Վիլհելմ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլհելմ II, Ֆրիդրիխ Վիլհելմ Վիկտոր Ալբերտ Պրուսացի
Wilhelm II, Friedrich Wilhelm Viktor Albert von Preußen
Bundesarchiv Bild 146-2004-0096, Kaiser Wilhelm II..jpg
Վիլհելմ II
Դրոշ
Պրուսիայի թագավոր
Դրոշ
հունիսի 15 1888 - նոյեմբերի 9 1918
Նախորդող Ֆրիդրիխ III
Հաջորդող Չկա
Ժառանգորդ Արքայազն Վիլհելմ
Դրոշ
Գերմանական կայսրության կայզեր
Դրոշ
հունիսի 15, 1888 - նոյեմբերի 9, 1918
Նախորդող Ֆրիդրիխ III
Հաջորդող Չկա
Ժառանգորդ Արքայազն Վիլհելմ
 
Քաղաքացիություն՝ Flag of the German Reich (1935–1945).svg Գերմանիա
Կրթություն՝ Բոննի համալսարան
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ազգություն Գերմանացի
Դավանանք Լյութերական
Ծննդյան օր 1859 հունվարի 27
Ծննդավայր Բեռլին, Պրուսիա
Վախճանի օր հունիսի 4, 1941(1941-06-04) (տարիքը 82)
Վախճանի վայր Ուտրեխտ, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Թաղված Դոորն
Դինաստիա Hohenzollern Haus Wappen.svg Հոհենցոլերներ
Հայր Ֆրիդրիխ III
Մայր Վիկտորիա Մեծբրիտանացի
Ամուսին Վիկտորիա Ավգուստա
Զավակներ որդիներ։ Վիլհելմ, Էյտել Ֆրիդրիխ, Ադալբերտ, Ավգուստ Վիլհելմ, Օսկար և Իոհիմ
դուստր։ Վիկտորիա Լուիզա
 
Ինքնագիր Wilhelm II, German Emperor Signature-.svg
 
Պարգևներ

Արժանիքների շքանշան, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սև արծվի շքանշան, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, Knight Grand Cross in the Order of the Netherlands Lion, Knight Grand Cross of the Order of Saints Maurice and Lazarus, Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, knight grand cross of the order of the crown of italy, Անդրեաս առաքյալի շքանշան, The Royal Victorian Chain, Knight Grand Cross of the Military Order of William, Grand Cross of the Iron Cross, Order of the Crown, House Order of Hohenzollern, Order of Saint Hubert, Military Order of Max Joseph, Military Order of St. Henry, Hanseatic Cross, Sovereign Military Order of Malta, Order of the Most Holy Annunciation, Կապիչի շքանշան, Փղի շքանշան, «Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան, Order of the Norwegian Lion, Order of the Rue Crown և Սերովբեների արքայական շքանշան

Վիլհելմ II (Ֆրիդրիխ Վիլհելմ Վիկտոր Ալբերտ ֆոն Հոհենցոլլերն, հունվարի 27, 1859(1859-01-27)[1][2][3][4], Kronprinzenpalais, Միտտե, Բեռլին, Գերմանական միություն - հունիսի 4, 1941(1941-06-04)[1][2][3][4], Huis Doorn, Ուտրեխտսե Հեուվելրուխ, Ուտրեխտ (համայնք), Նիդերլանդներ, Նիդերլանդներ) եղել է Գերմանիայի վերջին կայսրը (Կայզեր) և Պրուսիայի թագավորը` կառավարելով Գերմանական կայսրությունը և Պրուսիայի թագավորությունը 1988 թվականի հունիսի 15-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 9-ը: Նա Միացյալ Թագավորության թագուհի Վիկտորիայի ավագ թոռն էր և բարեկամական կապ ուներ Եվրոպայի շատ միապետների և արքայազների հետ, որոնցից ամենանշանավորն էին Միացյալ թագավորության արքա Գեորգ V-ը և Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը:

Դառնալով կայսր 1888 թվականին նա հեռացրեց կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկին 1890 թվականին: Նա Գերմանիայի արտաքին հարաբերություններում բռնեց նոր ուղի, որը իր իկզակետին հասավ Ավստրո-Հունգարիային սատարմամբ 1914 թվականի հուլիսի ճգնաժամում, որը պատճառ հանդիսացավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսման օրեր անց:

Նա ուներ պայթյունավտնգ բնավորություն և շատ ժամանակ անպատասխանատու հայտարարություն էր անում, առանց խորհրդակցելու իր նախարարների հետ, վառ օրինակ էր Դեյլի Տելեգրաֆին տված հարցազրույցը 1908 թվականին, որն արժեցավ նրա ազդեցության մեծ մասի կորստին[5]: Նրա գլխավոր գեներալներ Պաուլ ֆոն Հինդենբուրգը և Էրիխ Լյուդենդորֆը, Առաջին համաշխարհային պատերազմի ընթցքում վարում էին քաղաքականություն` քիչ հաշվի առնելով քաղաքացիական կառավարությանը: Որպես ոչ արդյունավետ պատերազմական ժամանակների ղեկավար, նա կորցրեց բանակի վստահությունը և 1918 թվականի նոյեմբերին գահընկեց արվեց և արտաքսվեց Նիդերլանդներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմը ծնվել է 1859 թվականի հունվարի 27-ին Բեռլինի Կրոնպինցների պալատում: Նրա մայրը եղել է Արքայազն Ֆրիդրիխ Վիլյամ պրուսացու (ապագա Ֆրիդրիխ III) կինը Վիկտորիան: Վիկտորիան Միացյալ Թագավորության թագուհի Վիկտորիայի ավագ դուստրն էր: Նրա ծննդյան ժամանակ նրա մեծ հորեղբայր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ը Պրուսիայի թագավորն էր և նրա պապ Վիլհելմը ռեգենտն էր: Նա Վիկտորիա թագուհու և Արքայազն Ալբերտի առաջին թոռն էր, սակայն առավել կարևոր էր, որ նա Պրուսիայի թագաժառանգ արքայազնի առաջին որդին էր: 1861 թվականից նա Պրուսիայի գահի երկրորդ հավակնորդն էր և նաև 1871 թվականից նորաստեղծ Գերմանական կայսրության, որը, համաձայն Գերմանական կայսրության սահմանադրության ղեկավարվում էր Պրուսիայի թագավորի կողմից:

Վիլհելմը իր հոր հետ 1862 թվականին

Տրավմատիկ ծանր ծնունսը պարալիզացրեց նրա ձախ ձեռքը, ինչի պատճառով այն 15 սմ-ով կարճ էր աջ ձեռքից: Նա անընդհատ փորձել է թաքցնել այդ թերությունը, շատ լուսանկարներում ձեռք դիրքը այնպիսին է, որ երկարությունների տարբերությունը չզգացվի: Պատմաբանները կարծում են, որ նրա ահաշմանդամությունը ազդել է նրա բնավորության վրա[6][7]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականին Վիլհելմին տարան Անգլիա մասնակցելու իր մորեղբայր Բերտիի (հետագայում թագավոր Էդուարդ VII) և արքայադուստր Ալեքսանդրա Դանիացու հարսանյաց հանդեսին: Վիլհելմը մասնակցեց արարողությանը որպես հարսի քողը բռնող և նրա կողքին դրված էր փոքր խաղալիք դաշույն: Հարսանյաց հանդեսի ժամանակ չորսամյա Վիլհելմը անհանգիստ էր: Նրա տասնութամյա մորեղբայր Արքայազն Ալֆրեդը անընդհատ հսկելով նրան, սաստեց, որպեսզի նա հանգիստ լինի, սակայն Վիլհելմը հանեց իր դաշույնը և սպառնաց Ալֆրեդին: Երբ Ալֆրեդը փորձեց իրեն ենթարկել Վիլհելմին, վերջինս հարվածեց նրա ծնկին: Նրա տատիկ թագուհի Վիկտորիան չտեսավ այդ միջադեպը և Վիլհելմը մնում էր նրա համար «խելացի, սիրելի փոքրիկ տղա[8]»:

Նրա մայր Վիկին մեղադրում էր իրեն երեխայի հաշմանդամության մեջ և համարում էր որ Վիլհելմը կդառնա լավ հեծյալ: Միտքը այն մասին, որպես գահի ժառանգոր չի կարողանա ձի վարել, տանջում էր Վիկիին: Ձիարշավի դասերը Վիլհելմը սկսեց երբ նա ութ տարեկան էր: Կրկին ու կրկին տանջվող արքայազնին նստեցնում էին ձիու վրա և ստիպում ընթանալ: Նա անընդհատ ընկնում էր, սակայն արցունքներով նորից նստում էր ձիու վրա: Շաբաթներ անց, նա վերջապես կարողացավ պահպանել հավասարակշռությունը[9]:

Վիլհելմը վեց տարեկանից ուսանել և մեծամասամբ եղել է 39 ամյա ուսուցիչ Գեորգ Հինցպետերի ազդեցության տակ[10]:

Որպես դեռահաս նա ուսանել է Կասելի գիմնազիայում: 1877 թվականին Վիլհելմը ավարտեց բարձրագույն դպրոցը և իր տասնութամյակին իր տատիկից` թագուհի Վիկտորիայից ստացավ նվեր ասպետության շքանշան: Կասելից հետո Վիլհելմը չորս տարի ուսանել է Բոննի համալսարանում` ուսանելով իրավունք և քաղաքագիտություն: Նա դարձավ հատուկ Բորուսիա Բոննի մասնաշենքի անդամ[11]: Վիլհելմը փոյլել է արագ մտքով, սակայն հաջախ քննադատվել է բուռն էմոցիաների համար:

Որպես Հոհենցոլերններ թագավորական ընտանիքի անդամ Վիլհելմը վաղ տարիներից շփվել է Պրուսիայի մտավորականության ռազմական հասարակության հետ: Սա մեծ ազդացություն է ունեցել նրա վրա և մեծ տարիքում Վիլհելմը հազվադեպ էր լինում առանց զինվորական համազգեստի: Պրուսական կոշտ ռազմական մշակույթը փոխեցին նրա հայացքները քաղաքականությունում և անձնական զարգացման մեջ:

Թագաժառանգ արքայազն Ֆրիդրիխը իր որդուն վերաբերվում էր մեծ սիրով և հարգանքով: Նրա հոր կարգավիճակը որպես Գերմանիայի միավորման պատերազմների հերոսի մեծ նշանակություն է ունեցել Վիլհելմի անձնական կյանքում: Մոտ էմոցիոնալ շփումները հոր և որդու միջև չէին խրախուսվում: Ավելի ուշ, երբ նա շփվեց թագաժառանգ արքայազնի քաղաքական ընդդիմախոսների հետ, Վիլհելմը եկավ ավելի հստակ եզրահանգման իր հոր հանդեպ, ով իր ահամար մի գործիչ էր, ով ունի տղամարդկային անկախություն և մեծ ներուժ: Վիհելմի համար նաև կուռք էր հանդիսանում իր պապը` Վիլհելմ I Հոհենցոլեռն, ում հետագայում Վիլհելմը բնորոշում էր որպես Գերմանիայի առաջին կայսր «Վիլհելմ Մեծ»[12]: Սակայն նա մոտ հարաբերություններ ուներ մոր հետ:

Վիլհելմը ընդդիմանում էր իր ծնողների, հատկապես մոր ջանքերին ուսանել բրիտանական լիբերալիզմ: Փոխարենը նա համաձայնեց հետևել իր ուսուցիչներին, որոնք սատարում էին ավտորիտար ռեժիմին և ազդեցության ներքո նա ավելի պրուսիֆիկացվեց: Այսպիսով նա օտարացավ իր ծնողների հետ` կասկածելով որ նրանք գործում են Բրիտանիայի շահերից: Գերմանիայի կայսր Վիլհելմ I-ը տեսավ թե ինչպես է նա դուրս գալիս Վիկտորիայի ազդեցությունից և մեծանում որպես տղամարդ: Երբ Վիլհելմը դարձավ քսանմեկ տարեկան, կայսրը որոշեց որ արդեն ժամանակն է նրան ուսանել ռազմական գործ: Նա նշանակեց Վիլհելմին Պոտսդամում տեղակայված Առաջին հետևակային գումարտակում լեյտենանտ: Գումարտակի մասին Վիլհելմը ասել է,-«Ես իրականում գտա իմ ընտանիքին, ընկերներին հետաքրքրությունը, ամենինչ առանց որոնց ես ապրել եմ մինչ այս»: Որպես տղա և ուսանող նա եղել է կուլտուրական, որպես սպա նա սկսել է խոսել ավելի խրոխտ ինչպես պրուսացի սպային է վայել[13]:

Շատ դեպքերում Վիլհելմը դարձել է իր ժառանգորդ լինելու և Օտտ ֆոն Բիսմարկի հնարքների զոհը: Ընտանիքի երկու կողմերը տառապել են հոգեկան հիվանդությամբ և դա կարող է բացատրել նրա հուզական անկայունությունը: Երբ Վիլհելմը քսան տարեկանում էր, Բիսմարկը փորձեց նրան հանել ծնողների դեմ (որոնք չէին ընդունում Բիսմարկին և նրա քաղաքականությունը) որոշ հաջողությամբ: Բիսմարկը ցանկանում էր երիտասարդ արքայազնին օգտագործել որպես զենք նրա ծնողների դեմ, որպեսզի շարունակի իր քաղաքական մենաշնորհը: Այսպիսով Վիլհելմը գնալով հեռացավ իր ծնողներից, հատկապես իր անգլիացի մորից: 1889 թվականի ապրիլի պայթյունից հետո Վիլհելմը բարկացած խոստովանեց, որ անգլիացի բժիշկը սպանեց նրա հորը և մեկ այլ անգլիացի բժիշ պարալիզացրեց նրա ձեռք, որին վստահում էր նրա մայրը[14]:

Երիտասարդ տարիքում Վիլհելմը սիրահարվեց իր զարմուհի Ելիզավետա Ֆյոդորովնայի հետ: Ելիզավետան մերժեց նրա և ամուսնացավ ռուսական կայսրի ընտանիքի անդամի հետ: 1880 թվականին Վիլհելմը սկսեց հանդիպել Ավգուստա Վիկտորիայի հետ, հայտնի որպես «Դոնա»: Նրանք ամուսնացան 1881 թվականի փետրվարի 27-ին և մնացին ամուսնացած քառասուն տարի, մինչև Դոնայի մահը 1921 թվականին: Տասը տարվա ընթացքում 1882-ից 1892 թվականներին Ավգուստա Վիկտորիան Վիլհելմին պարգևեց յոթ երեխա` վեց տղա և մեկ աղջիկ[15]:

1884 թվականի սկզբներին Բիսմարկը սկսեց համոզել Կայզեր Վիլհելմին ուղարկել դիվանագիտական գործուղման, որը թագաժառանգ արքայազնի իրավունքներից էր: Այս տարի արքայազն Վիլհելմը ուղարկվեց Ռուսաստանի ցար Ալեքսանդր III-ի մոտ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցեց Ցարևիչ Նիկոլայի տասվեցերորդ տարեդարձի արարողությանը: Երկու տարի անց Կայզեր Վիլհելմ I-ը Վիլհելմին տարավ Ավտրո-Հուգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի հետ հանդիպման: 1886 թվականին նաև Հերբերտ ֆոն Բիսմարկի շնորհիվ, ով կանցլերի որդին էր, բիսմարկը շաբաթը երկու անգամ փորձաշրջան էր անցնում Արտաքին գործերի նախարարությունում:

Գահակալման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս լուսանկարում Վիլհելմը աջ ձեռքով բռնել է ձախ ձեռքը, որը պարալիզացված է:

Կայզեր Վիլհելմ I Հոհենցոլեռնը մահացավ Բեռլինում 1888 թվականի մարտի 9-ին և արքայազն Վիլհելմի հայրը դարձավ կայսր որպես Ֆրիդրիխ III: Նա արդեն տառապում էր աղիքային քաղծկեղից և իր գահակալման բոլոր 99 օրը մինչև մահը պայքարեց հիվանդության դեմ: Նույն տարվա հունիսի 15-ին 29-ամյա Վիլհելմը դարձավ Գերմանիայի կայսր և Պրուսիայի թագավոր[16]:

Չնայած երիտասարդ տարիքում նրա կուռքը եղել էր Օտտո ֆոն Բիսկմարկը, Վիլհելմի խարիզմատիկ բնավորությունը շուտով բերեց կոնֆլիկտի «Երկաթե Կանցլերի» հետ, ով կարևոր դեր էր ունեցել կայսրության հիմնադրման հարցում: Նոր կայսրին դուր չէր գալիս Բիսմարկի զգուշավոր արտաքին քաղաքականությունը` գերադասելով Գերմանիայի արագ և ուժեղ ընդլայնումը, որը կպաշտպանի Գերմանիայի դիրքը արևի տակ: Բացի այդ երիտասարդ կայսրը վեր էր դասում օրենքը գահից, ի տարբերություն իր պապիկի: Չնայած կայսրության սահամանադրությամբ գործադիր իշխանությունը պատկանում էր կայսրին, Վիլհելմ I համաձայն էր առօրյա կառավարումը հանձնել Բիսմարկին: Կանցլերի և Վիլհելմի միջև վաղ վեճերը շուտով փչացրեցին երկուսի հարաբերությունը: Բիսմարկը հավատում էր, որ Վիլհելմը թույլ բնավորություն ունի և նրան կարելի է կառավարել և ձևականորեն ցույց տվեց որ սատարում է Վիլհելմի քաղաքականությանը 1880-ական թվականների վերջին: Նրանց հարաբերությունները վերջնականապես փլուզվեցին 1890 թվականի սկզբին, երբ Բիսմարկը փորձեց ընդունել հակասոցիալիստական օրենք[17]:

Բաժանում Բիսմարկից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի կայսր Վիլհելմ II

Նպատակասլաց երիտասարդ կայզերը մերժեց Բիսմարկի «խաղաղասեր արտաքին քաղաքականությունը» և իր գեներալներին կարգադրեց աշխատել «նախընտրություն տալով պատերազմական ագրեսիվ քաղաքականությանը»: Բիսմարկը իր օգնականին ասել է «Այդ երիտասարդը ցանկանում է պատերազմել Ռուսաստանի դեմ և ուզում է անմիջապես հանել իր սուրը: Ես չեմ ցանկանա դառնալ դրա մասը[18]»: Երբ Բիսմարը հասավ բացարձակ մեծամասնության` Ռայխստագում ունենալով իր քաղաքական գործիչներին և որոշեց ընդունել հակասոցիալիստական օրենքներ: Նրա Կարտելը, Պահպանողական և Ազգային լիբերալ կուսակցություններից բաղկացած մեծամասնությունը, ցանկացավ ընդունել օրենքները խորհրդարանում, սակայն համաձայնության չեկան մեկ հարցում, որ ոստիկանությունը կարող էր ձերբակալել սոցիալիստ ագիտատորներին իրենց տներից: Համաձայնության չգալով Կարտելը մասնատվեց:

Քանի որ քննարկումները շարունակվում էին, Վիլհելմը գնալով ավելի շատ էր հետաքրքրվում սոցիալական խնիրներով, հատկապես 1889 թվականին գործադուլ հայտարարած բանվորների խնդիրներով: Նա անընդհատ ընդհատում էր Բիսմարկին խորհդում, ցույց տալով որ չի սատարում Բիսմարկի սոցյալական քաղաքականությունը: Բիսմարկը իր հերթին չէր վստահում Վիլհելմի քաղաքականությանը և անընդհատ փորձում էր շրջանցել այն: Բիսմարկը զգալով երիտասարդ կայսրի անվստահությունը և նրա ամբիցիոզ խորհրդականների ճնշումները, հրաժարվեց բանվորների պաշտպանության մասին զեկույցը ստորագրել, ինչը պահանջվում էր սահմանադրությամբ: Վերջնական բաժանում տեղի ունեցավ, երբ Բիսմարկը փնտրում էր նոր խորհրդարանական մեծամասնություն, որպեսզի ընդունի հակասոցիալիստական օրենքը: Բիսմարկի կողմնակիցներից Ռայխստագում մնացել էին Կաթոլիկ կենտրոնամետ կուսակցությունը և Պահպանողական կուսակցությունը: Բիսմարկը ցանկացավ դաշինք կազմել ՑենտրեԿենտրոնամետ կուսակցության հետ և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լյուդվիգ Վինդհորստին հրավիրեց նոր կոալիցիան քննարկելու[19]: Խորհրդարանական պետությունում կառավարությունը ներկայացված է լինում խորհրդարանական մեծամասնության կողմից և իրավունք ունի կնքել դաշինքներ մեծամասնության հասնելու համար, սակայն Գերմանիայում Կանցլերը ստիպված էր կախված լինել կայսրից և Վիլհելմը հավատում էր, որ ինքը իրավունք ունի լինել տեղեկացված նախարարների հանդիպումից առաջ: Կայսրի իշխանության վերաբերյալ Բիսմարկի բացասական կոչերը կայսրեական մասնաշենքում վերջնականապես Վիլհելմին հունից հանեցին: Առաջին անգամ իր կյանքում Բիսմարկը չկարողացավ օգտագործել իր առավելությունը և գրեց հրաժարականի նամակ` քննադատելով Վիլհելմի արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչը հրապարակվեց միայն Բիսմարկի մահից հետո[20]:

Վիլհելմի վերահսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմարկի հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմարկը հրաժարական տվեց 1890 թվականին 75 տարեկան հասակում և նրան հաջորդեց որպես կանցլեր Լեո ֆոն Կապրիվին, ոի, իր հերթին փոխարինեց Խլոդվիգ Հոհենլոեն 1894 թվականին: Հոհելոեի հրաժարականից հետո 1900 թվականին Վիլհելմը կանցլեր նշանակեց իր խոսքով «իր սեփական Բիսմարկին»` Բեռնհարդ Բյուլովին:

Բիսմարկը հիմնականում վարում էր զգույշ արտաքին հարաբերություններ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ` փորձելով պահպանել խաղաղ հարաբերություններ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ, չնայած նրանց նկատմամբ հանրային բացասական կարծիքի: Բիսմարկի հրաժարականից հետո Բեռլինի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոխվեց, Ֆրանսիայի հետ հարաբերությունները արագորեն վատթարացան, ինչը բերեց 1914 թվականին մեծամասամբ մեկուսացված Գերմանիայի[21]:

Նշանակելով Կապրիվիին, այնուհետև Հոհենլոեին` Վիլհելմը վարում էր նոր քաղաքականություն, որը պատմության մեջ հայտնի է որպես «նոր ուղղություն», որով իր կարծիքով կմեծացնի կայսրի ազդեցությունըկառավարության նկատմամբ: Պատմաբանները կածում են, որ սրանով Վիլհելմը փորձում էր հասնել մենիշխանության, սակայն պարզ էր, որ շատ դինամիկ զարգացումներ են սպասվում կայսրի և կանցլերի միջև «Վիլհելմյան ժամանակաշրջան»-ում: Այս կանցլերները ավագ քաղաքացիական ծառայողներ էին, սակայն ոչ քաղաքական և պետական գործիչներ ինչպես Բիսմարկը: Վիլհելմը կարծում էր, որ երկիրը կարիք ունի նոր Երկաթե կանցլերի, որը չի ենթարկվի որևէ անձի ազդեցության, բացառությամբ կայսրի և կվարի ուժեղ և հավասարակշռված քաղաքականություն: Իր հրաժարականից մինչև մահը Բիսմարկը մնաց Վիլհելմի լավագույն քննադատներից մեկը, սակայն չունենալով քաղաքական հենք և ազդեցություն, ոչինչ չկարողացավ փոխել:

Դիմանկար Ֆիլիպ դե Լացլոյի կողմից, 1908 թվական:

Քսաներորդ դարի սկզբից Վիլհելմը սկսեց կենտրոնանալ Գերմանական նավատորմի կառուցման վրա և պետք է մրցակցեր Բրիտանիայի նավատորմի հետ և դարձներ Գերմանիան համաշխարհային տերություն: Նա հրամայեց իր զինվորական ղեկավարությանը կարդալ Ալֆրեդ Թայեր Մահանի, Ծովային ուժի ազդեցությունը պատմության ընթացքում գիրքը և ժամեր շարունակ գծագրում էր նավերի հատակագծեր, որոնք ցանկանում էր կառուցել: Բյուլովը և Բեթման Հոլվեգըմ նրա հավատարիմ կանցլերնը, հետևում էին ներքին քաղաքականությանը, մինչդեռ Վիլհելմը արտաքին ասպարեզում վարում էր էքսցենտրիկ քաղաքականություն, ինչը տագնապալից էին ընդունում եվրոպական երկրներում:

Արվեստի և գիտության խթանող[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմը խանդավառությամբ խրախուսեց արվեստը և գիտությունը, ինչպես նաեւ հանրային կրթությունը եւ սոցիալական բարեկեցությունը: Նա հովանավորեց Կայզեր Վիլհելմի գիտական միությանը գիտության մեջ ուսումնասիրություններ կատարելու համար, որը հիմնադրել էին մի քանի հարուստ անձինք և պետությունը և ուներ մի շարք հետազոտական ինստիտուտներ: Պրուսիայի գիտությունների ակադեմիան չկարողացավ դիմակայել կայզերին և կորցրեց իր անկախության մի մասը, ստիպված էր ներմուծել մի քանիճարտարագիտական ծրագրեր և ներդնել կրթաթոշակ 1900 թվականի կայզերի նվերից հետո[22]:

Վիլհելմը աջակցեց նորամուծողներին և փորձեց բարեփոխումներ իրականացնել Պրուսիայի միջնակարգ ուսուցման մեջ, որը հիմնականում ավանդական, էլիտար, քաղաքականացված և չզարգացող ուղղություն ուներ:

Ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Վիլհելմ II-ը զրուցում է եթովպացիների հետ Համբուրգում 1909 թվականին:

Պատմաբանները հաճախ ապշել են նրա ինքնությամբ կառավարման սկզբին: Այսպիսով Թոմաս Նիպերդեյ նրան բնորոշում է.

Aquote1.png ... տաղանդավոր, արագ հասկացող, հաճախ գերազանց, սիրում է ժամանակակից տեխնոլոգիան, արդյունաբերությունը, գիտությունը, սակայն ժամանակ առ ժամանակ մակերեսային, շտապող, անհանգիստ, չի կարողանում հանգստանալ, առանց որևէ խորը կարևորությամբ, առանց որևէ ցանկության աշխատելու կամ ուղղորդելու տանում է գործը ավարտին, առանց մտածոլու խորքային, առանց հաստանալու խնդրի իրական բովանդակությունը, անվերահսկելի և հազիվ թե հասկանալու կարևորությունը, ինչի հաջողությունը անհույս է, ինչպես Բիսմարկն էր ասում նրա վաղ տարիների մասին, նա ամեն օր ուզում է տոնել իր ծննդյան տարեդարձը, ռոմանտիկ, սենտիմենտալ և թատերական, անվստահ և ինքնագոհ` անսահման գերագնահատելով ինքնավստահությունը և ցանկանալով այն ցուցադրել: Դեռահաս ուսանող, ով ցանկանում էր դառնալ աշխարհի սուպերլիդեր[23]: Aquote2.png


Պատմավան Դավիդ Ֆրոմկին գտնում էր, որ Վիլհելմը և սիրում էր և ատում էր Բրիտանիան[24]: Ըստ Ֆրոմկինի.

Aquote1.png Վիլհելմի ներսում կիսա-գերմանական մասը պատերազմում էր կիսա-անգլիական մասի հետ: Նա շատ էր խանդում բրիտանացիներին` ցանկանալով լինել բրիտանացի, ցանկանալով լինել ավելի լավ բրիտանացի քան բրիտանացիներն էին, մինչդեռ ատում էր նրանց, քանի որ նրանք երբեք մինչև վերջ չէին ընդունի նրան[25] Aquote2.png

Հարաբերություններ օտարերկրացի բարեկամների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Վիկտորիա թագուհու թոռ, Վիլհելմը ապագա Գեորգ V թագավորի զարմիկն էր, ինչպես նաև նրա զարմուհիներն էին Ռումինիայի թագուհի Մարիան, Նորվեգիայի թագուհի Մոդը, Իսպանիայի թագուհի Վիկտորիա Եվգենիան և Ռուսաստանի կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան: 1889 թվականին Վիլհելմի կրտսեր քույր Սոֆիան ամուսնացավ Հունաստանի ապագա թագավոր Կոնստանտինոս I-ի հետ: Վիլհելմի քույրը սկսեց դավանել Հույն ուղղափառ եկեղեցուն և նրա ամուսնությունից հետո Վիլհելմը փորձեց արգելել նրա մուտքը Գերմանիա:

Ինը միապետերը Վինձոր ամրոց Էդուարդ VII-ի թաղմանը, լուսանկարը 1910 թվականի մայիսի 20-ին:

Վիլհելմի ամենաքննարկելի հարաբերությունները իր բրիտանացի բարեկամների հետ էր: Նա շատ էր կարոտում էր տատ Վիկտորիային իր ընտանիքի մյուս անդամներին[26]: Չնայած Վիկտորիան շատ հարգանքով էր վերաբերվում Վիլհելմին, նրա մյուս բարեկամները Վիլհելմին համարում էին անհետաքրքիր և անհրապույր և հիմնականում խուսափում էին նրա հետ շփվելուց[27]: Նա հատկապես վատ հարաբերություններ ուներ իր մորեղբայր Բերտիիիի հետ (հետագայում Էդուարդ VII թագավոր): 1888-ից 1901 թվականներին Էդուարդը շատ էր վիրավորում Վիլհելմին` վերաբերվելով նրան ոչ թե որպես Գերմանիայի կայսրի, այլ որպես սովորական զարմիկի[28]: Իր հերթին Վիլհեմը հաճախ էր վիրավորում իր մորեղբորը, ում նմանեցնում էր «ծեր սիրամարգի» և իր կայսրի դիրքը համարում էր ավելի բարձր նրանից[29]: 1890 ական թվականներին, Վիլհելմը մի քանի այցելություն է կատարել Անգլիա Կաուսների շաբաթին մասնակցելու համար Ուայթ կղզում և հաճախ մրցում էր իր մորեղբոր հետ: Էդուարդի կին, Դանիայում ծնված Ալեքսանդրան, սկզբում որպես արքայադուստր Ուելսացի, հետո որպես թագուհի, նույնպես չէր սիրում Վիլհելմին` երբեք չմոռանալով Պրուսիայի կողմից Շլեզվիգ Հոլշտայնի բռնակցումը Դանիայից 1860-ական թվականներին[30]: Չնայած իր վատ հարաբերություններին անգլիացի բարեկամների հետ, այնուամենայնիվ, երբ Վիլհելմը իմացավ թագուհի Վիկտորիայի ծանր հիվանդության մասին լուրերը 1901 թվականի հունվարին, նա մեկնեց Անգլիա և մնաց այնտեղ անգամ մահից հետո և մասնակցեց հուղարկավորությանը: Նա նաև ներկա էր թագավոր Էդուարդ VII-ի հուղարկավորությանը 1910 թվականին:

1913 թվականին Վիլհելմը կազմակերպեց ճոխ հարսանիք իր միակ աղջկա` Վիկտորիա Լուիզայի համար: Հյուրերի մեջ էին նաև նրա երրորդ զարմիկ Նիկոլայ II-ը, ով նույնպես չէր սիրում Վիլհելմին, և նրա անգլիացի զարմիկ, Թագավոր Գեորգ V-ը ու նրա կին Թագուհի Մարիան:

Միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ II-ի օրոք Գերմանիայի արտաքին հարաբերությունները առերեսվեցին մի շար նշանակալի խնդիրների հետ: Բնավորությամբ Վիլհելմը անհամբեր էր, շատ ժամանակ սենտիմենտալ և բռնկվող: Նա անձնապես թույլ էր պատրաստված, որպեսզի ճիշտ ղեկավարեր Գերմանիայի արտաքին հարաբերությունները և տաներ ճիշտ ուղղությամբ: Այժմ լայնորեն ընդունված է, որ Վիլհելմի արտաքին քաղաքականությունը հաճախ հավանության էր արժանանում Գերմանիայի արտաքին հարաբերությունների էլիտայի կողմից: Կան բազմաթիվ օրինակներ, ինչպիսիք են 1896 թվականի Կրյուգերի հեռագիրը, որով Վիլհելմը շնորհավորել է նախագահ Պաուլուս Կրյուգերին of the Տրանսվաալի հանրապետության հաղթանակի համար ընդդեմ բրիտանական Ջեյմսոնի ռեյդում, այսպիսով դեմ գնալով Բրիտանիայի հանրային կարծիքին:

Բրիտանացիների հանրային կարծիքը Կայզերի հանդեպ շատ բարձր էր վերջինիս կառավարման առաջին տասներկու տարիներին, սակայն սկսեց անկում ապրել 1890-ականների վերջին: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա դարձավ բրիտանական հակագերմանական գաղափարախոսության հիմնական թիրախը և բնորոշվեց որպես ատելի թշնամի[31]:

Վիլհելմը փորձեց բոլորի ուշադրությունը գրավել տեղեկատվություն տարածելով դեղին վտանգի մասին` փորելով համոզել եվրոպական առաջնորդներին, որ վտանգ կա Չինաստանից ներխուժման հետ կապված, քիչ թվով առաջնորդներ ուշադրություն դարձրեցին[32]: Վիլհելմը օգտագործեց Ճապոնիայի հաղթանակը Ռուս-ճապոնական պատերազմում, որպեսզի փորձի համոզել եվրոպացիներին, որ դեղին վտանգը գնալով իրական է դառնում, քանի որ, ըստ Վիլհելմի Ճապոնիան կարող է միավորվել Չինաստանի հետ և շարժվեր դեպի արևմուտք: Վիլհելմի օրոք Գերմանիան ներդրումներ կատարեց իր Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի գաղութներում, որոնցից քչերն էին եկամտաբեր, բացի այդ դրանք բոլորը Գերմանիան կորցրեց Առաջին աշխարհամարտի ընթացքում: Հարավարևմտյան Աֆրիկայում (այժմ Նամիբիա), սկսեց հեղաշրջում ընդդեմ Գերմանիայի տիրապետության, որը բերեց երերոների և հոտենտոտների կոտորածին, չնայած Վիլհելմը հրամայեց կանգնեցնել կոտորածը:

Դիվանագիտության մեջ Վիլհելմի եզակի հաջողություններից մեկը եղել 1900 թվականին, երբ նա աջակցեց Ֆրանց Ֆերդինանդի և Կոմսուհի Սոֆիա Խոտեկի ամուսնության, ի հակադրություն Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի ցանկության[33]:

Ներքին հաղթանակներից էր, որբ Վիլհելմը իր միակ դստերը Վիկտորիա Լուիզային ամուսնացրեց Բրաունշվեյգի դուքսի հետ 1913 թվականին, ինչը բարեկամներ դարձրեց Հանովերի և Հոհենցոլերնների տոհմերին[34]:

Պաշտոնական այցելություններ Օսմանյան կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Վիլհելմ II-ը Երուսաղեմում, Օսմանյան կայսրություն կատարած այցի շրջանակներում, 1898 թվական:

Իր առաջին այցի ժամանակ Կոստանդնուպոլի 1889 թվականին, Վիլհելմը համաձայնեցրեց գերմանական հրացանների վաճառքը Օսմանյան բանակին[35]: Իր երկրորդ պատոնական այցը Օսմանյան կայսրություն կայացել էր սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրավերով: Կայզերը իր ուղևորությունը սկսեց Ստամբուլի օսմանյան Էյալեթի 1898 թվականի հոկտեմբերի 16-ից, դրանից հետո առագաստանավով մեկնեց Հայֆա հոկտեմբերի 25-ին: Երուսաղեմ և Բեթղեհեմ այցելելուց հետո Կայզերը վերադարձավ Յաֆֆա, որտեղի նավով գնաց Բեյրութ, որտեղից գնացքով Ալեյ և Զահլեով հասավ Դամասկոս նոյեմբերի 7-ին[36]: Հաջորդ օրը Կայզերը արտասանեց իր հանրահայտ ելույթը Սալահադինի դամբարանում, որտեղ նա ասաց.

Aquote1.png Տեսնալով այս մեծ հյուրընկալությունը, որը ցուցաբերվեց մեր հանդեպ` ես համարում եմ, որ պարտավոր եմ շնորհակալ լինել Ձեզ իմ և Կայսրուհու անունից ջերմ հյուրընկալության համար, որը եզ զգացի բոլոր քաղաքներում որտեղ եղա, հատկապես Դամասկոս քաղաքում: Խորապես ցնցված լինելով այս հիասքանչ ընդունելությունից և գիտակցելով, որ կանգնած եմ բոլոր ժամանակների ամենամեծ առաջնորդներից մեկի, մեծ սուլթան Սալահադինի դամբարանի վրա, որի նման ասպետ այլևս չի եղել, ես մեծ բավականությամբ իմ շնորհակալությունն եմ հղում բոլորի կողմից Սուլթան Աբդուլ Համիդին: Այսուհետ Սուլթանը և նաև երեք հարյուր միլիոն մահմեդականներ, ովքեր համարում են սուլթանին իրենց խալիֆ, կարող են համոզված լինել, որ Գերմանական կայսրությունը միշտ կմնա իրենց ընկերը: Aquote2.png


Նոյեմբերի 10-ին Վիլհելմը այցելեց Բաալբեկ, որից հետո Բեյրութից նավով վերադարձավ տուն նոյեմբերի 12-ին[36]: Իր եկրորդ այցելության ժամանակ երաշխավորեց գերմանական ընկերությունների խոստումը նախագծել Բեռլին-Բաղդադ երկաթգիծը[35]:

Նա երրորդ անգամ այցելեց 1917 թվականի հոկտեմբերի 15-ին, որպես սուլթան Մեհմեդ V-ի հյուր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. Cecil, 1996, vol. 2, pp. 138–41
  6. William L. Putnam, -The Kaiser's merchant ships in World War I (2001) p. 33
  7. https://www.youtube.com/watch?v=AHNorbVvyLg
  8. Massie, 1991, էջ 27
  9. Massie, 1991, էջ 28
  10. Clay, 2007, էջ 14
  11. Massie, 1991, էջ 29
  12. Hull, 2004, էջ 31
  13. Massie, 1991, էջ 33
  14. Röhl, 1998, էջ 12
  15. Massie, 1991, էջ 34
  16. Lamar Cecil, Wilhelm II, vol 1: Prince and Emperor, 1859-1900 (1989) pp 110-23.
  17. Cecil, Wilhelm II, vol 1: Prince and Emperor, 1859-1900 (1989) pp 124-46.
  18. John C. G. Röhl (2014)։ Kaiser Wilhelm II: A Concise Life։ Cambridge UP։ էջ 44 
  19. Steinberg, pp. 445–47.
  20. Cecil, Wilhelm II, vol 1: Prince and Emperor, 1859-1900 (1989) pp 147-70.
  21. Taylor, 1967, էջեր 238–39
  22. König, 2004, էջեր 359–377
  23. Nipperdey, 1992, էջ 421
  24. Fromkin, 2008, էջ 110
  25. Fromkin, 2008, էջ 87
  26. King, Greg, Twilight of Splendor: The Court of Queen Victoria During Her Diamond Jubilee Year (Wiley & Sons, 2007), p. 52
  27. King (2007), p. 52
  28. Magnus, Philip, King Edward the Seventh (E. P. Dutton & Co, Inc., 1964), p. 204
  29. Magnus, p. 204
  30. Battiscombe, Georgiana, Queen Alexandra (Constable, 1960), p. 174
  31. Reinermann, 2008, էջեր 469–85
  32. Röhl, 1996, էջ 203
  33. Cecil, 1996, էջ 14
  34. Cecil, 1996, էջեր 9
  35. 35,0 35,1 «Alman Çeşmesi»։ Արխիվացված օրիգինալից-ից 27 September 2007-ին։ Վերցված է 2006-09-16 
  36. 36,0 36,1 Abdel-Raouf Sinno (1998)։ «The Emperor's visit to the East: As reflected in contemporary Arabic journalism»