Ֆերենց Դեակ
| Ֆերենց Դեակ | |
| Կուսակցություն՝ | Ընդդիմադիր կուսակցություն, Address Party?[1], Դեակի կուսակցություն[1] և Liberal Party?[2] |
|---|---|
| Կրթություն՝ | Royal Academy of Law in Győr? (1821) |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 17, 1803[3][4][5] |
| Ծննդավայր | Söjtör, Հաբսբուրգի միապետություն[6] |
| Վախճանի օր | հունվարի 28, 1876[3] (72 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[6] |
| Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
| Դինաստիա | Deák family? |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Ferenc Deák? |
| Մայր | Erzsébet Sibrik? |
| Ինքնագիր | |
Ֆերենց Դեակ (հունգ.՝ Deák Ferenc, հոկտեմբերի 17, 1803[3][4][5], Söjtör, Հաբսբուրգի միապետություն[6] - հունվարի 28, 1876[3], Բուդապեշտ, Հունգարիա[6]), քաղաքական գործիչ, 1867 թվականի Ավստրո-հունգարական համաձայնագրի կնքահայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերենց Դեակը ծնվել է 1803 թվականին, եղել է Ֆերենց Դեակի Ավագի և Էրժեբեթ Շիբրիկի վեցերորդ երեխան։ Դեակի մայրը մահացել է տղայի ծննդաբերության ժամանակ, և մինչև 1808 թվականը տղան դաստիարակվել է հորեղբոր՝ Յոզեֆ Դեակի մոտ Զալատարնոկում, այնուհետև կրտսեր եղբոր դաստիարակությամբ զբաղվել են նրա ավագ եղբայրն ու քույրերը՝ Անտալը, Յոզեֆան և Կլարան։
1817 թվականին Ֆերենց Դեակն ընդունվել է Դյորի Թագավորական ակադեմիա։ 1817-1819 թվականներին սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում, ինքնուրույն սովորել իրավունքի պատմություն ու սահմանադրություն։ Պեշտում երկու տարի անցել է իրավաբանական պրակտիկա։ 1823 թվականին ստացել է իրավաբանի վկայական։ Դեակը հրապուրվել է նաև գրականությամբ, նախընտրել է Շանդոր Կիշֆալուդիի և Միհայ Վյորյոշմարտիի պոեզիան։ Վերջինիս հետ Դեակը նամակագրական կապ է ունեցել, հետո անձամբ ծանոթացել, և նրանց միջև բարեկամական ջերմ հարաբերություններ են եղել։ 1839 թվականին ընտրվել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 1855 թվականին դարձել նրա նախագահը։
1824-1832 թվականներին Ֆերենց Դեակը Զալա կոմիտատում աշխատել է փաստաբան որբերի հարցերով։ 1833 թվականին Դեակը իր եղբայր Անտալին փոխարինել է Բրատիսլավայի սեյմում և միացել ընդդիմությանը։ Նա պաշտպանել է գյուղացիների իրավունքները, պայքարել խոսքի ու կրոնի ազատության, մահապատիժը վերացնելու համար։ Նրան հաջողվել է ընդդիմադիր շրջանակները միավորել «Դեակի կուսակցության» մեջ և ղեկավարել այն։ 1848 թվականին Լայոշ Բատթյանյիի հունգարական առաջին կառավարությունում նա դարձել է արդարադատության նախարար[7]։

Երբ 1848 թվականին հեղափոխությունը վերածվել է ազատագրական շարժման, Դեակը փորձել է բանակցություններով հանդես գալ հունգարական կառավարության ու Վիեննայի միջև։ Բանակցություններում անհաջողության մատնվելով՝ Դեակը մեկնել է Կեհիդակուստանի իր կալվածք։ Հեղափոխության ճնշումից հետո Դեակը կոչ է արել Հաբսբուրգների հետ պասիվ դիմադրության քաղաքականություն վարել։ 1854 թվականին նա վաճառել է իր կալվածքը և տեղափոխվել Պեշտ։ 1861 թվականին ներկայացուցիչների հավաքում Դեակն առաջադրվել է Պեշտից։ Նրան առաջին հերթին աջակցություն են հայտնել Յոզեֆ Էտվյոշը և Իշտվան Սեչենյին։
1865 թվականի ապրիլի 15-ին «Pesti Napló» թերթում հրատարակվել է Դեակի հայտնի հոդվածը, որով սկիզբ է դրվել բանակցություններին։ Դրանք ավարտվել են Ավստրո-հունգարական համաձայնագրով։ 1867 թվականից հետո Դեակը զգալի դեր է խաղացել քաղաքացիական օրենսգրքի նախապատրաստման գործում, այնուհետև անցել է ակտիվ քաղաքական կյանքի։ 1868 թվականին Ֆերենց Դեակը հանդես է եկել հունգարերենին պետական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ։
Մահացել է 1876 թվականի հունվարի 28-ին սրտի հիվանդությունից և թաղվել Կերեպեշի գերեզմանոցում։
Ֆերենց Դեակի անունով է կոչվում Հունգարիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը և Բուդապեշտի մետրոպոլիտենի՝ նույն հրապարակի տակ գտնվող կայարանը։ Բուդապեշտում կանգնեցված է նրա արձանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.) — Líceum Kiadó, 2020. — P. 269. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
- ↑ Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.) — Líceum Kiadó, 2020. — P. 270. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Macartney C. A. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Деак Ференц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆերենց Դեակ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆերենց Դեակ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Budapest Pocket Guide
- Dario Castiglione, Ian Hampsher-Monk. The history of political thought in national context
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Դեակ» հոդվածին։ |
| ||||||||||||||||