում, Ք. Բեննեթը նույնպես չէր համաձայնում փոխել իր ընտանեկան կարգավիճակը։ Այս կարգի հարաբերությունները բևեռախույզի համար զգալի անհարմարություններ էին ստեղծում, մանավանդ որ բնավորությամբ Ամունդսենը երբեք զիջող չէր եղել[331]։ Սիրային կապն ամրապնդվեց 1915 թվականի ընթացքում, երբ Բեննեթն այցելեց Նորվեգիա, սակայն 1916 թվականի մարտին Ամունդսենն, ամենայն հավանականությամբ, նրան ընտրության առաջ կանգնեցրեց։ Արդյունքում բևեռախույզը վերադարձավ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում դրեյֆելու իր պլաններին[332]։ 1918 թվականին՝ մեկնելուց առաջ, Ամունդսենը Ք. Բեննեթի եղբորը՝ փաստաբան Տրյուգվե Գուդդեին, հանձնեց «Ուրանինբորգ» կալվածքի կառավարման հավաստագիրը և Բեննեթի օգտին կտակ կազմեց։ Հարաբերությունները վերսկսվեցին 1922 թվականին՝ Ամունդսենի վերադառնալուն պես, սակայն նկատելի սառը։ Վերջնական բաժանումը տեղի ունեցավ 1925 թվականի օգոստոսին[333]։ Բևեռախույզի անհետանալուց հետո Ք. Բեննեթը նրա ժառանգներից գնեց Ամունդսենին ուղղված իր նամակները։ Բեննեթը մահացավ 1982 թվականին՝ 96 տարեկան հասակում Ջերսի կղզում[325]։

Ռ. Հանտֆորդը հիշատակել է Ամունդսենի երրորդ սիրո՝ Բես Մագիդսի մասին[324]։ Նրանց հարաբերությունների մասին հրապարակվել է դեռևս 1941 թվականին «Աֆտենպոստեն» թերթում, որտեղ, սակայն, անուններ չեն նշվել։ Միայն 1968 թվականի մայիսի 7-ին Էլիզաբեթ Պատրիցիա Մագիդսը (ծննդյամբ՝ Բերգեր) կարճ նամակով տեղեկացրել է Ամունդսենի հետ իր հարաբերությունների մասին Ալյասկայում բնակվող ոմն ամուսնական զույգի[334]։ Նա ծնվել է 1897 թվականին Վեննիպեգում՝ էլզասցու և ուկրաինուհու ընտանիքում։ 16 տարեկանում ամուսնացել է ռուս-հրեական ծագմամբ ալյասկացի գործարար Սեմուել Մագիդսի հետ, որը հարստացել էր «Ոսկե տենդի» ժամանակներում։ Ամունդսենի օրագրում Բես Մագիդսն առաջին անգամ հիշատակվում է 1921 թվականի հուլիսին, երբ «Մոդը» գտնվում էր Նոմում[335], որտեղ էլ Մագիդսն ու Ամունդսենը միասին անց են կացրել 1922-1923 թվականների ձմեռը, իսկ այնուհետև հանդիպել են բևեռախույզի ամերիկյան շրջագայությունների ժամանակ՝ 1925 և 1926 թվականներին։ Ըստ Տ. Բուման-Լարսենի և Ռ. Հանտֆորդի տեղեկությունների՝ Է. Մագիդսը 1927 թվականի դեկտեմբերին այցելել է Նորվեգիա և ապրել Ամունդսենի տանը մինչև 1928 թվականի մարտը[324]։ Այնուհետև, դատելով Գ. Գադեի նամակներից և Խ. Սվերդրուպի գրած և չհրապարակված Ամունդսենի կենսագրականից, Է. Մագիդսը վերադարձել է ԱՄՆ՝ ամուսնուց բաժանվելու նպատակով[336]։ Նա Նորվեգիա է վերադարձել 1928 թվականի հունիսի 23-ին, երբ փրկվել էր Ու. Նոբիլեն, իսկ Ամունդսենից արդեն 5 օր լուր չկար[337]։ 1968 թվականի նամակում Մագիդսը տեղեկացնում է.

Վերջին անգամ ես Ռուալ Ամունդսոնին[Նշում 8] տեսել եմ 1928 թվականին Նորվեգիայում՝ Օսլոյում։ Ես այնտեղ էի գնացել նրա հետ ամուսնանալու համար։ Հենց այդ ժամանակ կորավ իտալացի գեներալ Ումբերտո Նոբիլեն, և Ռուալը գնաց նրան փնտրելու։ Եվ չվերադարձավ[338]:[337]:

Է. Մագիդսը պահպանել է Ամունդսենին պատկանող բազմաթիվ իրեր, և մահվանից առաջ՝ 1971 թվականին, դրանք վաճառել է Օլաֆ Լիլեգրավենին՝ Ջունոյից՝ հարակից նամակում հաղորդելով իր և Ամունդսենի հարաբերությունների որոշ մանրամասներ։ 1976 թվականին Լիլեգրավենն այդ մասունքները փոխանցել է Սվարտսկուգում գտնվող Ռուալ Ամունդսենի թանգարանին[339]։

Ամունդսենի արձանը Նյու Օլեսունդում

Ամունդսենի անհետանալուց կես տարի անց Բեննեֆյորդի ափին գտնվող նրա «Ուրանիենբորգ» դաստակերտի իրավական սեփականատեր Գերման Գադեն դաստակերտը հանձնեց պետությանը՝ այն որպես Ռուալ Ամունդսենի թանգարան կազմակերպելու նպատակով[340]։

Ճանապարհորդի անունով են անվանակոչվել Ամունդսենի ծովը, Ամունդսենի լեռը, Ամունդսենի սառցադաշտը, Ամունդսեն-Սքոթի բևեռային կայանն Անտարկտիդայում, Ամունդսենի ծովածոցը, Ամունդսենի գոգահովիտը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Ամունդսենի խառնարանը Լուսնի Հարավային բևեռում, ինչպես նաև՝ 1926 թվականի օգոստոսի 4-ին Սերգեյ Բելյավսկու կողմից հայտնաբերված № 1065 Amundsenia աստերոիդը։

2000-ական թվականների սկզբին Նորվեգիայի ՌԾՆ սպառազինման համար ընդունվեցին «Ֆրիտյոֆ Նանսեն» տեսակի ֆրեգատներ։ Այդ տեսակի երկրորդ նավը, որ շարք մտավ 2004 թվականին, ստացավ «Ռուալ Ամունդսեն» անվանումը[341]։

Միխայիլ Կալատոզովի խորհրդա-իտալական «Կարմիր վրան» ֆիլմում (1969 թվական) Ռուալ Ամունդսենի դերը կատարեց Շոն Քոներին։ Ֆիլմի հեղինակները մի մտացածին դրվագ էին ներկայացրել, իբր Ամունդսենին հաջողվել է գտնել «Իտալիայի» բեկորները, որից հետո միայն նա զոհվել է՝ հայտարարելով, որ Արկտիկայում մարդիկ ոչինչ չունեն անելու[342]։ Ամունդսենին է նվիրված Կոնստանտին Սիմոնովի «Ծերունին» բանաստեղծությունը[343]։

Տրյոմսեի համալսարանում 1989 թվականից գոյություն ունի Ամունդսենի անվան բևեռային հետազոտությունների կենտրոն (նորվ.՝ Roald Amundsens senter for arktisk forskning)[344]: Օպպեգոր կոմունայի միջնակարգ դպրոցը 2012 թվականից կրում է Ռուալ Ամունդսենի անունը[345]։

2011 թվականի հունվարի 23-ին Տրյոմսեում պաշտոնապես բացվեց Նանսեն-Ամունդսենի հեբելյանական տարին, քանի որ 2011 թվականը համընկավ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի և Ռուալ Ամունդսենի կողմից Հարավային բևեռի նվաճման 100-ամյակի հետ։ Տարվա բացման մասին հայտարարեց Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Ստյորեն։ Արարողությունը տեղի ունեցավ բաց երկնքի տակ՝ հանրահայտ նավի պատվին անվանակոչված «Ֆրամ» կենտրոնի և «Պոլյարիա» թանգարանի մոտ[346]։

2011 թվականի դեկտեմբերի 12-ին Նորվեգիայի վարչապետ Ենս Ստոլտենբերգը ժամանեց Հարավային բևեռ, որպեսզի նշի Ռուալ Ամունդսենի գիտարշավի 100-ամյակը[347]։

Երկար ժամանակ Ամունդսենի հիշատակն ու ժառանգությունը Նորվեգիայում վերստուգման չէին ենթարկվում։ Եվ միայն Կորե Հոլտի (նորվ.՝ Kåre Holt, 1916-19971974 թվականին հրատարակված «Մրցություն» վավերագրական վեպում (նորվ.՝ Kappløpet) Ռ. Ամունդսենը ներկայացվեց ոչ այնքան դրական մոտեցմամբ[348]։ Նորվեգիայի ԶԼՄ-ները հեղինակին մեղադրեցին համաշխարհային փառքով պսակված ազգային հերոսի կերպարը նսեմացնելու մեջ։ Հոլտն Ամունդսենին ներկայացրել էր որպես եսամոլ, նախանձ, երկդիմի մի անձնավորության, որը մշտապես համակված էր անչափ փառասիրությամբ և փառքի ու փողի մոլուցքով, հոգեպես անկայուն մեկի, ով ընդունակ չէր անկեղծ ընկերական հարաբերությունների։ Միևնույն ժամանակ, Ռոբերտ Սքոթն էլ ներկայացված էր որպես բացահայտ մակերեսային գիտելիքների տեր և ոչնչով աչքի չընկնող անձնավորություն[349]։ Հոլտի գիրքը ռուսերեն հրատարակվել է 1987 թվականին։ Այդ մերկացնող գիծը 1990-ական թվականներին շարունակեցին նաև Տուր Բուման-Լարսենը և Ռագնար Կվամ-կրտսերը, որն զբաղվում էր Յալմար Յոհանսենի կյանքի պատմության ուսումնասիրությամբ։ Բուման-Լարսենի գրքի հիման վրա 1999 թվականին նկարահանվեց «Սառած սիրտը» (նորվ. Frosset hjerte) վավերագրական ֆիլմը[350]։ Ամունդսենի քննադատները դատապարտում էին ղեկավարման՝ նրա ավտորիտար մեթոդները և ընդդիմախոսների կարծիքների հանդեպ անհանդուրժողականությունը։ Ամունդսենի կենսագրությունը՝ գրված Բուման-Լարսենի կողմից, 2005 թվականին թարգմանվեց ռուսերեն և հրապարակվեց ՀՄԿ շարքում։

  1. Նանսենի պարկը երկու- կամ երեքտեղանոց էր, նրանում մարդիկ ջերմացնում էին իրար, և, դրանով հանդերձ, այն ավելի թեթև էր, քան մեկտեղանոց մի քանի պարկը միասին վերցրած։ Աստրուպի պարկը մեջտեղում ուներ մուտքի անցք, որը փակվում էր ճարմանդներով և կոճակներով։ Պիրին սկզբում օգտագործում էր արջաորսի համար իր իսկ ստեղծած թևքերով պարկը (Буманн-Ларсен Т. Амундсен. — : Молодая гвардия, 2005. — С. 44.): Սակայն 1892 թվականից հետո Պիրին ընդհանրապես հրաժարվեց քնապարկերից. նրա մարդիկ քնում էին դադարքատեղերում՝ հագուստով, փաթաթվելով եղջերվի մորթու մեջ (Пири Р. Северный полюс. — : Мысль, 1972. — С. 97, 135.)
  2. Լյուսակեր, բնակավայր Բերում կոմունայում, Ակերսխուսում։ Լյուսակերում էր գտնվում Նանսենի «Գոտհոբ» դաստակերտը։
  3. «Ֆրիտյոֆ Նանսենի ծառայության ցուցակը մի թույլ տեղ ուներ. նա չէր հասել Հյուսիսային բևեռ։ Նանսենը հինգ տարով փոքր էր Հյուսիսային բևեռի մոլեռանդ երկրպագու Պիրիից, բայց, այնուամենայնիվ, բավականաչափ ծեր էր, որպեսզի նոր դրեյֆ սկսեր դեպի Սառուցյալ օվկիանոս։ Բևեռներից մեկին հասնելու նրա վերջին հնարավորությունը Հարավային բևեռի վրա կայծակնային հարձակում ձեռնարկելն էր, ինչպես Գրենլանդիայի անցումը» (Буманн-Ларсен Т. Амундсен. — Մոսկվա։ Молодая гвардия, 2005. — С. 95.).
  4. Ինքը՝ Պիրին, պնդում էր, որ բևեռի նվաճման վրա վատնել է կյանքի 23 տարիները, որոնցից 18-ն անց է կացրել Արկտիկայում։
  5. Ըստ Ամունդսենի՝ դեպի Հարավային բևեռ արշավը լոկ հանպատրաստից նախերգանքն էր գլխավոր նպատակին՝ Հյուսիսային բևեռին հասնելու (Буманн-Ларсен Т., Амундсен, «М: Молодая гвардия», 2005, էջ 241։):
  6. Ամունդսենը գրել է, որ Հանսենի վերքերը լավացել են միայն Խոբարտում՝ երեք ամիս անց։
  7. Հանտֆորդը գրել է, որ հիսուն տարի անց այդ պահեստը հայտնաբերել է ԱՄՆ Անտարկտիկական ծրագրի մասնակից դոկտոր Չ. Սվիթինբենկը (Charles Swithinbank): Բիդոնը լիքն է եղել (Huntford R. The Last Place on Earth. Scott and Amundsen's Race to the South Pole. — N.Y.: The Modern Library, 1999. — С. 583.):
  8. Այդպես է բնագրում։ Անցած 40 տարիների ընթացքում Է. Մագիդսը մոռացել է բևեռախույզի իրական ազգանունը և միացրել դեպի Նորվեգիա երկու ուղևորությունները։ Նա չի հիշատակել նաև իր բաժանման մասին:(Буманн-Ларсен Т., Амундсен, «М: Молодая гвардия», 2005, էջ 475։):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 83. — ISBN 978-2-221-06888-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  6. 6,0 6,1 6,2 6,3 https://snl.no/Roald_Amundsen
  7. 7,0 7,1 Norges statskalender (норв.) — 1910. — P. 907—908.
  8. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  9. 9,0 9,1 Roald Amundsen(նորվ.) // Norsk biografisk leksikonKunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  10. (unspecified title) — P. 842.
  11. Hof- und Staatshandbuch des österreichischen Kaiserthumes, Hof- und Staatshandbuch der Österreichisch-Ungarischen Monarchie (գերմ.) / Hrsg.: K.k. Hof- und Staatsdruckerei — 1918. — S. 264. — ISSN 1018-8355
  12. Huntford R. The Last Place on Earth. Scott and Amundsen's Race to the South Pole. - N. Y.: The Modern Library, 1999
  13. Encyclopedia Britannica
  14. Буманн-Ларсен "Т. Амундсен (ЖЗЛ)", М., 2005
  15. Huntford R. "The Last Place on Earth. Scott and Amundsen's Race to the South Pole.", N. Y., The Modern Library, 1999
  16. Буманн-Ларсен, 2005, էջ 12
  17. 17,0 17,1 Huntford, 1999, էջ 37
  18. Huntford, 1999, էջ 49
  19. Амундсен5, 1937, էջ 8
  20. Буманн-Ларсен, 2005, էջ 24
  21. Амундсен5, 1937, էջ 10
  22. Буманн-Ларсен, 2005, էջ 21
  23. Амундсен5, 1937, էջ 8-9
  24. Амундсен5, 1937, էջ 9
  25. Буманн-Ларсен, 2005, էջ 27
  26. Huntford, 1999, էջ 33
  27. Буманн-Ларсен, 2005, էջ 28
  28. Huntford, 1999, էջ 56
  29. Huntford, 1999, էջ 52
  30. Huntford, 1999, էջ 53
  31. Huntford, 1999, էջ 55
  32. Амундсен5, 1937, էջեր 12-19
  33. Буманн-Ларсен, 2005, էջ 36
  34. Яковлев, 1957, էջ 70
  35. Буманн-Ларсен, 2005, էջ 37
  36. Амундсен5, 1937, էջ 22-23
  37. Корякин, 2002, էջ 45
  38. Корякин, 2002, էջ 48
  39. Яковлев, 1957, էջ 93
  40. Буманн-Ларсен, 2005, էջ 44
  41. Корякин, 2002, էջ 51
  42. Корякин, 2002, էջ 50
  43. Huntford, 1999, էջ 87
  44. Буманн-Ларсен, 2005, էջ 45
  45. Амундсен5, 1937, էջ 25-26
  46. Буманн-Ларсен, 2005, էջ 47-48
  47. Буманн-Ларсен, 2005, էջ 49
  48. Huntford, 1999, էջ 94
  49. Huntford, 1999, էջ 93
  50. Huntford, 1999, էջ 94-95
  51. Huntford, 1999, էջ 95
  52. Буманн-Ларсен, 2005, էջ 49-50
  53. Huntford, 1999, էջ 96
  54. Буманн-Ларсен, 2005, էջ 51
  55. Нансен-Хейер, 1973, էջ 269, 273
  56. Huntford, 1999, էջ 99
  57. Буманн-Ларсен, 2005, էջ 52-53
  58. Буманн-Ларсен, 2005, էջ 53-54
  59. 59,0 59,1 Huntford, 1999, էջ 100
  60. Амундсен5, 1937, էջ 32
  61. Буманн-Ларсен, 2005, էջ 54-55
  62. Йоа, 2004, էջ 31-44
  63. Huntford, 1999, էջ 120
  64. Буманн-Ларсен, 2005, էջ 62
  65. Йоа, 2004, էջ 77
  66. Йоа, 2004, էջ 79
  67. Йоа, 2004, էջ 81
  68. Huntford, 1999, էջ 126
  69. Huntford, 1999, էջ 128
  70. Huntford, 1999, էջ 129-130
  71. Буманн-Ларсен, 2005, էջ 66
  72. Իգլուն էսկիմոսների սառցե բնակատեղին է։
  73. Буманн-Ларсен, 2005, էջ 69
  74. Буманн-Ларсен, 2005, էջ 72
  75. Буманн-Ларсен, 2005, էջ 73
  76. Буманн-Ларсен, 2005, էջ 74
  77. Буманн-Ларсен, 2005, էջ 76
  78. Huntford, 1999, էջ 134-136
  79. Йоа, 2004, էջ 298-299
  80. Huntford, 1999, էջ 137-138
  81. Амундсен5, 1937, էջ 48
  82. Буманн-Ларсен, 2005, էջ 82
  83. 83,0 83,1 Huntford, 1999, էջ 228
  84. Буманн-Ларсен, 2005, էջ 83
  85. Буманн-Ларсен, 2005, էջ 87
  86. Буманн-Ларсен, 2005, էջ 91
  87. 87,0 87,1 Саннес, 1991, էջ 185
  88. Состав Императорского Русского географического общества. — СПб., 1913. — С. 12. — 112 с.
  89. Амундсен5, 1937, էջ 51
  90. 90,0 90,1 Буманн-Ларсен, 2005, էջ 94
  91. Huntford, 1999, էջ 232
  92. Huntford, 1999, էջ 233
  93. Буманн-Ларсен, 2005, էջ 97
  94. Нансен-Хейер, 1973, էջ 217
  95. Амундсен, 1972, էջ 256
  96. Huntford, 1999, էջ 235
  97. 97,0 97,1 Буманн-Ларсен, 2005, էջ 102
  98. Буманн-Ларсен, 2005, էջ 103
  99. Huntford, 1999, էջ 236
  100. Буманн-Ларсен, 2005, էջ 106-107
  101. Huntford, 1999, էջ 237-238
  102. Буманн-Ларсен, 2005, էջ 108-109
  103. Huntford, 1999, էջ 241
  104. Huntford, 1999, էջ 242
  105. Ладлэм, 1989, էջ 137
  106. Huntford, 1999, էջ 250
  107. Буманн-Ларсен, 2005, էջ 116
  108. Саннес, 1991, էջ 188
  109. Crane, 2002, էջ 397
  110. Буманн-Ларсен, 2005, էջ 118-119
  111. Буманн-Ларсен, 2005, էջ 120-121
  112. Амундсен, 1972, էջ 251
  113. Саннес, 1991, էջ 200
  114. Huntford, 1999, էջ 290
  115. Саннес, 1991, էջ 197
  116. 116,0 116,1 116,2 Huntford, 1999, էջ 245
  117. 117,0 117,1 Саннес, 1991, էջ 208
  118. 118,0 118,1 Буманн-Ларсен, 2005, էջ 124
  119. Саннес, 1991, էջ 212
  120. Буманн-Ларсен, 2005, էջ 128-129
  121. 121,0 121,1 121,2 Саннес, 1991, էջ 219
  122. Черри-Гаррард, 1991, էջ 159
  123. Черри-Гаррард, 1991, էջ 164
  124. Буманн-Ларсен, 2005, էջ 135
  125. Буманн-Ларсен, 2005, էջ 136-138
  126. Амундсен, 1972, էջ 268
  127. Амундсен, 1972, էջ 280-282
  128. Буманн-Ларсен, 2005, էջ 144-147
  129. Буманн-Ларсен, 2005, էջ 146-147
  130. Амундсен, 1972, էջ 340
  131. 131,0 131,1 Буманн-Ларсен, 2005, էջ 149
  132. Амундсен, 1972, էջ 383
  133. Саннес, 1991, էջ 221
  134. Huntford, 1999, էջ 428
  135. Амундсен, 1972, էջ 394-395
  136. Huntford, 1999, էջ 640
  137. Huntford, 1999, էջ 425
  138. Huntford, 1999, էջ 443
  139. Huntford, 1999, էջ 444
  140. Амундсен, 1972, էջ 427
  141. Huntford, 1999, էջ 448-449
  142. Буманн-Ларсен, 2005, էջ 150
  143. Буманн-Ларсен, 2005, էջ 152
  144. Huntford, 1999, էջ 429
  145. «The Antarctic Climate» (անգլերեն). Antarctic Connection. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  146. Амундсен, 1972, էջ 446
  147. Амундсен, 1972, էջ 447
  148. 148,0 148,1 148,2 Амундсен, 1972, էջ 450-451
  149. Буманн-Ларсен, 2005, էջ 154-155
  150. Амундсен, 1972, էջ 453
  151. Амундсен, 1972, էջ 460
  152. Амундсен, 1972, էջ 463
  153. Huntford, 1999, էջ 493-494
  154. Амундсен, 1972, էջ 462
  155. Амундсен, 1972, էջ 488
  156. Буманн-Ларсен, 2005, էջ 155
  157. 157,0 157,1 Буманн-Ларсен, 2005, էջ 156
  158. Амундсен, 1972, էջ 493
  159. Амундсен, 1972, էջ 494
  160. Буманн-Ларсен, 2005, էջ 154
  161. Амундсен, 1972, էջ 495
  162. Huntford, 1999, էջ 565
  163. 163,0 163,1 Амундсен, 1972, էջ 507
  164. 164,0 164,1 164,2 Буманн-Ларсен, 2005, էջ 157
  165. Амундсен, 1972, էջ 509
  166. Амундсен, 1972, էջ 510
  167. Амундсен, 1972, էջ 511
  168. Амундсен, 1972, էջ 517
  169. Буманн-Ларсен, 2005, էջ 158
  170. Huntford, 1999, էջ 579-580
  171. 171,0 171,1 Буманн-Ларсен, 2005, էջ 159
  172. Буманн-Ларсен, 2005, էջ 159-160
  173. Буманн-Ларсен, 2005, էջ 160
  174. 174,0 174,1 Буманн-Ларсен, 2005, էջ 173-175
  175. Буманн-Ларсен, 2005, էջ 163-164
  176. Буманн-Ларсен, 2005, էջ 165, 168
  177. Буманн-Ларсен, 2005, էջ 171
  178. Huntford, 1999, էջ 601
  179. Буманн-Ларсен, 2005, էջ 177
  180. Буманн-Ларсен, 2005, էջ 179
  181. 181,0 181,1 Буманн-Ларсен, 2005, էջ 180
  182. Буманн-Ларсен, 2005, էջ 181
  183. Буманн-Ларсен, 2005, էջ 183
  184. 184,0 184,1 Амундсен5, 1937, էջ 57
  185. Huntford, 1999, էջ 538
  186. Буманн-Ларсен, 2005, էջ 195, 219-220
  187. Буманн-Ларсен, 2005, էջ 200-201
  188. Huntford, 1999, էջ 621
  189. Буманн-Ларсен, 2005, էջ 201-202
  190. Huntford, 1999, էջ 611, 616
  191. Буманн-Ларсен, 2005, էջ 202-203
  192. Саннес, 1991, էջ 244
  193. Буманн-Ларсен, 2005, էջ 203
  194. Буманн-Ларсен, 2005, էջ 203-204
  195. Huntford, 1999, էջ 582
  196. Huntford, 1999, էջ 624
  197. Буманн-Ларсен, 2005, էջ 220
  198. Буманн-Ларсен, 2005, էջ 221-222
  199. Буманн-Ларсен, 2005, էջ 226-227
  200. Саннес, 1991, էջ 250-251
  201. Буманн-Ларсен, 2005, էջ 224-225
  202. Буманн-Ларсен, 2005, էջ 228
  203. Буманн-Ларсен, 2005, էջ 231
  204. Дьяконов, 1937, էջ 70
  205. Буманн-Ларсен, 2005, էջ 232-233
  206. Буманн-Ларсен, 2005, էջ 233
  207. Амундсен5, 1937, էջ 62
  208. Буманн-Ларсен, 2005, էջ 236
  209. Буманн-Ларсен, 2005, էջ 238
  210. Буманн-Ларсен, 2005, էջ 242
  211. Буманн-Ларсен, 2005, էջ 244
  212. Амундсен5, 1937, էջ 63-64
  213. Буманн-Ларсен, 2005, էջ 246-248, 261
  214. Амундсен5, 1937, էջ 69-70
  215. Амундсен5, 1937, էջ 70
  216. Буманн-Ларсен, 2005, էջ 250, 253
  217. Буманн-Ларсен, 2005, էջ 248-249
  218. Амундсен5, 1937, էջ 72
  219. Н. Н. Урванцев. Таймыр - край мой северный
  220. Буманн-Ларсен, 2005, էջ 253-254
  221. Буманн-Ларсен, 2005, էջ 257
  222. Буманн-Ларсен, 2005, էջ 273-276
  223. Амундсен5, 1937, էջ 77-78
  224. Буманн-Ларсен, 2005, էջ 296
  225. 225,0 225,1 Huntford, 1999, էջ 627
  226. Huntford, 1999, էջ 625-626
  227. Буманн-Ларсен, 2005, էջ 278-280
  228. Амундсен4, 1936, էջ 14
  229. Буманн-Ларсен, 2005, էջ 286-288
  230. Буманн-Ларсен, 2005, էջ 289-290
  231. Буманн-Ларсен, 2005, էջ 294-295
  232. Амундсен5, 1937, էջ 82
  233. Буманн-Ларсен, 2005, էջ 301
  234. Амундсен4, 1936, էջ 15
  235. Буманн-Ларсен, 2005, էջ 305-306
  236. Буманн-Ларсен, 2005, էջ 307
  237. Амундсен5, 1937, էջ 82-83
  238. Буманн-Ларсен, 2005, էջ 315
  239. Буманн-Ларсен, 2005, էջ 317-318
  240. Буманн-Ларсен, 2005, էջ 319, 321
  241. Буманн-Ларсен, 2005, էջ 321-323
  242. Буманн-Ларсен, 2005, էջ 325
  243. Буманн-Ларсен, 2005, էջ 333-334
  244. Амундсен4, 1936, էջ 17
  245. 245,0 245,1 Амундсен5, 1937, էջ 91
  246. Буманн-Ларсен, 2005, էջ 340
  247. Huntford, 1999, էջ 628
  248. 248,0 248,1 Буманн-Ларсен, 2005, էջ 352
  249. Амундсен4, 1936, էջ 20-21
  250. Амундсен4, 1936, էջ 35-37
  251. Амундсен4, 1936, էջ 37
  252. Амундсен4, 1936, էջ 42-44
  253. 253,0 253,1 Амундсен4, 1936, էջ 45
  254. Mills, 2003, էջ 18-19
  255. Амундсен4, 1936, էջ 50
  256. Амундсен4, 1936, էջ 54-56
  257. Амундсен4, 1936, էջ 58
  258. Амундсен4, 1936, էջ 63
  259. Амундсен4, 1936, էջ 64
  260. Буманн-Ларсен, 2005, էջ 366-367
  261. Амундсен4, 1936, էջ 68-69
  262. 262,0 262,1 Амундсен4, 1936, էջ 71
  263. Амундсен4, 1936, էջ 79, 82
  264. 264,0 264,1 Буманн-Ларсен, 2005, էջ 372
  265. Нобиле, 1984, էջ 70, 74
  266. Буманн-Ларсен, 2005, էջ 383
  267. Нобиле, 1984, էջ 75
  268. 268,0 268,1 Нобиле, 1984, էջ 76
  269. 269,0 269,1 Huntford, 2005, էջ 629
  270. Буманн-Ларсен, 2005, էջ 384
  271. Нобиле, 1984, էջ 77
  272. Нобиле, 1984, էջ 80
  273. 273,0 273,1 Нобиле, 1984, էջ 81
  274. Буманн-Ларсен, 2005, էջ 404
  275. 275,0 275,1 Буманн-Ларсен, 2005, էջ 406
  276. The International Journal of Scientific History, Vol. 10, January 2000
  277. Нобиле, 1984, էջ 96-97
  278. Амундсен4, 1936, էջ 266
  279. Амундсен5, 1937, էջ 130
  280. Нобиле, 1984, էջ 99
  281. Амундсен4, 1936, էջ 267
  282. Амундсен4, 1936, էջ 270
  283. Буманн-Ларсен, 2005, էջ 413
  284. Амундсен4, 1936, էջ 271
  285. Амундсен4, 1936, էջ 373
  286. Нобиле, 1984, էջ 104
  287. Амундсен4, 1936, էջ 312-313
  288. Нобиле, 1984, էջ 109
  289. Нобиле, 1984, էջ 115
  290. Нобиле, 1984, էջ 117
  291. Буманн-Ларсен, 2005, էջ 417
  292. Нобиле, 1984, էջ 119
  293. Буманн-Ларсен, 2005, էջ 420
  294. Буманн-Ларсен, 2005, էջ 423-425
  295. Буманн-Ларсен, 2005, էջ 426
  296. Буманн-Ларсен, 2005, էջ 428
  297. 297,0 297,1 Генрих Енеке. Руаль Амундсен. - Журнал «GEO». - 2001. - № 5.
  298. 298,0 298,1 Huntford, 1999, էջ 632
  299. Буманн-Ларсен, 2005, էջ 434-435
  300. Буманн-Ларсен, 2005, էջ 431
  301. Буманн-Ларсен, 2005, էջ 436
  302. Кунин А. В. Большой англо-русский фразеологический словарь. - М.: «Русский язык-Медиа», 2006. 20 тыс. фразеологических единиц.
  303. 303,0 303,1 Буманн-Ларсен, 2005, էջ 437
  304. Корякин, 2002, էջ 201-206
  305. Амундсен5, 1937, էջ 163
  306. Буманн-Ларсен, 2005, էջ 439-441
  307. Буманн-Ларсен, 2005, էջ 443
  308. Буманн-Ларсен, 2005, էջ 456-458
  309. Huntford, 1999, էջ 633
  310. Буманн-Ларсен, 2005, էջ 461-462
  311. Буманн-Ларсен, 2005, էջ 463-464
  312. 312,0 312,1 312,2 Huntford, 1999, էջ 635
  313. Буманн-Ларсен, 2005, էջ 466
  314. Буманн-Ларсен, 2005, էջ 467-468
  315. Huntford, 1999, էջ 635-636
  316. Буманн-Ларсен, 2005, էջ 471-472
  317. Буманн-Ларсен, 2005, էջ 482
  318. Алексеев Д. А., Новокшенов П. А. По следам «таинственных путешествий». - М.: Мысль, 1988. - С. 88.
  319. Буманн-Ларсен, 2005, էջ 482-485
  320. Буманн-Ларсен, 2005, էջ 485
  321. Huntford, 1999, էջ 637
  322. Нансен-Хейер, 1973, էջ 273-274
  323. Hunt on for explorer’s lost plane // By Paul Rincon - Science reporter, BBC News
  324. 324,0 324,1 324,2 Huntford, 1999, էջ 631
  325. 325,0 325,1 Буманн-Ларсен, 2005, էջ 487
  326. Буманн-Ларсен, 2005, էջ 111-112
  327. Буманн-Ларсен, 2005, էջ 199
  328. Буманн-Ларсен, 2005, էջ 197
  329. Huntford, 1999, էջ 622
  330. Huntford, 1999, էջ 622-623
  331. Буманн-Ларсен, 2005, էջ 234
  332. Буманн-Ларсен, 2005, էջ 236-237
  333. Буманн-Ларсен, 2005, էջ 264, 378-380
  334. Буманн-Ларсен, 2005, էջ 299
  335. Буманн-Ларсен, 2005, էջ 305
  336. Буманн-Ларсен, 2005, էջ 451-452
  337. 337,0 337,1 Буманн-Ларсен, 2005, էջ 475
  338. Буманн-Ларсен Т. Амундсен. — : Молодая гвардия, 2005. — С. 475.
  339. Буманн-Ларсен, 2005, էջ 481
  340. Буманн-Ларсен, 2005, էջ 490
  341. «Nansen Class Anti-Submarine Warfare Frigates» (անգլերեն). naval-technology.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012, հունվարի 22-ին.
  342. Лев Усыскин (2004 թ․ հուլիսի 24). «Тридцать пять лет в Красной палатке». К 35-летию фильма Михаила Калатозова. Полит.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012, հունվարի 22-ին.
  343. Константин Симонов. «Старик (Памяти Амундсена)». stihi-rus.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012, հունվարի 22-ին.
  344. «Amundsensenteret». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  345. Oppegård videregående skole
  346. «Год Нансена-Амундсена». Источник: norvegia.ru. norge.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012, հունվարի 22-ին.
  347. «Премьер Норвегии покорил Южный полюс в честь столетия экспедиции Амундсена». Росбалт. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012, հունվարի 22-ին.
  348. Kappløpet - Kåre Holt - Google Books
  349. Ермакова О. С. Роман Коре Холта «Состязание»: художественный вымысел и исторические факты // Скандинавские чтения 2010 года: этнографические и культурно-исторические аспекты. - СПб., 2012. - С.552-557.
  350. Filmatisk polarbragd «Frosset hjerte»

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nordvestpassagen. Beretning om Gjøa-ekspeditionen 1903-1907. Med et tillæg af Godfred Hansen. - Kristiania: Aschehoug, 1907. - 511 s.
  • Sydpolen. Den norske sydpolsfærd med Fram 1910-1912. - Kristiania: Jacob Dybwads forlag, 1912. - 2 bind, 528+424 s.
  • Nordostpassagen. Maudfærden langs Asiens kyst 1918-1920. H. U. Sverdrups ophold blandt tsjuktsjerne. Godfred Hansens depotekspedition 1919-1920. - Kristiania: Gyldendal, 1921. - 467 s.
  • Gjennem luften til 88°nord (Amundsen-Ellsworths polflyvning 1925). Med bidrag av Hj. Riiser-Larsen, Leif Dietrichson, Fredrik Ramm, J. Bjerknes. - Oslo: Gyldendal, 1925. - 278 s.
  • Med Lincoln Ellsworth: Den første flukt over polhavet. Med bidrag av Gustav S. Amundsen, B. L. Gottwaldt, Joh. Høyer, Finn Malmgren, Hj. Riiser-Larsen. - Oslo: Gyldendal, 1926. - 264 s.
  • Mitt liv som polarforsker. - Oslo: Gyldendal, 1927. - 256 s.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Амундсен Р., Моя жизнь; Южный полюс., Մոսկվա, «Эксмо», 2012, ISBN 978-5-699-53608-5։
  • Амундсен Р., Плавание Северо-Западным проходом на судне «Йоа», Մոսկվա, «ТЕРРА - Книжный клуб», 2004։
  • Амундсен Р., Собрание сочинений, Լենինգրադ, «Изд-во Главсевморпути», 1936։
  • Амундсен Р., Собрание сочинений, Լենինգրադ, «Изд-во Главсевморпути», 1937։
  • Амундсен Р., Южный полюс / Пер. Л. Л. Жданова, Մոսկվա, «Мысль», 1972։
  • Буманн-Ларсен Т., Амундсен (ЖЗЛ), Մոսկվա, «Молодая гвардия», 2005։
  • Дьяконов М., Амундсен, Մոսկվա, «Журнально-газетное объединение», 1937։
  • Корякин В. С., Фредерик Альберт Кук, Մոսկվա, «Наука», 2002։
  • Ладлэм Г., Капитан Скотт, Լենինգրադ, «Гидрометеоиздат», 1989։
  • Нансен-Хейер Л., Книга об отце, Լենինգրադ, «Гидрометеоиздат», 1973։
  • Нобиле У., Крылья над полюсом / Пер. А. А. Чернова, Э. А. Черновой, Մոսկվա, «Мысль», 1984։
  • Саннес Т. Б., «Фрам»: приключения полярных экспедиций, Լենինգրադ, «Судостроение», 1991։
  • Центкевич Чеслав и Алина., Человек, которого позвало море, Լենինգրադ, «Гидрометеоиздат», 1971։
  • Черри-Гаррард Э., Самое ужасное путешествие, Լենինգրադ, «Гидрометеоиздат», 1991։
  • Яковлев А., Руал Амундсен. 1872-1928, Մոսկվա, «Издательство ЦК ВЛКСМ «Молодая гвардия»», 1957։
  • Crane D., Scott of the Antarctic, Լոնդոն, «Harper-Collins», 2002։
  • Huntford R., The Last Place on Earth. Scott and Amundsen's Race to the South Pole, Նյու Յորք, «The Modern Library», 1999։
  • Mills, William J., Exploring polar frontiers : a historical encyclopedia in 2 vols, «Santa Barbara (etc.): ABC-CLIO, Inc.», 2003։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուալ Ամունդսեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 334