Ռոմի Շնայդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ռոմի Շնայդեր
Romy Schneider
Romy Schneider 1973.jpg
Ռոմի Շնայդերը 1973 թվականին
Բնօրինակ անուն RomySchneider
Հասակը 161 սմ[1]
Ծնվել է սեպտեմբերի 231938[1]
Ծննդավայր Վիեննա, {{{2}}} Ավստրիա[1]
Մահացել է մայիսի 29, 1982(1982-05-29) (տարիքը 43)[1]
Մահվան վայր Փարիզ, {{{2}}} Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Germany.svg Գերմանիա
Ազգություն {{{2}}} Ֆրանսիա
Այլ անուն(ներ) Ռոզմարի Մագդալեն Ալբախ-Ռեթթի
Rosemarie Magdelena Albach-Retty
Մասնագիտություն Դերասանուհի[1]
Ակտիվ շրջան 1953–1983[1]
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա[1]
Ծնողներ հայր՝ Վոլֆ Ալբախ Ռետի, մայր՝ Magda Schneider
Ամուսին(ներ) Դյանի Բյասինի
(ամուսնալուծված)
(1 երեխա),
Գարի Մեյեն
(ամուսնալուծված)
(1 երեխա)[1]
Համատեղ ապրող(ներ) Ալեն Դելոն և Laurent Pétin
Երեխա(ներ) 2երեխա
IMDb ID 0002769
ԿինոՊոիսկ ID 510890

Ռոմի Շնայդեր (գերմ.՝ Romy Schneider, իրական անունը՝ Ռոզմարի Մագդալեն Ալբաչ-Ռեթթի, գերմ.՝ Rosemarie Magdalena Albach-Retty, սեպտեմբերի 231938, Վիեննա - մայիսի 29 1982, Փարիզ), գերմանա-ֆրանսիական դերասանուհի, ավստրիական, գերմանական և ֆրանսիական կինոյի աստղ։ Միևնույն շարքում Մառլեն Դիտրիխի և Հիլդեգարդ Կնեֆի հետ Ռոմի Շնայդերը հանդիսանում է XX դարի գերմանացի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, արժանանալով միջազգային ճանաչման և փառքի։

Ռոմի Շնայդերը կինոյում նորամուտում է 15 տարեկան հասակում։ Մոր՝ Մագդա Շնայդերի հետ միասին նա խաղում է «Երբ ծաղկում է սպիտակ եղրևանին» («Wenn der weiße Flieder wieder blüht», 1953 թվական) և «Քայլերգ կայսրի համար» («Die Deutschmeister», 1955 թվական) մելոդրամատիկ ֆիլմերում։ 1955-1957 թվականներին Ռոնին նկարահանվում է ավստրիական կայսրուհի Ելիզավետայի դերում Էռնստ Մարիշկայի «Սիսի» (« Sissi»), «Սիսի - երիտասարդ կայսրուհի» («Sissi — Die junge Kaiserin») և «Սիսի։ Կայսրուհու դժվար տարիները» («Sissi — Schicksalsjahre einer Kaiserin») կինոեռագրությունում և հասնում է միջազգային ճանաչման, սակայն դառնում է այդ նրբակիրթ կինոկերպարի պատանդը։

Առավել բարդ դերերի փնտրտուքում Շնայդերը 1958 թվականին ուղևորվում է Փարիզ, որտեղ կայնում է նրա թատերական նորամուտը Ջոն Ֆորդի «Ափսոս, որ նա անառակ է» ողբերգությունում։ 1963 թվականին Շնայդերը նկարահանվում է ԱՄՆ-ում, «Կարդինալ» («The Cardinal») ֆիլմում, որում դերակատարման համար արժանանում է նոմինացիայի «Ոսկե Գլոբուս» մրցանակի համար։ 1969 թվականին Շնայդերը Ալեն Դելոնի հետ նկարահանվում է «Լողավազան» («La Piscine»)ֆիլմում։

1970-ական թվականներին Ռոմի Շնայդերը գտնվում էր իր դերասանակն կարիերայի գագաթնակետին։ Նա նկարահանվում էր խառնվածքային դերերում հատնի կինոռեժիսորներ Կլոդ Սոտեի, Անժեյ Ժուլավսկու և Լուկինո Վիսկոնտիի մոտ և դառնում է այն ժամանակների ֆրանսիական կինոյի ամենահաջողակ դերասանուհիներից մեկը։ «Կարևորը սիրել» («L' Important C’Est D’Aimer», 1975 թվական) և «Հասարակ պատմություն» (« Une histoire simple», 1978 թվական) ֆիլմերում իր դերերի համար Ռոմի Շնայդերը արժանանում է «Լավագույն դերասանուհու համար» «Սեզար» մրցանակի։

Ռոմի Շնայդերի մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Անցորդը Սան Սուսիից» («La passante du Sans-Souci»), վարձույթ է դուրս գալիս 1982 թվականին, դերասանուհու մահից մի քանի շաբաթ առաջ։ 2008 թվականին Ռոմի Շնայդերը հետմահու արժանանում է «Սեզար» մրցանակի «Կինոմատոգրաֆում բացառիկ վաստակի համար»։ Ռոմի Շնայդերի անունն է կրում ֆրանսիական «Ռոմի Շնայդերի մրցանակը», որը հանձնվում է երիտասարդ կինոդերասաններին և ավստրիական հեռուստատեսային «Ռոմի» մրցանակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդենշտայն ամրոցը Զալցբուրգի մոտ

Ռոմի Շնայդերը ծնվել է դերասանական ընտանիքում։ Ռոմի Շնայդերի մայրը՝ գերմանացի կինոաստղ Մագդա Շնայդերը, հայրը՝ ժառանգական ավստրիական դերասան Վոլֆ Ալբախ-Ռեթթի։ Հոր կողմից Ռոմիի տատիկը դերասանուհի Ռոզա Ալբախ-Ռեթթին է, դերասան և կինոռեժիսոր է եղել նաև Ռոմիի նախապապը՝ Ադոլֆ Ռեթթի։

Ռոմին կրտսեր եղբայր Վոլֆ-Դիտրիխի հետ դաստիրակվել է Շնայդերների տատիկի և պապիկի մոտ Մարիենգրունդ գյուղական տանը, բավարական Շյոնաո ամ Կյոնիգսզեում։ Դերասակ-ծնողները հազվադեպ էին տեսնվում զավակների հետ, հետագայում նրանք բաժանվում են 1943 թվականին, իսկ 1945 թվականին վերջնականապես ամուսնալուծվում են։ Ռոմիի հայրը կրկին ամուսնանում է 1947 թվականին ավստրիացի դերասանուհի Տրուդա Մարլենի հետ, Մագդա Շնայդերը ամունանում է Քյոլնի ռեստորանատեր Հանս Հերբերտ Բլացհեյմի հետ 1953 թվականին։ 1944 թվականին Ռոզմարի Մագդալենա Ալբախը գնում է Շյոնաոի տարրական դպրոց, որտեղ ուսուցանում է չորս տարի։ Աղջկան չէր ենթարկվում մաթեմատիկան, նա սիրում էր երգել, նրան հրապուրում էր գավառագիտությունը, պատմությունը և նկարչությունը։ 1949 թվականի հուլիսից նա դաստիրակվում էր Գոլդենշտայն ամրոցի աղջիկների համար ինտերնատում, Զալցբուրգի մոտակայքում գտնվող Էլսբետենի կանանց օգոստոսյան մենաստանին կից մասնավոր դպրոցում։ Ինչպես պնդում էր միանձնուհի քույր Ավգուստինան 1982 թվականի օգոստոսի 6-ին «Paris Match» ամսագրին տված հարցազրույցում, Ռոմիի մայրը հազվադեպ էր գալիս աղջկան տեսակցության, իսկ հայրը և Ռոզա տատիկը ընդհանրապես ոչ մի անգամ չեն եղել Գոլդենշտայնում։ Անձամբ Ռոմին հիշում էր, որ ինտերնատում եղել է մեծ երևակայող և կարող էր, օրինակ, պատմել Գերի Կուպերի մասին, ում հետ նա իբր թե ճաշել է հենց երեկ։ Ռոմիի մայրը հիշում էր, որ ինտերնատի ղեկավարուհին բողոքում էր Ռոմիից. նա հաճախ ինտերնատում կազմակերպում էր չարաճճի արարքներ, չէր առանձնանում հարմարվողականությամբ, բացակայում էր պարապմունքներից։ Այնուամենայնիվ, Ռոմին հրապուրված զբաղվում էր նկարչությամբ, հրապուրվում էր թատրոնով, հաճախ ելույթ էր ունենում դպրոցական ներկայացումներում, մեներգում էր եկեղեցական երգչախմբում, երազում էր դառնել դերասանուհի և նկարահանվել կինոյում։ Իր օրագրում 13-ամյա Ռոզին գրում է. «Երաժշտություն, թատրոն, կինո, ճանապարհորդություն, մշակույթ։ Այս հինգ բառերը ստիպում են եռալ իմ թատերական արյունին»։ Ավարտելով ուսուցանումը ինտերնատում, Ռոմին պատրաստվում էր ամառային արձակուրդներից հետո ընդունվել գեղարվեստական ուսումնարան Քյոլնում, որպեսզի զարգացնի իր ունակությունները գեղանկարչությունում և նկարչությունում, սակայն այդ ծրագրերից ստիպված է լինում հրաժարվել կինոյում առաջին դերի պատճառով։

Կարիերայի սկիզբը 1950-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երբ ծաղկում է սպիտակ եղրևանին» զվարճալի ֆիլմում Ռոմիի մայր Մագդա Շնայդերը ստանում է գլխավոր կանացի դերը և պրոդյուսեր Կուրտ Ուլրիխին և ռեժիսոր Հանս Դեպեին առաջարկում է իր հերոսուհու աղջկա՝ Էֆհեն Ֆորստերի դերում փորձելու իր դուստր Ռոմիին, չնայած, ըստ սեփական խոստովանության, չէր ենթադրում ոչ աղջկա դերասանուհի դառնալու, ոչ նրա հնարավորությունների մասին։ 14-ամյա Ռոմի Շնայդերը հաջող է անցնում կինոփորձերը Բեռլինի UFA ստուդիայում 1953 թվականի սեպտեմբերի սկզբին և հաստատվում է դերում։ Հանրահայտ Վիլլի Ֆրիչի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները, ով նշում է նորելուկի ապշեցուցիչ դերասանական ունակությունները, անց են կացվում Վիսբադենում և ավարտվում են 1953 թվականի նոյեմբերի 9-ին։ Առաջնախաղը կայանում է երկու օր անց Շտուտգարտի «Ունիվերսում» կինոթատրոնում։ Այդ ժամանակ արդեն Մագդա Շնայդերին մոտիկ հարաբերություններ էին կապում քյոլնցի ռեստորանատեր և գործարա Հանս Հերբերտ Բլացգեյմի հետ, ում հետ նա ամուսնանում է 1953 թվականի դեկտեմբերին։

1954 թվականի մայիսին Շնայդերը ձառնեմուխ է լինում իր երկրոդ ֆիլմում նկարահանումներին՝ «Հրավառություն» («Feuerwerk»), Լիլի Պալմերի մասնակցությամբ, որտեղ խաղում է երիտասարդ աղջիկ Աննա Օբերհոլցերին, որկ լքում է հարազատ տունը հանուն կրկես-շապիտոյի արենայում աշխատանքի։ Հենց այդ ֆիլմի տիտրերում դերասանուհին առաջին անգամ նշված է իր հանրահայտ կեղծանվան տակ։ Նկարահանումների ժամանակ տեղի է ունենում Շնայդերի ծանոթությունը Էռնստ Մարիշկայի հետ։ Մեծ Բրիտանիայի երիտասարդ թագուհի Վիկտորիայի մասին իր նոր ֆիլմի գլխավոր դերում ռեժիսորը արդեն հաստատել էր այլ դերասանուհու՝ Սոնյա Ցիմանին, սակայն Ռոմի Շնայդերի հետ հանդիպումից հետ Մարիշկան անսպասելիորեն այդ դերը տալիս է նրան։ «Թագուհու երիտասարդ տարիները» («Mädchenjahre einer Königin») ֆիլմում փայլում խաղացած գլխավոր դերը, որն ունեում է հսկայական հաջողություն, սքանչելի Ռոմիին դարձնում է հանդիսատեսի սիրելին, ստիպելով նրա մայր Մագդա Շնայդերին հեռանալու երկրոդական դերերի ստվերի տակ դստեր ֆիլմերում։

1955 թվականին Շնայդերը կրկին աշխատում է Էռնստ Մարիշկայի հետ և երրորդ անգամ մոր հետ նկարահանվում է «Քայլերգ կայսրի համար» («Die Deutschmeister») ֆիլմում, «Գարնանային շքերթ» (1934 թվական) ֆիլմի ռեմեյկում, իսկ տղամարդու գլխավոր դերը ֆիլմում խաղում է Ռոմիի հայրը։ Ֆիլմն արժանանում է հիասքանչ քննադատության, իսկ ֆիլմում Ռոմիի կատարած «Թռչունները երգում են երգեր» (Wenn die Vöglein musizieren) երգը շուտով թողարկվում է սկավառակի վրա։ Ամենակարճ ժամկետներում Ռոմին դառնում է գերմանալեզու կինոյի ամենահաջողակ դերասանուհիներից մեկը և աջակցում է մոր կինոկարիերայի նոր շրջադարձին հետպատերազմյան Գերմանիայում։ 1955 թվականին «Նոր ֆիլմ» ամսագիրը Ռոմիին շնորհում է նրա առաջին կինոմրցանակը որպես ամենահանրահայտ երիտասարդ կինոաստղի։ Նույն թվականին Շնայդերը խաղում է «Վերջին մարդը» («Der letzte Mann») ֆիլմում, 1924 թվականի նույնանուն ֆիլմի ռեմեյկում, որտեղ նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն են դառնում Իոահիմ Ֆուկսբերգերը և Հանս Ալբերսը։ Սակյան այդ սև-սպիտակ կինոնկարը չի արժանանում այնքան բարձր գնահատականների, ինչպես Ռոմի Շնայդերի առաջին ֆիլմերը։

«Սիսի» կինոեռագրության նպաստը և անեծքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիսի» («Sissi») ֆիլմի նկարահանումները սկսվում են 1955 թվականի օգոստոսին։ Կայսրուհի Ելիզավետայի երիտասարդության մասին պատմող պատմական ֆիլմի գլխավոր դերում ընտրվում է 16-ամյա Ռոմին։ Ֆիլմում նաև նկարահանվել է Ռոմիի մայրը՝ դքսուհի Լյուդովիկի և Ելիզավետայի մոր դերում։ Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի դերը բաժին է հասնում Կարլհայնց Բյոմին։ Ռոմին և Կարլհայնցը հիանալի են համագործակցում նկարահանման հրապարակում, սակայն նրանց հարաբերություները մնում են բացառձակապես մասնագիտական։ Թանկարժեք նկարահանումները շարունակվում են մինչև տարվա վերջ։

«Սիսի» -ի համաշխարհային պրեմիերան կայանում է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին Վիեննայի «Ապոլլո» թատրոում, ֆիլմը Արևմտյան Գերմանիայում վարձույթ է դուրս գալիս հաջրդ օրը։ Շնորհիվ այդ ֆիլմում դերի Ռոմի Շնայդերը արժաենանում է համաշխարհային ճանաչման, նրա հանրաճանաչությունը երկրում նունպես բարձրանում է։ Ըստ հարցման արդյունքների Ռոմի Շնայդերը 1955 թվականի նոյեմբերին երկրորդ տեղ է գրավում Գերմանիայի ամենահանրահայտ դերասանուհիների շրջանում, զիջելով միայն Մարիա Շելին։ 1956 թվականի մարտին Ռոմի Շնայդերը հայտնվում է «Der Spiegel» ամսագրի շապիկին։ Գերմանիայում հաջորդ երկու տարիների ընթացքում, Սիսիի մասին երեք ֆիլմերից յուրաքանչյուրը, դիտել է մոտ վեց միլիոն մարդ։

Ռոմի Շնայդերի մենեջերն է դառնում նրա խորթ հայր Հանս Հերբերտ Բլացհեյմը։ Նա կառավարում էր նրա եկամուտները և վերահսկում էր առաջարկվող դերերը։ Չնայած առաջին ֆիլմի հսկայական հաջողությանը, Շնայդերը հրաժարվում էր նկարահանվել նրա շարունակությունում, սակայն, վերջնական արդյունքում, Բլացհեյմը և «Սիսի - երիտասարդ կայսրուհի» («Sissi — Die junge Kaiserin») ֆիլմի ստեղծագործական խումբը մտափոխում են նրան։ 1957 թվականի «Ռոբինզոնը չպետք է մահանա» («Robinson soll nicht sterben») ֆիլմին՝ Ռոմի Շնայդերի և Հորստ Բուհոլցի մասնակցությամբ, չի հաջողվում կրկնել Սիսիի մասին երկրորդ ֆիլմի հաջողությունը։ Ավստրիական կայսրուհու երկրորդ դերը 1957 թվականին Ռոմի Շնայդերին բերում է նոմինացիա «Բեմբի» մրցանակին։

1957 թվականին Ռոմի Շնայդերը հեքիաթասացի դերն է կատարում «Պետյան և գայլը» երաժշտական հեքիաթում, որը թողարկվել է սկավառակով Հերբերտ ֆոն Կարայանի ձայնագրությամբ և նկարահանվել է երեք ֆիլմերում՝ «Մոնպտի» («Monpti», 1957 թվական), որի համար Ռոմի Շնայդերը առաջին անգամ թռչում է Փարիզ, ռեժիսոր Ալֆրեդ Վայդենմանի «Սկամպոլո» («Scampolo», 1958 թվական) և «Սիսի։ Կայսրուհու վերջին տարիները» («Sissi — Schicksalsjahre einer Kaiserin», 1957 թվական), «Սիսի» եռագրության երրորդ և վերջին ֆիլմը։

Շնայդերը վախենում էր դառնալ մեկ դերի դերասանուհի և հրաժարվում է նկարահանվել Սիսիի մասին չորրորդ ֆիլմում։ Այդ որոշման հետևանքներից են լինում ոչ միայն ֆինանսական կորուստները, քանի որ Ռոմիի հոնորարը կազմում էր մեկ միլիոն գերմանական մարկ։ Մագդա Շնայդերը, 1959 թվականին մոտ, սկսում է զգալեիորեն հազվադեպ նկարահանվել, հարաբերությունները խորթ հոր հետ փչանում են։ Բլացհայմը նախընտրություն էր տալիս ֆինանսապես շահավետ դերերին և հիմնականշեշտը դնում էր տպավորիչ գովազդային ելույթների վրա և հաշվի չէր նստում խորթ աղջկա ստեղծագործական կարիքների հետ։ Ռոմին հոգնում է խնամակալությունից և սկսում է բողոքել։

Խզում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրեշտակը Երկրի վրա» ֆիլմի պաստառը

1958 թվականի սկզբին Ռոմին և Մագդա Շնայդերը ուղևորվում են երեքշաբաթյա ճամփորդության ԱՄՆ և լինում են Նյու Յորքում ու Հոլիվուդում։ Առիթ է հանդիսանում նրա մասնակցությամբ «Թագուհու երիտասարդ տարիները» («Mädchenjahre einer Königin») ֆիլմի նյու յորքյան պրեմիերան, որը ամերիկյան վարձույթ է դուրս գալիս «Վիկիի պատմությունը» անվանումով։ Շնայդերը մի քանի հարցազրույցներ է տալիս ռադիոյով և հեռուստատեսութամբ, այցելում է Հոլիվուդի խոշոր կինոընկերություններ, ներկայացվում է Ուոլթ Դիսնեյին և շփվում է գործընկերների հետ՝ Հելմուտ Կոյտների, Կուրտ Յուրգենսի և Սոֆի Լորենի։

Վերադառնալով Գերմանիա, Շնայդերը նկարահանվում է «Աղջիկը համազգեստով» («Mädchen in Uniform») ֆիլմում, որտեղ նկարահանման հրապարակում նրա խաղընկերուհիներն են լինում Լիլի Պալմերը, Թերեզա Գիզեն և Քրիստինա Կաուֆմանը։ Ռեժիսոր Գեզա ֆոն Ռադվանյի ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1910 թվականին Պրուսիայում։ Ռոմի Շնայդերի կատարմամբ ինտերնատի սանուհի Մանուելա ֆոն Մայնհարդիսը սիրահարվում է իր ուսուցչուհում, որին խաղում է Պալմերը։ Ինքնաքննադատական Շնայդերը իր դերին վերաբերվում է ամբողջ պատասխանատվությամբ և արժանանում է գովասանքների մամուլի կողմից։

1958 թվականի հունիսին սկսվում են «Քրիստինիա» («Christine») ֆիլմի նկարահանումները, Արտուր Շնիցլերի «Սիրախաղ» պիեսի հիման վրա 1933 թվականին նկարահանված ֆիլմի ռեմեյկը, որում Ռոմին կատարում է նույն դերը, ինչ իր մայրը 1933 թվականին։ Այդ ֆիլմի համար Ռոմի Շնայդերի հոնորարը կազմում է 500 000 գերմանական մարկ, այդպիսով նա դառնում է 1958 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Գերմանիայում։ «Քրիստինա» ֆիլմում նրա խաղընկերներն է լինում այն ժամանակ քիչ հայտնի Ալեն Դելոնը։ Այդ զուչգի ռոմանտիկ հարաբերություները նրանց կապում են ոչ միայն էկրանում, այլ նաև կյանքում։ 1958 թվականին ֆիլմի նկարահանումների ավարտից հետո 20-ամյա Շնայդերը Դելոնի հետ ուղևորվում է Փարիզ։ Ռոմիի ընտանիքը չի ընդունում Դելոնին և չունենալով հնարավորություն արգելելու այդ հարաբերություները, Շնայդերի ծնողները պնդում են նրանց պաշտոնական ձևակերպումը և 1959 թվականի մարտի 22-ին, Լուգանո լճում տեղի է ունենում Դելոնի և Շնայդերի նշանադրությունը։

Դերասանուհի Ռոմի Շնայդերը Փարիզ է ուղևորվում ոչ միայն սիրո համար։ Նրա համար Փարիզը նշանակում էր վերջնական խզում ծնողական տան հետ և կարիերայում նոր շրջադարձի հույս։ Ռոմին երես է թեքում գերմանական կինոարտադրությունից և հայրենիքում մամուլը երկար ժամանակ նրանից վիրավորված էր։ Ապրելով Փարիզում, Շնայդերը կատարում էր պայմանագրով իր վրա դրված պարտավորությունները և 1959 թվականին նկարահանվում է «Հրեշտակը Երկրի վրա» («Ein Engel auf Erden»), «Հիասքանչ ստախոսը» («La Belle et l’Empereur») և «Կատյա - չթագադրված թագուհի» («Katia») ֆիլմերում և 1961 թվականին գլխավոր դեր է խաղում Ֆրից Կորտների «Կատակերգություն Լիսիստրատի մասին» («Die Sendung der Lysistrata») հեռուստատեսային ֆիլմում։ Այնուհետև Շնայդերը սկսում է հարմարվել Ֆրանսիայում նոր կյանքին։

Առաջին ամիսներին կյանքը Փարիզում դերասանուհու համար միշտ չի թեթև եղել։ Հաջողությանը սովոր Շնայդերին նոր դերերի առաջարկներ չէին լինում, իսկ Ալեն Դելոնն այդ ընթացքում արագ ճանաչում է ձեռք բերում և շատ էր նկարահանվում։ Իրավիճակը լավին է փոխվում այն ժամանակ, երբ Դելոնը Շնայդերին ծանոթացնում է ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի հետ, ով Ռոմիին առաջարկում է դեր Ջոն Ֆորդի «Ափսոս, որ նա անբարոյական չէ» թատերական բեմադրությունում։ Որպեսզի Դելոնի հետ խաղա Փարիզի թատրոնի բեմում ռենեսանսյան դրամայում, Ռոմի Շնայդերը ֆրանսերենի դասեր է վերցնում իր գործընկեր Ռայմոն Ժերոմից և ուսուցչի հետ զբաղվում էր ֆրանսերենի հնչյունաբանությամբ։ Շնայդերը, ով չուներ սովորական դերասանական կրթություն, ավելի ուշ Վիսկոնտիին անվանում էր իր ուսուցիչների շարքում։ Ներկայացման պրեմիերան, որին ներկա էին Ինգրիդ Բերգմանը, Շիռլի Մակլեյնը և Ժան Կոկտոն, կայանում է 1961 թվականի մարտի 29-ին և Շնայդերին բերում է առաջին հաջողությունը Ֆրանսիայում, որին հետևում են նոր դերերի առաջարկներ։

Նույն թվականին Շնայդերը նկարահանվում է Վիսկոնտիի «Բոկաչչո-70» («Boccaccio '70») ֆիլմում և երկարատև հյուրախաղերի է մեկնում Սաշա Պիտոեֆի բեմադրած Չեխովի «Ճայը» ներկայացման հետ։ Հետագայում Շնայդերը Լենիի դերն է կատարում Օրսոն Ուելսի «Գործընթաց» («Der Prozeß») ֆիլմում, Էնթոնի Պերկինսի հետ։ Ինքը, Շնայդերը, Կաֆկաի ստեղծագործության էկրանավորումը համարում էր ամենագլխավոր ֆիլմերից մեկը, նրանում դերակատարման համար նա արժանանում է ֆրանսիական «Բյուրեղյա աստղ» կինոմրցանակի որպես լավագույն օտարերկրյա դերասանուհի։ Ռեժիսոր Կառլ Ֆորմանի «Հաղթողները» («Die Sieger», 1963 թվական) ֆիլմում Ռնայդերը խաղում է երիտասարդ ջութակահարուհու, ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպում են զբաղվել անառակությամբ։ Դերի կատարման համոզչության համար Շնայդերը նույնիսկ դասեր է վերցրել Դևիդ Մակալումից։ Օտտո Պրեմինգերի «Կարդինալ» («The Cardinal», 1963 թվական) ֆիլմում Շնայդերը խաղում է բարոնուհի Աննամարիա ֆոն Հարտմանին և հորը տեղավորում է բարոն ֆոն Հարտմանի էպիզոդիկ դերում։ Այդ դերի համար Շնայդերը նոմինացվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակին, որպես «Գլխավոր դերի լավագույն դերասանուհի դրամայում»։

1963 թվականի աշնանը Շնայդերը մեկնում է Լոս Անջելես, իր առաջին հոլիվուդյան «Լավ հարևան Սեմը» («Good Neighbor Sam») ֆիլմի նկարահանումների համար, Ջեք Լեմոնի մասնակցությամբ։ Կարիերան հիանալի էր դասավորվում, սակայն անձնական կյանքում սկսվում է կործանում։ Թերթերից Ռոմին իմանում է Նատալի Բարտելեմիի հետ Դելոնի սիրավեպի մասին։ Երբ Շնայդերը վերադառնում է ԱՄՆ-ից տուն՝ Փարիզ, Դելոնն արդեն հեռացել էր նրանց համատեղ բնակարանից և շուտով ամուսնանում է Բարտելեմիի հետ։ Շնայդերը փորձում է ինքնասպանություն գործել և երկար ժամանակ հրաժարվում էր աշխատանքից։ «Լավ հարևան Սեմը» ֆիլմի շատ հաջողակ պրեմիերան կայանում է 1964 թվականի հուլիսի 24-ին։ Այդ ժամանակ Շնայդերը վերադառնում է աշխատանքի և նկարահանվում էր Անրի Ժորժ Կլուզոյի «Դժոխք» («L’Enfer») ֆիլմում, սակայն հենց սկզբից նախագիծը չի ստացվում։ Դերասան Սերժ Ռեդջանին, ֆիլմում Ռոմիի խաղընկերը, լուրջ հիվանդանում է, ինչը խառնում է բոլոր խաղաքարտերը, իսկ նկարահանումների սկզբից երեք շաբաթ անց ռեժիսորի մոտ կաթված է առաջանում։ Ֆիլմն այդպես էլ մնում է անավարտ։ Հաջորդ տարի Շնայդերը նկարահանվում է Փարիզում, Վուդի Ալենի սցենարով «Ի՞նչ նորություն, սիրունիկ» («What’s New Pussycat?», 1965 թվական) կատակերգությունում, Պիտեր Սելլերսի և Պիտեր Օ'Թուլի մասնակցությամբ։

Վերադարձ Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմի Շնայդերին ընդունում է Գերմանիայի կանցլեր Ռուդ Բրանդտը, 1971 թվական

1965 թվականի ապրիլին Շնայդերը Գերմանիա է ժամանում խորթ հոր երկրորդ ռեստորանի բացման կապակցությամբ, որտեղ ծանոթանում է ռեժիսոր և դերասան Հարրի Մայենի հետ։ Նրանց միջև առաջանում են ռոմանտիկ հարաբերություններ և զույգը բնակություն է հաստատում բեռլինյան Գրունևալդ շրջանում, Վինկլերշտրասեում։ Շնայդերը ցանկանում էր խաղալ թատրնում և բանակցություններ էր վարում Բոլեսյավ Բարլոգի և Ֆրից Քորտների հետ, որպեսզի ընտրվի հարմար նյութ, սակայն այդ ծրագրերը չեն իրականանում։

Շնայդերի համար հաջորդ կինոաշխատանքը դառնում է գերմանա-ֆրանսիական համատեղ արտադրության «Գող կինը» («La voleuse», 1966 թվական) դրաման, որը համնականում նկարահանվում էր Օբերհաուզենում։ Շնայդերը առաջին անգամ խաղում էր Միշել Պիկոլիի հետ։ «Եռակի խաչ» («Triple Cross») ֆիլմի նկարահանման եզրափակիչ փուլում Շնայդերն ու Մայենը ամուսնանում են 1966 թվականի հուլիսի 15-ին, դերասանուհի Աննալիզա Ռյոմերից վերջինիս բաժանվելուց քիչ անց։ Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Ռոմի Շնայդերը տղա է ունենում՝ Դավիդ Քրիստոֆեր Հաուբենշտոկ և հետագա երկու տարիները նվիրում է ընտանիքին։ 1967 թվականի փետրվարին կաթվածից մահանում է Ռոմիի հայրը՝ Վոլֆ Ալբախ Ռետին։ Մեկ տարի անց, նույնպես կաթվածից, մահանում էլ Ռոմիի խորթ հայրը։

Որդու ծնունդից հետո կինո վերադարձած Ռոմի Շնայդերի առաջին ֆիլմը ժառնում է «Օթլի»-ն («Otley»), նկարահանված 1968 թվականին Լոնդոնում։ Նույն թվականի ամռանը Շնայդերը կրկին նկարահանվում է Ալեն Դելոնի հետ «Լողավազան» («La Piscine») ֆիլմում։ Դեղին մամուլը ակնկալում էր Շնայդերի և Դելոնի միջև հարաբերությունների սենսացիոն վերականգնմանը, սակայն սպասումները իզուր են անցում։ Ֆիլմի պրեմիերան կայանում է 1969 թվականի հունվարի 31-ին Փարիզում, ֆիլմը հանդիսանում է բավականին հաջողակ։ «Իմ սիրեկանը, իմ որդին» («My Lover My Son», 1970 թվական) ֆիլմից հետո Շնայդերը նկարահանվում է Կլոդ Սոտեի «Կյանքի մանրուքները» («Les Choses de la vie») ֆիլմում։ Նրանում նա նորից նկարահանման հրապարակում հանդիպում է Միշել Պիկոլիին։

1970-ականների Գրանդ-տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմի Շնայդերը «Մաքսը և թիթեղագործները» ֆիլմում, 1971 թվական

1970-ական թվականերին Ռոմին նկարահանվում է առավելապես Ֆրանսիայում, որտեղ արժանանում է ֆրանսիական կինոյի Գրադ-տիկին կոչման։ Տասնամյակի սկզբում հայտնվում են միանգամից մի քանի ֆիլմեր գլխավոր դերում Շնայդերի մասնակցությամբ։ «Ո՞վ» («Qui?», 1970 թվական)ֆիլմից հետո 1971 թվականին վարձույթ են դուրս գալիս «Բլումֆիլդ» (« Bloomfield»), «Խալիֆա» («La Califfa») և «Մաքսը և թիթեղագործները» («Max Et Les Ferrailleurs») ֆիլմերը։ Շնայդերը երրորդ անգամ նկարահանվում է Ալեն Դելոնի հետ «Տրոցկու սպանությունը» («The Assassination Of Trotsky») պատմական ֆիլմում։

Մեկ տարի անց Շնայդերը վերադառնում է 1950-ական թվականներին իր համար ճակատագրական կայսրուհի Ելիզավետայի դերին, նկարահանվելով Լուկինո Վիսկոնտիի «Լյուդվիգ» («Ludwig») ֆիլմում և հանգամանորեն պատրաստվում էր դերին, որպասզի իր հարոսուհին դիտվեր ճշմարտացիանման։ Նկարահանումները սկսվում են 1972 թվականի հունվարին Բադ Իշլում, Լյուդվիգի երը կատարում է Հելմուտ Բերգերը։ Ֆիլմը նկարահանվում էր անգլերեն լեզվով, գերմանական կրկնօրինակման ռեժիսոր է հանդիսանում Շնայդերի ամուսին Հարրի Մայենը։ 1972 թվականին էկրան է բարձրանում նաև «Սեզար և Ռոզալին» («César et Rosalie») ֆիլմը, որտեղ Շնայդերը խաղում է Իվ Մոնտանի հետ։

1973 թվականին Շնայդերը և Մայենը, ովքեր այդ ժամանակ բնակվում էին Համբուրգում, որոշում են բաժանվել, Շնայդերը որդու հետ տեղափոխվում է Փարիզ։ Նա գտնվում էր իր կարիերայի գագաթնակետին և կարող էր ազատորեն իր համար դերեր ընտրել, աշխատում էր ականավոր ռեժիսորների և դերասանների հետ՝ Ռիչարդ Բյորտոնի, Ժան Լուի Տրենտինյանի, Կլաուս Կինսկիի և Ջեյն Բիրկինի։

1973-1974 թվականների իննը ամիսների ընթացքում Ռոմի Շնայդերը նկարահանվում է հինգ ֆիլմերում։ «Գնացք» («Le Train», 1973 թվական) ֆիլմում Շնայդերը խաղում է Աննա Կուպֆերին, հրեուհի-փախստականի։ «Սեր անձրևի տակ» («Un amour de pluie», 1974 թվական) շքեղ մելանխոլիկ ֆիլմին հետևում է «Խենթ ոչխարը» («Le Mouton Enrage», 1974 թվական), որում նա կերպարանավորում է լքված կնոջ կերպարը, ով համարձակվում է սիրային ինտրիգի, «Դժոխային եռյակ» («Le Trio infernal», 1974 թվական) տարօրինակ կատակերգությունում, որտեղ նրա խաղընկերներն են հանդիսանում Միշել Պիկոլին և Մաշա Գոնսկան, Ռոմի Շնայդերը փայլում է սպանության անսկզբունքային մասնակցի դերում։ 1974 թվականի նոյեմբերին Շնայդերը նկարահանվում է «Անմեղները կեղտոտ ձեռքերով» («Les Innocents Aux Mains Sales», 1975 թվական) ֆիլմում, իսկ 1975 թվականի ապրիլին ձեռնամուխ է լինում «Հին հրացան» («Le Vieux fusil», 1975 թվական) ֆիլմի նկարահանման աշխատանքներին, 1944 թվականին Օրադուրում ողբերգության մասին։ Նրանում Շնայդերը խաղում է ֆրանսուհի Կլարայի դերը, ով բռնաբարվում և սպանվում է գերմանական զինվորների կողմից։ «Գլխավորը սիրել» («L' Important C’Est D’Aimer», 1975 թվական) ֆիլմում դերի համար Շնայդերը 1976 թվականին արժանանում է իր առաջին «Սեզար»-ին «Լավագույն գլխավոր դերի համար» և մրցանակաբաշխության արարողոթյունում իր խոսքում շնորհակալություն է հայտնում իր մորը և ընկեր Լուկինո Վիսկոնտիին, ով մահացել էր դրանից մի քանի շաբաթ առաջ։

Հարրի Մայերի հետ ամուսնությունը լուծարվում է 1975 թվականի հուլիսի 8-ին։ Այդ ժամանակներին Շնայդերն արդեն մոտ հարաբերությունների մեջ էր իր անձնական քարտուղար Դանիել Բյազինիի հետ։ Սեպտեմբերին Շնայդերն իմանում է երկրորդ հղիության մասին։ 1975 թվականի դեկտեմբերի 18-ին կայանում է Շնայդերի և Բյազինիի ամուսնությունը, ով տարիքով փոքր էր հարսնացուից 11 տարով։ Ամուսնությունց քիչ անց հղի Ռոմի Շնայդերը ավտովթարի է ենթարկվում և կորցնում երեխային։ Շնայդերը նորից խորամուխ է լինում աշխատանքի մեջ։ Դերասանուհին համագործակցում է Սոտեի հետ «Մադո» («Mado», 1976 թվական) ֆիլմում, Լենի Գրույտենի դերն է խաղում Հայնրիխ Բյոլի «Խմբակյաին նկար տիկնոջ հետ» («Portrait de Groupe avec Dame») վեպի էկրանավորումում։ Նկարահանման ժամանակ նա իմանում է իր նոր հղիության մասին և 1977 թվականի հուլիսի 21-ին լույս աշխարհ է գալիս Ռոմի Շնայդերի դուստր Սառա Մագդալենա Բյազինին։ Նույն թվականին, «Խմբակյաին նկար տիկնոջ հետ» ֆիլմում դերի համար, Շնայդերը արժանանում է «Ոսկե կինոժապավեն»-ի «Դերի լավագույն կատարում» անվանակարգում։ Երկրորդ երեխայի ծնունդից հետո Շնայդերը հինգերերդ և վերջին անգամ աշխատում է Կլոդ Սոտեի հետ։ «Հասարակ պատմություն» («Une histoire simple», 1978 թվական) ֆիլմում իր դերի համար 1979 թվականի փետրվարի 3-ին Շնայդերը պարգևատրվում է «Սեզար» մրցանակով «Լավագույն դերասանուհու» համար։

1970-ական թվականների վերջին Ռայներ Վերներ Ֆասբինդերը Շնայդերին գլխավոր դեր է առաջարկում «Մարիա Բրաունի ամուսնությունը» («Die Ehe der Maria Braun», 1979 թվական) ֆիլմում, սակայն համատեղ աշխատանք չի ստացվում Շնայդերի կողմից իր հոնորարի բարձրացման պահանջների և նրա անվճռական պահվածքի պատճառով։ 1978 թվականի նոյեմբերին Շնայդերը սկսում է նկարահանվել Սիդնի Շելդոնի «Արյունակցական կապ» («Bloodline», 1979 թվական) վեպի էկրանավորումում։ Չնայած աստղային կազմին՝ Օդրի Հեփբերն, Օմար Շարիֆ, Բեն Գազզարա, Ջեյմս Մեյսոն և Գերտ Ֆրյոբե, ֆիլմը քննադատների մոտ խանդավառություն չի առաջացնում։

1979 թվականի ապրիլի 14-ին Համբուրգում կախվում է Շնայդերի նախկին ամուսին Հարրի Մայենը, Շնայդերն իրեն մեղադրում է նրա համար, որ նրան բավականին ուշադրություն չէր հատկացնում։ 1979 թվականի ամռան վերջին էկրան է բարձրանում «Կնոջ լույսը» («Clair de femme») ֆիլմը, որի համար Շնայդերը կրկին նոմինացվում է «Սեզար» մրցանակի։ «Ուղիղ ռեպորտաժ մահվան մասին» («La Mort en direct») ֆիլմում, որը վարձույթ է դուրս գալիս մեկ տարի անց, Շնայդերը խաղում է մահացու հիվանդ կնոջ դեր, ով հեռուստաընկերությանն է վաճառում իր մահվան ցուցադրման իրավունքները։

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի գարնանը Շնայդերը նկարահանվում է «Բանկիրուհին» («La Banquiere») ֆիլմում, հիմնված ֆրանսիացի խարդախուհի Մարթա Անոյի կենսագրության վրա։ Նրա հաջորդ «Սիրո ուրվականը» («Fantasma d’amore», 1981 թվական) ֆիլմի նկարահանուները, ըստ Սյազինիի վկայությունների, հետաձգվում են մի քանի օրով դերասանուհու վատ ինքնազգացողության պատճառով, կապված ալկոհոլի և բժշկական պատրաստուկների չարաշահման հետ։ 1981 թվականի ապրիլին «Stern 23» ամսագրին տված հարցազրույցում Շնայդերը խոստովանում է, որ իր ուժերը գտնվում են սպառման եզրին։ Ամուսին Դանիել Բյազինիի հետ հարաբերություններում նույնպես հայտնաբերվում են անորոշ հակասություններ և 1981 թվականի մայիսին Շնայդերը փաստաթղթեր է ներկայացնում ամուսնալուծության համար։ Նույն ամսում դերասանուհին ենթարկվում է լուրջ վիրահատական միջամտության։ Հեռացվում է նրա աջ երիկամը, որի վրա հայտնաբերվել էր բարորակ ուռուցք։ Սակայն ճակատագրի ամենածանր հարվածը Ռոմի Շնայդերին սպասվում էր 1981 թվականի ամռանը։ Հուլիսի 5-ին, դժբախտ պատահարի արդյունքում, մահանում է նրա 14-ամյա որդին։ Նա ցանկանում էր անցնել Բյազինիի ծնողների հողամասին կից ցանկապատի վրայով, կորցնում է հավասարակշռությունը և ընկնելու պահին ընկնում է պատնեշի սուր մետաղական ցցի վրա։

«Նախնական հետաքննության տակ» («Garde A Vue»), Շնայդերի մասնակցությամբ նախավերջին ֆիլմը, ֆրանսիական էկրաններին է բարձրանում 1981 թվականի սեպտեմբերի 23-ին, նրա 43-րդ ծննդյան տարեդարձին։ Չնայած, որդու մահից հետո թվում էր, որ Ռոմին չի կարողանա դիմանալ այդ կորստին, շուտով, 1981 թվականի հոկտեմբերին, նա հայտնվում է Բեռլինում, «Անցորդը Սան Սուսիից» («La passante du Sans-Souci») իր վերջին ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմում նա խաղում է Էլզա Վիների դերը, ով իր խնամակալության տակ է վերցնում հրեա տղա Մաքս Բաումշտայնին, ում դերը կատարում է 13-ամյա Վենդելին Վերները։ Նկարահանումներից հետո Շնայդերը իր նոր սիրեցյալ, ֆրանսիացի պրոդյուսեր Լորան Պետենի հետ, զբաղվում է իր համար քաղաքից դուրս տան ընտրությունով, որպեսզի այնտեղ դասավորի իր կյանքը։ 1982 թվականի մարտին նրանք տուն են գտնում Բուասի Սեն Ավուրում, Փարիզից 50 կիլոմետր հեռավորության վրա։ 1982 թվականի ապրիլին կայանում է «Անցորդը Սան Սուսիից» ֆիլմի պրեմիերան։ Շնայդերի աշխատանքը արժանանում է բարձր գնահատականների և նոմինացվում է «Սեզար» մրցանակին։ 1982 թվականի մայիսի 9-ին Շնայդերը Պետենի հետ մեկնում են Ցյուրիխ, անշարժ գույքի իր կառավարչի մոտ, որպեսզի լուծեն մերձքաղաքային տան ձեռքբերման ֆինանսական խնդիրները։ Չնայած իր բարձր վաստակներին, կյանքի վերջում Շնայդերը հայտնվում է պարտքերի մեջ։ Խորթ հայր Հանս Հերբերտ Բլացհեյմը, ով զբաղվում էր որդեգիր աղջկա հոնորարներով ընդհուպ մինչև 1968 թվականին իր մահը, չարաշահում էր նրա վստահությունը և ծախսում է նրա ամբողջ կարողությունը։ Դանիել Բյազինին ճոխ կյանք էր վարում դերասանուհու հաշվին, իսկ Ֆրանսիայի ֆինանսական ծառայությունները պահանջում են հարկերի վճարումը, որոնց գումարը կազմում էր միլիոններ։ 1982 թվականի մայիսի 10-ին Ցյուրիխում, Ռոմի Շնայդերը կտակ է ստորագրում, որով իր ժառանգորդներ է նշանակում դուստր Սառային Պետենին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմի Շնայդերի և նրա որդի Դավիդի գերեզմանը

Համարյա երեք շաբաթ անց, 1982 թվականի մայիսի 28-ի երեկոյան, Շնայդերը և նրա սիրեցյալը հրավիրվում են Փարիզ, Պետանի եղբոր մոտ ընթրիքի։ Իրենց ընդհանուր տան ճանապարհին նրանխ քննարկում էին ազատ օրերի իրենց ծրագրերը։ Տանը Շնայդերը չի ցանկանում անմիջապես քնելու պառկել և որոշում է երաժշտություն լսել։ 1982 թվականի մայիսի 29-ի վաղ առավոտյան Պետենը դերասանուհուն հայտնաբերում է առանց կյանքի նշույլների, հակված գրասեղանի վրա։

Շնայդերի անձնական լուսանկարիչը և մենեջերը իրենց հարցազրույցներում բացառում ծին դերասանուհու ինքնասպանությունը և դա հիմնավորում էին նրանով, որ նա աշխատում էր Ալեն Դելոի հետ համատեղ նոր նախագծի վրա և ծրագրում էր քաղաքից դուրս տեղափոխվել։ Մամուլը Ռոմի Շնայդերի մակվան մասին լուրը հաղորդում է որպես ինքնասպանություն, այնուամենայնիվ, մահվան մասին տեղեկանքի մեջ որպես պատճառ նշվում է սրտի անբավարարությունը։ Հայտնի է, որ դերասանուհին վիրահատությունից հետո չարաշահում էր ալկոհոլը, քնաբերը և դոպինգը՝ հակառակ բժիշկների կարգադրությունների։ Ըստ դատախազ Լորան Դավենի վկայությունների, ի նշան հարգանքի կինոաստղին և նրա հարազատներին, դիակի դիահերձում չի իրականացվում, քանի որ մահվան հանգամանքները բացառում էին երրորդ անձի միջամտությունը։

Ռոմի Շնայդերը հուղարկավորվում է Բուասի Սեն Ավուրի գերեզմանատանը։ Ըստ Ալեն Դելոնի պնդման, ով զբաղվում էր նրա թաղման արարողությունով, նրա որդու մասունքները վերահուղարկավորվում են մոր գերեզմանում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սեզար» կինոմրցանակ լավագույն դերասանուհու համար, «Գլխավորը սիրել» ֆիլմում դերի համար (1975 թվական)։
  • «Սեզար» կինոմրցանակ լավագույն դերասանուհու համար, «Հասրակ պատմություն» ֆիլմում դերի համար (1978 թվական)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 — Երբ ծաղկում է սպիտակ եղրևանին / Wenn der weiße Flieder wieder blüht
  • 1954 — Հրավառություն / Feuerwerk
  • 1954 — Թագուհու երիտասարդ տարիները / Mädchenjahre einer Königin
  • 1955 — Քայլերգ կայսրի համար / Die Deutschmeister
  • 1955 — Վերջին մարդը / Der letzte Mann
  • 1955 — Սիսի / Sissi
  • 1956 — Կիտին և հսկայական աշխարհը / Kitty und die große Welt
  • 1956 — [Սիսի — երիտասարդ կայրսուհի / Sissi — Die junge Kaiserin
  • 1957 — Սիսի։ Կայսրուհու դժվար տարիները / Sissi — Schicksalsjahre einer Kaiserin
  • 1957 — Ռոբինզոնը չպետք է մահանա / Robinson soll nicht sterben
  • 1957 — Մոնպտի / Monpti
  • 1958 — Սկամպոլո / Scampolo
  • 1958 — Քրիստինա / Christine
  • 1958 — Աղջիկները համազգեստում / Mädchen in Uniform
  • 1959 — Հիասքանչ ստախոսը / La Belle et l’Empereur
  • 1959 — Հրեշտակը Երկրի վրա / Ein Engel auf Erden
  • 1959 — Կիսով չափ նուրբ / Die Halbzarte
  • 1959 — Կատյա — չթագադրված թագուհի / Katia
  • 1960 — Վառ արևի տակ / Plein Soleil
  • 1961 — Կատակերգություն Լիսիստրադայի մասին / Die Sendung der Lysistrata
  • 1961 — Բոկաչչո-70 / Boccaccio '70
  • 1962 — Գործընթաց / Der Prozeß
  • 1962 — Մարի կղզու վրա / Le Combat dans l'île
  • 1963 — Հաղթողները / Die Sieger
  • 1963 — Կարդինալ / The Cardinal
  • 1964 — Լավ հարևան Սեմը / Good Neighbor Sam
  • 1964 — Դժոխք / L’Enfer (не закончен)
  • 1965 — Ի՞նչ նորություն, սիրունիկ / What’s New Pussycat?
  • 1966 — Գող կինը / La voleuse
  • 1966 — Եռակի խաչ/ Triple Cross
  • 1966 — 22:30-ին ամռանը / 10:30 P.M. Summer
  • 1968 — Օտլի / Otley
  • 1969 — Լողավազան/ La Piscine
  • 1970 — Ո՞վ / Qui?
  • 1970 — Կյանքի մանրուքները / Les Choses de la vie
  • 1970 — Իմ սիրեկան, իմ որդի / My Lover My Son
  • 1971 — Մաքսը և թիթեղագործները / Max Et Les Ferrailleurs
  • 1971 — Սեզար և ռոզալի / César et Rosalie
  • 1971 — Խալիֆա / La Califfa
  • 1971 — Բլումֆիլդ / Bloomfield
  • 1972 — Լյուդվիգ / Ludwig
  • 1972 — Տրոցկու սպանությունը / The Assassination Of Trotsky
  • 1973 — Գնացք / Le Train
  • 1974 — Խելահեղ ոչխարը / Le Mouton Enrage
  • 1974 — Սեր անձրևի տակ / Un amour de pluie
  • 1974 — Դժոքային եռյակ / Le Trio infernal
  • 1975 — Անմեղները կեղտոտ ձեռքերով / Les Innocents Aux Mains Sales
  • 1975 — Հին հրացան / Le Vieux fusil
  • 1975 — Գլխավորը՝ սիրել / L' Important C’Est D’Aimer
  • 1976 — Մադո / Mado
  • 1976 — Կինը պատուհանում / Une femme à sa fenêtre
  • 1977 — Խմբակային նկար տիկնոջ հետ / Portrait de Groupe avec Dame
  • 1978 — Հասարակ պատմություն / Une histoire simple
  • 1979 — Արյունակցական կապ / Bloodline
  • 1979 — Կնոջ լույսը / Clair de femme
  • 1980 — Ուղիղ ռեպորտաժ մահվան մասին / La Mort en direct
  • 1980 — Բանկիրուհին / La Banquiere
  • 1981 — Նախնական հետաքննության տակ / Garde A Vue
  • 1981 — Սիրո ուրվականը / Fantasma d’amore
  • 1982 — Անցորդը Սան Սուսիից / La passante du Sans-Souci

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Г. В. Краснова. Роми Шнайдер. — Искусство, 1993. — 191 с. — ISBN 5-210-02071-1.
  • «Я, Роми Шнайдер. Дневник» / Сост. Р. Зайдель / Пер. с нем. Л. Крыловой. — М.: Зебра Е; СПб.: «Композитор» • Санкт-Петербург, 2011. — 296 с.
  • «Делон и Роми: невозможная любовь» / Бертран Тессье / Пер. с фр. Т. Понятиной. — Нижний Новгород, ДЕКОМ, 2012. — 188 с.
  • Г. В. Краснова. Роми Шнайдер. История жизни и любви. — Зеленая лампа, 2012. — 320 с. — ISBN 978-5-905629-28-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]