Յաֆֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Յաֆֆա
Israel-2013-Jaffa 01.jpg
Կոորդինատներ: 32°3′16″ հս․ լ. 34°45′6″ ավ. ե. / 32.05444° հս․. լ. 34.75167° ավ. ե. / 32.05444; 34.75167
Երկիր Կաղապար:Դրոշավորում/فلسطين.
##Յաֆֆա (Աշխարհ)
Red pog.png

Յաֆֆա կամ Յաֆո (եբր.՝ ‏יפו‎‏‎‎ — գեղեցիկ‎, արաբ․՝ يافا‎‎‎), իսրայելական ամենահին նավահանգստային քաղաքներից մեկն է, աշխարհի շարունակաբար բնակեցված ամենահին քաղաքներից մեկը: Հենց այստեղից են ուխտավորները ուղևորվում Երուսաղեմ: Այս պահին քաղաքը համարվում է Թել Ավիվի վարչական տարածքի մաս և կոչվում է Թել Ավիվ-Յաֆֆա: Յաֆֆան հայտնի է Հովհաննեսի, Սողոմոն Իմաստունի և Սուրբ Պետրոսի աստվածաշնչյան պատմությունների, ինչպես նաև`Անդրոմեդայի և Պրեսևսի դիցաբանական կերպարների հետ կապված:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Յաֆֆան ճանաչված էր օճառի արդյունաբերությամբ: Ժամանակակից արդյունաբերությունը սկիզբ է առել 1880-ականներին:[1] Ամենահաջողակ ձեռնարկությունները մետաղի գործարաներն էին, նաև մեքենայի արտադրամասերը: 1910 թվականին ուներ 100-ից ավել աշխատավոր: Այլ գործարաններն արտադրում էին բեռնատար տուփեր, տակառներ, խցաններ, արիշտա, սառույց, կոնֆետ, օճառ, ձիթապտղի յուղ, կաշի, ալկալի, գինի, կոսմետիկա և թանաք: Պաղեստինում հրատարակված շատ թերթեր և գրքեր արտահանվում էին Յաֆֆայից:

Մինչ 19-րդ դարի կեսերը նարնջի հանքահորը պատկանում էր արաբներին, ովքեր այն մշակում էին ավանդական մեթոդներով: Յաֆֆայի ժամանակակից գյուղատնտեսության առաջամարտիկները ամերիկացի նոր բնակիչներ էին, ովքեր 1850-1860-ականներին ներդրեցին տնտեսության նոր մեխանիզմ:[2]

1880-ականներին անշարժ գույքը տնտեսության կարևոր ճյուղ դարձավ:[3][4]

Յաֆֆայի ցիտրուսի արդյունաբերությունը սկսեց աճել 19-րդ դարի վերջին քարորդում: Տարեկան մոտ 10 մլն նարինջ էր արտահանվում: Կային 3-ից 4 հարյուր պարտեզներ` հազարական նարնջի ծառերով: Ամենահայտնին Շամուտի նարինջն է, բայց կիտրոնն ու մանդարինն էլ ունեն տարածում:[5] Յաֆֆան նաև հայտնի է նուռով:[6]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յաֆֆայի հնությունների թանգարան
  • Կդումիմ հրապարակում սորգետնյա հնագիտական թանգարան
  • Յաֆֆայի պատմության թանգարան

Պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանկ Մեյսլերի քանդակների սրահ
  • Ֆարկաշի պատկերասրահ - իսրայելյան պատմական պաստառների հավաքածու

Շենքեր, շինություններ և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակի աշտարակ
  • Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանի բերդի մնացորդներ
  • Ֆրանսիական հրապարակում «Հավատի սյուն»

Տուրիստական օբյեկտներ, այգիներ և հանգստի վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յաֆֆայի նավահանգիստ
  • Ծովի ափամեձը
  • Կդումիմ հրապարակ
  • Բորոտ Ռամսեսայի այգի
  • Ցանկությունների կամուրջ
  • Ա-Պիսգա բլուր
  • Հին յաֆֆայական հանրակացարան

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Գևորգի եկեղեցի
  • Սուրբ Պետրոսի եկեղեցի (ֆրանսիական)
  • Սուրբ Անտոնիի եկեղեցի (Հռոմի կաթոլիկ)
  • Անգլիական եկեղեցի Էմանուելի եկեղեցի (լյութերական)

Վանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել հրեշտակապետի վանքը գտնվում է Յաֆֆայի նավահանգստի մոտ: Վանքում է գտնվում արքեպիսկոպոսի նստավայրը, ինչպես նաև ռուսական և ռումինական համայնքները իրավունք ունեն արտոնել մենաստանի վանքին՝ կատարելու բոլոր այն մարդկանց մկրտությունները, հարսանիքները և թաղումները, ովքեր ունեն Իսրայելի քաղաքացիություն:
  • Սուրբ Նիկոլայի վանք
  • Սուրբ Անտոնիի վանք (մարոնի)
  • Սուրբ Անտոնիի վանք (ղպտի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jaffa: A City in Evolution Ruth Kark, Yad Yitzhak Ben-Zvi, Jerusalem, 1990, pp. 256–257.
  2. Jaffa: A City in Evolution Ruth Kark, Yad Yitzhak Ben-Zvi, Jerusalem, 1990, pp. 244–246.
  3. Thompson, page 517.
  4. Jaffa: A City in Evolution Ruth Kark, Yad Yitzhak Ben-Zvi, Jerusalem, 1990, p.262.
  5. Jaffa: A City in Evolution Ruth Kark, Yad Yitzhak Ben-Zvi, Jerusalem, 1990, pp. 242.
  6. Thomson p.517: Sidon has best bananas, Jaffa the best pomegranates, oranges of Sidon are more juicy and have richer flavour. Jaffa oranges hang on the trees much later, and will bear shipping to distant regions.'