Լոուրենս Օլիվիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Լոուրենս Օլիվիե
Laurence Olivier - portrait.JPG
Ծնվել է մայիսի 22, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2]
Ծննդավայր Դորկինգ
Մահացել է հուլիսի 11, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2] (82 տարեկանում)
Մահվան վայր Էշհըրստ, Արևմտյան Սասեքս
Կրթություն Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն կինոդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, Բնավորության դերասան և թատրոնի դերասան
Ընտրանի Marathon Man և Wuthering Heights
Ամուսին(ներ) Ջիլ Էսմոնդ, Վիվիեն Լի և Ջոն Պլաուրայթ
Պարգևներ և մրցանակներ BAFTA Academy Fellowship Award և Օսկար լավագույն դերասանի համար
laurenceolivier.com

Լոուրենս Քերր Օլիվիե, բարոն Օլիվիե (անգլ.՝ Laurence Kerr Olivier, Baron Olivier [ˈlɒrəns ɵˈlɪvi.eɪ], մայիսի 22, 1907[1][2], Դորկինգ - հուլիսի 11, 1989[1][2], Էշհըրստ, Արևմտյան Սասեքս), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Նրան համարվում են 20-դ դարի մեծագույն դերասաններից մեկը[4], հատկապես փայլել է Շեքսպիրյան տարբեր երկերի լավագույն դերակատարումներով[5][6]։ Հանդես է եկել անտիկ դրամատուրգիական բեմադրություններում և ամերիկյան ու բրիտանական պիեսների ժամանակակից բեմականացումների մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Անգլիայի Սուրրեյ կոմսության Դորկինգ քաղաքում, գյուղական հոգևորական Ջերարդ Օլիվիեի ընտանիքում։ Հատկապես ուժեղ կապվածություն է ունեցել վաղամեռիկ մոր Ագնեսա Լուիսի հետ, ով մահացել է 43 տարեկան հասակում երբ Օլիվիեն ընդամենը 12 տարեկան էր, և նա շատ ծանր է տարել մոր անսպասելի վախճանը։ Ավարտել է Օքսֆորդի Ս. Էդվարդի դպրոցը։ 3 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կնոջ անունը Ջիլլ Էսմոնդ էր, ում հետ ապրել է 1930-1940 թթ.։ Այնուհետև ամուսնացել է հայտնի դերասանուհի Վիվիեն Լիի հետ (1940 - 1960), իսկ 1960 թվականից մինչև իր կյանքի վերջ բրիտանացի դերասանուհի Ջոան Պլաուռայթի հետ։

Մահացել է 1989 թ., երիկամային անբավարությունից[7]։

Կարիերա, մրցանակներ, ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան սկսել է 1930 թթ. խաղալով Լոնդոնի Վեստ-էնդ թատրոնում։ Իր շուրջ 60 տարվա դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է թատրոնի մոտ 135, կինոյում մոտ 65 և 26 հեռուստատեսային դերեր։

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 14-րդ տեղում։

Ստացել է 36 և ներկայացված է եղել 26 տարբեր մրցանակների, այդ թվում

Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի Ոսկե Առյուծ և Բեռլինի կինոփառատոնի Արծաթե Արջ մրցանակների։ Լոնդոնի թատրոնի մրցանակը 1984 թվականին վերանվանվել է նրա անվամբ։ 1960 թ. ստացել է Հոլիվուդյան Փառքի ծառուղու աստղ։ 1970 թ. Էլիզաբեթ թագուհին նրան շնորհել է բարոնի պատվավոր կոչում[8]։ Նրա անունով է կոչվում Մեծ Բրիտանիայի ամենամեծ թատրոններից մեկը[9], Լոուրենս Օլիվիեն դարձել է ամենաերիտասարդ դերասանը, ով ստացել է բակալավր-ասպետի կոչում[10]։

Դերասան Սփենսեր Թրեյսին մի առիթով նրան անվանել է «մեծագույն անգլալեզու դերասանը աշխարհում»[11], այլ նշանավոր կինոգործիչներ ևս նրան անվանել են մեծագույն դերասաններից մեկը[12][13][14][15][16][17]։

Առավել նշանավոր ֆիլմերն են՝

  • «Մոլեգին հողմերի դարավանդ» - 1939
  • «Ռեբեկկա» - 1940
  • «Հպարտություն և նախապաշարմունք» - 1940
  • «Լեդի Համիլթոն» - 1941
  • «Հենրիխ 5-րդ թագավոր» - 1944
  • «Համլետ» - 1948
  • «Սպարտակ» - 1960
  • «Խարտում» - 1960
  • «Ռոմեո և Ջուլիետ» - 1968
  • «Նիկոլայը և Ալեքսանդրան» - 1971
  • «Խաղ դուրս թռչելու վրա» - 1972
  • «Մարաթոնի մասնակիցը» - 1976
  • «Տղաները Բրազիլիայից» - 1978
  • «Ինչհոն» - 1982

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118736299 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
  4. Brunskill, Ian (ed.) (2007) Great Lives: A Century in Obituaries, Times Books, p. 435.
  5. Frank Miller "Henry V (1944)", Turner Classic Movies
  6. Coleman, pp. 266–267.
  7. Coleman, Olivier, 468.
  8. Coleman, Terry (2005). Olivier. New York: Henry Holt and Co. ISBN 0-8050-7536-4. 
  9. «Olivier Theatre»։ National Theatre։ Վերցված է 25 սեպտեմբեր 2013 
  10. «Picks and Pans: Pages; Midnight Sweets»։ People Magazine։ Վերցված է 25 ապրիլ 2012 
  11. Tracy quoted in By Myself and Then Some by Lauren Bacall. Harper Paperbacks: 2006. pp. 214–15.
  12. Gottfried, Martin (2003). Arthur Miller: His Life and Work. South Boston, MA: DaCapo Press. էջ 275. ISBN 978-0-306-81214-9. 
  13. Kustow, Michael (2005). Peter Brook: A Biography. New York, NY: St, Martin's Press. էջ 74. ISBN 978-0-312-34034-6. 
  14. Vermilye, Jerry (2000). The Complete Films of Laurence Olivier. New York, NY: Citadel. էջ 271. ISBN 978-0-8065-1302-7. 
  15. Drayton, Joanne (2008). Ngaio Marsh Her Life in Crime. Harper. ISBN 978-0-00-732868-0. 
  16. Roy Plomley (25 Օգոստոս 1979)։ «Desert Island Discs»։ BBC։ Վերցված է 1 Հուլիս 2013 
  17. Walker Andrew (22 մայիս 2007)։ «The great pretender»։ BBC։ Վերցված է 21 հունվար 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]