Ավտորիտարիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտորիտարիզմ (ծագել է լատ.՝ auctoritas  - իշխանություն, ազդեցություն բառերից), քաղաքական համակարգ, որին բնորոշ է իշխանության կենտրոնացումը մեկ մարդու կամ իշխանության որևէ մարմնի (սովորաբար՝ գործադիր) ձեռքում[1]։

Իշխանության կրողը մեկ կամ մի խումբ մարդիկ են, որոնց գործողությունները չեն հսկվում ու չեն ենթարկվում պետական այլ մարմինների։ Ընտրությունների համակարգը սահմանափակ է, մարդիկ օտարված են իշխանությունից։ Ավտորիտար ռեժիմները սովորաբար հենվում են ուժի վրա, կարող են զանգվածային ճնշումների չդիմել, բայց և տիրապետում են բավականաչափ ուժի, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդկանց ստիպեն ենթարկվել։ Լրիվ արգելված կամ սահմանափակված է օրինական ընդդիմությունը, մրցակցությունը քաղաքական բնագավառում բացակայում է։

Դրա ձևերն են՝

Ավտորիտար են համարվում նաև ռազմական ռեժիմները, օրինակ՝ Լատինական Ամերիկայի երկրներում, անձնավորված ռեժիմներ՝ աֆրիկյան երկրներում և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիկոլայ Հարությունյան, Գուրգեն Գեղամյան, Նորագույն պատմություն, Երևան, ««Զանգակ 97» ՍՊԸ», 2001 — 155, էջեր 155 — 155 էջ. — 69000 հատ։