Բեռնհարդ Բյուլով
| Բեռնհարդ Բյուլով գերմ.՝ Bernhard von Bülow | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 3, 1849[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կլայն-Ֆլոտբեկ, Herrschaft Pinneberg, Duchy of Holstein, DK |
| Մահացել է | հոկտեմբերի 28, 1929[1][2][3][…] (80 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] |
| Գերեզման | Nienstedten Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | բողոքականություն |
| Կրթություն | Լոզանի համալսարան և Գրայֆսվալդի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, պետական գործիչ, հեղինակ, դեսպան, իրավաբան և նախարար |
| Ամուսին | Maria Beccadelli di Bologna? |
| Ծնողներ | հայր՝ Բերնհարդ Էրնստ ֆոն Բյուլով, մայր՝ Luise Victorine Rücker?[5] |
| Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ, Imperial chancellor?, Պրուսիայի վարչապետ, կանցլեր, դեսպան և Գերմանիայի արտաքին գործերի նախարար |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
| Ստորագրություն | |
Բյուլով (Biilow) Բեռնհարդ (մայիսի 3, 1849[1][2][3][…], Կլայն-Ֆլոտբեկ, Herrschaft Pinneberg, Duchy of Holstein, DK - հոկտեմբերի 28, 1929[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4]), իշխան, գերմանական պետական գործիչ, դիվանագետ։ 1900— 1909 թվականին եղել է ռայխսկանցլեր և Պրուսիայի մինիստր- պրեզիդենտ։ Բանվորական շարժումները ճնշելու համար 1903 թվականին պաշարողական դրություն մտցրեց Կրիմիչաուում (Սաքսոնիա) և զորքեր ուղարկեց գործադուլավորների դեմ։ Աշխարհի վերաբաժանման և համաշխարհային տիրապետության հասնելու նպատակով Բեռնհարդը հետամուտ էր Գերմանիայի ռազմական, հզորության ավելացման։ Գերմանացիների համար պահանջում էր «տեղ արևի տակ»։ Վարում էր գաղութային քաղաքականություն (Բաղդադի երկաթուղու շինարարությունը, զավթումները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում), ձգտում էր ամրապնդել գերմանական իմպերիալիզմի դիրքերը Բալկաններում։ Բեռնհարդի կառավարության քաղաքականությունն ավելի սրեց Գերմանիայի հակասություններն Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ 1914— 1915 թվականներին Բեռնհարդը արտակարգ դեսպան էր Հռոմում։ Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ասպարեզից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 GeneaStar
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118517023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/891ED.1/file/00025896.PDF
- ↑ https://runeberg.org/statskal/1921/0783.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնհարդ Բյուլով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 475)։ |
- Մայիսի 3 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Դանիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 28 մահեր
- 1929 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Լոզանի համալսարանի շրջանավարտներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Գերմանիայի կանցլերներ
- Գերմանացի պետական գործիչներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի դիվանագետներ
- Գերմանիայի կառավարության ղեկավարներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ