Jump to content

Դուգլաս Մաուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Մաուսոն
անգլ.՝ Sir Douglas Mawson
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1882(1882-05-05)[1]
ԾննդավայրShipley, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էհոկտեմբերի 14, 1958(1958-10-14)[2][1] (76 տարեկան)
Մահվան վայրBrighton
ԳերեզմանSt Jude's Cemetery
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ավստրալիա
ԿրթությունՍիդնեյի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտության բակալավր և գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, երկրաբան և կինոռեժիսոր
ԱշխատավայրԱդելաիդայի համալսարան
ԱմուսինFrancisca Adriana Mawson?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Ավստրալիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներPatricia M. Mawson?[6]
 Douglas Mawson Վիքիպահեստում

Սըր Դուգլաս Մաուսոն՝ (մայիսի 5, 1882(1882-05-05)[1], Shipley, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2] - հոկտեմբերի 14, 1958(1958-10-14)[2][1], Brighton) Բրիտանական կայսրության շքանշանի արժանացած, Թագավորական ընկերության անդամ[7], Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի անդամ ավստալացի երկրաբան, Անտարկտիկայի հետախույզ և ակադեմիկոս։ Ռուալ Ամունդսենի, Ռոբերտ Սքոթի և Էռնեստ Շեքլտոնի հետ միասին Անտարկտիկայի հետազոտության հերոսական դարաշրջանում եղել է արշավախմբի գլխավոր ղեկավար։

Մաուսոնը ծնվել է Անգլիայում և տեղափոխվել է Ավստրալիա մանուկ հասակում։ Ավարտել է Սիդնեյի համալասարանի հանքարդյունաբերության ինժեներական և երկրաբանության ֆակուլտետները։ 1905 թվականին Ադելաիդայի համալսարանում դասավանդել է հանքաբանություն և հանքանյութաբանություն։ Անտարկտիկայում նրա առաջին փորձը եղել է որպես Շեքլտոնի «Նիմրոդ» արշավախմբի անդամ (1907–1909), իր ուսուցիչ՝ Դեյվիդ Էջվորդի հետ միասին։ Նրանք դեպի հյուսիս ուղևորվող արշաբախմբի անդամներից էին, որը հասավ Հարավային մագնիսական բևեռին և բարձրացավ Էրեբուս լեռը։

Շեքլտոնի արշավին մասնակցելուց հետո Մաուսոնը դարձավ Անտարկտիկայի ավստրալիական արշավի (1911–1914) գլխավոր հեղինակը։ Արշավախումբը ուսումնասիրեց նախկինում չուսումնասիրված շրջանների հազարավոր կիլոմետրեր, հավաքեց երկրաբանական և բուսաբանական նմուշներ, կատարեց կարևոր գիտական դիտարկումներ։ Մաուսոնը՝ դեպի Հեռավոր Արևելք ուղևորվող, երեք անձից բաղկացած արշավախմբի միակ փրկված անդամն էր։ Այդ արշավախումբը ճանապարհորդեց Մերց և Նինիս սառցադաշտերով, որոնք անվանել էին Մաուսոնի երկու մահացած ուղեկիցների անուններով։ Նրանց մահը ստիպեց նրան մեկ ամսից ավելի միայնակ ճանապարհորդել՝ արշավախմբի հիմնական բազա վերադառնալու համար։

1914 թվականին Մաուսոնը ստացել է ասպետի կոչում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել բրիտանացի և ռուս զինվորականների հետ։ 1919 թվականին նա վերադարձել է Ադելաիդայի համալսարան, իսկ 1921 թվականին դարձել պրոֆեսոր՝ մեծ ներդրում ունենալով ավստրալիական երկրաբանության մեջ։ Նա վերադարձավ որպես Բրիտանական ավստրալիական և Նոր Զելանդիայի անտարկտիկայի հետազոտական արշավախմբի ղեկավար (1929–1931), ինչը հանգեցրեց տարածքային պահանջի՝ Անտարկտիկայի ավստրալիական տարածքի տեսքով։ Մաուսոնի անունը կապվում է բազմաթիվ տեսարժան վայրերի հետ, իսկ 1984-1996 թվականներին հայտնվել է ավստրալիական 100 դոլարանոց թղթադրամի վրա։

Մաուսոնը ծնվել է 1882 թվականի մայիսի 5-ին Ռոբերտ Էլիս Մաուսոնի և Մարգրեթ Աննա Մուրի ընտանիքում։ Նա ծնվել է Շիփլիի, Յորքշիրի Արևմտյան Ռայդինգ քաղաքում, բայց հազիվ երկու տարեկան կլիներ, երբ նրա ընտանիքը արտագաղթեց Ավստրալիա և հաստատվեց Ռութ Հիլում, այժմյան Սիդնեյի արևմտյան արվարձաններում։ Ավելի ուշ՝ 1893 թվականին Մաուսոնը և իր ընտանիքը տեղափոխվեցին ներքին Սիդնեյի Գլեբի արվարձան։ Նա սովորել է «Forest Lodge» հանրային դպրոցում, «Fort Street Model» ավագ դպրոցում և Սիդնեյի համալսարանում։ Ավարտել է 1902 թվականին և ստացել բակալավրիատի ինժեներական կոչում։

Վաղ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին Մաուսոնը նշանակվել է երկրաբան՝ դեպի Նյու Հեբրիտ համայնք (այժմյան Վանուատու) ուղևորվող արշավախմբում։ Իր՝ «Նյու Հեբրիտ համայնքի երկրաբանությունը» զեկույցը Մելանեզիայի երկրաբանական առաջին խոշոր աշխատանքներից մեկն էր։ Սույն թվականին նա նաև հրապարակեց գիտական զեկույց Նոր Հարավային Ուելս նահանգի Միտագոնգ քաղաքի մասին։ Երկրաբանական կարերիայում նրա հիմնական ուժերը եղել են պրոֆեսորներ՝ Դեյվիդ Էջվորդը և Արչիբալդ Լիվերսիջը։ Այնուհետև, 1905 թվականին նա դարձել է Ադելաիդայի համալսարանի հանքաբանության և հանքանյութաբանության դասախոս։ Նա բացահայտեց և առաջինը նկարագրեց «Դեվիդիթ» հանքաքարի կառուցվացքը։

Նիմրոդ արշավախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքքեյը, Դեյվիդը և Մոուսոնը բարձրացնում են դրոշը Հարավային մագնիսական բևեռում 1909 թվականի հունվարի 16-ին։

Մաուսոնը միացավ Էռնեստ Շեքլտոնի՝ դեպի Անտարկտիկա ուղևորվող «Նիմրոդ» արշավախմբին (1907–1909)։ Ի սկզբանե մտադիր էր մնալ մինչև ամառ։ Փոխարենը, և՛ նա և՛ իր ուսուցիչ՝ Դեյվիդ Էջվորդը մնացին ևս մեկ տարի։ Այդպիսով, նրանք Ալիստեր Մաքքեյի ընկերակցությամբ առաջինը բարձրացան Էրեբուս լեռան գագաթը և արշավեցին դեպի Հարավային մագնսիական բևեռ, որն այդ ժամանակ գտնվում էր ցամաքի վրա։

Անտարկտիկայի ավստրալիական արշավախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաուսոնը հանգստանում է իր սահնակի կողքին, Ադելի Երկիր, Անտարկտիկա, 1912 թվական։
Դուգլաս Մաուսոնի սահնակի լուսանկարը։

1910 թվականին Մաուսոնը մերժել է Ռոբերտ Սքոթի՝ «Terra Nova» արշավախմբին միանալու հրավերը, փոխարենը Սքոթին միացավ ավստրալիացի երկրաբան Թոմաս Թեյլորը։ Մաուսոնը նախընտրեց ղեկավարել իր սեփական արշավախումբը՝ Անտարկտիկայի ավստրալիական արշավախումբը, դեպի «King George V Land» և «Adelie Land»՝ Անտարկտիդա մայրցամաքի հատվածը Ավստրալիայից անմիջապես հարավ, որն այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ չուսումնասիրված էր։ Արշավախմբի նպատակն էր իրականացնել աշխարհագրական հետազոտություններ և գիտական ուսումնասիրություններ, այդ թվում՝ այցելություն դեպի Հարավային մագնիսական բևեռ։ Մաուսոնը մեկ տարում հավաքեց անհրաժեշտ միջոցները բրիտանական և ավստրալիական կառավարություններից և առևտրային հովանավորներից, որոնք հետաքրքրված էին հանքարդյունաբերությամբ և կետորսությամբ։

Արշավախումբը, օգտագործելով «SY Aurora» նավը, որը ղեկավարում էր կապիտան Ջոն Քինգ Դեվիսը, 1911 թվականի դեկտեմբերի 2-ին մեկնեց Հոբարթից, 1912 թվականի հունվարի 8-ին հասավ Դենիսոն հրվանդան (կոչվել է արշավախմբի հիմնական աջակից Հյու Դենիսոնի անունով) Քոմոնուելֆ ծովախորշի վրա և հաստատվեց Հիմնական բազայում։ Երկրորդ կետը գտնվում էր դեպի արևմուտք «Queen Mary Land»-ում գտնվող շելֆային սառցադաշտի վրա։ Դենիսոն հրվանդանում անընդհատ քամի էր, քամու միջին արագությունը ամբողջ տարվա կտրվածքով կազմում էր 50 մղոն/ժ (80 կմ/ժ), որոշ քամիների դեպքում 200 մղոն/ժ (320 կմ/ժ)։ Քարքարոտ հրվանդանի վրա նրանք կառուցեցին խրճիթ և ձմեռեցին գրեթե մշտատև ձնաբքի պայմաններում։ Մաուսոնը ցանկացավ օդային հետախուզում անել և Անտարկտիկա բերեց առաջին ինքնաթիռը։ Մոնոինքնաթիռ «Vickers R.E.P.»[8] պետք է ղեկավարեր Ֆրենսիս Հովարդ Բիկերթոնը։ Երբ ինքնաթիռը Ավստրալիայում արշավախմբի մեկնելուց առաջ վնասվեց, պլանները փոխվեցին, ուստի այն պետք է օգտագործվեր միայն որպես դահուկներով շարժվող ինքնաթիռ։ Այնուամենայնիվ, ցուրտ եղանակին շարժիչը լավ չէր աշխատում, և այն վերադարձվեց Անգլիայի «Vickers» ընկերությանը։ Ինքնաթիռի ֆյուզելյաժը վնասված էր։ 2009 թվականի հունվարի 1-ին դրա բեկորները կրկին հայտնաբերվեցին «Mawson’s Huts» հիմնադրամի կողմից, որը վերականգնում է խրճիթների սկզբնական ձևը[9]։

Մաուսոնի հետախուզական ծրագիրը իրականացվել էր հինգ խմբերի կողմից սկսած Գլխավոր և երկու Արևմտյան բազաներից։ Ինքը՝ Մաուսոնը, Հեռավոր Արևելքի խմբից էր, որը բաղկացած էր երեք անդամից՝ Խավիեր Մերցի և լեյտենանտ Բելգրեյվ Նիննիսի հետ, ովքեր 1912 թվականի նոյեմբերի 10-ին մեկնեցին արևելք «King George V Land» ուսումնասիրելու համար։ Ափամերձ տարածքը քարտեզագրելուց և երկրաբանական նմուշներ հավաքելուց հինգ շաբաթ տևողությամբ գերազանց առաջընթացից հետո խումբը հատում էր Նինիս սառցադաշտը հիմնական բազայից 480 կմ դեպի արևելք։ Մերցը շարժվում էր դահուկով, իսկ Մաուսոնը նստած էր սահնակին իր քաշի բաշխումով, բայց Նիննիսը վազում էր երկրորդ սահնակի կողքով։ Նինիսն ընկել էր սառցե ճեղքի մեջ, հավանաբար նրա մարմնի քաշն էր, որ ճեղքել էր այն ծածկող ձյան կամուրջը։ Լավագույն վեց շները, խմբի պաշարի մեծ մասը, վրանը և այլ անհրաժեշտ իրեր անհետացան այդ հսկայական սառցե ճեղքում։ Մերցը և Մաուսոնը իրենցից 165 ոտնաչափ (50մ) ներքև գտնվող եզրին նկատեցին մեկ սատկած և մեկ վիրավոր շան, սակայն Նինիսին այլևս չտեսան[10]։

Կարճատև փրակարարական աշխատանքից հետո Մաուսոնն ու Մերցը անմիջապես հետ գնացին։ Նրանք ունեին երկու անձի համար նախատեսված մեկ շաբաթվա պաշար, շատ վառելիք և պրիմուս, սակայն չունեին շան համար նախատեսված կեր։ Նրանք 27 ժամ շարունակ սահում էին սահնակով, որպեսզի ձեռք բերեն իրենց թողած վրանի պահեստային ծածկը, որի համար դահուկներից և թեոդոլիտից շրջանակ էին պատրաստում։ Մթերային պաշարի բացակայությունը ստիպեց նրանց օգտագործել իրենց սահնակը քաշող շներին՝ մյուս շներին և իրենց կերակրելու համար։

Նրանց միսը ջլոտ էր, պինդ և առանց ճարպային մնացորդի։ Որպեսզի կարողանայինք այն ուտել, երբեմն մանր կտրատում էինք, խառնում մի փոքր պեմմիկան և եփում ջրով լի մեծ կաթսայի մեջ։ Մենք չափազանց քաղցած էինք, բայց մեր ախորժակը հագեցնելու որևէ միջոց չկար։ Սովորական սննդի պաշարից ընդամենը մի քանի գրամ օգտագործվեց, որին ավելացավ շան մսի մի մասը, որը երբեք շատ չէր լինում, որովհետև յուրաքանչյուր կենդանու տված պաշարը շատ քիչ էր, և այդ մսի մեծ մասով կերարկրում էինք ողջ մնացած շներին։ Նրանք փշրեցին ոսկորները կերան կաշին, մինչև ոչինչ չմնաց[11]։

Այս ճամփորդության ընթացում դիտվել է տղամարդկանց ֆիզիկական վիճակի վատթարացում։ Երկուսն էլ ունեին գլխապտույտ, սրտխառնոց, որովայնային ցավ, իռացիոնալություն, լորձաթախանթի ճեղքում, մաշկի, մազերի և եղունգների կորուստ, աչքերի և մաշկի դեղնում։ Ավելի ուշ Մաուսոնն իր հետ ճամփորդող ընկերոջ մոտ դրամատիկ փոփոխություն նկատեց։ Մերցը կարծես թե կորցնում էր շարժվելու կամքը և միայն ցանկանում էր մնալ իր քննապարկում։ Նա սկսեց արագ վատանալ փորլուծության և խելագարության պատճառով։ Մի անգամ Մերցը չհավատաց, որ նա ցրտահարվել էր և կծեց իր ճկույթի ծայրը։ Շուտով դրան հաջորդեց կատաղի բարկությունը։ Մաուսոնը ստիպված էր նստել իր ընկերոջ կրծքին և սեղմել նրա ձեքերը, որպեսզի վերջինս չվնասի իրենց վրանը։ Մերցը ունեցել է այլ տեսակի նոպաներ ևս նախքան կոմայի մեջ ընկնելը և մահացել է 1913 թվականի հունվարի 8-ին[12]։

Այն ժամանակ դեռևս անհայտ էր, որ հասկիի լյարդը պարունակում է վիտամին A-ի չափազանց բարձր մակարդակ։ Ինչպես նաև հայտնի չէր, որ վիտամին A-ի նման մակարդակը կարող էր վնասել մարդու լյարդը։ Նրանց խմբում կային վեց շուն (յուրաքանչյուրի լյարդը միջինում կշռում էր 1 կգ)։ Ենթադրվում է, որ երկու ընկերները կերել էին բավականաչափ լյարդ, ինչն էլ առաջացրել էր «հիպերվիտամինոզ A» հիվանդությունը։ Այնուամենայնիվ, Մերցը գուցե ավելի շատ է տուժել, քանի որ նա դժվարացել է ուտել կոշտ մկանային հյուսվածքը և, հետևաբար, կերել է ավելի շատ լյարդ, քան Մաուսոնը[13]։ Մինչդեռ երկուսն էլ տուժել են, սակայն Մերցի վիճակն ավելի ծանր է եղել։

Մաուսոնը միայնակ անցավ վերջին 100 մղոնը (160 կմ)։ Հիմնական բազա վերադառնալու ընթացքում նա ընկել է սառցե ճեղքի մեջ և փրկվել է միայն այն պատճառով, որ իր սահնակը խրվել է իր գլխավերևում գտնվող սառույցի մեջ։ Նրան հաջողվել է դուրս գալ՝ օգտագործելով սահնակին ամրացված ամրագոտիները։

Երբ Մաուսոնը վերջապես վերադարձավ Դենիսոն հրվանդան, ընդամենը մի քանի ժամ առաջ մեկնել էր «Aurora» նավը։ Այն վերադարձվել էր անլար կապի միջոցով, միայն այն պատճառով, որ վատ եղանակը խափանել էր փրկարարական աշխատանքները։ Մաուսոնը և վեց անդամները, ովքեր մնացել էին նրան փնտրելու համար, ձմեռեցին երկրորդ տարին մինչև 1913 թվականի դեկտեմբեր ամիսը։ Մաուսոնը իր «Home of the Blizzard» գրքում նկարագրում է իր փորձառությունները։ Նրա խումբը և ովքեր գտնվում էին Արևմտյան բազայում, ուսումնասիրել էին Անտարկտիդայի ափերի մեծ տարածքները՝ նկարագրելով դրանք երկրաբանական, կենսաբանական և օդերևութաբանական տեսանկյունից և ավելի հստակ սահմանել Հարավային մագնիսական բևեռի գտնվելու վայրը։ 1915 թվականին Թագավորական աշխագրական ընկերությունը նրան պարգևատրեց «Ոսկե» մեդալով[14], իսկ 1916 թվականին Ամերիկյան աշխարհագրական ընկերությունը պարգևատրեց «Դեյվիդ Լիվինգսթոնի հարյուրամյա» մեդալով[15]։

Այդ արշավախումբը Դեյվիդ Ռոբերթսի «Alone on the Ice: The Greatest Survival Story in the History of Exploration» գրքի թեման էր։

Իր «Home of the Blizzard» գրքում Մաուսոնը պատմել է 1912 թվականի մայիսի 24-ի «Հերկուլեսյան փոթորիկերի» մասին, որը, ինչպես նա հետո իմացավ, «մոտենում էր ժամում երկու հարյուր մղոն արագությամբ»[16]։ Մաուսոնը հայտնել է, որ քամու միջին արագությունը մարտին կազմել է 68 մղոն/ժ (109 կմ/ժ,), ապրիլին՝ 52,5 մղոն/ժ (84,5 կմ/ժ), իսկ մայիսին կազմել է 67,799 մղոն/ժ (109,112 կմ/ժ)[17]։ Այս «կատաբատիկ քամիները» կարող էին հասնել մոտ 300 կմ/ժ (190 մղոն/ժ) արագության և ստիպել են Մաուսոնին Դենիսոն հրվանդանը կոչել «Երկրի ամենաքամոտ վայրը»[18][19]։

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուսոնը ամուսնացել է Ֆրանցիսկա Ադրիանա (Պակիտա) Դելպրատի (մետալուրգ Գ․ Դ․ Դելպրատի դուստրը) հետ 1914 թվականի մարտի 31-ին Բալակլավա արվարձանի Վիկտորիա քաղաքի Անգլիական Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Նրանք ունեին երկու դուստր՝ Պատրիսիան և Ջեսիկան։ 1914 թվականին նա ասպետի կոչում ստացավ և մտահոգված էր Սքոթի աղետի մասին լուրերով մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։ Մաուսոնը պատերազմում ծառայել է որպես մայոր բրիատանական Ռազմամթերքի նախարարությունում։ 1919 թվականին վերադառնալով Ադելաիդայի համալսարան, 1921 թվականին ստացել է երկրաբանության և հանքաբանության պրոֆեսորի կոչում և մեծ ներդրում է ունեցել Ավստրալիայի երկրաբանության մեջ։ 1929-31 թվականներին նա կազմակերպել և ղեկավարել է Բրիտանական Ավստրալիական և Նոր Զելանդական Անտարկտիկական համատեղ հետազոտական արշավախումբը, որի արդյունքում 1936 թվականին ձևավորվել է Անտարկտիկայի ավստրալիական տարածքը։ Նա նաև իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Հարավային Ավստրալիայի հյուսիսային Ֆլինդերս լեռնաշխթայի երկրաբանության ուսումնասիրությամբ։

1952 թվականին թոշակի անցնելուց հետո ստացել է Ադելաիդայի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ Մահացել է 1958 թվականի հոկտեմբերի 14-ին ուղեղային արյունահոսությունից Բրայթոնում՝ իր տանը։ Նա 76 տարեկան էր։ Այդ ժամանակ դեռ չէր ավարտել իր արշավախմբի արդյունքում ստացված բոլոր թերթերի խմբագրական աշխատանքը։ Այդ աշխատանքը ավարտեց իր ավագ դուստրը՝ Պատրիսիան, միայն 1975 թվականին։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա պատկերը հայտնվեց Անտարկտիկայի ավստրալիական տարածքի մի քանի փոստային նամականիշների վրա՝ 5 պենս (1961)[20], 27 ցենտ և 75 ցենտ (1982)[21], 10 ցենտ (2011)[22], 45 ցենտ (1999)[23]։

1984-1996 թվականներին նրա պատկերը հայտնվեց ավստրալիական հարյուր դոլարանոց թղթադրամի վրա, իսկ 2012 թվականին 1 դոլարանոց մետաղադրամի վրա, որը թողարկվել էր «Ոգեշնչող ավստրալիացիներ» շարքի շրջանակներում[24]։ Նրա անունով են կոչվել՝ Մաուսոն լեռնագագաթը (Հարդ կղզի), Մաուսոն լեռը (Թասմանիա), Մաուսոն կայանը (Անտարկտիկա), Դորսա Մաուսոնը (Լուսնային ծով), երկրաբանական կառույցը՝ Ադելաիդայի համալսարանի հիմնական շենքում, արվարձաններ Կանբերայում և Ադելաիդայում, Հարավային Ավստրալիայի համալսարանը և Մեդոուս քաղաքի գլխավոր փողոցը, Հարավային Ավստրալիան։ Նրա անունով են կոչվել նաև Բուրադուում գտնվող Օքսլի քոլեջը, Նոր Հարավային Ուելսը, սպորտային տունը, ինչպես նաև «Clarence» ավագ դպրոցը Հոբարթում (Թասմանիա), «Forest Lodge» հանրային դպրոցը և «Fort Street» ավագ դպրոցը, երկուսն էլ գտնվում են Սիդնեյում, որտեղ նա կրթություն է ստացել։ Մաուսոնի՝ Անտարկտիկայի հետախուզական արտեֆակտների հավաքածուն մշտապես ցուցադրվում է Հարավային Ավստրալիայի թանգարանում, այդ թվում նաև նրա ճամփորդության վեստեղծված տարբերակի էկրանավորումը, որը ցուցադրվել է «ABC» հեռուստատեսությամբ 2008 թվականի մայիսի 12-ին։

Մաուսոնը (փոստային ինդեքս՝ 2607) Կանբերայի արվարձան է, Վոդեն հովտի շրջան, Ավստրալիայի մայրաքաղաքային տարածք։ Արվարձանը երևան է եկել 1966 թվականին և անվանվել է նրա անունով։ Այս տարածքում փողոցների անունների հիմքը Անտարկտիկայի հետախուզումն է։

2011 թվականին Ռանուլֆ Ֆայնսը Մաուսոնին ընդգրկել է իր՝ «My Heroes: Extraordinary Courage, Exceptional People» գրքում։

2013 թվականին «Մաուսոնի ավստրալիական հարյուրամյա արշավախումբը» ղեկավարում էին Նոր Հարավային Ուելսից ավստրալիացի բևեռագետներ Քրիս Թյորնին և Քրիս Ֆոգվիլը, Անտարկտիկայի վետերան, երկրաբան և լեռնագնաց Գրեգ Մորտիմերին, մի խումբ գիտնականների և արկածախնդիրների հետ միասին։ Արշավախումբը կենտրոնացած էր Անտարկտիկայի և Ենթանտարկտիկական օվկիանոսագիտության, կլիմայի և կենսաբանության վրա։ «MV Akademik Shokalskiy» նավը հայտնվել է Անտարկտիդայի ծովային սառույցի մեջ[25]։ 2013 թվականի դեկտեմբերին արշավախմբի անդամներից ոմանք կրկին այցելեցին Դենիսոնում գտնվող, Քոմոնուելֆ ծովախորշի վրա տեղակայված Մաուսոնի խրճիթները[26]։

Մաուսոնի ամսագրերի և արշավների մասին այլ գրառումների թողարկումից հետո որոշ պատմաբաններ կասկածի տակ են դրել Մաուսոնի նավարկության, ռիսկի դիմելու և ղեկավարության հարցը։

2013 թվականի դեկտեմբերին առաջին օպերան՝ «Ավրորայի կանչը» (թասմանացի կոմպոզիտոր Ջո Բագդենի կողմից)[27] գրված էր Մաուսոնի 1911-1914 թվականներին դեպի Անտարկտիկա կատարած արշավախմբի հիման վրա, որը բեմադրվել է Հոբարթի «The Peacock» թատրոնում։ «Ավրորայի կանչը» ներկայացնում է Դուգլաս Մաուսոնի և իր օպերատոր՝ Սիդնի Ջեֆրիսի հարաբերությունները, որի մոտ առաջացել է պարանոյայի ախտանիշներ և ստիպված է եղել ազատվել իր պարտականություններից։

2019 թվականին Ավստրալիայի պարային թատրոնը Ադելաիդայում ներկայացրեց «Հարավի» պրեմիերան գեղարվեստական ղեկավար Գարի Ստյուարտի կողմից։ Ժամանակակից հռչակավոր պարը արտացոլում է արևելյան Անտարկտիդայի վայրի բնության միջով անցած նենգ ճանապարհորդությունը, որն իրականացվել է Մաուսոնի և նրա դժբախտ թիմի կողմից 1912-1913 թվականի ամռանը։ 2019 թվականին Գարի Ստյուարտը արժանացել է «Հարավի» խորեոգրաֆիայում ունեցած ակնառու նվաճմանը Ավստրալիայի պարային մրցանակաբաշխության ժամանակ, որը շնորհվել է «AusDance»-ի կողմից։ Այնուհետև, այդ աշխատանքը ցուցադրվել է Հարավային Ավստրալիայի տարածաշրջանում։

Դեյվիդ Ռոբերթսի պատմությունը Մաուսոնի «AAE» արշավախմբի մասին՝ «Alone on the Ice» գրքում և շան լյարդի օգտագործման մահացու ազդեցությունը հիշատակվում են բրիտանական «New Tricks» հեռուստասերիալի մի դրվագում։

Հարավային Ավստրալիայում գտնվող Մաուսոն արահետը նույնպես նրա անունով են կոչել։

«Մաուսոն 4456» փոքր մոլորակը անվանվել է նրա պատվին[28]։

Սըր Դուգլասը թաղվել է Հարավային Ավստրալաիայի Բրայթոն քաղաքի 444 Brighton փողոցում գտնվող Սուրբ Հուդա եկեղեցու պատմական գերեզմանատանը՝ 1958 թվականանին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Моусон Дуглас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  4. https://www.science.org.au/profile/douglas-mawson
  5. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  6. http://adb.anu.edu.au/biography/mawson-francisca-adriana-paquita-13085
  7. Alderman, A. R.; Tilley, C. E. (1960). «Douglas Mawson 1882-1958». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 5: 119–127. doi:10.1098/rsbm.1960.0011.
  8. CDWS-1 Air tractor tail
  9. Australian Antarctic Division (2013). «Mawson's Huts Historic Site Management Plan 2013-2018» (PDF). Australian Antarctic Division. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  10. Douglas Mawson 1882-1958 www.south-pole.com
  11. Sir Douglas Mawson (2009) [Autumn 1914]. Geoffrey Cowling; David Widger (eds.). The Home of the Blizzard: Being the Story of the Australasian Antarctic Expedition, 1911–1914. London, UK: Project Gutenberg.
  12. Bickel, Lennard (2000). Mawson's Will: The Greatest Polar Survival Story Ever Written, Hanover, New Hampshire: Steerforth Press. 1-58642-000-3
  13. «Man's Best Friend?». Student BMJ 2002;10:131–170 May. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  14. «List of Past Gold Medal Winners» (PDF). Royal Geographical Society. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  15. "The Cullum Geographical Medal" Արխիվացված 26 Մարտ 2009 Wayback Machine. American Geographical Society. Retrieved 17 June 2010.
  16. Mawson, D: The Home of the Blizzard, Vol I, page 133, J. B. Lippincott, no date
  17. Mawson, D: The Home of the Blizzard, Vol I, page 168, J. B. Lippincott, no date
  18. Trewby, M. (Ed., 2002): Antarctica. An encyclopedia from Abbott Ice Shelf to Zooplankton Firefly Books Ltd. 1-55297-590-8
  19. Australian Antarctic Division > Home of the Blizzard. Retrieved 5 November 2011.
  20. «123RF Stock Photo». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  21. «The James Caird Society». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  22. «Traveling Antarctica». 2011 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  23. «Australian Stamp Explorer no. 56 (Mawson's Hut)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  24. «Sir Douglas Mawson Featured on Australian $1 Coin - Coin Update». news.coinupdate.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  25. «Australian Spirit of Mawson ship trapped in Antarctic sea ice». explorersweb.com. 2013 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  26. «Expedition to Mawson's Huts: a journey into Antarctica – video». The Guardian. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  27. «The Call of Aurora». 2013 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  28. (4456) Mawson In: Dictionary of Minor Planet Names. Springer. 2003. doi:10.1007/978-3-540-29925-7_4401. ISBN 978-3-540-29925-7.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]