Ջեյմս Մեյսոն
![]() անգլ.՝ James Mason | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Հադերսֆիլդ, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 27, 1984[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Լոզան, Ռոմանդիա, Շվեյցարիա |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան, Փիթերհաուս[4] և Մարլբորոյի քոլեջ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | դերասան, կինոդերասան, գրող, ինքնակենսագիր, սցենարիստ, թատրոնի դերասան, պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին | Pamela Mason? և Clarissa Kaye? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000051 |
Ջեյմս Մեյսոն (անգլ.՝ James Mason, մայիսի 15, 1909[1][2][3][…], Հադերսֆիլդ, Միացյալ Թագավորություն - հուլիսի 27, 1984[1][2][3][…], Լոզան, Ռոմանդիա, Շվեյցարիա), անգլիացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Ծնվել է 1990 թվականի մայիսի 15-ին Հադերսֆիլդում Հյուսիսային Յորքշիր կոմսությունում, Անգլիա, Մեծ Բրիտանիա։ Մահացել է 1984 թվականի հուլիսի 27-ին Լոզանում, Ռոմանդիա, Շվեյցարիա[5]։ Լրիվ անունն է Ջեյմս Նեվիլ Մեյսոն։ Ունենալով հաջողություններ բրիտանական և ամերիկյան ֆիլմերում խաղալով և միջազգային ճանաչման հասնելով, Մեյսոնը իր ողջ կարիերայի ընթացքում կինոմատոգրաֆիայում մնացել է զգալի գործիչ։ Երեք անգամ առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» (որոնցից մեկը հաղթել է), երկու անգամ՝ BAFTA մրցանակի և մեկ անգամ՝ «Սատուրն» մրցանակի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյսոնը ծնվել է 1990 թվականի մայիսի 15-ին Հադերսֆիլդում Հյուսիսային Յորքշիր կոմսությունում, Անգլիա Ջոնի և Մեյբլ Մեյսոնների ընտանիքում։ Նրա հայրը եղել է մեծահարուստ վաճառական։ Ջեյմս Մեյսոնը սկսել է խաղալ հաճույքի համար։ Նա կրթություն է ստացել Մարլբորո քոլեջում, ուսումնասիրել է ճարտարապետություն Քեմբրիջի համալսարանում[6], որտեղ իր ազատ ժամանակ ներգրավված էր թատերական ներկայացումներում։ Քեմբրիջն ավարտելուց հետո նա ընդունվում է Լոնդոնյան Օլդ Վիք թատրոն, որի ղեկավարներն այդ ժամանակն Գաթրի Թայրոնը և Ալեքսանդր Կորդան էին, վերջինս էլ 1933 թվականին առաջարկում է նրան մի փոքր դեր իր ֆիլմում, սակայն մի քանի օր անց աշխատանքից ազատում է[7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյսոնի դեբյուտը բեմում տեղի ունեցավ 1931 թվականին Թատերական Royal Aldershot թատրոնում։ The Daily Telegraph-ի թղթակիցը գրում է․ «Ես վաղուց թատրոններում չեմ տեսել այսպիսի մեծ դերասանի՝ ոճրագործի արտաքինով, և դա նվեր է»։ Նա վայելում է հաջողություն բեմի վրա, խաղալով մեկ սեզոն Չարլզ Լաութոնի հետ Օլդ Վիկում տեղափոխվում է Դուբլինի թատրոն։ Անգլիայում մի շարք ֆիլմերում նկարահանվելուց հետո, Մեյսոնը 1949 թվականին մեկնում է ԱՄՆ և շատ շուտով դառնում հոլիվուդյան առաջին մեծության աստղերից։ Նկարահանվել է Վինսենթ Մինելլիի «Տիկին Բովարի» (1949), Ռիչարդ Տորպի «Զենդայի բանտարկյալը» (1952), Ջորջ Կյուքորի «Մի աստղ ծնվեց» (1954), Ստենլի Կուբրիկի «Լոլիտա» (1962), Ռիչարդ Բրուկսի «Լորդ Ջիմը» (1965), Տերենս Յանգի «Գիշերային այցելուները» (1971) և «Արյունակցություն» (1979), Միխայիլ Կակոյանիսի «Տրոյացի կանայք (1972), Արամ Ավագյանի «11,Հարոու-Հաուզ (1975), Ուորեն Բիթիի «Երկինքը կարող է սպասել» (1978), Էնդրյու Մկլագլենի «Ծովի գայլերը» (1980), Սիդնեյ Լյումետի «Դատավճիռը» (1982) թվական, այս ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար 1983 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի), Ջոզեֆ Հարդիի «Մեծ հույսեր» (1975), Ստյուարտ Ռոզենբերգի «Անիծվածների ճամփորդությունը» (1976), Լուիջի Ձամպայի «Հարգարժան մարդիկ» (1976), Ջեկ Լի Թոմպսոնի «Անցում» (1979) և այլ ֆիլմերում։ Մեյսոնը 1963 թվականին հիմնադրել է թատերական դպրոց։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Գերմանական հանրագիտարան
- ↑ http:Ջեյմս Մեյսոնի կենսագրությունը
- ↑ www.screenonline.org.uk
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեյմս Մեյսոն կատեգորիայում։ |
- Մայիսի 15 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Հուլիսի 27 մահեր
- 1984 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի պրոդյուսերներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի կինոդերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ինքնակենսագիրներ