Ջոզեֆ Շտեռնբերգ
| Ջոզեֆ Շտեռնբերգ | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մայիսի 29, 1894[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
| Մահացել է | դեկտեմբերի 22, 1969[1][2][3][…] (75 տարեկան) |
| Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Jamaica High School? |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր |
| Ամուսին | Riza Royce? և Meri Otis Wilner? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ջոզեֆ (Յոզեֆ) ֆոն Շտեռնբերգ (գերմ.՝ Josef von Sternberg, իսկական անուն-ազգանուն Յոնաս Շտեռնբերգ [Jonas Sternberg], մայիսի 29, 1894[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 22, 1969[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոռեժիսոր։
Ծնվել է Ավստրիայում։ 1914 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Շտեռնբերգի առաջին ֆիլմերից են՝ «Ետնախորշեր» (1927), «Նյու Յորքի նավանորոգարանները» (1928)։ «Համր» կինոյի վերջին շրջանում Շտեռնբերգը վայելել է խոշոր և ինքնատիպ ռեժիսորի հեղինակություն։ 1929 թվականին հրավիրվել է Գերմանիա, նկարահանել «Երկնագույն հրեշտակ» ֆիլմը, (1930, ըստ Թ․ Մաննի «Պրոֆեսոր Ունրատ» վեպի) հնչուն ֆիլմը, որով արժանացել է համաշխարհային ճանաչման։ Այս կինոնկարի ազդեցությամբ են ստեղծվել Շտեռնբերգի հետագա ֆիլմերը՝ «Մարոկկո» (1930), «Անարգվածը» (1931), «Շիկահեր Վեներան», «Շանհայի ճեպընթացը» (երկուսն էլ՝ 1932), «Սատանան դա կինն է» (1935), որոնց գլխավոր դերակատարը եղել է Մառլեն Դիտրիխը։ Այլ ֆիլմերից են՝ «Լենա Սմիթի գործը» (1929), «Ամերիկյան ողբերգություն» (1931, ըստ Թեոդոր Դրայզերի վեպի), «Ոճիր և պատիժ» (1935, ըստ Դոստոևսկու վեպի)։ Եղել է իր ֆիլմերի սցենարիստը, երբեմն նաև նկարիչը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Barson M. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118753630 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 579)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Շտեռնբերգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 29 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 1969 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի օպերատորներ
- Ավստրիացի կինոռեժիսորներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Ավստրիացի կինոպրոդյուսերներ
- Ավստրիացի սցենարիստներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Ավստրիացի ռեժիսորներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
