Դիետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարդու կողմից սորտավորված բուսական ծագմամբ սնունդ։ Տարբեր մարդկանց մոտ դիետան դրսևորվում է տարբեր ձևով։

Օրգանիզմի նյութափոխանակության ժամանակ տվյալ անձի կամ այլ օրգանիզմի կողմից սպառվող սննդային գումարը կոչվում է «դիետա»։[1] Դիետա բառը, որպես այդպիսին, օգտագործվում է գլխավորապես երկու իրավիճակ բացատրելու համար․ առաջին՝ առողջ սնունդ առողջության պաշտապնության համար և երկրորդ՝ քաշի կառավարման համար։ Չնայած մարդիկ ուտում են և՛ բուսական, և՛ կենդանական ծագման սնունդ, յուրաքանչյուր մշակույթ և յուրաքանչյուր մարդ ունի որոշակի սննդային նախասիրություններ և որոշ սննդային ցուցումներ։ Դա կարող է պայմանավորված լինել նաև անձնական ճաշակի և էթիկական պատճառներով։ Անհատական դիետիկ ընտրությունները կարող են լինել և՛ առողջարար, և՛ վնասակար։ Սննդային դիետայի ամբողջական սննդում պիտի լինեն վիտամիններ, հանքային աղեր, սնուցող սպիտակուցներ, ճարպեր, ճարպային թթուներ, ինչպես նաև սննդային էներգիա՝ ածխաջրեր, սպիտակուցներ և յուղեր։ Դիետիկ սովորություններն ու ընտրությունները կարևոր դեր են խաղում կյանքի, առողջության և երկարակեցության համար։

Կրոնական և մշակութային դիետիկ ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մշակույթներ և կրոններ ունեն սահմանափակումներ, որոնք վերաբերում են իրենց սննդակարգում ընդունելի մթերքներին։ Թեև բուդդայականները հիմնականում բուսակերներ են, բայց պրակտիկորեն դրանք տարբերվում են, օրինակ ուտելիքի մեջ մսի չափաբաժինը կախված է աղանդից։[2] Հինդուիզմում բուսակերությունը իդեալ է համարվում։ Ջայնիզմի հետևորդները խիստ բուսակերներ են և բույսերի արմատների սպառում բացարձակապես չեն հանդուրժում։

Դիետիկ ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ նախընտրում են կենդանական աղբյուրներ՝ փորձելով կարգավորել առողջությունը, չնայած որոշ հանրային ենթադրությունների, դիետաները ավելի ցածր ազդեցություն ունեն, քան հայտնի է:[3] Հում սննդի դիետան ժամանակակից միտում է: Այսպիսի դիետաները կարող են պահանջել բազմատեսակ հավելումներ՝ սովորական սննդային կարիքների բավարարման համար:

Առողջ սնունդ
Ֆիզիկական վարժանք

Քաշի կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրվում են հատուկ դիետաներ քաշի կորստի կամ քաշի ձեռքբերման համար։ Դիետայի ընթացքում սննդակարգի փոփոխությունը կարող է փոխել էներգետիկ հավասարակշռությունը և բարձրացնել կամ նվազեցնել մարմնում եղած ճարպի քանակությունը։ Որոշ սննդամթերքների բաղադրությունն ու չափաբաժինը կարող է նաև փոխվել՝ համաձայն դիետայի պահանջների։ Այդպիդի դիետաները հաճախ տրվում են ֆիզիկական վարժանքներին զուգահեռ։ Հատուկ քաշի կորստի համար նախատեսված ծրագրերը կարող են նաև վնասակար լինել առողջության համար։ «Առողջ սննդակարգ» և «քաշի կառավարման համար սննդակարգ» տերմինները հաճախ կապված են միմյանց, քանի որ դրանք երկուսն էլ նպաստում են առողջ ձևով քաշի կառավարմանը: Առողջ դիետան նաև առողջական խնդիրները կանխելու միջոց է և նպաստում է մարդու օրգանիզմում վիտամինների, հանքանյութերի և այլ սննդանյութերի ճիշտ հավասարակշռությանը: [4]

Սննդային խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդային խանգարումը հանգեցնում է հոգեբանական, մատվոր խանգարման։ Այդպիսի դիետան սահմանում է ոչ նորմալ սննդային սովորույթներ, որոնք կարող են ունենալ ոչ բավարար ազդեցություն, այսինքն՝ դիետան դարձնել անիմաստ։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջարար դիետան կարող է բարելավել կամ պահպանել օպտիմալ առողջությունը: Զարգացած երկրներում առատությունը հանգեցնում է կալորիաների կուտակման, որի հիմնական հնարավոր պատճառը սննդային անհամապատասխանությունն է։[5]

Առողջապահական նախարարությունները խորհուրդ են տալիս, որ մարդիկ պահպանեն նորմալ քաշը` սահմանափակելով խտացված սննդամթերքի և շաքարով խմիչքների օգտագործումը, կարմիր ու մշակված միսը և ալկոհոլային խմիչքը: [6]

Դիետայի դասակարգման աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի տեսակ Մսակեր Կետոգենիկ Ամենակեր Բուսակեր (ուտում է նաև ձուկ) Բուսակեր Դիետայի հետևորդ Հրեաներ Իսլամականներ Հինդիներ Պալեոլիթիկ Մրգակեր
Մրգեր Ոչ Ոչ Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո
Հատապտուղներ Ոչ Միգուցե Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո
Բանջարեղեն Ոչ Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո Ոչ[Ն 1]
Կանաչեղեն Ոչ Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո Ոչ
Ընդեղեն Ոչ Ոչ Այո Այո Այո Այո Այո Այո Այո Ոչ Միգուցե
Ընկույզ Ոչ Միգուցե Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո Միգուցե
Պալարավոր Ոչ Ոչ Այո Այո Այո Այո Այո Այո Այո Միգուցե[Ն 2] Ոչ
Հացահատիկ Ոչ Ոչ Այո Այո Այո Այո Այո Այո Այո Ոչ Միգուցե
Տավարի միս Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո Այո Ոչ Այո Ոչ
Խոզի միս Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Միգուցե Այո Ոչ
Եղնիկի միս Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո Այո Միգուցե Այո Ոչ
Գառան միս Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո Այո Միգուցե Այո Ոչ
Հավի միս Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո Այո Միգուցե Այո Ոչ
Ձուկ Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Այո Այո Միգուցե Այո Ոչ
Ծովամթերք Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Միգուցե խեցգետին, լոբստեր Միգուցե Այո Ոչ
Միջատներ Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ[Ն 3] Ոչ[Ն 3] Միգուցե Այո Ոչ
Մեղր Ոչ Ոչ Այո Այո Այո Ոչ Այո Այո Այո Այո Ոչ
Ալկոհոլային խմիչքներ Ոչ Այո Այո Այո Այո Այո Միգուցե Ոչ Միգուցե Ոչ Ոչ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Some plants traditionally considered to be vegetables—such as tomatoes, eggplants, capsicums, and zucchinis—are permitted.
  2. Typically, potatoes are not permitted but cassava, yams, and sweet potatoes are.
  3. 3,0 3,1 Locusts are sometimes permitted, depending on the religious denomination.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. noun, def 1 – askoxford.com
  2. Keown Damien (26 August 2004)։ A Dictionary of Buddhism։ Oxford University Press։ էջ 77։ ISBN 9780191579172 
  3. The embodied energy of food: the role of diet DA Coley, E Goodliffe, J Macdiarmid Energy Policy 26 (6), 455-460
  4. «Healthy Eating: How do you get started on healthy eating?»։ Webmd.com։ 2009-10-12։ Վերցված է 2011-12-11 
  5. "Told to Eat Its Vegetables, America Orders Fries" article by Kim Severson in The New York Times September 24, 2010, accessed September 25, 2010
  6. «Policy and Action for Cancer Prevention Food, Nutrition, and Physical Activity»։ World Cancer Research Fund & American Institute for Cancer Research։ 2010