Արամ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Ավագյան Boxing pictogram.svg
Aram Avagyan Rio2016d.jpg
Արամ Ավագյանը Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն {{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1991(1991-01-18) (28 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Քաշային կարգ թեթև քաշային կարգ (61,2 կգ)
Դիրք ձախակողմյան
Հասակ 173 սմ
Մարզիչ Կարեն Աղամալյան
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ 2017 թվականի նոյեմբերի 24
Մարտերի թիվ 6
Հաղթանակների թիվ 6
Հաղթանակ նոկաուտով 4
Պարտություն 0
boxrec-ի ցանկ

Արամ Հմայակի Ավագյան (հունվարի 18, 1991(1991-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բռնցքամարտիկ: Հանդես է գալիս թեթևագույն և թեթև քաշային կատեգորիաներում: 2008-2016 թվականներին հանդես է եկել Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականում: Ազգային առաջնությունների հաղթող և մրցանակակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե երկակի մեդալակիր, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից: Ներկայումս հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ավագյանը ծնվել է 1991 թվականի հունվարի 18-ին Երևանում: Բռնցքամարտով ակտիվորեն սկսել է զբաղվել 10 տարեկանից: Առաջին մարզիչը եղել է հայրը: Սկզբնական շրջանում մեծ էնտուզիազմով չի հաճախել պարապմունքների. «Սկզբում ես չէի սիրում բռնցքամարտը: Երեք ամիս էլ չէր անցել, որ ես ուզում էի հեռանալ: Հիշում եմ, որ ութ ամիս անց հաղթեցի առաջին առաջնությունում և միայն դրանից հետո ես սկսեցի սիրել սպորտի այդ տեսակը»[1]: Մարզումները անց է կացրել Հայաստանի մարզական միության բռնցքամարտի ակումբում: Նրա մարզիչը եղել է Կարեն Աղամալյանը:

Դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվել է Ռուս-Հայկական համալսարան, որտեղ սովորել է քրեաբանություն[2]:

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Մեքսիկայում հանդես է եկել աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մեկ տարի անց էլ մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը տեղի է ունեցել Լեհաստանում:

Մեծահասակների առաջնությունում առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին: Մինչ այդ, Ավագյանը դարձել էր Հայաստանի արծաթե մեդալակիր և դառնալով Հայաստանի ազգային հավաքականի անդամ՝ Գագիկ Ծառուկյանի անվան մրցաշարում զբաղեցրել է երրրորդ հորիզոնականը: 2012 թվականին Կալինինգրադում տեղի ունեցած երիտասարդական առաջնության ժամանակ դարձել է արծաթե մեդալակիր: Եզրափակչում նա պարտվել է ռուս բռնցքամարտիկ Վլադիմիր Նիկիտինին: Փորձել է անցնել Լոնդոնի օլիմպիական խաղերի ընտրական փուլը, սակայն չի հաջողվել: Ընտրական փուլը տեղի է ունեցել Տրապիզոնում, որտեղ պարտվել է ուկրաինացի Պավել Իշենկոյին:

2013 թվականին մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Մինսկում: Այնտեղ նվաճել է բրոնզե մեդալ, որը նվաճել է թեթևագույն քաշային կարգում: Կիսաեզրափակչում պարտվել է ուկրաինացի բռնցքամարտիկ Նիկոլայ Բուցենկոյին: Բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ, որը տեղի է ունեցել Ալմա Աթայում, հասել է մինչև 1/8-րդ եզրափակիչ՝ պարտվելով կուբացի օլիմպիական չեմպիոն Ռոբեյսի Ռամիրեսին: 2013-2014 թվականներին մասնակցել է կիսապրոֆեսիոնալ WSB լիգայի մարտերին, որտեղ ներկայացրել է «Ուկրաինացի ատամաններ» թիմը:

2015 թվականին Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Սամոկովում, կիսաեզրափակչում պարտվել է բրիտանացի Կայիս Աշֆակին: 2015 թվականին մասնակցել է Դոհայում Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը և Բաքվում Եվրոպական խաղերին, սակայն չի կարողացել մեդալ նվաճել: F 2016 թվականին Սամսունում տեղի ունեցած օլիմպիական կվալիֆիկացիոն առաջնության ժամանակ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և ստացել հնարավորություն մասնակցելու Ռիոյի օլիմպիական խաղերին: Խաղերի ժամանակ հաջողությամբ հաղթահարել է թեթևագույն քաշային կարգի նախընտրական փուլը՝ հաղթելով ճապոնացի Արասի Մորիսակային, սակայն 1/16-րդ փուլում 0:3 հաշվով պարտվել է իռլանդացի Մայքլ Քոնլանին[3][4]:

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո Ավագյանը որոշել է փորձել իրեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում և 2016 թվականի դեկտեմբերին հաջողությամբ սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում: Մեկ տարվա ընթացքում տարել է 6 հաղթանակ՝ չկրելով և ոչ մի պարտություն: Հիմնական մենամարտել է Ռուսաստանի տարածքում՝ ռուսական առաջանցումների բռնցքամարտի երեկոներում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարվառա Հայրապետյան (2017-06-26)։ «Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է. Արամ Ավագյան»։ Արմենպրես։ Վերցված է 2017-07-08 
  2. Aram Avagyan. nbcolympics.com
  3. По материалам базы данных amateur-boxing.strefa.pl
  4. Aram Avagyan Archived 25 August 2016 at the Wayback Machine.. rio2016.com
  5. Элла Гилоян (2017-04-28)։ «Армянский боксер Арам Авагян: Это не просто спорт, не просто место, где один наносит другому как можно больше ударов…»։ Panorama.am։ Վերցված է 2017-07-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]