Էլիզաբեթ Բավարացի (Ավստրիայի կայսրուհի)
Էլիզաբեթ Բավարացի գերմ.՝ Elisabeth in Bayern և գերմ.՝ Elisabeth Amalie Eugenie, Herzogin in Bayern | |
Մասնագիտություն՝ | միապետ և Պալատական |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1837[1][2][3][…] |
Ծննդավայր | Herzog-Max-Palais |
Վախճանի օր | սեպտեմբերի 10, 1898[1][2][3][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Ժնև, Շվեյցարիա[4][5] |
Թաղված | Կայսերական դամբարան |
Դինաստիա | Վիտելսբախ ընտանիք |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Բավարիայի թագավորություն և Ցիսլեյտանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Elisabeth Amalie Eugenie in Bayern |
Հայր | արքայազն Մաքսիմիլիան Յոզեֆ Բավարացի |
Մայր | Բավարիայի արքայադուստր Լյուդովիկա |
Ամուսին | Ֆրանց Յոզեֆ I[6][7] |
Զավակներ | Սոֆյա Ֆրիդերիկա Ավստրիացի, Ավստրիայի էրցհերցոգուհի Գիզելա, Ռուդուլֆ և Ավստրայի էրցհերցոգուհի Մարիա Վալերիա |
Պարգևներ | |
Էլիզաբեթ Ամալի Եվգենյա Բավարացի, Բավարիայի դքսուհի, Էլիզաբեթ Ավստրիացի (գերմ.՝ Elisabeth Amalie Eugeniein Bayern, Herzogin in Bayern, դեկտեմբերի 24, 1837[1][2][3][…], Herzog-Max-Palais - սեպտեմբերի 10, 1898[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4][5]), բավարացի արքայադուստր, կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի կինը, Ավստրիայի կայսրուհին (1854 թվականի ապրիլի 24-ից՝ ամուսնությունից հետո), Հունգարիայի թագուհին (1867 թվականի հունիսի 8-ից) և Խորվաթիայի ու Բոհեմիայի միության թագուհին։ Հայտնի է փաղաքշական Սիսի անունով (գերմ.՝ Sisi), որով նրան կոչում էին հարազատները և ընկերները (գեղարվեստական գրականության և ֆիլմերի մեջ օգտագործվում է գրության Սիսսի տարբերակը)։
Ծնվելով Բավարիայի արքունիքում՝ Էլիզաբեթը («Սիսի») վայելել է ոչ պաշտոնական դաստիարակություն՝ մինչև տասնվեց տարեկանում կամուսնանար Ֆրանց Յոզեֆի հետ։ Ամուսնությունը նրան տարավ առավել քան պաշտոնական Հաբսբուրգների արքունական կյանք, որին նա պատրաստ չէր և որին համամիտ չէր։ Ամուսնությունից կարճ ժամանակ հետո նա բավականին տարբերվում էր սկեսրոջից՝ արքայադուստր Սոֆյայից, որը վերցրել էր Էլիզաբեթի դստրերի խնամակալությունը, որոնցից մեկը՝ Սոֆյան, անչափահաս տարիքում մահացավ։ Արու ժառանգի՝ Ռուդոլֆի ծնունդն օգնեց Էլիզաբեթին ավելի նշանակալի դեր զբաղեցնելու արքունիքում, սակայն նրա առողջությունը սրված էր, և նա հաճախ էր լինում Հունգարիայում՝ այնտեղի ավելի հանգիստ միջավայրի համար։ Նա խոր կապեր զարգացրեց Հունգարիայի հետ և օգնեց 1867 թվականին ստեղծելու Ավստրո-Հունգարիայի երկակի միապետությունը։
Միակ որդու՝ Ռուդոլֆի և նրա ընկերակցուհու՝ Մերի Վեչերայի մահը 1889 թվականին նրա որսորդական տնակում հարված էր, որից Էլիզաբեթն այդպես էլ ուշքի չեկավ։ Նա հեռացավ պալատական պարտականություններից և միայնակ ճանապարհորդում էր, առանց ընտանիքի ընկերակցության։ Նա ցավագին էր վերաբերում իր երիտասարդ կազմվածքի ու գեղեցկության պահպանմանը՝ պահանջելով կարել իր համար կաշվե կորսետներ, և օրվա մեջ երկու կամ երեք ժամ հատկացնում էր իր սանրվածքին։
1898 թվականին Ժնև կատարած ճանապարհորդության ժամանակ սպանվել է իտալացի անարխիստ Լուիջի Լուկենիի կողմից, որն ընտրել էր կայսրուհուն, քանի որ բաց էր թողել հնարավորությունը սպանելու Օռլեանի դուքս արքայազն Ֆիլիպին և ցանկանում էր սպանել արքունիքի այն անդամին, որին կտեսներ հաջորդը։ Էլիզաբեթը կայսրի՝ ամենաերկարը իշխանության գլուխ եղած կողակցուհին է՝ 44 տարի։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Ամալի Եվգենյան ծնվել է 1837 թվականի դեկտեմբերի 24-ին Մյունխենում` Վիտտելսբախների ընտանիքում։ Այն, որ աղջիկը ծնվել էր Սուրբ ծնունդի նախօրեի կիրակի օրը, համարվեց երջանիկ նախանշան։ Նորածինն արդեն մի ատամ ուներ, որը, ըստ ավանդության, ունեցել է նաև Նապոլեոնը, որը ևս երջանիկ կյանքի նշան էր համարվում[8]։ Նա Բավարիայի դուքս Մաքսիմիլիան Յոզեֆի և Բավարիայի արքա Լյուդվիգի քրոջ՝ արքայադուստր Լյուդովիկայի չորրորդ երեխան էր։ Երեխայի կնքամայրը դարձավ Պրուսիայի թագուհի Էլիզաբեթը, որի անունն էլ ստացավ ապագա կայսրուհին, իսկ ընտանեկան միջավայրում նրան կոչում էին փաղաքշական «Սիսի» ձևով[9]։ Ընտանեկան տունը Փոսենհոֆեն ամրոցն էր՝ 28 կմ հեռու մյունխենյան արքունիքից, Շտարնբերգեր-Զե լճի մոտ, որտեղ երիտասարդ դքսուհին ուներ սեփական գազանանոցը։ Էլիզաբեթի ծնողները դինաստիական ամուսնություն էին կնքել և միմյանց հետ ոչ մի կապվածություն չունեին, յուրաքանչյուրն ապրում էր ինքն իր համար։ Դուքս Մաքսիմիլիանը համարվում էր իսկապես յուրահատուկ. նա մանկական սեր ուներ կրկեսների հանդեպ և ճանապարհորդում էր Բավարիայի ծայրամասերում, որպեսզի փախչի իր պարտականություններից։ Նա հազվադեպ էր ժամանակն անցկացնում ընտանեկան շրջապատում, երեխաների դաստիարակությամբ զբաղվում էր մայրը[10]։ «Սիսին» և նրա եղբայրներն ու քույրերն ստացան շատ անկայուն և չկաշկանդող դաստիարակություն, Էլիզաբեթը շարժուն էր, հաճախ էր բաց թողնում դասերը, նախընտրում էր բնության գրկում զբոսանքներ, ձիավարություն և խաղեր[11]։ Նրան փորձում էին երաժշտություն սովորեցնել, բայց Սիսին անտարբեր էր դրա հանդեպ, նրան առավել հետաքրքրում էր նկարչությունը։ Նա հաճույքով բնանկարներ էր անում և նկարազարդում սեփական բանաստեղծությունների տետրերը. պոեզիայի հանդեպ հետաքրքրությունը Էլիզաբեթը ժառանգել էր հորից։ Սիսիի վրա ամենամեծ ազդեցությունն ուներ քույրը՝ կիրթ և խելոք Հելենան (Նենե)։ Էլիզաբեթի դաստիարակչուհին՝ Լուիզա Վուլֆենը, նույնիսկ այդ ազդեցությունը չափազանց էր համարում և ցանկանում էր նվազեցնել այն՝ ավելի մոտեցնելու խնամարկյալին կրտսեր եղբոր՝ Կառլ Թեոդորի հետ[12]։
Նշանադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բավարիայի արքայադուստր Սոֆյան՝ 23-ամյա կայսր Ֆրանց Յոզեֆի իշխանատենչ մայրը, քաղաքական առումով ավելի գերադասելի էր համարում հարս ունենալ ազգական ընտանիքից և ցանկանում էր ընտրել բավարական արքայադստրերից մեկին ու ոչ թե օտար մեկին։ Սոֆյայի ընտրությունը կանգ առավ Էլիզաբեթի ավագ քրոջ՝ Հելենայի վրա ("Néné")։ Թեպետ զույգը երբևէ չէր հանդիպել իրար, Ֆրանց Յոզեֆի համաձայնությունն անմիջապես տրվում է էրցհերցոգուհու միջնորդությամբ, որին նկարագրում էին որպես իշխանական վարվելաձև ունեցեղ «միակ մարդը Հոֆբուրգում»[13]։
Հելենային սկսում են պատրաստել ամուսնությանը. դուրս են բերում լայն հասարակություն և ձիավարություն են սովորեցնում։ Կենդանիներ սիրող Սիսին խնդրում է ծնողներին, որ իրեն էլ թույլ տան միանալ քրոջը, և շնորհիվ իր անվախությանը՝ քրոջից ավելի արագ է սովորում այն, ինչի պատճառով Հելենայի սովորելու ցանկությունը կորչում է[14]։
Ֆրանց Յոզեֆը իր զարմիկներին ավելի վաղ էլ էր տեսել, երբ 1848 թվականի հունիսին դքսուհի Լյուդովիկան իր երկու որդիների և ավագ դստրերի՝ Հելենայի ու Սիսիի հետ հյուր էր իր քրոջ՝ Սոֆյայի մոտ Ինսբրուքում։ Բայց այդ ժամանակ կայսրը չափազանց զբաղված էր հեղափոխական իրադարձություններով, որոնք փոթորկել էին կայսրությունը։ Անդադրում ու կենսախինդ, բայց արտաքինով աչքի չընկնող Սիսիին այն ժամանակ նկատել էր կայսեր կրտսեր եղբայր Կառլ Լյուդվիգը։ Կառլի ու Էլիզաբեթի մեջ ռոմանտիկ նամակագրություն էր սկսվել, նրանք նվերներ էին ուղարկում իրար, իսկ ծնողները չէին խոչընդոտում դրան[15]։
Հելենայի և Ֆրանցի նշանադրությունը նշանակվում է 1853 թվականին՝ կայսեր 23-ամյակին, այն իրականացնելու համար դքսուհի Լյուդովիկան իր երկու ավագ դստրերի ու կայսրն իր մոր ու եղբայրների հետ հանդիպում են Վերին Ավստրիայի Բադ Իշլում, որպեսզի ավստրիական կողմը պաշտոնապես ձևակերպի իր առաջարկը։ Տասնհինգամյա Սիսին ևս ուղեկցում էր մորն ու քրոջը, և նրանք մի քանի ծածկակառքերով ուղևորվում են Մյունխենից։ Նրանք կայսրուհուց ավելի վաղ են տեղ հասնում, քանի որ նա, տառապելով միգրենից, ընդհատել էր ճանապարհորդությունը, իսկ նրանց տոնական զգեստների կառքը տեղ չի հասնում։ Քանի որ կայսերական ընտանիքը այդ ժամանակ Իշլում կեցավայր չուներ, բոլորը հանգրվանում են մեկ հյուրանոցում։ Բավարական ընտանիքը հորաքրոջ մահվան սգի մեջ էր, դրա համար բոլորը սև էին զգեստավորվել և անկարող էին ավելի վայելուչ զգեստներ հագնել մինչև երիտասարդ կայսրի հետ հանդիպելը։ Սև գույնը չէր սազում տասնութամյա Հելենայի մգության հետ, իսկ երիտասարդ քրոջ շիկահերության հետ այն վառ հակադրություն էր կազմում[16]։
Հելենան բարեպաշտ ու հանգիստ էր, Իշլում Ֆրանցի ու Հելենայի միջև հարաբերությունները չեն ստացվում, քանի որ անհարմար էին զգում իրար ընկերակցությամբ։ Կառլ Լյուդվիգը առաջինն է մոր ուշադրությունը հրավիրում այն բանի վրա, որ Ֆրանցը հետաքրքրվում է Էլիզաբեթով, որն իսկական գեղեցկուհի էր դարձել։ Ավելի ուշ ավագ որդին ևս խոստովանում է մորը, որը կուզենար ամուսնանալ հենց Սիսիի հետ և ուրիշ ոչ մեկի[17]։ Պարահանդեսի ժամանակ կայսրը, նախապես խորհրդակցելով մոր հետ, կոտիլիոնի (պարի տեսակ) հրավիրում է ոչ թե Հելենային, այլ Սիսիին։ Բոլոր ներկաների համար պարզ է դառնում, որ վերջինս է դառնալու Ֆրանցի կինը։ Նա խնդրում է էրցհերցոգուհուն իմանալ Լյուդովիկայից, առանց Սիսիի վրա «որևէ ճնշում ցուցաբերելու», թե կամուսնանա արդյոք աղջիկն իր հետ[18]։
Էլիզաբեթը հուզված և շոյված էր ու խոստովանում է, որ սիրահարված է կայսրին, բայց նրան վախեցնում է ապագա բարձր դիրքն ու պատասխանատվությունը։ Ամեն ինչ էրցհերցոգուհի Սոֆյայի նախագծով չի ընթանում, բայց ամեն դեպքում նա Լյուդովիկայից խնդրում է երկրորդ դստեր ձեռքը Ֆրանցի համար։ Լյուդովիկան, երկյուղելով, որ հարսանիքն ընդհանրապես չի կայանա, գոհ էր, որ կայսրուհին ամեն դեպքում իր դուստրը կդառնա, և տալիս է իր համաձայնությունը[19]։ Հինգ օր անց կայսրը Իշլում կայացած պատարագի ժամանակ հայտարարում է նշանադրության մասին[20]։ Բավարիայում նշանադրության լուրը մեծ խանդավառություն է առաջացնում, նույն ժամանակ Վիեննայում լուրն ընդունում են սառնությամբ, քանի որ այն համարում են Սոֆյայի ձեռքի գործը, որին հակակրում էին 1848 թվականի հեղափոխության ճնշումից հետո։
Ամռան վերջին Յոզեֆը և Սիսին բաժանվում են. կայսրը վերադառնում է Վիեննա, իսկ նրա հարսնացուն՝ Փոսենհոֆեն, որտեղ սկսում են հարսանիքի նախապատրաստությունը։ Սիսին ամբողջ ժամանակ զբաղված էր նկարիչների մոտ կեցվածք ընդունելով (նրա դիմանկարն անում էին միաժամանակ երեք նկարիչ, որոնց հրավիրել էր Ֆրանց Յոզեֆը), հարսանեկան օժիտի պատրաստությամբ ու դասերով. ապագա կայսրուհին սովորում էր Ավստրիայի և Հունգարիայի պատմություն ու քաղաքականություն։ Ազգությամբ հունգար կոմս Յոհան Մայլատը, որը դուքս Մաքսիմիլիանի շրջապատից էր և գրականագետ, կարողանում է Էլիզաբեթի մեջ հետաքրքրություն արթնացնել ազգային սովորույթների և հունգար ժողովրդի ավանդույթների հանդեպ։ Երբեք ուսում չսիրող Սիսին ջանասիրությամբ պարապում էր Մայլատի հետ շաբաթը երեք անգամ[21]։
Հարսանիք։ Ամուսնական առաջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1854 թվականի ապրիլի 23-ին Էլիզաբեթը մոր հետ ժամանեց Թերեզիանում, որտեղից ըստ ավանդույթի կայսրերի հարսնացուները հանդիսավոր մուտք էին գործում մայրաքաղաք։ Երեկոյան Սիսին նյարդային լարում է ունենում. չկարողանալով դուրս գալ համընդհանուր ուշադրության լարվածությունից՝ նա լաց էր լինում, և ոչ ոք չէր կարողանում նրան հանգստացնել։ Ի վերջո նա ուժ է գտնում կենտրոնանալու։ Ռուբենսի նկարազարդած ծածկակառքով նա ուղևորվում է Հոֆբուրգ, քաղաք Էլիզաբեթը մտնում է Վիեննա գետի վրա կառուցված նոր կամուրջով[22]։ Հարսանիքից առաջ ապագա կայսրուհուն ներկայացնում են արքունի տիկնանց. այդ պահից նրա շրջապատը կազմում էին այն մարդիկ, որոնց ընտրել էր էրցհերցոգուհի Սոֆյան[23]։ 1854 թվականի ապրիլի 24-ին Ֆրանց Յոզեֆը ամուսնության դաշինք է կնքում իր տասնվեցամյա զարմուհու հետ։ Պսակադրությունը տեղի է ունենում վիեննական Աուգուստիներկիխե եկեղեցում։ Ամուսնությունը վերջնականապես լիարժեք է դառնում երեք օր անց, և Էլիզաբեթը օժիտ է ստանում այժմյան արժեքով $240,000[24]:
Հասցրած չլինելով վայելել ոչ պաշտոնականացված մանկությունը՝ Էլիզաբեթը, որ ամաչկոտ ու ինքնամփոփ անձնավորություն էր ու հեռու Հաբսբուրգների արքունական կանոնակարգվածությունից, դժվար է հարմարվում Հոֆբուրգում։ Բավական արագ արքունական կյանքն սկսում է ճնշել Սիսիին։ Մի քանի շաբաթ անց արդեն խնդիրներ է ունենում առողջության հետ։ Նա հազի նոպաներ է ունենում, անհանգիստ ու վախեցած էր, երբ պիտի իջներ նեղ, բարձրադիր աստիճաններով[25]։ Էրցհերցոգուհի Սոֆյան, վարժված լինելով ղեկավարելու ողջ արքունիքը և վախենալով կորցնել իր իշխանությունը կայսր-որդու վրայից, ձգտում էր իր ազգականուհուց ստեղծել «իսկական» կայսրուհի, բռնապետի պես վերահսկում էր նրան՝ պատճառաբանելով դա վարվելակարգի պահանջներով։ Երիտասարդ ամուսիններն ստիպված էին ներկա լինել անթիվ պաշտոնական ընդունելությունների, նրանք մի րոպե ազատ ժամանակ չունեին[26]։ Արքունի կյանքը չափազանց կանոնակարգված էր։ Կայսրուհու հետ շփվելու իրավունք ունեին լոկ արիստոկրատ ընտանիքի ներկայացուցիչները՝ 23 տղամարդ և 229 կին. մարդիկ, որոնք չէին հետաքրքրում Էլիզաբեթին, որը մեծացել էր այլ հանգամանքներում[27]։ Օրվա խիստ կարգուկանոնը զրկել էր Սիսիին ինքնուրույնությունից՝ սահմանափակելով շփումը նույնիսկ ամուսնու հետ։ Նա ցանկանում էր գանգատվել, բայց ամուսինը, ծանրաբեռնված լինելով պետական գործերով, ի վիճակի չէր նույնիսկ գիտակցել Սիսիի դրության ծանրությունը։ Ֆրանց Յոզեֆը, խոր հարգանք ունենալով մոր նկատմամբ և անսահման սիրելով կնոջը, փափուկ էր կանանց հանդեպ վերաբերմունքի մեջ և չէր կարող խաղաղեցնել երկու տիկնանց։ Հաճախ մենակ մնացող Էլիզաբեթը տխուր բանաստեղծություններ էր գրում, շատ կարդում, բայց նրա բուն կիրքը ձիավարությունն էր, որը նրան ազատության պատրանք էր տալիս և չափազանց մեծ, դուրս ժայթքող էներգիային հագուրդ տալու հնարավորություն։ Ավելի ուշ տարիներին Էլիզաբեթը խոստովանեց, որ իր համար դժվար է հիշել ամուսնության առաջին տարիները։
Չհասկացված, ամուսնու զբաղվածության և վիեննական արքունի խիստ կանոններով հեռու քաշված, սկեսրոջից դողահար Էլիզաբեթը փակվեց իր մեջ։ Սիսին արհամարհում էր արքունի կյանքը ղեկավարող վարվելակարգի օրենքները։ Նա չէր սիրում հրապարակայնություն, նրան ճնշում էր բազմաթիվ անծանոթ և քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելու պարտականությունը։
Երեխաների ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրությունն ավելի է բարդանում այն ժամանակ, երբ Էլիզաբեթն իմանում է հղիության մասին։ Այժմ էրցհերցոգուհի Սոֆյան, համարելով Սիսիին դեռևս շատ երիտասարդ (կայսրուհին տասնութ տարեկան չկար), մտնում էր նրա սենյակ երբ ցանկանար ու նեղում էր ապագա մայրիկին խորհուրդներով ու կշտամբանքներով։ Էլիզաբեթի կենսագիր Էգոն Քորթին բացատրում է էրցհերցոգուհու պահվածքը երեխայի նկատմամբ անհանգստությամբ։ Սակայն Էլիզաբեթը այդ ամենի մեջ տեսնում էր միայն էրցհերցոգուհու թշնամության դրսևորումը։ Լաքսենբուրգում, որտեղ կայսերական զույգը հանգրվանել էր հարսանիքից հետո, Էլիզաբեթը սովորաբար զբոսնում էր բարձր ցանկապատների ներքո, որոնք թաքցնում էին նրան պարտեզի այցելուներից։ Որպեսզի ժողովուրդը տեսնի, որ կայսրուհին երեխայի է սպասում, Սոֆյան հրամայեց վերացնել ցանկապատը։ Այդ ժամանակ Էլիզաբեթը գրեթե դադարեց պարտեզ դուրս գալուց, սակայն էրցհերցոգուհին ստիպում էր նրան զբոսնել[28]։
Արքունիքն սպասում էր գահահաջորդի ծնունդին, սակայն, ի համընդհանուր հիասթափություն, ամուսնությունից ընդամենը տասն ամիս անց՝ 1855 թվականի մարտի 5-ին Սիսին աղջիկ ունեցավ՝ Ավստրիայի էրցհերցոգուհի Սոֆյան (1855–1857)։ Ավագ էրցհերցոգուհի Սոֆյան, որ Էլիզաբեթին հաճախ էր անվանում «երիտասարդ հիմար մայրիկ»[29], ոչ միայն անվանակոչեց երեխային իր անունով առանց մոր հետ խորհրդակցելու, այլև ամբողջովին իր վրա վերցրեց երեխայի խնամակալությունը՝ արգելելով Էլիզաբեթին կրծքով կերակրել նրան կամ հոգ տանել երեխայի համար։ Փոքրիկին տեղավորեցին Էլիզաբեթի հարկաբաժնից բավականին հեռու սենյակում։ Էրցհերցոգուհին ինքն ընտրեց նորածնի համար սպասավորների պատկառելի անձնակազմը։ Էլիզաբեթը երջանիկ էր, բայց երեխան նոր առիթ դարձավ նրա ու սկեսրոջ միջև վեճերի։ Մայրը չէր կարող տեսնվել սեփական աղջկա հետ առանձին, իսկ Էլիզաբեթի բոլոր կարգադրություններն առաջնեկի հետ կապված էրցհերցոգուհին չեղյալ էր համարում[30]։
Ամեն ինչ կրկնվեց մեկ տարի անց՝ 1856 թվականի հուլիսի 15-ին երկրորդ դստեր՝ Ավստրիայի էրցհերցոգուհի Գիզելի (1856–1932) ծնունդից հետո[31]։ Սիսին կարող էր տեսնել երեխաներին միայն խիստ որոշված հատուկ ժամի։ Միայն ամուսնու միջամտությամբ նա կարողացավ աղջիկների սենյակը մոտիկ տեղակայել իր հարկաբաժնին։ Ֆրանց Յոզեֆը, որն ամռան վերջին կնոջ հետ ճանապարհորդության էր մեկնել Շտիրիա և Կարինտիա, ստիպված էր այդ թեմայով տհաճ նամակագրություն ունենալ մոր հետ։ Երեխաների վրա իշխանության պայքարը և այն, որ Էլիզաբեթն ամեն դեպքում հաղթողի դիրքում էր, վերջնականապես փչացրին հարսի ու սկեսրոջ միջև հարաբերությունները[32]։
Այն փաստը, որ Էլիզաբեթը արու զավակ չէր ունեցել, նրան դարձնում էր էլ ավելի անցանկալի անձ արքունիքում։ Մի օր նա իր զարդասեղանին պարսավագիր գտավ, որտեղ ընդգծված էին հետևյալ տողերը.
… Թագուհու միակ ճակատագիրն այն է, որ գահի համար ժառանգ ունենա։ Եթե թագուհին այնքան բախտավոր է, որ ապահովել է թագավորությանը հաջորդող արքայազնով, դա պիտի լինի նրա ձգտումների ավարտը, նա չպետք է միջամտի կայսրության կառավարմանը, որը կանանց գործը չէ… Եթե թագուհին որդիներ չի ունենում, ապա նա ուղղակի օտարական է պետության մեջ և շատ վտանգավոր օտարական։ Քանի որ նա այլևս չի կարող բարյացակամ ընդունվել այդտեղ, միշտ պետք է սպասի, որ պիտի ուղարկվի այնտեղ, որտեղից եկել է, ապա նա միշտ կփորձի հաղթել թագավորին այլ եղանակներով. նա կջանա հասնել դիրքի և ուժի ինտրիգների միջոցով՝ սերմանելով տարաձայնություններ, վտանգներ թագավորի, ազգի և կայսրության համար…[33]
Այս կանխամտածված պամֆլետի հեղինակը համարվում է կայսրուհու սկեսուրը[34]։ Քաղաքական միջամտության մեղադրանքը գալիս էր Էլիզաբեթի՝ ամուսնու վրա ազդեցությունից՝ կապված իտալական և հունգարական ենթակաների հետ։
Այցելություններ Իտալիա և Հունգարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Յոզեֆը, հասկանալով, թե ինչքան է երիտասարդ կինը հայտնի իր հպատակների շրջանում (դրանում նա համոզվել էր Բոհեմիա և Կարինտիա ուղևորությունների ժամանակ), որոշեց օգտագործել նրա հմայքը Ավստրիայի ու Իտալիայի միջև հարաբերությունների բարելավման գործում։ Կայսրուհին համաձայնվեց. նա շատ էր ցանկանում օգնել ամուսնուն, նաև դա հնարավորություն էր՝ լավ պատկերացում կազմելու «այդ հողերի դրության մասին»։ Իտալիայի ճանապարհորդության ժամանակ Էլիզաբեթն իր հետ վերցրեց ավագ դստերը՝ Սոֆյային, որի առողջությունը նրան անհանգստացնում էր։
Սակայն ինչ-որ քաղաքական պատճառներով կայսերական զույգի այցը Լոմբարդո-Վենետիկի թագավորություն չստացվեց։ Հարաբերությունների որոշ ջերմություն, որն առաջացել է երիտասարդ կայսրուհու անձնական հմայքի շնորհիվ, ինչպես նաև համաներումը և կալանքից ազատումը, որը կիրառվել էր քաղաքական էմիգրանտների ունեցվածքի վրա (Վենետիկ, դեկտեմբերի 3), չկարողացան փոխել գլխավորը։ Ամենուրեք (Վենետիկ, Վիչենցա, Վերոնա) նրանք բախվում էին արիստոկրատների և միջին դասի հակակրանքին։ Միլանում ամեն ինչ կրկնվեց. տեղի վերնախավը բոյկոտեց կայսրի ու կայսրուհու պատվին կազմակերպված միջոցառումները[35]։ Դրությունը չբարելավվեց Ֆրանց Յոզեֆի համաներման և հարկերի իջեցման մասին հայտարարությունից հետո[36]։
Կայսրության մեջ հարաբերությունների լավացման նոր փորձ իրականացվեց 1857 թվականի գարնանը։ Այս անգամ կայսրերական զույգն ուղևորության մեկնեց Հունգարիա։ Չցանկանալով բաժանվել երեխաներից՝ Էլիզաբեթն իր հետ վերցրեց երկու աղջիկներին էլ[37]։
Ֆրանց Յոզեֆին և Էլիզաբեթին սպասում էր հարաբերական հաջողություն. կայսերը Հունգարիայում վերաբերվեցին սառը, իսկ կայսրուհին համընդհանուր հետաքրքրություն առաջացրեց, արդեն իսկ պարզ էր, որ նա ընդհանուր լեզու չի գտնում սկեսրոջ հետ, որն էական դեր էր խաղացել 1848 թվականի հեղափոխության ճնշման ժամանակ։ Հունգարիա կատարած այցը խորը տպավորություն է թողնում կայսրուհու վրա, հավանաբար այն պատճառով, որ այդտեղ նա գտնում է ցանկալի հանգստությունը, որին ձգտում էր Ավստրիայի արքունական կյանքում։ Սա «առաջին անգամն էր, որ Էլիզաբեթը հանդիպում էր Ֆրանց Յոզեֆի թագավորության մարդկանց հետ, և նա ծանոթանում էր արիստոկրատական անկախությամբ, որով անտեսում էր թաքցնելու զգացմունքները բարձրաշխարհիկ ձևերի մեջ… Նա զգում էր, որ թաքնված հոգին հպարտությունից ձգվում է դեպի կարեկցանքի հողի վրա հաստատուն հիմնված մարդկանց հանդեպ…»[38]։ Ի տարբերություն սկեսրոջ, որ արհամարհում էր հունգարացիներին, Էլիզաբեթը այնքան մտերմություն է զգում նրանց հանդեպ, որ սկսում է հունգարերեն սովորել։ Էլիզաբեթի գեղեցկությունը և ջերմ վերաբերմունքը, որը դուր էր գալիս և՛ երկրին, և՛ իր ժողովրդին, հաճելի տպավորություն թողեցին[39]։
Ճանապարհորդության ժամանակ փորլուծությամբ հիվանդացան երկու դուստրերն էլ։ Կրտսերը՝ Գիզելան, շուտով առողջացավ, իսկ երկամյա Սոֆյայի վիճակը միայն վատթարանում էր։ Էլիզաբեթը, որ Դեբրեցենից հեռագրով կանչվել էր Բուդապեշտ, տասնմեկ ժամ գտնվում է մեռնող աղջկա անկողնու մոտ։ Այսօր ընդունված է կարծել, որ աղջնակի մահվան պատճառը բծավոր տիֆն էր[31]։ Մայրը, որ առանց այն էլ հակված էր մելամաղձության, ծանր է տանում փոքրիկ Սոֆյայիի մահը, ընկնում է ծանր դեպրեսիայի մեջ, որն ուղեկցում է նրան մինչև կյանքի վերջ և կատարվածի մեջ մեղադրում էր իրեն։ Նա հեռանում է իր մյուս աղջկանից, սկսում անուշադրության մատնել նրան, և նրանց հարաբերություններն այդպես էլ երբեք չեն վերականգնվում։ Ամուսիններն ընդհատում են ուղևորությունը և վերադառնում են Լաքսենբուրգ 1857 թվականի մայիսի 30-ին։ Էլիզաբեթը փակվում է իր մեջ, չէր ցանկանում ոչ մեկին տեսնել, բացի ամուսնուց, ժամանակն անցկացնում էր միայնակ զբոսնելով և ձիավարելով[40]։
Գահաժառանգի ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1857 թվականի դեկտեմբերին Էլիզաբեթը երկար տարիներ անց կրկին հղի էր, և նրա մայրը, որն անհանգստանում էր աղջկա ֆիզիկական և հոգեբանական առողջության համար, հույս ուներ, որ այս նոր հղիությունը կօգնի նրան վերականգնվել[25]։
1858 թվականի օգոստոսի 21-ին կայսրուհին ունենում է ավստրիական գահի երկար սպասված ժառանգորդին, որին անվանակոչում են Ռուդոլֆ (1858–1889)։ Սկզբում երեխայի ծնունդն ուրախացնում է բոլորին, սակայն շուտով սկեսրոջ և հարսի միջև թշնամությունը բորբոքվում է նոր ուժով։ Էլիզաբեթը դանդաղ է վերականգնվում ծննդաբերությունից հետո, և Սոֆյան, օգտվելով դրանից, սեփականաշնորհում է Ռուդոլֆի դաստիարակության իրավունքը։ Ուժ չունենալով պայքարելու՝ կայսրուհին հանձնվում է[41]։
101 զարկանոց սալյուտը Վիեննայում հայտարարում է նորության մասին, ինչպես նաև հռչակում է նրա դիրքի բարելավումը արքունիքում։ Դա և նրա համակրանքը Հունգարիայի հանդեպ դարձրին նրան ամենահարմար միջնորդը մագյարների և կայսեր միջև։ Նրա քաղաքական հետաքրքրությունը դրսևորվեց հասունանալուն զուգընթաց. նա լիբերալ մտածողություն ուներ և վճռականորեն հունգարական կողմը բռնեց, երբ կայսրության մեջ ազգայնական հակասություններ էին սկսվել։
Էլիզաբեթը հունգարացի կոմս Գյուլա Անդրասիի անձնական պաշտպանն էր, որն ըստ բամբասանքների նրա սիրեկանն էր[25]։ Երբ սկսվեցին դժվար բանակցությունները հունգարացիների և արքունիքի միջև, նրանք կրկին դիմեցին Էլիզաբեթի օգնությանը։ Այս ձգձգված գործարքների ընթացքում Էլիզաբեթը առաջարկում է կայսրին, որ Անդրասիին դարձնի Հունգարիայի ղեկավար՝ որպես փոխզիջման մաս, և համոզիչ փորձելու համար՝ փրկելու երկու մարդկանց միաժամանակ, խիստ զգուշացրեց իր ամուսնուն.
Ես հենց նոր խոսել եմ Անդրասիի հետ։ Նա պարզ և շիտակ ներկայացրել է իր հայացքները։ Ես դրանք ամբողջությամբ հասկացա և եկա եզրահանգման, որ եթե դուք վստահեք նրան և վստահեք ամբողջովին, մենք կարող ենք պահպանել ոչ միայն Հունգարիան, այլ նաև միապետությունը։ Ես կարող եմ երաշխավորել ձեզ, որ դուք գործ չունեք մարդու հետ, որը ցանկանում է ամեն գնով որևէ դեր խաղալ կամ հասնել ինչ-որ դիրքի, ընդհակառակը, նա վտանգի է ենթարկում իր ներկա դիրքը, որը բավականին բարձր է։ Բայց նավաբեկությանը մոտենալով՝ նա ևս պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի պահպանի այն, ինչ ինքը տիրապետում է՝ իր հասկացողությունը և երկրում ունեցած իշխանությունը. նա ծնկի կգա ձեր առաջ։ Վերջին անգամ եմ խնդրում Ձեզ Ռուդոլֆի անունից՝ չկորցնել սա, վերջին պահին...
...Եթե դու ասես «ոչ», եթե վերջին պահին դու այլևս չես ցանկանում լսել անկողմնակալ կարծիքներ, ուրեմն... դու առմիշտ բացակա կլինես իմ ապագայից...
և ինձ ոչինչ չի մնա, բացի այն գիտակցումը, որ ինչ էլ լինի՝ ես կարող եմ ազնվորեն Ռուդոլֆին մի օր ասել. «Ես իմ ուժերի ներածին չափով արել եմ։ Ձեր դժբախտությունը իմ խղճի վրա չէ»[42]։
Իտալական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ժամանակ Ֆրանց Յոզեֆը մեկնեց իտալական ճակատ՝ մարտնչելու Նապոլեոն III-ի բանակի հետ Պո գետի ափին։ Նա հաճախ էր Սիսիին սիրային նամակներ գրում։ Կինն անհանգստանում էր նրա համար և ծայր աստիճան նյարդային վիճակում էր. քիչ էր ուտում, ամեն օր վիճում էր ամբարտավան սկեսրոջ հետ և ձգտում էր ազատվել իր շրջապատից՝ երկարատև զբոսանքներով և ձիավարելով։ Կայսեր վերադառնալու ժամանակ կինը նկատելի նիհարած էր, իսկ նրա հոգեկան վիճակն ուժեղ խախտված էր։
Ճանապարհորդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Էլիզաբեթը դեռևս զրկված էր որդու դաստիարակության և կրթության վերահսկումից, նա բացահայտորեն ընդվզեց։ Նրա նյարդային նոպաները, քիչ սնվելը, ծանր ֆիզիկական ռեժիմը, հազի հաճախակի նոպաները, առողջական վիճակը դարձան այնքան վտանգավոր, որ 1860 թվականի հոկտեմբերին նա արդեն տառապում էր ոչ միայն «կանաչ հիվանդությամբ» (սակավարյունություն), այլև ֆիզիկական հյուծվածությամբ[25]։ Թոքի լուրջ գանգատները “Lungenschwindsucht"-ից (տուբերկուլյոզ) վախեցնում էին բժիշկ թոքաբան Շկոդային[43]։ Փաստացի զրկված լինելով երեխաներից և գիտակցելով սեփական անզորությունը՝ Էլիզաբեթը 1860 թվականին որոշեց ժամանակավոր հեռանալ։ Նա կամենում էր այդ կերպ վերադարձնել կորցրած ազատությունը։ Հայտարարվեց, որ կայսրուհին ծանր հիվանդ է և արևի ու ծովային օդի կարիք ունի։ Ֆրանց Յոզեֆը նրան Ավստո-Հունգարիային պատկանող մի քանի ծովային հանգստավայրեր առաջարկեց Ադրիատիկի ափին, սակայն Սիսին ամենից շատ ցանկանում էր ընդհանրապես հեռանալ երկրից և որոշ ժամանակ թաքնվել հեռավոր շրջաններից որևէ մեկում։ Ընտրությունը կանգ առավ Մադեյրայի վրա։ Այդ ընթացքում արքունիքում չար բամբասանքներ տարածվեցին այն մասին, թե Ֆրանց Յոզեֆը կապ է պահում ֆրաու Ռոլլ անունով դերասանուհու հետ[43], որոնք այսօր առիթ են տալիս ենթադրելու, որ Էլիզաբեթի ախտանիշերը կարող էին լինել հոգեմարմնականից մինչև վեներական հիվանդությունների արդյունք։
Էլիզաբեթը պատրվակ գտավ և հեռացավ ամուսնուց ու երեխաներից՝ անցկացնելով ձմեռը մենության մեջ։ 6 ամիս հետո, Վիեննա վերադառնալուց 4 օր հետո նա կրկին հազի նոպա և ջերմություն ունեցավ։ Նա հազիվ էր ինչ-որ բան ուտում և վատ էր քնում, և բժիշկ Շկոդան նկատեց թոքերի հիվանդության կրկնություն։ Խորհուրդ տրվեց նոր թարմ հանգիստ, այս անգամ Կորֆուում, որից հետո նա գրեթե անմիջապես լավացավ։ Էլիզաբեթը հեռացավ չորս ամսով՝ Կորֆուից Անգլիա՝ անցնելով Ֆրանսիայով, որտեղ բոլորը զարմացած էին իբր թե ծանր հիվանդ կայսրուհու ծաղկուն տեսքով։ Սա նրա անդադարելի թափառումների և երջանկության հուսահատ որոնումների սկիզբն էր։ Եթե նրա հիվանդությունները լինեին հոգեմարմնական, հեռանալով ամուսնուց և պարտականություններից, նրա ուտելու սովորությունները պատճառ կդառնային նաև ֆիզիկական խնդիրների։ 1862 թվականին նա մեկ տարի չէր եղել Վիեննայում, երբ նրանց ընտանեկան բժիշկ Ֆիշերը Մյունխենից զննեց նրան և հայտնաբերեց լուրջ սակավարյունություն և «ջրգողության» նշաններ (այտուցներ)։ Նրա ոտքերը երբեմն այնպես էին այտուցվում, որ նա կարողանում էր քայլել շատ դժվարությամբ և միայն ուրիշների օգնությամբ[44]։ Բժիշկների խորհրդով նա մեկնեց Բադ Կիսինգեն բուժվելու։ Նա արագ վերականգնվեց հանքային հանգստավայրում, սակայն փոխարենը, վերադառնալով տուն` լռեցնելու իր բացակայության մասին բամբասանքները, նա բավականին ժամանակ անցկացրեց ընտանիքի հետ Բավարիայում։ 1862 թվականի օգոստոսին երկու տարվա բացակայությունից հետո նա կարճ ժամանակով վերադարձավ ամուսնու ծննդյան տարեդարձին, բայց կրկին սկսեց տառապել ուժեղ միգրենից և ճանապարհին չորս անգամ որձկաց, որը հաստատում էր այն տեսակետը, որ առաջնային գանգատները կապված էին սթրեսների և հոգեմարմնական վիճակի հետ[25]։
Ռուդոլֆն արդեն չորս տարեկան էր, և Ֆրանց Յոզեֆը հույս ուներ ևս մեկ որդով հաստատելու իր իրավահաջորդությունը։ Բժիշկ Ֆիշերը պնդում էր, որ կայսրուհու առողջությունը թույլ չի տալիս ևս մեկ հղիություն ունենալ, և նա պետք է տևական բուժում ստանալու համար մեկներ Կիսինգեն։ Էլիզաբեթը կրկին տաղտուկից փախչելու իր հին ձևով է շարժվում՝ անընդհատ քայլելով և ձիավարելով և օգտագործելով իր առողջության պատրվակը՝ խուսափելու պաշտոնական արդարացումից և սեռական հարաբերություններից։ Ամեն անգամ հղիությունից խուսափելը բնական արձագանք էր այն բանի, որ նրա դերն ուղղակի կայսերական ընտանիքին սերունդ պարգևելն էր, որից հետո երեխային պետք է վերցնեին իրենից։ Սակայն իր երիտասարդության պահպանումը ամենավճռորոշ դերն ունեցավ որոշման կայացման մեջ. «Երեխաները կանանց անեծքներն են, քանի որ երբ նրանք գալիս են, նրան տանում են Գեղեցկությունը, որը աստվածների լավագույն պարգևն է»[45]։
Այժմ նա ավելի հաստատակամորեն էր հանդես գալիս ամուսնու և սկեսրոջ դեմ, քան առաջ՝ բացահայտ ընդդիմանալով Ռուդոլֆին ռազմական կրթության տալու որոշմանը, որն ըստ մոր՝ չափազանց զգացմունքային էր և հարմար չէր զինվորական կյանքին[46]։
1865 թվականից Էլիզաբեթը տարվա մեջ մոտ երկու ամիսը Վիեննայում էր անցկացնում։ Նա պարբերաբար (ավելի հաճախ ձմռանը՝ իր ծննդյան օրը, Սուրբ ծնունդը, վիեննական առաջին պարահանդեսը) վերադառնում էր Ավստրո-Հունգարիայի մայրաքաղաք, որ տեսնի ամուսնուն ու երեխաներին, և ամեն անգամ նրա ներկայությունը փափկացնում էր Հաբսբուրգների կյանքի խիստ վարվելակարգը։ Բայց Սիսին շուտով իրեն կրկին գերյալ էր զգում ու հեռանում։
«Եթե ես ժամանեմ մի տեղ և իմանամ, որ այլևս երբեք չեմ կարող գնալ այդտեղից, ամեն ինչ դժոխային կթվա, թեկուզ և այն դրախտ լինի»։
Մշտապես ճանապարհորդելով՝ Էլիզաբեթը երեխաներին նվերներ էր ուղարկում, սակայն հազվադեպ էր տեսնում նրանց, միայն իր կարճ գալուստների ժամանակ։ Գիզելայի կյանքը անհամեմատ ավելի հաճելի էր, քանի Ռուդոլֆինը, որին որպես ապագա կայսր՝ խիստ էին դաստիարակում։ Էլիզաբեթը հեռվից, կողմնակիորեն էր հետևում գահաժառանգի դաստիարակությանը՝ միջամտելու հնարավորություն չունենալով։ Միայն մի անգամ նրան հաջողվեց հեռացնել դաստիարակին, որը Սիսիի կարծիքով դաստիարակության չափազանց խիստ մեթոդներ էր կիրառում (առավոտյան սառցաջրով ջրցողում և սա ամենաչնչին մասն էր այն մեթոդների, որ օգտագործվում էր գահահաջորդի դաստիարակության ժամանակ), սակայն նույնիսկ դրանից հետո նա չմոտիկացավ Ռուդոլֆի հետ։ Տղան շատ էր տառապում, որ չէր կարողանում հաճախ տեսնել իր մորը։ Ավելի միայնակ նա իրեն զգում էր 1868 թվականին Մարիա Վալերիայի ծնունդից հետո, որը դարձավ Սիսիի սիրելին։ Այս անգամ կայսրուհին իրեն վերցրեց դստեր դաստիարակությամբ զբաղվելու իրավունքը, որին ակներևաբար նախապատվություն էր տալիս մյուս երեխաներից, և արքունիքում Վալերիային անվանում էին «միակ» երեխա։ Աղջիկը դարձավ մոր բոլոր ճանապարհորդությունների ուղեկիցը։ Անփորձ «երիտասարդ մայրիկը» անհանգստանում էր ամեն մանրուքից, և նույնիսկ թեթև հարբուխը կարող էր պատճառ դառնալ հերթական դայակից հրաժարվելու համար։
Թերթերը հոդվածներ էին հրապարակում ձիասպորտի հանդեպ կայսրուհու սիրո, դիետաների, վարժությունների ռեժիմի և նորաձևության ճաշակի մասին։ Նա հաճախ էր գնումներ կատարում Բուդապեշտի նորաձևության տնից՝ Անտալ Ալտերից (այժմ՝ Alter és Kiss), որը չափազանց հայտնի դարձավ ոճամոլների շրջանում։ Թերթերը նաև հայտնում էին նրա բազմաթիվ հեղինակավոր սիրեցյալների մասին։ Թեպետ ոչ մի ապացույց չկար դրանց համար, սակայն նրա ենթադրյալ սիրեկանների թվում էր նաև խիզախ ձիավար անգլոսաքսոն Ջորջ «Բեյ» Միդլթոնը։ Նրան համարում էին նաև լեդի Հենրիետա Բլանշ Հոզիերի ենթադրյալ սիրեկանը և Կլեմենտինա Օգիլվի Հոզիերի (Ուինսթոն Չերչիլի կնոջ) հայրը։ Որպեսզի ամուսնու միայնակ մնալը և իր բացակայելը չխանգարի երկար ճանապարհորդություններին, Էլիզաբեթը խրախուսում էր Ֆրանց Յոզեֆի մտերմությունը դերասանուհի Կատարինա Շրատի հետ[24]։
Քաղաքականություն. Էլիզաբեթ և Հունգարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթը գրեթե չէր խառնվում քաղաքական հարցերին։ Միակ բացառությունը կարելի է համարել այն դեպքը, երբ նրան հաջողվեց նշանակալի դեր խաղալ 1860-ական թվականներին Ավստրիայի և Հունգարիայի միջև ծագած խնդրի կարգավորումը։ Կարելի է ենթադրել, որ եթե նա և այլ քաղաքական հարցերում օգներ կայսրին, ապա նրանց ղեկավարած կայսրությունը կպահպաներ Եվրոպայում իր քաղաքական դիրքը։
Վիեննական արքունիքում Էլիզաբեթին չէին սիրում ոչ միայն կարգ ու կանոնին արհամարհանքով վերաբերելու համար, այլև նրա «չափազանց մեծ համակրանքի համար առ Հունգարիա»։ Կայսրուհին սիրում էր այդ երկիրը, սովորում էր Հունգարիայի պատմություն և հունգարերեն, մեծ հաճույքով կարդում էր հունգարական գրականություն։ Ապա Էլիզաբեթը շրջապատում էր իրեն հունգարական արքունիքի տիկնանցով։ Նա կապեր էր պահում հունգարական ընդդիմական գործիչների հետ, մասնավորապես՝ նրան առաջնորդներ Ֆերենց Դեակի և Դյուլա Անդրաշի հետ, որոնք փորձում էին կայսրուհու միջոցով ազդեցություն ունենալ Ֆրանց Յոզեֆի վրա՝ հաշվի առնելով, որ հաշվի կառնի իր պահանջները։
Հղիությունից ամեն պատճառաբանությամբ խուսափող Էլիզաբեթը ավելի ուշ որոշում է, որ իրեն պետք է չորրորդ երեխան։ Այդ որոշումը կապված էր անձնական ընտրության և քաղաքական պայմանների քննարկման հետ. վերադառնալով ամուսնական կյանք՝ նա երաշխավոր եղավ, որ Հունգարիան, որի հանդեպ Էլիզաբեթը տածում էր ուժեղ զգացմունքային կապ, հավասար իրավունքներ ունենա Ավստրիայի հետ։
Էլիզաբեթի ջանքերը բավականին նշանակություն ունեցան հունգարական հարցի վերաբերյալ Ֆրանց Յոզեֆի տեսակետի փոփոխության հարցում։ Ի վերջո կայսրը համաձայնվեց անձնական հանդիպումներ ունենալ Դեակի և Անդրաշի հետ, որի արդյունքում 1867 թվականին համաձայնություն կնքվեց, ըստ որի կայսրությունը վերափոխվում էր երկակի Ավստրո-Հունգարական միապետության, ներառվեց սահմանադրական կառավարում, Հունգարիան ստացավ մեծ ազատություն սեփական ներքին հարցերի լուծման մեջ։ Անդրաշին դարձավ Հունգարիայի առաջին վարչապետը։ 1867 թվականի մայիսի 8-ին Ֆրանց Յոզեֆը և Էլիզաբեթը թագադրվեցին Բուդապեշտում՝ որպես Հունգարիայի թագավոր և թագուհի։ Որպես իրենց հավատարմության նշան՝ Հունգարիան Էլիզաբեթին և Ֆրանց Յոզեֆին նվիրեց Բուդապեշտից 20 մղոն (30 կիլոմետր) հեռավորության վրա գտնվող Գյոդյոլյո հիասքանչ դղյակը։ Կարելի է ենթադրել, որ ամրոցը վաղուց էր դուր գալիս Էլիզաբեթին, որը, վախենալով պատերազմից թուլացած Ավստրիայի դատապարտումից, չէր կարող նման գնում թույլ տալ, ի վերջո այն նվեր ընդունեց։
Հաջորդ տարին Էլիզաբեթն ավելի շատ լինում էր Գյոդյոլյոյում և Բուդապեշտում՝ թույլ տալով, որ արհամարհված և զայրացած ավստրիացի ազգականների շրջանում լուրեր շրջանառվեն, որ եթե կայսրուհու երեխան տղա լինի, ապա նրան Ստեֆան կկոչի, և նա կլինի Հունգարիայի առաջին թագավորը։ Սակայն ծնվեց աղջիկ՝ Մարի Վալերիան (1868–1924), որին անվանում էին «հունգարական երեխա»՝ լույս աշխարհ գալով ծնողների թագադրումից տասը ամիս անց Բուդապեշտում և մկրտվելով այնտեղ ապրիլին[42]։
Ծնված լինելով Բուդապեշտում՝ Մարիա Վալերիան իր գրեթե ամբողջ մանկությունն անցկացրեց Հունգարիայում։ Մայրն ուղղակի ճնշում էր վերջին երեխային իր չիրականացած մայրական զգացումներով։ Աղջկան հագցնում էին հունգարական ոճով, և երեխան նույնիսկ հոր հետ գերմաներեն թաքուն էր խոսում։ Բայց, ի տարբերություն մորը, Հունգարիան սիրել Վալերիան այդպես էլ չկարողացավ։ Միակ մարդն արքունիքում, որ կիսում էր Էլիզաբեթի վերաբերմունքը Հունգարիայի նկատմամբ, Ռուդոլֆն էր։
Էրցհերցոգուհի Սոֆյայի ազդեցությունը երեխաների վրա աստիճանաբար կորավ, և նա մահացավ 1872 թվականին։
Ռուդոլֆի մահ. Մայերլինգյան ողբերգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1889 թվականի հունվարի 30-ին մահացավ (կամ սպանվեց) կրոնպրինց Ռուդոլֆը։ Էլիզաբեթի միակ որդին կամ ինքնասպան էր եղել իր երիտասարդ սիրուհու՝ բարոնուհի Մարիա Վեչերայի հետ, կամ նրանք դարձել էին քաղաքական սպանության զոհը։ Դեպքը տեղի էր ունեցել Ռուդոլֆի որսորդական տանը՝ Ներքին Ավստրիայի Մայերլինգ ամրոցում, որը տեղակայված է Վիեննական անտառում՝ մայրաքաղաքից 25 կմ հարավ-արևմուտք։ Որդու մահվան մասին առաջինը հաղորդեցին կայսրուհուն, նա հայտնեց այդ լուրը Ֆրանց Յոզեֆին։ Մինչև իր կյանքի վերջը Էլիզաբեթը այդպես էլ չկարողացավ ուշքի գալ այդ հարվածից։ Նա կարծում էր, որ որդուն սպանել են, բայց այդ ապացուցել հնարավոր չեղավ։ Մայերլինգում կատարվածի հանգամանքները գաղտնի պահվեցին հասարակությունից, չանցկացվեց պատշաճ հետաքննությունը։ Ռուդոլֆի մահից հետո Էլիզաբեթն ավելի ներփակվեց իր մեջ և այլևս չվերականգնվեց։ Մի քանի տարվա մեջ նա կորցրեց հորը (1888), միակ որդուն (1889), քրոջը (1890) և մորը (1892)։
Հետևյալ տարին Սիսին Ավստրիայում էր, զգեստավորվում էր ամբողջովին սև և չէր հանում սգո շղարշը (թեպետ Հոֆբուրգի Սիսիի թանգարանում գտնվող բաց կապույտ և կրեմագույն զգեստները թվագրվում են այդ տարիներին[24])։ Վարում էր փակ կենսաձև և փորձում էր հնարավորինս չերևալ հասարակության մեջ։ Մայերլինգյան ողբերգությունը սրեց հասարակության հետաքրքրությունը Էլիզաբեթի հանդեպ։ Նա կրում էր երկար սև թիկնոցներ, որոնք վերից վար կոճակներով էին, և կաշվից սպիտակ շապիկ հովհարի հետ՝ իր դեմքը հետաքրքրվողներից թաքցնելու համար։
Ի հավելումն այս կորուստների՝ 1890 թվականի փետրվարի 18-ին մահացավ կոմս Գյուլա Անդրաշին։ «Իմ վերջին և միակ ընկերը մեռավ»,-ցավում է նա։ Մարի Վալերիան հայտարարեց, որ «…նա կապված էր նրա հետ իսկական, հավատարիմ և հաստատուն ընկերությամբ, ինչպիսին, հավանաբար, ոչ մեկի հետ չէր»[47]։
Էլիզաբեթը կարճ ժամանակ եղավ Վիեննայում ամուսնու հետ։ Վերջին տարիներին նրանց նամակագրական կապն ուժեղացավ, և նրանց հարաբերությունները վերածվեցին ջերմ ընկերության։ Հանգիստ չգտնելով՝ կայսրուհին կրկին դիմեց իր հին «բուժամիջոցին»՝ մեկնեց ճանապարհորդության։ Տեղափոխվելով երկրից երկիր՝ նա միայնակ երկար քայլում էր անմարդ դաշտերով և լեռներով։ Իր կայսերական Միրամար շոգենավով Էլիզաբեթը ճանապարհորդում էր Միջերկրականով։ Նրա սիրելի վայրերն էին Լազուր ափի Կապ Մարտինը, Լիգուրիական ափի Սանռեմոն, որտեղ զբոսաշրջությունը զարգացավ միայն 19-րդ դարի երկրորդ կեսին, Շվեյցարիայի Ժնև լիճը, Ավստրիայի Բադ Իշլը, որտեղ կայսերական զույգը անցկացնում էր ամառը, և Կորֆուն։ Կայսրուհին նաև այցելում էր այնպիսի երկրներ, որտեղ այդ ժամանակներում հիմնականում չէին գնում եվրոպական արքայական ընտանիքի անդամները՝ Մարոկկո, Ալժիր, Մալթա, Թուրքիա և Եգիպտոս։ Անվերջանալի ճանապարհորդությունները կայսրուհու համար կյանքից և տառապանքներից փրկության միջոց էին դարձել։
Որդու մահից հետո Էլիզաբեթը վերցրեց Կորֆուի պալատի շենքը, որը նա անվանակոչեց Աքիլեոն՝ Հոմերոսի «Իլիականի» Աքիլլես հերոսի անունով։ Նրա մահից հետո շինությունը գնեց Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդը[24]։ Ավելի ուշ այն ձեռք բերեց Հունաստանի իշխանությունը և դարձրեց թանգարան։
Էլիզաբեթի սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր սեփական անվտանգության մասին Էլիզաբեթը հոգ չէր տանում, հրաժարվում էր պահապաններից, որը հուսահատության էր մատնում նրա ֆրեյլիններին և ոստիկաններին։ 1898 թվականին վաթսունամյա կայսրուհին գաղտնի կերպով ուղևորվում է Ժնև, թեպետ «Hôtel Beau-Rivage»-ից մեկը պնդում էր, որ Ավստրիայի կայսրուհին եղել էր իրենց հյուրը[24]։ 1898 թվականի սեպտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը երեկոյան ժամը 1.35 Էլիզաբեթը պալատական ազնվական օրիորդ, կոմսուհի Իրմա Շառայի հետ քայլում էր Ժնևի առափնյայով։ Քանի որ կայսրուհին չէր սիրում մասսայական երթեր, նրանք քայլում են առանց շրջապատողների[48]։ Նրանք քայլում են զբոսավայրով, երբ կայսրուհուն մոտեցավ իտալացի 25-ամյա անարխիստ Լուիջի Լուկենին՝ փորձելով լավ դիտել Էլիզաբեթին հովանոցի տակից։ Ըստ Շառայի՝ երբ նավի շչակն ազդարարեց մեկնելու մասին, Լուկենին կարծես սայթաքեց և ձեռքի շարժում արեց՝ պահպանելու հավասարակշռությունը։ Իրականում չորս դյույմանոց (100 մմ) փայտե կոթով հեսանի (սրված եռակողմ խարտոց) հարվածը, որը կրում էր Լուկենին, վայր գցեց կայսրուհուն՝ թողնելով փոքր խոցոտած վերք սրտի շրջանում[48][49]։
Լուկենին մտադիր էր սպանել Օռլեանի դքսին, սակայն ֆրանսիական գահի թեկնածուն Վալե մեկնելու համար ավելի վաղ էր գնացել Ժնևից։ Չգտնելով նրան՝ մարդասպանը ընտրել էր Էլիզաբեթին, երբ Ժնևի թերթը հայտնեց, թե «Հոհենեմսի դքսուհի» կեղծանվամբ ճանապարհորդող նրբաոճ կինը Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթն է[50]։
Ես համոզմունքով անարխիստ եմ… Ես եկել էի Ժնև, որ սպանեմ միապետի, դրանով օրինակ ծառայել նրանց համար, ովքեր տառապում են և ոչինչ չեն անում իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար. ինձ համար նշանակություն չուներ, թե որ միապետին կսպանեի ես… ես կնոջը չէ, որ հարվածել եմ, այլ կայսրուհուն. դա թագն էր, որ ես նկատի ունեի[51]։
Էլիզաբեթը չհասկացավ կատարվածի իրական իմաստը։ Մտածելով, թե հարձակվողը միայն ցանկանում էր գողանալ իր զարդերը, ոտքի ելավ և կոմսուհուն հենված փորձեց շարունակել զբոսանքը դեպի կամրջակ՝ անցնելով մոտ 100 յարդ (91 մետր) և նավակ նստելով։ Միայն մի քանի րոպե անց նա սուր թուլություն զգաց, ցավ սրտում, գլխապտույտ։ Շառան բժիշկ է կանչել, սակայն միայն մի նախկին բուժքույր կար տեղում։ Նավակի կապիտան Ռուն, որ չգիտեր Էլիզաբեթի անձի մասին և քանի որ շատ շոգ էր տախտակամածի վրա, խորհուրդ է տալիս կոմսուհուն իջնել և վերադառնալ հյուրանոց։ Այդ ժամանակն նավակն արդեն հասնում էր կանգառին։ Երեք տղամարդ Էլիզաբեթին տարան վերին տախտակամած և դրեցին նստարանին։ Շառան բացեց նրա հագուստը, կտրեց կորսետի ժապավենները, որպեսզի կարողանա շնչել։ Էլիզաբեթը մի պահ ուշքի եկավ և Շառան հարցրեց նրան, թե արդյոք ցավ է զգում, նա պատասխանեց՝ ոչ։ Այնուհետև նա հարցրեց. «Ի՞նչ է պատահել»[52] և կրկին կորցրեց գիտակցությունը[53]։
Կոմսուհի Շառան կայսրուհու ձախ կրծքի վերևում նկատում է մի փոքրիկ շագանակագույն բիծ։ Անհանգստանալով, որ Էլիզաբեթը գիտակցության չի գալիս, նա նավապետին հայտնում է իրենց ինքնությունը, և նավը վերադառնում է Ժնև։ Վեց նավաստիներ առագաստից, բարձիկներից ևերկու թիակներից պատրաստված պատգարակով Էլիզաբեթին տանում են Beau-Rivage հյուրանոց։ Ֆանի Մայերը՝ հյուրանոցի տնօրենի կինը, այցելած բուժքույրը և կոմսուհին հանում են Էլիզաբեթի զգեստները և կոշիկները, և Շառան նկատում է արյան մի քանի մանր կաթիլներ և փոքր վերք։ Երբ նրանք պատգարակից կայսրուհուն տեղափոխում են անկողին, նա արդեն մեռած էր։ Ֆրաու Մայերը կարծում էր, որ կայսրուհուն սենյակ բերելիս շնչառության իր լսած երկու ձայները վերջինն էին։ Երկու բժիշկներ՝ Գոլայը և Մայերը, ժամանեցին քահանայի հետ, որը ուշացել էր՝ մեղքերի թողություն տալու։ Մայերը երեսանց ճեղքեց նրա ձախ թևի շնչերակը և արյուն չտեսավ։ Նրա մահը վրա էր հասել երեկոյան ժամը 2:10։ Բոլորը ծնկի եկան և աղոթեցին կայսրուհու հոգու փրկության համար, կոմսուհին փակեց Էլիզաբեթի աչքերը և միացրեց ձեռքերը[54]։ Անկախ նրանից, թե որքանով էր գոհ կամ դժգոհ իր տիտղոսից, Էլիզաբեթը Ավստրիայի կայսրուհին էր 44 տարի շարունակ։
Երբ Ֆրանց Յոզեֆն ստացավ Էլիզաբեթի մահվան մասին տեղեկացնող հաղորդագրությունը, առաջին հերթին վախեցավ, որ դա ինքնասպանություն է եղել։ Սպանության մանրամասների մասին հաղորդող ավելի ուշ ուղարկված նամակից հետո միայն նա հրաժարվեց այդ մտքերից։ Հետաքննության գործողությունները սկսելու թույլտվությունը տրվեց միայն շվեյցարական օրենսդրությանը հավատարիմ մնալու պայմանով[49][55]։
Բացահայտումը կատարեց Գոլայը հաջորդ օրը, որը հայտնաբերեց, որ Էլիզաբեթի կրծքավանդակը ծակած ու դեռևս չգտնված զենքն ունեցել է 3.33 դյույմ (85 մմ) երկարություն և կոտրել է չորրորդ ողը, ծակել է թոքը և սրտապարկը, վերևից ներթափանցել սիրտ մինչև ձախ փորոքից դուրս գալը։ Զենքի սրության և բարակության պատճառով վերքը շատ նեղ էր և Էլիզաբեթի կորսետի չափազանց ամուր սեղմելու հետևանքով արյունահոսությունը սրտապարկային ուռուցքապատիճից մինչև սիրտ դանդաղել էր մինչև մի քանի կաթիլի։ Մինչև այս բուշտի լցվելը նրա սրտի աշխատանքը չէր ընդհատվել, դրա համար էլ Էլիզաբեթը կարողացել էր դեպքի վայրից հասնել մինչև նավակ։ Եթե ծակող գործիքը չհանվեր, ապա նա ավելի երկար կապրեր, քանի որ դա կգործեր որպես արյունազեղումը դադարեցնող կալնիչ[56]։
Գոլայը լուսանկարեց վերքը, սակայն լուսանկարը հանձնեց շվեյցարական գեներալ-հավատարմատարին, որն այն դիահերձման գործիքների հետ ոչնչացրեց Ֆրանց Յոզեֆի հրամանով[57]։
Էլիզաբեթի մարմինն ամփոփվեց եռակի դագաղի մեջ՝ երկուսը ներսից արճճապատ, մեկը՝ բրոնզապատ՝ ամրացված առյուծի ճանկերի վրա։ Երեքշաբթի, նախքան դագաղները կնքելը, Ֆրանց Յոզեֆի պաշտոնական ներկայացուցիչները ժամանեցին՝ ճանաչելու մարմինը։ Դագաղը տեղադրված էր երկու ապակե վահանակներին, որոնք դռներ ունեին և դրանցով հնարավոր էր տեսնել կնոջ դեմքը[54]։
Չորեքշաբթի առավոտյան Էլիզաբեթի մարմինը տարվեց Վիեննա հուղարկավորության գնացքով։ Նրա դագաղին գրված էր. «Էլիզաբեթ, Ավստրիայի կայսրուհի»։ Հունգարացիները վիրավորվել էին դրանից և արագ կերպով ավելացվեցին «և Հունգարիայի թագուհի» բառերը[58]։ Ողջ Ավստրո-Հունգարական կայսրությունը գտնվում էր խոր սգի մեջ. 82 միապետներ և բարձրաստիճան անձինք հետևում էին նրա դիակառքին սեպտեմբերի 17-ի առավոտյան դեպի Վիեննայի Կապուցին եկեղեցի[59]։
Ետմահու
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարձակումից հետո Լուկենին փախավ Ալպ փողոց, որտեղ նա նետեց հեսանը № 3 մուտք։ Նրան բռնեցին երկու կառապաններ և մի նավաստի ու հանձնեցին ոստիկանությանը։ Դռնապանը հաջորդ օրը առավոտյան մաքրության ժամանակ հայտնաբերեց զենքը։ Նա մտածել էր, որ այն պատկանում է նախորդ օրը եկած բանվորին և չէր հաղորդել ոստիկանությանը մինչև հաջորդ օրը։ Հեսանի վրա արյուն չկար, իսկ ծայրը կոտրված էր, ինչը պատահել էր դեն նետելու հետևանքով։ Հեսանն այնքան բութ էր տեսքից, որ ենթադրվում էր, որ դիտավորյալ էր այդպես ընտրվել, որպեսզի ավելի քիչ նկատելի լինի մինչև հարձակվելը[60]։ Լուկենին պլանավորում էր ձեռք բերել դաշույնիկ, սակայն 12 ֆրանկ չունենալու պատճառով ուղղակի սրել էր տնայնագործական դաշույնի հին հեսանը և վառելափայտից բռնակ կտրել[61]։
Թեպետ Լուկենին պարծենում էր, որ ինքը մենակ է գործել, իսկ քանի որ շատ քաղաքական փախստականներ ապաստան էին գտել Շվեյցարիայում, հավանական էր որ նա եղել էր պայմանավորվածության մասնիկ և որ կայսեր կյանքը ևս վտանգի տակ էր։ Երբ պարզ դարձավ, որ իտալացին էր Էլիզաբեթին սպանողը, Վիեննայում անկարգություններ տիրեցին, ճնշումներ սկսեցին իտալացիների դեմ։ Ցնցման, սգի և վիրավորանքի ալիքը շատ ավելին էր, քան Ռուդոլֆի մահվան ժամանակ էր։ Զայրույթը նաև այդ աստիճանի էր կայսրուհու թերի պաշտպանվածության պատճառով։ Շվեյցարիայի ոստիկանությունը լավ գիտեր նրա ներկայության մասին, և հաղորդագրություններ էին ուղարկվել համապատասխան մարմիններին, որոնք խորհուրդ էին տվել՝ ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցառումները։ Վո կանտոնի ոստիկանապետ Վիրյուն կազմակերպել էր Էլիզաբեթի պաշտպանությունը, բայց սպանության նախորդ օրը կայսրուհին հայտնաբերել էր նրա սպաներին հյուրանոցի շրջակայքում և բողոքել, որ հսկողությունը տհաճ է, ուստի Վիրյուն այլընտրանք այլևս չէր ունեցել։ Նաև հնարավոր է, որ եթե Էլիզաբեթը չհեռացներ իր ծառայողներին այդ օրը, մեկից ավելի սպասավոր կանանց ներկայությունը Լուկենիին վհատեցներ, որը մի քանի օր շարունակ հետևել էր կայսրուհուն՝ սպասելով հնարավորության[62]։
Լուկենին Ժնևի դատարանի առջև կանգնեց հոկտեմբերին։ Քանի որ մահվան դատավճիռը հանվել էր Ժնևից, նա պնդեց, որ դատվի Լյուցերն կանտոնի օրենքներով, որոնք դեռևս պահպանում էին մահապատժի կիրառումը՝ նամակն ստորագրելով. «Լուիջի Լուկենի, անարխիստ և ամենավտանգավորներից մեկը»[49]։
Քանի որ Էլիզաբեթը հայտնի էր նրանով, որ նախընտրում էր ոչ թե արքունական, այլ հասարակ կյանքը, բարեգործություններ էր անում, ապա այդպիսի անմեղ թիրախի ընտրությունը հարցականի տակ էր դնում Լուկենիի ողջամտությունը[63]։ Էլիզաբեթի կամքով իր զարդերի հավաքածուի մեծ մասը պետք է վաճառվեր, իսկ ստացածը, որը գնահատվում էր ավելի քան £600,000, պետք է փոխանցվեր տարբեր կրոնական և բարեգործական կազմակերպությունների։ Ֆրանց Յոզեֆը իրենց ընտանիքի նվիրյալ Լիխտենշտեյնի արքայազնին գրում է. «Ինչպիսի մարդը կկարողանար հարձակվել այնպիսի կնոջ վրա, որն իր ողջ կյանքն անցկացրել էր բարին գործելոով և երբեք չի նեղացրել ոչ մեկի, ինձ համար անհասկանալի է այդ».[64]։ Ամենը, սկսած թագի ակնեղենից մինչև պետական ունեցվածք, որոնք Էլիզաբեթի ձեռքի տակ էին, թողնվեց նրա թոռնուհուն՝ էրցհերցոգուհի Էլիզաբեթին՝ Ռուդոլֆի դստերը.[65]։
Լուկենին առողջ ճանաչվեց, բայց նրան դատեցին որպես սովորական մարդասպան, այլ ոչ թե քաղաքական հանցագործ։ Ցմահ բանտարկված լինելով և զրկված լինելով քաղաքական հայտարարություններ անելու հնարավորությունից՝ 1900 թվականի փետրվարի 20-ին նա փորձեց ինքնասպան լինել սարդինաձկան թիթեղատուփից սրած բանալու միջոցով։ Տասը տարի անց նա գոտու միջոցով կախվեց իր խցում 1910 թվականի հոկտեմբերի 16-ին այն բանից հետո, երբ բանտապահը բռնագրավեց և ոչնչացրեց նրա անավարտ հիշողությունները[49]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկական ռեժիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]172 սմ հասակով (5 ֆուտ, 8 դյույմ) Էլիզաբեթը չափազանց բարձրահասակ էր։ Նույնիսկ չորս հղիությունից հետո նա իր քաշը պահում էր մոտ 50 կգ (110 ֆունտ, 7,5 կգ) ամբողջ կյանքի ընթացքում։ Նա հասնում էր դրան ձիավարության և վարժանքների միջոցով։
Էլիզաբեթն ուժգին կապված էր ծնողների, հատկապես՝ մոր հետ, և դեռ սեփական անհատականության որոնման ճանապարհին գտնվող երեխա էր, երբ հասուն դեր ստանձնեց՝ անսովոր պարտականություններով և հարկադրող սահամանափակումներով։ Նա իշխանություն չուներ սեփական նոր կյանքի նկատմամբ և անկարող էր ճանաչել իրեն և՛ որպես կայսեր կողակից, և՛ որպես երիտասարդ մայր։ Արդյունքում նա փորձում էր վերստեղծել իր մանկությունը, որը զերծ էր պարտականություններից։ Միակ առանձնահատկությունը, որով նա իրեն բարձր էր զգում և որը կարողանում էր կարգավորել, իր ֆիզիկական տեսքն էր, այդ իսկ պատճառով նա սկսեց զարգացնել այդ որպես իր ինքնագնահատականի հիմնական աղբյուր։ Սևեռուն կողմնորոշում-նվաճումը և գրեթե հարկադիր կատարելապաշտությունը կեցվածքի հանդեպ նրան դարձրին սեփական գեղեցկության և կերպարի գերին։
Խոր սգի մեջ գտնվելով դստեր՝ Սոֆիի մահից հետո՝ Էլիզաբեթը մի քանի օր շարունակ ոչինչ չէր ուտում, ավելի ուշ նրա վարքի մեջ ի հայտ եկան մելանխոլիայի և դեպրեսիայի նշաններ։ Եթե առաջ նա ճաշում էր ընտանիքի հետ, ապա այժմ սկսել էր խուսափել դրանից, և երբ նա ստիպված ուտում էր նրանց հետ, ապա դա անում էր արագ և շատ քիչ էր ուտում։ Ամեն անգամ, երբ որ նրա քաշը սպառնում էր գերազանցել 50 կիլոգրամը, անմիջապես հաջորդում էին «գիրանալու դեղերը» կամ «սովածության դեղերը», որը ներառում էր նաև գրեթե լրիվ սովածությունը։ Գարշում էր հենց մսից, այդ իսկ պատճառով նա կամ կիսաեփ ճզմած բիֆշտեքսի ջրիկացրած ապուրի հյութն էր խմում, կամ կաթով և ձվերով դիետա էր պահում[25]։
Էլիզաբեթն ընդգծում էր իր արտակարգ նրբագեղությունը «ձիգ ժանյակների» շնորհիվ։ 1859–60 թվականների պիկ ժամանակաշրջանում, որը զուգադիպեց Իտալիայում Ֆրանց Յոզեֆի քաղաքական և ռազմական պայքարի հետ, երեք հղիությունից հետո ամուսնու հեռացումը և իր երեխաների դաստիարակության հարցում առաջնության պայքարում պարտությունը սկեսրոջից պատճառ եղան, որ նրա գոտկատեղի շրջանագիծը հասնի 16 դյույմի։ Այդ ժամանակների իրանակալները երկճեղքված տեսակի էին, կոճկվում էին դիմացից ճարմանդների և աչքերի միջոցով, բայց Էլիզաբեթն ուներ ավելի պինդ, ամուր առաջնամասով կորսետներ, որոնք կաշվից պատրաստվել էին Փարիզում՝ «ինչպես փարիզյան կուրտիզանուհիները», հավանաբար որպեսզի պահեն այդպիսի ծանր ժանյակների ուժը, «գործընթաց, որը կարող էր տևել մինչև մեկ ժամ»։ Այն փաստը, որ «նա կրել էր դրանք մի քանի շաբաթ», կարող է ցույց տալ, որ նույնիսկ կաշին անբավարար էր նրա պահանջների համար[66]։ Էլիզաբեթի ընդգծված չափերի արտակարգ ճկունությունը բարկացնում էր նրա սկեսրոջը, որն ենթադրում էր, թե նա մշտապես հղի կլինի։
Թեպետ 1862 թվականի օգոստոսին Վիեննա վերադառնալիս պալատական ազնվական օրիորդներից մեկը հայտնում էր, որ «նա ճիշտ է սնվում, լավ է քնում և կորսետներ չի կրում այլևս»[67], նրա հագուստները այս ժամանակներից մինչև մահը չափվում են գոտկատեղում 18 1/2 – 19 1/2 դյույմ, ինչը դրդել է Հեսսեի արքայազնին՝ նրան նկարագրել որպես «գրեթե անմարդկային նրբությամբ»[68]։ Նրան սկսել էին սարսափեցնել գեր կանայք և փոխանցեց այդ վերաբերմունքը կրտսեր դստերը, որը չափազանց վախեցել էր, երբ դեռևս փոքր ժամանակ հանդիպել էր Վիկտորյա թագուհուն[69]։
Երիտասարդ տարիներին Էլիզաբեթը հետևում էր ժամանակի նորաձևությանը, որը երկար տարիներ վանդակավոր կրինոլինով (կանացի լայն շրջազգեստ՝ հագուստի տակից կրելու համար) օղակավոր կիսաշրջազգեստներն էին, բայց երբ նորաձևությունն սկսեց փոփոխվել, նա առաջին հերթին հրաժարվեց լայն կիսաշրջազգեստներից՝ ընտրելով ավելի ձիգ և կիպ գծեր հագուստի համար։ Նա չէր սիրում հագուստի թանկարժեք պիտույքներ, նաև հագուստի մշտապես թելադրվող փոփոխությունները՝ նախընտրելով հասարակ, մեներանգ հագուստները, ինչպիսին էր ձիավարելու համար նախատեսված հանդերձանքը[70]։ Նա երբեք չէր կրում տակի շրջազգեստներ կամ նմանատիպ «ներքնահագուստներ», որոնք ծավալ էին ավելացնում և երբեմն բառացիորեն կարված էր լինում իր հանդերձանքին՝ ամրացնելու գոտիները, ծալերը, փոթերը և որպեսզի ավելի ընդգծի «կրետային գոտկատեղը», ինչը նրա այցեքարտն էր[71]։
Կայսրուհին չափազանց խիստ և կարգապահ ձևով կատարում էր ֆիզիկական վարժություններ։ Բոլոր պալատներում, որտեղ նա ապրել է, սարքավորել էր տալիս մարմնամարզական դահլիճ, Հոֆբուրգի Ասպետների դահլիճը փոխակերպվել էին մեկի, գորգիկները և հեծանները տեղակայված էին ննջարանում, որպեսզի կարողանա զբաղվել ամեն առավոտ, իսկ Իշլի կայսերական հանգստարանում կային հսկայական հայելիներ, որպեսզի նա կարողանա ճշտորեն հետևել իր ամեն շարժման և դիրքի։ Նա նույն կերպ սուսերամարտով է զբաղվել նաև 50-ից բարձր տարիքում։ Ձիավարության ջատագով լինելով՝ նա ամեն օր ժամեր շարունակ անընդմեջ ձիավարում էր՝ դառնալով իր ժամանակի լավագույն կին ձիավարողներից մեկը։ Երբ իշիասի պատճառով չէր կարողանում երկար ժամերով մնալ թամբի վրա, նա փոխարինեց դա զբոսանքներով՝ իր աղախիններին ենթարկելով չափազանց երկար քայլերթերի և արշավների ցանկացած եղանակի ժամանակ։
Իր կյանքի վերջին տարիներին Էլիզաբեթը դարձավ ավելի անհանգիստ և մոլեգին՝ կշռվելով օրական երեք անգամ։ Նա պարբերաբար շոգեբաղնիք էր ընդունում, որպեսզի քաշի ավելացման առաջն առնի, 1894 թվականին նա լրիվ հյուծվել էր՝ հասնելով նվազագույն քաշին՝ 95.7 ֆունտ (43.5 կգ)։ Լինում էին շեղումներ Էլիզաբեթի դիետայից, որը ուտելուն հանձնվելու նշան էր[24]։ Մի անգամ 1878 թվականին կայսրուհին ապշեցրեց իր ուղեկիցներին, երբ անսպասելիորեն այցելեց ռեստորան, որտեղ խմեց շամպայն, կերավ տապակած ճուտ և մի իտալական սալաթ, ապա վերջացրեց «զգալի չափերի թխվածքով»։ Հավանաբար նա այլ առիթներով ևս գաղտնի կերպով բավարարում էր իր ուտելու կիրքը։ 1881 թվականին նա Անգլիայում ամառանոց գնեց և պարույրաձև սանդուղք սարքել տվեց իր հյուրասենյակից մինչև խոհանոց, որպեսզի առանձին կերպով այնտեղ կարողանա հասնել[25]։
Գեղեցկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի լրումն խիստ վարժանքների՝ Էլիզաբեթը կիրառում էր այսպես կոչված իրական գեղեցկության պաշտամունքը, որը բավականին խստակյաց էր, մեկուսացած, հակված արտառոցության, տարօրինակ և գրեթե միստիկ հնամոլություններով։ Նրա ճոխ և չափազանց երկար մազերի խնամքը, որոնք ժամանակի հետ նրա երիտասարդական տարիների մուգ շիկահերից դարձան շագանակագույն սևահեր, տևում էր առնվազն երեք ժամ։ Նրա մազերն այնքան երկար և առատ էին, որ նա հաճախ գանգատվում էր, թե զույգ բարդ հյուսքերի և հերակալների քաշն իրեն գլխացավ է պատճառում։ Նրա վարսահարդար Ֆրանցիսկա Ֆայֆալիկը սկզբում եղել էր Վիեննայի մեծ թատրոնի բեմական վարսավիրը։ Պատասխանատու լինելով Էլիզաբեթի բոլոր զարդարուն սանրվածքների համար՝ նա մշտապես ուղեկցում էր կայսրուհուն ճանապարհորդությունների ժամանակ։ Ֆայֆալիկին արգելված էր կրել մատանիներ և պատվիրված էր միշտ հագնել սպիտակ ձեռնոցներ. հագնվելուց հետո կայսրուհու խոպոպները հյուսվում և կապվում էին, իսկ թափված մազերը ներկայացվում էին կայսրուհուն արծաթե գավաթով, որպեսզի զննի այն։ Երբ նրա մազերը լվացվում էին ձվերի և կոնյակի հատուկ «բնահյութերով» ամեն երկու շաբաթը մեկ, ապա այդ օրվա բոլոր գործերը և պարտականությունները հետաձգվում էին։ Մինչև որդու մահը նա Ֆայֆալիկին նրբունելիով հանել էր տալիս սպիտակած մազերը[72], սակայն կյանքի վերջում նրա մազերը նկարագրում էին որպես «խիտ, թեև շերտ-շերտ արծաթե թելերով»[73][74]։
Էլիզաբեթն իր ազատ ժամանակն օգտագործում էր լեզուներ սովորելու համար. նա տիրապետում էր անգլերենի և ֆրանսերենի և ավելացրել էր ժամանակակից հունարենը իր հունգարերենի դասերին։ Նրա հունարենի մասնավոր ուսուցիչ Կոնստանտին Խրիստոմանոսը այսպես է նկարագրում արարողությունը.
Վարսահարդարումը տևում էր մոտ երկու ժամ, և նա ասում էր, որ քանի դեռ իր մազերն զբաղված են, իր միտքը մնում է պարապ։ Եվ որ ինքը վախենում է, որ իր խելքը մազերով կփախչի և դուրս կգա վարսահարդարի մատներով, ու որ իր գլխացավը հենց այդտեղից է։ Կայսրուհին նստում էր սեղանի մոտ, որը սենյակի մեջտեղում էր և պատված էր սպիտակ սփռոցով։ Նա հագած էր լինում սպիտակ, ժանեկազարդ գիշերազգեստ, իսկ մազերը՝ արձակ և մինչև հատակ հասնող, ամբողջովին ծրարում էին նրա մարմինը[75]։
Ի տարբերություն իր ժամանակի կանանց՝ Էլիզաբեթը քիչ շպար և օծանելիք էր օգտագործում, քանի որ ցանկանում էր ցուցադրել իր բնական գեղեցկությունը, բայց նա նաև այն պահպանելու համար փորձարկել էր անհաշիվ գեղամիջոցներ արքայական դեղատնից կամ իրենց տներում պալատական ազնվական օրիորդների պատրաստած միջոցներից։ Նրա սիրելի միջոցներից մեկը՝ "Crème Céleste", բաղկացած էր սպիտակ մեղրամոմից, կետաճարպից, քաղցր նշի յուղից և վարդաջրից։ Նա քիչ կարևորություն էր տալիս քսուկներին և փափկեցնող միջոցներին, փորձում էր դեմքի տոնիկների և ջրերի բազմաթիվ տեսակներ, որոնցից կարծես թե ավելի մեծ սպասումներ ուներ։ Էլիզաբեթը քնում էր առանց բարձի մետաղե մահճակալում, որպեսզի պահպանի իր ձիգ կեցվածքը, կիսաեփ հորթի մսով կամ ճմլած ելակով դեմքին գիշերային դիմակներ էր դնում[76]։ Նա խոր մերսումներ էր ընդունում և հաճախ քնում էր շորերով՝ ազդրերի վերևում ներծծված մանուշակի կամ խնձորօղու քացախով, որպեսզի պահպանի իր բարակ իրանը, իսկ վզի հատվածի կտորները ներծծված էին Կումերֆելդի հանքային լվացվելու ջրով[77]։ Որպեսզի հետագայում պահպանի իր մաշկի երանգը, նա ամեն առավոտ սառը ցնցուղ էր ընդունում (ինչը հետագայում սրեց նրա հոդացավը) և ձիթապտղի յուղով լոգանք՝ ամեն երեկո[25]։
Երեսուներկու տարեկանից հետո նա այլևս չէր նստում, որ անեն իր դիմանկարը և թույլ չէր տալիս, որ լուսանկարեն իրեն, որ իր հավերժական գեղեցկության հրապարակային պատկերը երբեք չվիճարկվի։ Շատ քիչ լուսանկարիչներ առանց նրա գիտության լուսանկարել են նրան՝ ցույց տալով կնոջ, որը «նրբագեղ էր, բայց չափազանց թույլ»[73]։
Ամուսնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Յոզեֆը կրքոտ կերպով սիրում էր կնոջը, բայց վերջինս նրա զգացմունքներին ամբողջապես փոխադարձաբար չէր պատասխանում և ավելի ու ավելի խեղդված էր իրեն զգում արքունական կյանքի կարծրությունից։ Կայսրը երևակայությունից զուրկ և զգաստամիտ մարդ էր, քաղաքականապես հետադիմական, դեռևս ղեկավարվում էր իր մորից և իսպանական արքունական հանդիսակարգին (Spanisches Hofzeremoniell) և՛ հասարակական, և՛ ընտանեկան կյանքում նրա որոշակի նվիրվածությամբ, մինչդեռ Էլիզաբեթն ընդհանրապես այլ աշխարհում էր ապրում։ Գերակտիվության աստիճան անհանգիստ, ի բնե ինտրովերտ և ամուսնուց զգացմունքային առումով տարբեր Էլիզաբեթը փախչում էր ամուսնուց այնպես, ինչպես արքունիքից՝ հնարավորինս խուսափելով երկուսից էլ ինչքան կարող էր։ Կայսրը ներողամիտ էր կնոջ թափառումների նկատմամբ, բայց մշտապես և անօգուտ փորձում էր գրավել նրան դեպի ընտանեկան կյանքն իր հետ[31]։
Էլիզաբեթը քնում էր շատ քիչ և գիշերվա ժամերն անցկացնում էր կարդալով կամ գրելով և նույնիսկ ծխում էր՝ վրդովեցուցիչ սովորություն կնոջ համար, ինչն ավելի շատ բամբասանքների առիթ էր տալիս։ Նա առանձնահատուկ հետաքրքրություն ուներ պատմության, փիլիսոփայության և գրականության հանդեպ, խոր հարգանք ուներ գերմանացի բանաստեղծ և արմատական մտածող Հայնրիխ Հայնեի հանդեպ, որի նամակները նա հավաքում էր[72]։
Նա փորձում է անուն հանել՝ ոգեշնչվելով Հայնեի քնարերգությունից։ Վերաբերվելով իրեն որպես Տիտանիայի՝ Շեքսպիրի Կախարդական թագուհու, Էլիզաբեթն արտահայտում էր իր խիստ անձնական մտքերը և իղձերը մեծաքանակ ռոմանտիկ պոեմների միջոցով, որոնք գաղտնի օրագրի դեր էին կատարում[25]։ Պոեմների մեծ մասը կապված էր նրա ճանապարհորդությունների հետ, դասական հունական և ռոմանտիկ թեմաներով էին, և հեգնական մեկնաբանություններ կային Հաբսբուրգների արքայատոհմի վերաբերյալ։ Ճանապարհորդության հանդեպ նրա տենչը ուրվագծվում է նաև սեփական ստեղծագործություններում.
Քո շուրջը, ինչպես քո սեփական ծովային թռչունները,// Ես պտտվում եմ անդադար,/ Ինձ համար աշխարհը չունի անկյուն,// Որ կառուցեմ տևական հանգրվան։
Էլիզաբեթը զգացմունքային առումով խճճված կին էր և մելանխոլիայի և էքսցենտրիկության պատճառով, որը բնորոշ գիծ էր համարվում Վիտտելսբախների տոհմում (ընտանիքից ամենահայտնի անդամը նրա սիրելի զարմիկն էր՝ էքսցենտրիկ Լյուդվիգ II Բավարացին[78]) նա հետաքրքրվում էր մտավոր հիվանդությունների բուժմամբ։ 1871 թվականին, երբ կայսրը հարցրեց նրան, թե ինչ կուզի Սրբերի օրը որպես նվեր, նա թվարկեց երիտասարդ վագր և մեդալիոն, բայց. «...ամբողջովին հանդերձավորված խելագար կացարանն ինձ ամենաշատը կուրախացնի»[25]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթի մահից հետո Ֆրանց Յոզեֆը ի հիշատակ նրա հիմնադրեց Էլիզաբեթի շքանշանը։
Տերիտեի ափեզրին կա Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթի հուշարձանը։ Այդ քաղաքը գտնվում է Մոնտրյոյի և Շիլիոնի միջև։
1988 թվականին պատմաբան Բրիջիթ Համանը գրել է «Պայքարող կայսրուհին» կենսագրական գիրքը՝ վերակենդանացնելով հետաքրքրությունը Ֆրանց Յոզեֆի կնոջ հանդեպ։ Ի տարբերություն Էլիզաբեթի նախորդ միակողմանի, հեքիաթային արքայադստեր պատկերումների, Համանը ներկայացրել էր նրան որպես ցավագին, դժբախտ կնոջ, լի սեփական անձի հանդեպ դժկամությամբ, զգացմունքային և հոգեկան խառնաշփոթով։ Նա երջանկության փնտրտուքների մեջ էր, սակայն մահացավ իբրև փշրված կին, որն այդպես էլ չգտավ իրեն։ Համանի կերպարը նորովի է բացահայտել Սիսիի լեգենդը, ինչպես նաև դիտել է կնոջ դերը բարձր հասարակության և քաղաքականության մեջ։
Բազմաթիվ աղոթարաններ անվանակոչվել են նրա պատվին՝ կապելով նրա անունը սուրբ Եղիսաբեթի անվան հետ։ Նրանից հետո անվանակոչվել են այգիներ, ինչպես՝ Հարավային Տիրոլում գտնվող Մերանի Կայսրուհի Էլիզաբեթի այգին։
Էլիզաբեթի այցելած տարբեր բնակարաններ, ինչպես Հոֆբուրգի տունը և Վիեննայի Շյոնբրուն պալատը, Իշլի արքայական ամառանոցը, Կորֆուի Աքիլեոնը և Հունգարիայի Գյոդյոլյոյում նրա ամառանոցը պահպանվում են և բաց են հասարակության առաջ։
Հունգարիայի որոշ տեղանուններ անվանակոչված են նրա պատվին՝ Բուդապեշտի երկու շրջաններ՝ Էլիզաբեթվարոսը և Պեստերշեբետը, և Էլիզաբեթ կամուրջը։
Կայսրուհի Էլիզաբեթ երկաթուղին (Արևմտյան երկաթուղի) անվանակոչվել են նրա պատվին։
1988 թվականին Վիեննայի Շյոնբրուն պալատում կայսրուհու մահվան 100-ամյակին նվիրված Կոկերտի ցուցադրությունից Ջերալդ Բլանշարը գողացել է ադամանդաշարը, որը հայտնի էր Սիսիի աստղ անունով, և իրենից ներկայացնում էր տասծայրանի ադամանդապատ աստղ, որը պատված էր հսկա մարգարիտի շուրջը։ Դա մոտավորապես 27 զարդ պատրաստած արքունական ոսկերիչ Յակոբ Հայնրիխ Կյոխերտի աշխատանքներից էր մազերին կրելու համար[79], որը երևում է Ֆրանց Քսավյե Վինթերհալթերի ամենահայտնի դիմանկարի մեջ[80]։ Աստղը 2007 թվականին հայտնաբերել է Կանադայի ոստիկանությունը և հանձնել Ավստրիային[79]։
Էլիզաբեթի պատկերումն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին Վիեննայում կայացավ «Սիսսի» կոմիկ օպերետի առաջնախաղը։ Կոմպոզիտորը Ֆրից Կրեյսլերն էր, լիբրետտոյի հեղինակները՝ Էրնստ և Հուբերտ Մարիշկաները, նվագախմբի համար նոտայագրել էր Ռոբերտ Ռասել Բենեթը[81]։ Թեպետ կայսրուհու փաղաքշական անունը «Սիսի» էր արտասանվում, և ոչ երբեք «Սիսսի», անվան այս սխալ տարբերակը շարունակեց գոյություն ունենալ նրա մասին հետագա գործերում։
1943 թվականին Ժան Կոկտոն պիես գրեց Էլիզաբեթի և մարդասպանի հանդիպման մասին «L'Aigle à deux têtes» («Երկգլխանի արծիվը») վերնագրով։ Այն առաջին անգամ բեմադրվեց 1946 թվականին։
1992 թվականին «Էլիզաբեթի» մյուզիքլի առաջնախաղը կայացավ Վիեննայի Ան դեր վին թատրոնում։ Լիբրետտոյի հեղինակը Միխայիլ Կունցեն էր, երաժշտության հեղինակը՝ Սիլվեստր Լևայը։ Սա հավանաբար կայսրուհու կյանքի ամենախոր պատկերումներից մեկն էր։ Առաջնախաղի ժամանակ գլխավոր դերակատարուհին հոլանդացի երգչուհի Պիա Դաուվեսն էր։ «Էլիզաբեթը» դարձավ բոլոր ժամանակների ամենահաջողված գերմանալեզու մյուզիքլը և բազմաթիվ անգամներ ներկայացվեց աշխարհում։
Բալետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականի իր «Մայերլինգ» բալետում Քենեթ Մակմիլանը պա-դե-դե պարային ձևով կերտել է Էլիզաբեթի կերպարն իր որդու՝ արքայազան Ռուդոլֆի հետ, որը բալետի առանցքային հերոսն է։
1993 թվականին բալետի ֆրանսիացի պարուհի Սիլվի Գիլեմը հանդես է եկել Յոհան Շտրաուսի «Կայսերական վալսի» բեմադրված «Sissi, l'impératice anarchiste» (»Սիսսի, անարխիսը կայսրուհի») հատվածում, խորեոգրաֆ՝ Մորիս Բեժար։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականի «Kaiserin Elisabeth von Österreich» ֆիլմը առաջիններից էր, որ ամբողջապես նվիրված էր Էլիզաբեթին։ Այն գրված էր Էլիզաբեթի եղբոր աղջկա՝ Մարի Լարիշի համահեղինակությամբ, գլխավոր դերում Կարլա Նելսենն էր։ Ֆիլմը հետագայում ճանաչման հասավ, երբ մի խումբ խաբեբա-արտիստներ սկսեցին վաճառել սպանության տեսարանի նկարներ, որպես հանցագործության իրական լուսանկարներ։
1936 թվականին Columbia Pictures-ը թողարկեց «Թագավոր հեռանում է» ֆիլմը, որը «Սիսսի» օպերետի ֆիլմային տարբերակն էր, ռեժիսոր՝ Ջոզեֆ ֆոն Շտեռնբերգ։ Գլխավոր դերերում էին օպերային աստղ Գրեյս Մուրը և Ֆրանշո Տոունը։
Ժան Կոկտոն 1948 թվականին ֆիլմի վերածեց իր «Երկգլխանի արծիվը» պիեսը։ Միքելանջելո Անտոնիոնիի 1981 թվականի «Օբերվալդի գաղտնիքը» ֆիլմը պիեսը մեկ այլ տարբերակն է։
1955 թվականին տեղի ունեցավ «Լյուդվիգ II. թագավորի փառքն ու անկումը» ֆիլմի պրեմիերան, ռեժիսոր՝ Հելմուտ Կոյնտեր, Էլիզաբեթի դերակատար՝ Ռութ Լոյվերիկ։
Գերմանալեզուների շրջանում Էլիզաբեթի անունն ավելի հաճախ զուգորդվում է նրա կյանքի մասին ռոմանտիկ ֆիլմերի եռագրության հետ, որոնց ռեժիսորը Էրնստ Մարիշկան է, գլխավոր դերում՝ պարմանուհի Ռոմի Շնայդերը։
- «Սիսսի» (1955),
- «Սիսսի. երիտասարդ կայսրուհին» (1956, «Sissi — die junge Kaiserin»),
- «Սիսսի. Կայսրուհու ճակատագրական տարիները» (1957, «Sissi — Schicksalsjahre einer Kaiserin»),
- «Հավերժ իմ սեր» ֆիլմը երեք ֆիլմերի խտացրած տարբերակն է, որը թողարկվել է Հյուսիսային Ամերիկայում 1962 թվականին։
Վաղ բեմադրություններում Էլիզաբեթը հանդես է գալիս ամուսնու և որդու համար անկարևոր անձ, և միշտ որպես հասուն կերպար։ Շնեյդերի կերպավորում է Էլիզաբեթին որպես երիտասարդ կին, որն առաջին անգամ էր էկրանին։ Եռագրությունն առաջինն էր, որտեղ պարզորոշ պատկերված է Սիսիի ռոմանտիկ միֆ և որը կտրուկ ավարտվում է առանձին ապրելու նրա որոշմամբ։ Վերջերս վերաթողարկված երեք ֆիլմերն էլ ամեն Սուրբ ծնունդի ցուցադրվում էին Ավստրիայի, Գերմանիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի հեռուստաեթերներում։ 2007 թվականին ֆիլմերը «Սիսսիի հավաքածուն» անունով լույս ընծայվեցին անգլերեն ենթագրերով։ Շնեյդերը զզվում էր իր դերից՝ բացատրելով, որ «Սիսսին սոսձվել է ինձ ինչպես շիլա (Grießbrei)»։ Ավելի ուշ նա հանդես եկավ որպես ավելի իրական և դյութիչ Էլիզաբեթ՝ Լուկինո Վիսկոնտիի 1972 թվականի «Լյուդվիգ» ֆիլմում, որը Էլիզաբեթի զարմիկ՝ Լյուդվիգ II Բավարացու մասին էր։ Շնեյդերի պատկերն այստեղ միայն մեկ անգամ էր, վերցված նրա դերերից, որը ցուցադրված էր իր տանը։
1968 թվականի «Մայերլինգ» ֆիլմում կայսրուհու դերը խաղում է Ավա Գարդները, իսկ Օմար Շարիֆը՝ թագաժառանգ արքայազն Ռուդոլֆին։
1991 թվականի գերմանական «Սիսի/Վերջին րոպե» (բնօրինակ անունը՝ «Sisi und der Kaiserkuß»՝ «Սիսին և կայսեր համբույրը») ֆիլմում Սիսիի դերում հանդես է եկել դերասանուհի Վանեսա Վագները, կայսր Ֆրանց Յոզեֆի դերում՝ Նիլս Տավերնիերը, իսկ Հելենայի դերում՝ Սոնյա Կիրխբերգերը։
Էնդրյու Լլոյդ Վեբերի «Օպերայի ուրվականը» ֆիլմի հերոսուհի Քրիստինան կրում է թիկնոց, որը ներշնչված էր Էլիզաբեթի ամենահայտնի դիմանկարից, որը Վինթերհալթերի աշխատանքն էր։
2007 թվականին գերմանացի կատակերգակ և ռեժիսոր Մայքլ Հերբիգը թողարկեց համակարգչային անիմացիոն ծաղրապատճենային ֆիլմ Էլիզաբեթի մասին «Lissi und der wilde Kaiser» վերնագրով («Լիսսի և վայրի կայսրուհին»)։ Դրա հիմքում ընկած էին Սիսի ծաղրանմանային էսքիզները նրա «Bullyparade» հեռուստատեսային շոուի ընթացքում։
Սիսիի վերաբերող վերջին ֆիլմերից է 2012 թվականի Լյուդվիգ II Բավարացու մասին կենսագրական «Լյուդվիգ II» կինոնկարը, որտեղ կայսրուհու դերը խաղում է Հաննա Հերցշփրունգը։
2014 թվականի դեկտեմբերին, զուգակցելով մինչաշնանային 2015 «Metier d'arts» հավաքածուի հետ, որի ցուցադրությունը տեղի ունեցավ Լեպոլդսկրոն պալատում նորաձևության «Շանել» ընկերության ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը ներկայացրեց կայսրուհի Էլիզաբեթի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որտեղ հանդես էին գալիս Կարա Դելևինը՝ Ֆարել Վիլյամսի ուղեկցությամբ։ Ապա նրանք հանդես եկան զուգերգով, որի հեղինակը Վիլյամսն էր՝ վերնագրված «CC the World» («ՍիՍի աշխարհ»)՝ կապելով այն նորաձևության տան միահյուսված տառերով լոգոյի հետ, որը խորհրդանշում է տան հիմնադիր Կոկո Շանելի անվան սկզբնատառերը, ինչպես նաև կայսրուհու «Սիսի» մականունը։ Լագերֆելդը վերստեղծել էր Վինթերհալթերի հայտնի դիմանկարում պատկերված Էլիզաբեթի զգեստը, իսկ Ֆարելը կրում էր Ֆրանց Յոզեֆի հանդերձանքին նմանվող զգեստ։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին Բրիտանական հեռուստաընկերության «Արծիվների անկումը» բազմասերիանոց ֆիլմում պատկերվել է կայսրուհի Էլիզաբեթը։ Երիտասարդ կայսրուհու դերը խաղում էր Դայան Քինը, իսկ Ռեյչել Գարնին մարմնավորում էր կայսրուհուն Ռուդոլֆի մահվան ժամանակ։
1993 թվականին WGBH-TV Ագաթա Քրիստիի միսս Մարփլի շարքի «Եվ շրմփալով հայելին կզնգա» գրքի ադապտացված տարբերակի հիմքում ընկած է Էլիզաբեթի կեղծ սպանության մասին ֆիլմը։ Դերասանուհու կերպարում, որը խաղում էր կայսրուհու դերը, Կլեր Բլումն է։
Ավստրիական դետեկտիվ «Հետախույզ Ռեքս» (1994) հեռուստասերիալի եզրափակիչ՝ հինգերորդ եթերաշրջանի դեպքերն ընթանում են մոլորության մեջ գտնվող մի կնոջ շուրջ, որը տառապում է կայսրուհու մասին պատմությամբ։ Էպիզոդը համապատասխանաբար անվանակոչված է «Սիսսի»։
Էլիզաբեթի երիտասարդ տարիների մասին բավականին հնարված պատմությունը տեղ է գտել 1997 թվականի անիմացիոն մանկական «Արքայադուստր Սիսսի» սերիալում։
Արիել Դոմբալը խաղացել է Էլիզաբեթի դերը 2004 թվականի հեռուստատեսային «Sissi, l'impératrice rebelle» ֆիլմում, որտեղ պատկերված է նրա կյանքի վերջին հինգ օրերը։
Սանդրա Չեկարելին մարմնավորել է տարիքն առած Էլիզաբեթին 2006 թվականի Մայերլինգյան ողբերգության մասին հեռուտատեսային դրամատիկ «Կրոնպրինցը» ֆիլմում։ Էլիզաբեթի որդու և վերջինիսի սիրուհու դերերը խաղացել են Մաքս ֆոն Թունը և Վիտորյա Պուչինին։
2009 թվականի դեկտեմբերին «Սիսի» երկմասանոց մինի սերիալի պրեմիերան կայացել է Եվրոպական հեռուստաընկերությամբ, նկարահանվել է գերմանական, ավստրիական և իտալական համատեղ պրոդյուսերական խմբով, դերերում՝ Քրիստիանա Կապոտոնդի (Էլիզաբեթ), Դևիդ Ռոթ (կասր Ֆրանց Յոզեֆ)։ 1997 թվականի անիմացիոն սերիալի պես, սրանում ևս տեղ է գտել Էլիզաբեթի և Ֆրանց Յոզեֆի դժբախտ ամուսնության մասին հորինված պատմությունը, բայց կայսրության քաղաքական խնդիրները և հիմնական կերպարների անձնական հարցերը շատ ավելի մանրամասնորեն են ներկայացված, քան շատ այլ դրամաներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Քրիստոմանոսը (1867-1911), որը եղել էր ժամանակակից հունարենի Էլիզաբեթի մասնավոր ուսուցիչը 1891-1893 թվականներին և ուղեկցում էր նրան Կորֆուում մնալից, հրատարակել է իր հուշերը կայսրուհու մահից կարճ ժամանակ առաջ՝ 1899 թվականին «Tagebuchblätter» («Օրագրային էջեր») վերնագրով։ Թեպետ նա ներկայացրել է Էլիզաբեթին իդեալական և բարեհաճ ձևով՝ որպես հեքիաթային արքայադուստր, նրա գիրքը դուր չեկավ կայսերական արքունիքում և նրա անձը հռչակվեց անցանկալի (persona non grata), ստիպեցին նրան հրաժարվել Վիեննայի համալսարանում դասավանդելուց և լքել Ավստրիան։
Էլիզաբեթի պատմության մասին է Սյուզան Էփլյարդի «Ոսկե վանդակում» («In a Gilded Cage») էլեկտրոնային գիրքը։
Էլիզաբեթի երիտասարդության և հասուն շրջանի վաղ տարիների մասին դրամատիկ պատմությունն է ընկած Ուիլյամ Ս. Աբրահամսի «Կայսերական վալս» («Imperial Waltz», Dial Press, 1954) նովելի հիմքում։
Էլիզաբեթը Գարի Ջենինգսի 1987 թվականի «Փայլազարդ» նովելի գլխավոր հերոսներից մեկն է։ Նորավեպի հիմքում մի կրկեսի ճանապարհորդության պատմություն է ողջ Եվրոպայով 1800-ականներին և ներկայացնում է Էլիզաբեթի հետաքրքրությունը դեպի կրկես և կասկադյորական ձիավարություն։
Կայսրուհու պատմությունը ոգեշնչել է՝ 2003 թվականի «Արքայական օրագրեր. Էլիզաբեթ, արքայադուստր հարսնացուն» մանկական գրքի համար։
Էլիզաբեթը հանդես է եկել Բարբարա Քարթլենդի ռոմանտիկ արկածային «Իմ սրտի աստղերը» նովելում։
Ալեքսանդր Լերնեթ Հոլենիայի «Մեյերլինգ» (1960) նովելի հերոսներից է եղել։
Հանդես է եկել կամեոյով Ջորջ Մաքդոնալդ Ֆրեյսերի «Ֆլեշմենը և վագրը» գրքի «Ճանապարհ դեպի այրված խաչ» պատմվածքում (1999)։ Պատմության վերջում նա պարում է հակահերոս Հարի Ֆլեշմենի հետ պարահանդեսի ժամանակ, որից հետո Ֆլեշմենը օգնում է նրա կայսր ամուսնուն սպանության փորձից։
Մարկ Տվենը գրել է Ավստրիայի կայսրուհու սպանության մասին «Հիշարժան սպանություն» վերնագրով հոդվածում, որը նա չի տվել տպագրության[82]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդացի երգիչ Պետրա Բերգերի «Eternal Woman» («Հավերժական կանայք») ալբոմը ներառում է «If I Had a Wish» («Եթե ես երազանք ունենայի») երգը, որը Էլիզաբեթի մասին է։
Շոտլանդական Վաշինգթոն Իրվինգ խմբի «Sisi» («Սիսի») երգը գրվել է՝ ոգեշնչված Էլիզաբեթի կյանքի պատմությունից։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինայի Լվով քաղաքի Էլիզաբեթ եկեղեցին (չշփոթել հունական կաթոլիկ Սուրբ Օլյա և Էլիզաբեթ եկեղեցու հետ) հիմնադրվել է 1903 թվականին՝ ի հիշատակ կայսրուհի Էլիզաբեթի։
Կոչումներ, տիտղոսներ և զինանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիտղոսներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 24, 1837 - ապրիլի 24, 1854՝ Նորին արքայական մեծություն էրցհերցոգուհի Էլիզաբեթ Բավարացի
- Ապրիլի 24, 1854 - սեպտեմբերի 10, 1898՝ Նորին կայսերական և արքայական գերազանցություն Ավստրիայի կայսրուհի, Հունգարիայի առաքելական թագուհի
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական
- Նա եղել է հետևյալ ասպետական տիտղոսների Մեծ տիկին.
- Աստղափայլ խաչի պատվանշան
- Էլիզաբեթի և Թերեզայի պատվանշան
- Արտասահմանյան
- Իսպանիա՝ Թագուհի Մարիա Լուիզայի պատվանշանի 481-րդ տիկին
Տոհմաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժառանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաներ | Ծնունդ | Մահ | Նշումներ |
---|---|---|---|
Սոֆյա Ֆրեդերիկա Դորոթեա Մարիա Յոզեֆա | մարտի 5, 1855 | մայիսի 29, 1857 | Մահացել է մանուկ հասակում։ |
Գիզել Լուիզա Մարիա | հուլիսի 12, 1856 | հուլիսի 27, 1932 | Ամուսնացել է 1873 թվականին զարմիկ արքայազն Լեոպոլդ Բավարացու հետ, ունեցել է չորս երեխա։ |
Ռուդոլֆ Ֆրանց Կառլ Յոզեֆ | օգոստոսի 21, 1858 | հունվարի 30, 1889 | Ամուսնացել է 1881 թվականին արքայադուստր Ստեֆանիա Բելգացու հետ, մահացել է Մայերլինգյան ողբերգության ժամանակ։ |
Մարիա Վալերիա Մաթիլդա Ամալի | ապրիլի 22, 1868 | սեպտեմբերի 6, 1924 | Ամուսնացել է 1890 թվականին զարմիկ էրցհերցոգ Ֆրանց Սալվատոր Ավստրիացու հետ։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Collective Biographies of Women
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 29. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ http://data.onb.ac.at/rec/AC03241964
- ↑ http://worldhistory.de/wnf/navbar/wnf.php?oid=1691&sid=
- ↑ Քորթի, 1998, էջ 11
- ↑ Քորթի, 1998, էջ 10-11
- ↑ Քորթի, 1998, էջ 9, 12
- ↑ Haslip, Joan, The Lonely Empress: Elisabeth of Austria, Phoenix Press, 2000.
- ↑ Քորթի, 1998, էջ 14-15
- ↑ Nibbs, Ann, The Elusive Empress, Youwriteon, 2008
- ↑ Քորթի, 1998, էջ 33
- ↑ Քորթի, 1998, էջ 20—21
- ↑ Cone, Polly, Imperial Style: Fashions of the Habsburg Era, Metropolitan Museum of Art (New York, 1980, p. 129).
- ↑ Քորթի, 1998, էջ 37
- ↑ Քորթի, 1998, էջ 39
- ↑ Քորթի, 1998, էջ 38—40
- ↑ Քորթի, 1998, էջ 40—41
- ↑ Քորթի, 1998, էջ 49-50
- ↑ Քորթի, 1998, էջ 63—64
- ↑ Քորթի, 1998, էջ 62
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Bowers Bahney, Jennifer, Stealing Sisi's Star: How a master thief nearly got away with Austria's most famous jewel, McFarland & Co., 2015.
- ↑ 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 Vandereycken, Walter & Van Deth, Ron, "The Anorectic Empress: Elisabeth of Austria", History Today, Vol. 46, April 1996
- ↑ Քորթի, 1998, էջ 67—68
- ↑ Քորթի, 1998, էջ 98—99
- ↑ Քորթի, 1998, էջ 78
- ↑ Cunliffe-Owen, Marguerite, Martyrdom of an Empress, Kessinger Publishing, 2005
- ↑ Քորթի, 1998, էջ 80
- ↑ 31,0 31,1 31,2 Chauviere, Emily, The Marriage of Emperor Francis Joseph and Elisabeth of Austria, 12 August 2011
- ↑ Քորթի, 1998, էջ 83-87
- ↑ Sisa, Stephan, The Spirit of Hungary: A Panorama of Hungarian History and Culture, Vista Court Books, 1995, p. 171
- ↑ Sisa, Stephan, The Spirit of Hungary: A Panorama of Hungarian History and Culture, Vista Court Books, 1995
- ↑ Քորթի, 1998, էջ 91—94
- ↑ Քորթի, 1998, էջ 95—96
- ↑ Քորթի, 1998, էջ 99—100
- ↑ Tschuppik, Karl, The Empress Elisabeth of Austria, Constable Publishing, 1930
- ↑ Քորթի, 1998, էջ 101
- ↑ Քորթի, 1998, էջ 103—104
- ↑ Քորթի, 1998, էջ 107—108
- ↑ 42,0 42,1 Sisa, Stephan, The Spirit of Hungary: A Panorama of Hungarian History and Culture, Vista Court Books, 1995, p. 172
- ↑ 43,0 43,1 de Weindel, Henri, The real Francis-Joseph: the private life of the emperor of Austria, D. Appleton & Co., 1909, p.141.
- ↑ Norton, Frederick, A Nervous Splendor, Penguin Press, 1980
- ↑ Larisch, Marie, My Past, G.P. Putnam's Sons, 1913, p. 137.
- ↑ Hamann, Brigitte, The Reluctant Empress
- ↑ Sisa, Stephan, The Spirit of Hungary: A Panorama of Hungarian History and Culture, Vista Court Books, 1995, p. 173
- ↑ 48,0 48,1 Newton, Michael. «Elisabeth of Austria (1837-1898)». Famous Assassinations in World History: An Encyclopedia [2 volumes]. ABC-CLIO. էջ 132. ISBN 978-1610692854.
- ↑ 49,0 49,1 49,2 49,3 Newton, Michael. «Elisabeth of Austria (1837-1898)». Famous Assassinations in World History: An Encyclopedia [2 volumes]. ABC-CLIO. էջ 134. ISBN 978-1610692854.
- ↑ Norton, Frederick, A Nervous Splendor, Penguin Books, 1980
- ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.326-327.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ Le Comte, Edward S. Dictionary of Last Words. New York: Philosophical Library, 1955, p75.
- ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.317.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ 54,0 54,1 De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.333.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.324.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.310.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.383.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ Owens, Karen (2013 թ․ նոյեմբերի 4). Franz Joseph and Elisabeth: The Last Great Monarchs of Austria-Hungary. McFarland. էջ 153.
- ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.352, 359.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.313.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ Tuchman, Barbara, Proud Tower, Random House Digital, Inc., 2011
- ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.321.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.322.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.323.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ De Burgh, Edward Morgan Alborough (1899). Elizabeth, empress of Austria: a memoir. J.B. Lippencott Co. էջ p.367.
{{cite book}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ Larisch, Marie, My Past, G.P. Putnam's Sons, 1913, p. 78.
- ↑ Corti, Count Egon, Elizabeth, Empress Of Austria, Kessinger Publishing, LLC, 2007, p.107
- ↑ Haslip, Joan, The Lonely Empress: Elisabeth of Austria, Phoenix Press, 2000, p. 334
- ↑ Corti, Count Egon, Elizabeth, Empress Of Austria, Kessinger Publishing, LLC, 2007, p.425
- ↑ De Burgh,Edward Morgan Alborough; Elizabeth, empress of Austria: a memoir, J.B. Lippencott Co., 1899, p. 292
- ↑ Larisch, Marie, My Past, G.P. Putnam's Sons, 1913, pp. 65, 78.
- ↑ 72,0 72,1 Norton, Frederick, A Nervous Splendor, Penguin, 1980
- ↑ 73,0 73,1 De Burgh, Edward Morgan Alborough; Elizabeth, empress of Austria: a memoir, J.B. Lippencott Co., 1899, p.58
- ↑ Tschuppik, Karl, The Empress Elizabeth of Austria, Constable, 1930, p. 114.
- ↑ Unterreiner, Katrin, Sisi – Mythos und Wahrheit [Legend and Truth],Brandstätter, 2005
- ↑ Fellner, Sabine/Unterreiner, Katrin, Rosenblüte und Schneckenschleim [Rosebud and Slug Slime], excerpt, Kurier(Vienna) – Health, 24 November 2006, page 17.
- ↑ Unterreiner, Katrin, Sisi – Mythos und Wahrheit [Legend and Truth], Brandstätter, 2005
- ↑ Landi, Karoline Franziska M. Zanardi, The secret of an empress, Houghton Mifflin Co., 1914, p.29
- ↑ 79,0 79,1 Canadian police recover famed Star of Empress Sisi jewel, Sydney Morning Herald, 3 June 2007
- ↑ Bearman, Joshuah Art of the Steal: On the Trail of World’s Most Ingenious Thief, "Wired" Magazine, 22 March 2010
- ↑ "Orchestrator on His Own", Time, 12 December 1932.
- ↑ «A Nurse's View of the Battle of Bull Run (First Manassas)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nicole Avril: L'impératrice, Paris, 1993
- Jennifer Bowers Bahney: "Stealing Sisi's Star: How a master thief nearly got away with Austria's most famous jewel," (McFarland & Co., 2015) (ISBN 078649722X)
- Philippe Collas: Louis II de Bavière et Elisabeth d'Autriche, âmes sœurs, Éditions du Rocher, Paris/Monaco 2001 (ISBN 978 2 268 03884 1)
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
- Konstantin Christomanos: Diaries (Tagebuchblätter, several editions in Modern Greek, German, French)
- Barry Denenburg: The Royal Diaries: Elisabeth, The Princess Bride
- Stefan Haderer: Where an Empress used to lodge: Imperial Residences of Empress Elisabeth of Austria, Royalty Digest Quarterly, Vol. 01/2009, Rosvall Royal Books, Falköping 2009
- Brigitte Hamann: The Reluctant Empress: A Biography of Empress Elisabeth of Austria (Knopf: 1986) (ISBN 0-394-53717-3) (410pp.).
- Brigitte Hamann: Sissi, Elisabeth, Empress of Austria (Taschen America: 1997) (ISBN 3-8228-7865-0) (short, illustrated).
- Ann Nibbs: The Elusive Empress (Youwriteon.com: 2008) (ISBN 978-1849231305) (372pp).
- Matt Pavelich: Our Savage (Shoemaker & Hoard: 2004) (ISBN 1-59376-023-X) (270pp.).
- Matteo Tuveri: Elizabeth of Austria: A Beauvoirian perspective, Simone de Beauvoir Studies, Volume 24, 2007 – 2008, Published by the Simone de Beauvoir Society (CA – U.S.A.)
- Matteo Tuveri: Sissi: Myth and history, Journal Eco delle Dolomiti, Pinzolo (TN), Italy.
- Matteo Tuveri: Sissi becomes Lissy, L'Unione Sarda, 6 gennaio 2009, p. 40, Cagliari
- Matteo Tuveri: Specchi ad angoli obliqui. Diario poetico di Elisabetta d’Austria, Aracne, Rome, 2006 (ISBN 88-548-0741-9)
- Matteo Tuveri: Tabularium. Considerazioni su Elisabetta d'Austria, Aracne, Rome, 2007 (ISBN 978-88-548-1148-5)
- Matteo Tuveri Tabularium Considerazioni su Elisabetta d'Austria. — Roma: Aracne, 2007. — ISBN 978-88-548-1148-5
- Matteo Tuveri Specchi ad angoli obliqui Diario poetico di Elisabetta d'Austria. — Roma: Aracne, 2006. — ISBN 88-548-0741-9
- С. Буле. Семейные тайны королей: интимные стороны жизни королевских дворцов Европы. — М.: Арт, 2003. — ISBN 5-9561-0001-X
- Корти, Эгон Елизавета I Австрийская. — Ростов-на-Дону: Феникс, 1998. — (След в истории). — ISBN 5-222-00196-2
- Монархи Европы: Судьбы династий. — М.: Терра, 1997. — 624 с. — ISBN 5-300-01154-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմության էջեր. Էլիզաբեթ կայսրուհի
- Empress Elisabeth – Sisi
- Elisabeth gallery Արխիվացված 2015-06-21 Wayback Machine
- Web site of the Italian biographer Matteo Tuveri: www.matteotuveri.it
- Sisi Museum of Vienna Արխիվացված 2021-03-02 Wayback Machine
- YouTube:Inner visit to Sisi Museum in Hofburg Palace, Vienna (min.- 3:30)
- Empress Elisabeth
- Sissi: myth and history – by Matteo Tuveri
- Elisabeth as a Young Mother and Wife
- The Empress was Assassinated
- What Happened to the Young Elisabeth at the Wedding night?
- The Land of Queen Elisabeth – The Royal Palace of Gödöllő
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բավարացի (Ավստրիայի կայսրուհի)» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ի օրվա հոդված: |