Ալխեսիրասի կոնֆերանս 1906, տեղի է ունեցել հունվարի 15-ից մինչև ապրիլի 7-ը, Ալխեսիրասում (Իսպանիա), Գերմանիայի նախաձեռնությամբ՝ Մարոկկոյի նկատմամբ ֆրանսիական պրոտեկտորատի հաստատումը կանխելու նպատակով։ Մասնակցում էին Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, Ավստրո–Հունգարիան, Ռուսաստանը, Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Շվեդիան, ինչպես նաև Մարոկկոն ու ԱՄՆ–ը։ Կոնֆերանսում միայնակ մնալով՝ Գերմանիան տեղի տվեց։ Ձևականորեն հոչակվեց Մարոկկոյի սուլթանի անկախությունը։ Ոստիկանության կազմակերպումն ու ղեկավարումը հանձնարարվեց Ֆրանսիային ու Իսպանիային։ Ալխեսիրասի կոնֆերանսի որոշումները Ֆրանսիայի համար Մարոկկոն վերջնականապես նվաճելու ուղի հարթեցին և նպաստեցին անգլո–ֆրանսիական դաշինքի ամրապնդմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 178)։