Բեն Գազզարա
![]() |
|
---|---|
![]() |
|
Ծնվել է | օգոստոսի 28, 1930[1][2][3][4] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[1] |
Մահացել է | փետրվարի 3, 2012[5][1][6][2][3][4] (81 տարեկանում) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1] |
Կրթություն | Նոր Դպրոց, դերասանության ստուդիա և Սթայվեսանթի անվան ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, բնավորության դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Ջենիս Ռուլ և Լուիզ Էրիկսոն |
Պարգևներ և մրցանակներ | Դոնոսիտա պարգև և Թատերական համաշխարհային մրցանակ |
Բեն Գազզարա (անգլ.՝ Ben Gazzara, օգոստոսի 28, 1930[1][2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք[1] - փետրվարի 3, 2012[5][1][6][2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]), ամերիկացի դերասան։
Բովանդակություն
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեն Գազզարան ծնվել և մահացել է Նյու Յորքում։ Սովորել է ինժեների մասնագիտությամբ, սակայն կիսատ է թող այն, ընդունվելով ամերիկյան հայտնի դերասանական դպրոցներից մեկը։ Թենեիս Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի բեմադրության մեջ հանդես գալուց հետո դառնում Բրոդվեյի դերասան։ Կինոյում սկսել է հանդես գալով սկզբում խաղալով սերիալներում, իսկ առաջին ֆիլմը դարձավ 1957 թ. «Տարօրինակը»։ Դրանից հետո 1959 թ. դեր է ստանում «Սպանության անատոմիա» ֆիլմում, որտեղ նր խաղընկերն էր ամերիկացի հայնտի դերասան Ջեյմս Ստյուարտը։ 1960-ական թթ. Գազզարան հիմնականում խաղում հեռուստաեսային ֆիլմերում, 1969 թ. նկարահանվում է «Ռեմահենյան կամուրջ» ֆիլմում։
1970-ական թթ. նա խաղացել է իր ընկերոջ՝ ռեժիսոր Ջոն Կասսավետիսի մի քանի ֆիլմերում։ Գազզարան միաժամանակ հանդես էր գալիս նաև թատրոնում։
Մահացել է 2012 թ. փետրվարի 3-ին քաղցկեղից։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերայի ընթացքում Բեն Գազզարան ստացել է 5 կինոմրցանակ, ներկայացվա է եղել ևս 5-ի, այդ թվում.
- 3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի (1967, 1968, 1969)
- 4 անգամ ներկայացվել է Էմմիի, 2003 թ. արժանացել այդ մրցանակին որպես երկրորդ պլանի լավագույն դերասան
- 3 Տոնի մրցանակի է ներկայացվել (1955, 1975, 1976).
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է ընդհանուր թվով մոտ 130 ֆիլմում և սերիալներում, նաև 4 ֆիլմի ռեժիսոր է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129596620 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 5,0 5,1 5,2 Ben Gazzara, Risk-Taking Actor, Is Dead at 81
- ↑ 6,0 6,1 6,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|