Դինամիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դինամիտ՝ պայթուցիկ խառնուրդ։ Հիմնական բաղադրիչը նիտրոգլիցերինն է։ Ըստ մնացած խառնուրդների, տարբերում են խառը դինամիտ և դոնդողդինամիտ, իսկ ըստ ևիտրոգլիցերիևի քանակի՝ ցածր և բարձր տոկոսայնությամբ գներ։ Խառը գուրդինամիտ սովորաբար պարունակում է 75% նիտրոգլիցերին և 25% ինֆուզորահող փխրուն, խոնավ զանգված է նման ճարպոտ սևահողի։ Ցածր տոկոսայնությամբ դինամիտը (դետոնիտ) բաղկացած է նիտրոգլիցերինից, Էթիլեև-գլիկոլի դինիտրատից 6—15%, ամոնիումի բորակից, տրոտիլից, ալյումինի փոշուց։ Փխրուև փոշի է։ Խառը դինամիտը այնքան էլ կայուն չէ և ջրից քայքայվում է։

1942 թվական, Դուգլաս Դամի կողմից դինամիտի պատրաստման գործընթաց

Գոևդողդիևամիտը պլաստիկ, գերխիտ զանգված է բաղկացած մասնավորապես նիտրոգլիցերինից, կոլլօքսիլինից 2,5%, չիլիական բորակից 27% և փայտի ալյուրից 8%։ Նիտրոգլիցերինի և 7—10% կոլլօքսիլինի խառնուրդից ստացվում է առաձգական, կաուչուկանման զանգված, որը կոչվում է շառաչող դոնդող և համարվում է գերհզոր պայթուցիկ միջոց։ Պնդացմաև ջերմաստիճանը ցածրացնելու համար դինամիտին հաճախ խառնում են գլիկոներիդինիտրատ։ Դինամիտ պատրաստում են մեխանիկական խառնարաններում, այնուհետև զանգվածը տեղավորում 2—3 սմտրամագծով 10 սմ երկարությամբ թղթե գլաններում։ Դինամիտը օգտագործվում գլխավորապես լեռնային արդյունաբերության մեջ և ստորգետնյա աշխատաևքևերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 394 CC-BY-SA-icon-80x15.png