Պոտսդամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պոտսդամ
Զինանշան
Coat of arms of Potsdam.svg

Lausitz Luftsport- & Techniktage 2013-Hinflug by-RaBoe 0924.jpg
Կոորդինատներ: 52°24′0″ հս․ լ. 13°4′0″ ավ. ե. / 52.40000° հս․. լ. 13.06667° ավ. ե. / 52.40000; 13.06667
Երկիր Գերմանիա Գերմանիա
Երկրամաս Բրանդենբուրգ
Շրջան Պոտսդամ Միթելմարկ
Ներքին բաժանում Bornstedt, Eiche, Nedlitz, Sacrow, Կլյայն Գլյայնիկե, Բաբելսբերգ, Drewitz, Templin, Fahrland, Golm, Groß Glienicke, Q1969840?, Q1410100?, Marquardt, Neu Fahrland, Q131931?, Uetz-Paaren և Q1979246?
Քաղաքապետ Յան Յակոբս
Առաջին հիշատակում 993
Տվյալ կարգավիճակում 1345 թվականից
Մակերես 188,25 կմ²
ԲԾՄ 35 մ
Բնակչություն 156 906 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ +49 (0)331
Փոստային ինդեքս 14401-14482
Փոստային ինդեքսներ 14467, 14482, 14469, 14471, 14473, 14476, 14478 և 14480
Ավտոմոբիլային կոդ P
Պաշտոնական կայք potsdam.de
##Պոտսդամ (Գերմանիա)
Red pog.png
##Պոտսդամ (Բրանդենբուրգ)
Red pog.png

Պոտսդամ (գերմ.՝ Potsdam), քաղաք Գերմանիայի արևելքում՝ 150 000 մարդ բնակչությամբ։ Բրանդենբուրգի մայրաքաղաքն է։ Գտնվում է Հաֆել գետի վրա՝ Բեռլինից 20 կմ հարավ-արևմուտք[1]:

Էթիմոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

"Պոտսդամ" անունը ծագել է Պազտուպիմի բառից։ Տարածված տեսությունն համաձայն՝ այս տերմինը նշանակում է "կաղնիների տակ",[2] այսինքն՝ под дубами/дубими ('под "տակ, дуб "կաղին"):[3]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանսուսի
Պոտսդամի հարավում գտնվող Տեմպլիներ ծովը

Տարածքը ձևավորվել է վերջին սառցե ժամանակաշրջանի մի քանի սառցաբեկորների հալոցքից: Այսօր քաղաքի երեք քառորդը կանաչ տարածություն է և միայն մեկ քառորդը՝ բնակեցված: Քաղաքում կա 20 լիճ և գետ, ինչպես, օրինակ, Տելտովկանալը, Հայլիգերը, Հաֆելը և այլն: Ամենաբարձր գագաթը Կլայներ Ռավենսբերգն է՝ 114 մետր բարձրությամբ:

Պոտսդամը բաժանված է յոթ պատմական քաղաքային թաղամասերի և ինը նոր Ortsteile գյուղերի, որոնք միացել են քաղաքին 2003 թվականին: Քաղաքի թաղամասերը լիովին տարբեր են: Հյուսիսի և կենտրոնի թաղամասերը առանձնանում են իրենց պատմական շինություններո, հարավում էլ գերակշռում են ժամանակակից շենքերը:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտսդամում տիրապետող է բարեխառն կլիման: Հյուսիսից և արևմուտքից ազդեցություն է գործում ատլանտյան կլիման, իսկ արևելքից՝ մայրցամաքայինը: Եղանակային խաթարումները, փոթորիկները, ուժեղ կարկուտը կամ ուժեղ ձնաբուքերը, հավզադեպ են պատահում: Պոտսդամի ջերմաստիճանային փոփոխությունները համապատասխանում են Գերմանիայի գրեթե բոլոր շրջանների միջին ջերմաստիճանին: Սեզոնային ջերմաստիճանային տատանումները ավելի ցածր են, քան մայրցամաքային կլիմայում, սակայն ավելի բարձր են, քան հավասարակշռված ծովային կլիմայի ափամերձ շրջաններում: Տարեկան տեղումների քանակը 590 մմ է: Այդպես, օրինակ, Բարսելոնայում նույնպես 590 մմ է, սակայն Մյունխենում՝ 1000մմ:

Կլիմայական հետազոտությունը Պոտսդամում սկսել են կատարվել 1874 թվականից: Պոտսդամի ինստիտուտը կլիմայի փոփոխությունների հետազոտությունների միջոցով կանխատեսումներ է կատարում Բրանդենբուրգի տարածաշրջանում գլոբալ տաքացման աճի միջին ջերմաստիճանների և առաջիկա տասնամյակների ընթացքում տեղումների նվազեցման մասին:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնակչություն
2005 145 707
2010 156 906

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Պոտսդամի պատմություն

Պոտսդամը հիմնվել է ենթադրաբար 10-րդ դարում Սլավիկ գյուղի տեղում բալթիկ սլավոնացիների կողմից և ստացել է «Պոդստուպիմ», «Պոզտուպիմի» անունները: Առաջին հիշատակումները վերաբերվում են 993 թվականին, երբ Օտտոն 3-րդ կայսրը նվիրեց այդ հողատարածքը Քվեդլինբուրգյան աբբայությանը: Հետագայում Պոտսդամը հիշատակվում էր որպես փոքր քաղաք, մինչև 1345 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն դեռ 1573 թվականին այն մնում էր փոքր առևտրական քաղաք՝ ընդամենը 2000 բնակչությամբ: Քաղաքին մեծ վնասներ է հասցրել Երեսնամյա պատերազմը (1618-1648), որ վերացրեց Պոտսդամի մեծ մասը:

Պոտսդամի ճակատագիրը կտրուկ կերպով փոխվեց, երբ այն 1660 թվականին ընտրվեց Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի որսորդական նստավայրը: Այստեղ էին նաև գտնվում պրուսական զինանոցները: Հենց դրա հետևանքով էլ քաղաքը դարձավ Պրուսիայի արքայական ընտանիքի նստավայրը: Վեհաշուք շինությունները հիմնականում կառուցվել են Ֆրիդրիխ Մեծի կառավարման ժամանակ: Ամրոցները և Սան Սուսի այգին (ֆր. «առանց հոգատարության», ճարտարապետ Գեորգ Վենցեսլաուս ֆոն Քնոբելսդորֆ, 1744) հայտնի են իրենց անգլիական այգիներով և ռոկոկո ոճի ձևավորմամբ:

Պոտսդամի պատմական քարտեզը (1888)

Այն ժամանակ, երբ Բեռլինը Պրուսիայի մայրաքաղաքն էր, հետագայում էլ՝ Գերմանական կայսրության, դատարանը հարևան Պոտսդամում էր, ինչպես նաև այստեղ էին գտնվում մի շարք պաշտոնական հաստատություններ: Քաղաքը կորցրեց երկրորդ մայրաքաղաքի կարգավիճակը 1918 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց, և Վիլհելմ Երկրորդ կայսրը գահընկեց արվեց: Երրորդ ռեյխի ժամանակաշրջանի խորհրդանշական սկիզբը դրվեց 1933 թվականի մարտի 21-ին Պոտսդամի եկեղեցիներից մեկում նախագահ Պաուլ ֆոն Գինդենբուրգի և Գերմանիայի նոր կանցլեր Ադոլֆ Հիտլերի համաձայնությամբ 1933 թվականի մարտի 21-ին Պոտսդամի եկեղեցիներից մեկում:

1945 թվականի ապրիլի 14-ին Պոտսդամի կենտրոնը ոչնչացվեց անգլիական թնդանոթների կողմից: 1945 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 2-ը Ցեցիլիենհոֆը Պոտսդամյան համաժողովների անցկացման վայրն էր համարվում:

պալատ Ցեցիլիենհոֆ

Հիմնական տարեթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20-րդ դար - Բալթիկ սլավոնացիները Սլավիկ գյուղի վայրում հիմեցին Պոդստուպիմ քաղաքը:
  • 3 հուլիսի 993- Առաջին անգամ գրավոր կերպով հիշատակվում է Պոտսդամը: Օտտոն Երրորդը «Poztupimi» (Պոցտուպիմի - կաղնիների տակ կամ աստիճաններով) վայրը նվիրում է իր հորաքրոջը՝ աբբուհի Մաթիլդա Քվեդլինբուգյանին:
  • 1416 թվական - Քաղաք Պոտսդամը դառնում է Հոհենցոլերների տոհմի վոտչինա:
  • 1536 թվական - Հրդեհի ժամանակ քաղաքը գրեթե ամբողջովին այրվում է:
  • 1618-1648 թվականներ - Երեսնամյա պատերազմի ժամանակ Պոտսդամը գրեթե լիովին քանդվում է: Համաճարակներից և քաղցից մահանում է քաղաքի բնակչության մեծ մասը:
  • 1640 թվական - Ֆրիդրիխ Վիլհելմ Մեծը Պոտսդամը նշանակում է Բեռլինին հավասար իր նստավայրը:
  • 8 նոյեմբերի 1685 թվական - Մեծն կուրֆյուրստ Ֆրիդրիխ Վիլհելմը ստեղծեց Պոտսդամյան էդիկտը, որով Պոտսդամ է հրավիրում ֆրանսիացի հուգենոտնեին: Մոտ 20 հազար գուգենտոներ հետևում են նրա կանչին: Ֆրանսիայի ցուցարարները հիանալի զինակիրներ էին, տարբեր աշխատանքներում հիանալի մեխանիկներ էին, դեղագետներ, բժիշկներ, հրուշակագործներ և երաժշտական գործիքներ պատրաստողներ:
  • 1713 թվական - Պոտսդամը դառնում է կայազորային քաղաք: Թագավորը ամեն ինչ նախապատրաստում է մեծ և հզոր բանակ ստեղծելու համար: Կառուցվում է նոր քաղաք, այդ թվում՝ հոլանդական թաղամաս:
  • 1720 թվական - Պոտսդամում ավարտվում է քաղաքային ջրամբարի կառուցումը:
  • 1722 թվական- Պոտսդամում կառուցվում է պաշտպանական պատ:
    Ֆրիդրիխ Մեծի նոր ամրոցը
  • 1744 թվական - Ֆրիդրիխ II Մեծը Սան Սուսի ամրոցի հիմքն է դնում: Պոտսդամը հանրահայտ պիտի դառնար նաև Քաղաքային պալատի շնորհիվ: Ֆրիդրիխ Մեծը Պոտսդամը վերածում է քաղաք-նստավայրի: Հենց այդ ժամանակի ստեղծագործություններն էլ ապահովում են քաղաքի այսօրվա ոճն ու տեսքը: Այդ ժամանակաընթացքի ամենահայտնի ճարտարապետներից էին Գեորգ Վենցեսլաուս ֆոն Քնոբելսդորֆը և Գեորգ Քրիստիան Ունգերը:
  • 1827 թվական - Ալեքսանդրովկա գյուղում առաջանում է ռուսական գաղութ՝ Սուրբ Ալեքսանդր Նևսկու առաքելական եկեղեցու հետ միասին:
  • 1839 թվական - Պոտսդամը միանում է Բեռլինին առաջին պրուսական երկաթգծով:
  • 5 դեկտեմբերի 1848 թվական - Ֆրիդրիխ Վիլհելմ 4-րդը Պրուսիային ներկայացնում է նոր սահմանադրությունը, որ գործածության մեջ մտավ 1850 թվականի հունվարին:
  • 1917 թվական - Բաբելսբերգում հիմնվում է «ՈՒՖԱ Ֆիլմ» բաժնետիրական ընկերությունը:
  • 21 մարտի 1933 թվական - Այսպես կոչված «Պոտսդամի օրը» նացիստները կազմակերպում են լայնորեն գովազդված շովինիստական ներկայացում: Հիտլերն իր խոսքում ողջունում է նախկին «մեծություն» Պրուսիային նշանադրությունը նացիզմի «երիտասարդ ուժի» հետ:
  • 14 ապրիլի 1945 թվական - Ամերիկացիների կողմից Պոտսդամի գնդակոծությունը սկսվում է 22.42-ին և ավարտվում 23.16-ին: Այդ ժամանակ մոտ հինգ հարյուր ինքնաթիռներից 1750 տոննա նռնակ է նետվում: Մահանում է ավելի քան 4000 մարդ, այդ թվում՝ 1800 մարդ հարկադրական աշխատանքներ կատարելիս և միայն 80 զինվորական: Կայազորային եկեղեցին, Քաղաքային ամրոցը և ավելի քան 850 տներ վերածվում են ավերակների, մինչդեռ բոլոր այգիները գրեթե անվնաս են մնում:
  • 2 մայիսի 1945 թվական - Խորհրդային զորքերը ավարտում են քաղաքի ազատագրման գործողությունը: Գործողության ժամանակ մահանում է մոտավորապես 1200 խաղաղ բնակիչ, գրեթե 1000 վերմախտի զինվոր և խորհրդային բանակի 500 մարտիկ: Բացի այդ՝ գրեթե ամբողջովին ավերվում է քաղաքի կենտրոնը:
  • 17 հուլիսի - 2 օգոստոսի 1945 թվական Ցեցիլիենհոֆ ամրոցում տեղի է ունենում հաղթող ուժերի հանդիպումը: Պոտսդամյան համաժողովի ժամանակ քննարկվում է Գերմանիայի տնտեսական և քաղաքական ապագան:
  • 1952 թվական - Պոտսդամը դառնում է շրջանային քաղաք: Բրանդենբուրգը բաժանվում է երեք շրջանի՝ Կոտբուս, Ֆրանկֆուրտ-իմ-Օդեր և Պոտսդամ:
  • 13 օգոստոսի 1961 թվական - Սկսվում է Արևելյան Բեռլինը Արևմտյանից բաժանող պատի կառուցումը: Քանի որ Պոտսդամը շատ մոտ էր գտնվում Բեռլինին, քաղաքական պատերազմի դրսևորումները իրենց զգացել տվեցին ավելի շատ Պոտսդամում:
  • 1990 թվական - Գերմանիայի հողերի միջև նոր սահմաններ են գծվում, և Պոտսդամը դառնում է Բրանդենբուրգի մայրաքաղաքը:
  • 1991 թվական - Կայազորի նախկին վայրում զանգակատնից կրկին լսվում է զանգերի ղողանջը: Պոտսդամում կրկին թաղում են Ֆրիդրիխ Մեծի և Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի մնացորդները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պոտսդամի այգիներն ու ամրոցները հայտարարում է համաշխարհային մշակութային ժառանգություն:
  • 1 ապրիլի 1992 թվական - Վերականգնվում է Բեռլինի և Պոտսդամի միջև երկաթուղային կապը:
  • 1993 թվական- Պոտսդամի 1000-ամյակը:
  • 2001 թվական- Պոտսդամում անցակացվում է այգիների և ծաղկաբուծության համագերմանական ցուցադրությունը:
  • 2002 թվական- Ֆոլկսպարկում տեղի է ունենում արևադարձային բույսերի և լանդշաֆտի ցուցադրությունների բացումը:
  • 2005 թվական- Պոտսդամը առաջադրվում է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի թեկնածու: Բացվում է Քաղաքային պալատը՝ բարոկո ոճով, որտեղ գտնվում է նաև առևտրի կենտրոնը:

Նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳԴՀ-ի կառավարությունը փորձում էր վերացնել պրուսական միլիտարիզմի խորհրդանիշները: Բազում պատմական հաստատություններ, որոնց մեծ մասը վնասվել էր պատերազմի ժամանակ, 2011 թվականին լիովին քանդեցին: Բեռլինյան պատի կառուցումից հետո Պոտսդամը հայտնվեց Արևմտյան Բեռլինի հետ սահմանին: Դա ոչ միայն կտրեց կապերը Արևելյան Բեռլինի հետ, այլև երկու անգամ մեծացրեց հեռավորությունը դեպի ԳԴՀ-ի մայրաքաղաք: Գլինիկե կամուրջը Հաֆելի միջով միացրեց քաղաքը Արևմտյան Բեռլինի հետ և դարձավ Քաղաքացիական պատերազմի ժամանակ գերիների փոխանակության կենտրոն:

Գերմանիայի միավորումից հետո Պոտսդամը դարձավ Բրանդենբուրգի մայրաքաղաքը:

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգոմիստրի պաշտոնը և սեփական մունիցիպալիտետը Պոտսդամում առաջացել են XV դարում: 1809 թվականներին սկսեցին իրականացվել մունիցիպալիտետի և րա ղեկավար՝ օբեր-բուրգոմիստրի ընտրությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պոտսդամի քաղաքային իշխանությունները, ինչպես և ողջ ԳԴՀ-ում, վերականգնվեցին, բայց ընտրությունները դեռևս միասնական չէին: Այսօր մունիցիպալիտետը քաղաքի կենտրոնական վարչական մարմինն է: Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2013 թվականին: 1950 թվականից մինչև 1999 թվականը ունիցիպալիտետի ղեկավարը կոչվում էր «քաղաքային նախագահ», ներկայումս՝ մունիցիպալիտետի ղեկավար: Բուրգոմիստրն ընտրվում է ուղղակի ընտրությունների միջոցով:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտսդամը համալսարանական քաղաք է: 1991 թվականին հիմնվել է Պոտսդամի համալսարանը: Դրան նախորդում էր «Բրանդենբուրգի Կարլ Լիբկնեխտի անվան բարձրագույն դպրոցը», որ հիմնվել էր 1948 թվականին:

Բացի այդ՝ այստեղ կա կինոյի և հեռուստատեսության քոլեջ՝ հիմնված 1954 թվականին Բաբելսբերգում․ գերմանական կինոարտադրության գլխավոր կենտրոնը: Կան նաև մի շարք գիտահետազոտական կենտրոններ, այդ թվում՝ Ֆրաունհոֆերի համալսարանը, Գրավիտացիոն ֆիզիկայի ինստիտուտը, Մաքս Պլանկի միությունը (Ալբերտ Էյնշտեյնի համալսարանը):

Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Սուսի պալատի խաղողի սանդղավանդները

1990 թվականին Պոտսդամի ողջ մշակութային լանդշաֆտը մտցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունների շարքը: Այդ պահին Սան Սուսի այգին, Նոր այգին, Բաբելսբերգը, Գլինիկե ամրոցը և Պֆաուենինզելը ստանում են Համաշխարհային ժառանգության կարգավիճակ[5]:1992 թվականին նրանց է միանում Զակրոցի ամրոցն ու այգին Զակրոցի Փրկիչ եկեղեցու հետ միասին: 1999 թվականին Պոտսդամի Համաշխարհային ժառանգությունը ավելացավ ևս 14 հուշարաձաններով, որոնց թվում էին Լինդշտեդտ ամրոցը և այգին, Ալեքսանդրովկայի ռուսական գաղութը, Բելվեդերը, Կայսերական կայարանը և Աստղաֆիզիկական ինստիտուտին կից Բաբելսբերգի աստղադիտարանը: Համաշխարհային ժառանգությունը Պոտսդամում զբաղեցնում է մոտավորապես 500 հա տարածք, ներառում է 150 կառույց՝ ստեղծված 1730-ից մինչև 1916 թվականները: Բեռլինյան-պոտսդամյան մշակութային լանդշաֆտը համարվում է Գերմանիայի ամենախոշոր Համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկը:

Պալատները և այգիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտսդամի Նոր պալատը բարոկո ոճով

Այսօր Պոտսդամը առաջին հերթին հայտնի է որպես ամրոցների և այգիների քաղաք: Բեռլինյան-պոտսդամյան մշակութային լադշաֆտը ներառում է մոտ 20 պալատ: Պատսդամի ամենահայտնի տեսարժան վայրը և միաժամանակ քաղաքի խորհրդանիշը Սան Սուսի պալատն է՝ այգու հետ միասին: Չափերով ոչ այնքան մեծ ամառային պալատը ռոկոկո ոճում կառուցվել է 1745-1747 թվականներին պրուսական թագավոր Ֆրիդրիխ Մեծի էսքիզներով: Ըստ դիրքի՝ ամառային պալատը կարելի է համեմատել Փարիզում գտնվող Վերսալյան պալատի հետ:

Սան Սուսի այգու արևմտյան հատվածում գտնվող Նոր պալատը

Նոր պալատը Պոտսդամ քաղաքի ամենախոշոր պալատն է: Գտնվում է Սան Սուսի այգու արևմտյան հատվածում: Նրա կառուցումը սկսվել է Յոթնամյա պատերազմի ավարտից հետո՝ 1763 թվականին և ավարտվել 1769 թվականին: Նոր պալատը համարվում է ամենանշանակալի պալատային կառույցը՝ ստեղծված պրուսական բարոկոյի ոճով: Ֆրիդրիխը ենթադրում էր, որ այն կօգտագործվի բացառապես ցուցադրական նպատակներով․ թագավորի տրամադրության տակ էին գտնվում ավելի քան 200 սենյակ, չորս առաջնային դահլիճ և ռոկոկո ոճի թատրոն: Ավելի քան 400 անտիկ աստվածների արձաններ գեղեցկացնում են շքամուտքը և պալատի տանիքը: Իր չափերի և հարուստ ոճավորման պատճառով Ֆրիդրիխ Մեծը պալատն անվանում էր «ֆանֆարոնադա»:

Ծաղկանոցային պալատը՝ իտալական Վերածննդի տարրերով

Ծաղկանոցային պալատը Կլաուսբերգի և Սան Սուսի պալատների միջև կառուցվել էր «ռոմանտիկը գահի վրա» Ֆրիդրիխ Վիլհելմ 4-րդի կողմից 1851-1864 թվականներին: Պալատի կառուցումը Տրիումֆալ փողոցի կառուցման մասշտաբային ծրագրի միայն մի մասն էր, որ պիտի սկսվեր տրիումֆալ դարպասների մոտ և ավարտվեր Բելվեդերի մոտ՝ Կլաուբերգում: Այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ Մարտյան հեղափոխության և ֆինանսավորման բավարար չլինելու պատճառով: Ծաղկանոցային պալատը կառուցվել է իտալական Վերածննդի ոճով, ինչպես Հռոմում Մեդիչին և Ֆլորենցիայում Ուֆիցին:

Մարմարե ամրոցը՝ դասական ոճով

Պոտսդամյան Նոր այգում, որ անմիջականորեն գտնվում է Սուրբ լճի ափին, 1787-1792 թվականներին Ֆրիդրիխ Վիլհելմ 2-րդի օրոք կառուցվել է Մարմարե պալատը: Ճարտարապետ Կարլ ֆոն Հոնթարդը, իսկ 1789 թվականից Կարլ Հոթարդ Լանգանսը ստեղծեցին դասական ոճի մի գեղեցիկ կառույց: Երկհարկանի պալատը կառուցվել է կարմիր աղյուսից: Տանիքից բացվում է գեղեցկագույն տեսարան, այդ թվում և Պֆաուենինզելը:

Պոտսդամի այգիներից ամենահայտնին Սան Սուսին է: Ֆրիդրիխ Մեծի հրամանով 1744 թվականին «Անապատային լեռան» վրա տնկվեցին խաղողի այգիներ: Այգու գլխավոր արահետը՝ 2,5 կմ երկարությամբ, կապում է Սան Սուսին Նոր պալատի հետ: Սան Սուսի այգին հարուստ է տեսարժան վայրերով: Բացի պալատներից, դահլիճներից, վանքերից և արձաններից, նրա տարածքում են գտնվում նաև բուսաբանական այգին և պատմական ալրաղացը:

Բելվեդերը Կլաուսբերգում՝ Սան Սուսի այգուց հյուսիս

Նոր այգին հիմնվել է 1787 թվականին: Այն արտահայտում էր այգիների ճարտարապետության ժամանակակից միտումները և տարբերվում էր Սան Սուսիի բարոկոյան ոճից: Ծառերը և թփերը չէին կտրվում, այլ պահպանում էին իրենց բնական տեսքը: Նոր այգու առավել հայտնի շինություններն էին Ցեցիլիենհոֆը և Մարմարե պալատները, ինչպես նաև ոչ մեծ մի բուրգ, որ տանում է դեպի ծաղկանոցի եգիպտական հատվածը:

Բաբելսբերգի այգուց տեսարան դեպի Գլինիկե ամրոցը Բեռլինում

Բաբելսբերգի ձևավորմամբ զբաղվում էին Պետեր Յոզեֆ Լեննեն և իշխան Գերման ֆոն Պյուկլեր-Մուսկաուն: Հաֆել գետի բլրոտ տարածքը վերածեցին այգու 1833 թվականին: Նրա տարածքում, բացի երկու պալատները, Ֆլատով աշտարակն է՝ 46 մ բարձրությամբ, որից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք: Բեռլինյան պատի կառուցումից հետո Բաբելսբերգի համար սկսվեց բարդ ժամանակաշրջան: Այգին հայտնվեց փակ սահմանային գոտում: Սակայն այժմ այգին վերականգնել է իր երևելի տեսքն ու գեղեցկությունը և բաց է այցելուների համար: Այգում է գտնվում Պոտսդամյան համալսարանի մի հատվածը:

Ընկերության կղզին գտնվում է քաղաքի կենտրոնում: Իր անունը ստացել է ավելի քան 150 տարի առաջ: Փիլիսոփա և այգեգործ Կարլ Ֆյորսթերի առաջարկով 1938-1940 թվականներին այստեղ է անցկացվել այգեգործական ցրտակայուն ծաղաթփերի և բույսերի առաջին մշտական ցուցադրությունը: Պոտսդամի ամենահին այգին Լյուստհարտենն է, որ հիմնվել է 1660 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի կողմից: 2001 թվականին Լյուսհարտենը ստանում է ժամանակակից տեսք: Պոտսդամի Վայրի այգին, որ կոչում էին «Լեննեի մոռացված այգի», հիմնվել է 1843 թվականին, նրա տարածք կազմում է 875 հա: Պոտսդամի Ժողովրդական այգին քաղաքում ամենանորն է։ Այն բացվել է 2001 թվականին նախկին ռազմական նշանակության վայրում։ Ժողովրդական այգում է գտնվում պոտսդամյան Բիոսֆերան՝ արևադարձային այգի ջերմոցում, հաշվարկված 20 000 բույսերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]